PDA

Դիտել ողջ տարբերակը : Շնորհավոր ծնունդդ, Ուլուանա



Philosopher
07.06.2007, 23:10
Ան ջաաաաաաան
Շնորհավորում եմ ծննդյանդ տարեդարձը: Երջանկություն ու սեր եմ մաղթում քեզ: Եղիր ու մնա այնպիսին, ինչպիսին կաս. խորապես մարդկային մարդ, մարդ, որը գիտի սիրել, ապրել, հասկանալ դիմացինին ու ինքն իրեն, մարդ, որը արժանի է մեծագույն երջանկության ու սիրո:);):love
Նորից շնորհավոր, Ան ջաաաաաան: Երջանկություն քեզ, Սեր քեզ, այն ամենը քեզ, ինչի արժանի ես, իսկ արժանի ես... ամենալավը դու գիտես, թե ինչի: Ուրեմն հենց այդ վաստկածիդ, հենց այդ հոգումդ կուտակած իղձի, մեծագույն ցանկության իրականացումն եմ քեզ ցանկանում: Երջանիկ եղիր ու եղիր մեզ հետ: Մենք քեզ սիրում ենք:love:love:love

Ֆելո
07.06.2007, 23:13
շնորհավոր. ամենայն բարիք...

Արամ
07.06.2007, 23:14
Շնորհավոր Անահիտ ջան:hands մի հատ XXL շշնորահվորանք

Srtik
07.06.2007, 23:16
Ուլուանա ջան, շնորհավոր ծնունդդ: Ամենալավն ու բարին քեզ... :love

Արամ
07.06.2007, 23:17
Շնորհավոր Անահիտ ջան:hands մի հատ XXL շշնորահվորանք
Հա մոռացա Ավատարսելա շնորհավորում:)

Selene
07.06.2007, 23:24
Շնորհավորում եմ Անահիտ ջան:love:love
Ցանկանում եմ՝ միշտ լինես շրջապատված այնպիսի մարդկանցով, ովքեր քեզ առավելագույնս կհասկանան, կսիրեն ու կգնահատեն:) Շատ-շատ բաներ եմ ուզում ի սրտե ասել, բայց խոսքերն անկարող են արտահայտել այն բոլորը, ինչ ուզում եմ մաղթել իմ ճանաչած լավագույն Մարդկանիցից մեկին՝ իմ շատ-շատ սիրելի ԱՆԱՀԻՏԻՆ:oy:kiss


Աշխարհի չափ խոհեմություն ու բարություն,
Նման անվանակից մեծ աստվածուհուն,
Անահիտն է մեր ակումբի իր մեջ կրում::love
Հազարավոր բառերն անգամ պակասություն հաստատ կանեն,:ok
Իսկ ինչ անեմ:8. գուցե փորձեմ հակիրճ լինել:think
Տոնն Անուկի համեստորեն շնորհավորել:oy

Ջինջ ու լուսե ապագա եմ քեզ ցանկանում,
Անսահման սեր, անմար ժպիտ, հաջողություն բարեմաղթում,
Նաև ասեմ՝ լավագույնից լավն եմ մաղթում, որ կա այսօր տիեզերքում…

Arisol
07.06.2007, 23:27
Անահիտ ջան, շնորհավոր ծնունդդ, քույրիկ ջան :kiss :
Ցանկանում եմ քեզ, որ թս կյանքում քիչ հիասթափություններ ապրես ու քիչ նեղվես քեզ շրջապատող աշխարհից: Թող քո ամեն բարի երազանք, ամեն մի նպատակ արդյունքի հասնի, իսկ քո կյանքն էլ հաճույք պատճառի թե՛ քեզ, թե՛ քեզ շրջապատողներին:
Ես իրոք քեզ շատ եմ սիրում, Ան ջան: Եղի՛ր երջանիկ :kiss :

Գոռ Ջան - Հայ
07.06.2007, 23:30
Շնորհավոր տարեդարձդ Անահիտ ջան: Թող կյանքը քո համար անվերջ ծաղկուն գարուն լինի, ժպիտներով լի: Կյանքում լինես հաջողակ, առողջ, շրջապատված ջերմությամբ ու հոգատարությամբ: Միշտ պահի քո տեմպը, կազմակերպվածությունն ու լրջությունը :)
Լավն ու բարին քեզ , էնքան՝ ինչքան քո էություննա լավն ու բարին ;) Երջանիկ էղի…

քաղաքացի
08.06.2007, 01:05
Անահիտ ջան շնորհավորում եմ: Դու մեր ավագն ես ու քեզանից շատ բան ունենք սովորելու: Լիքը լավ բաներ եմ մաղթում ու հաստատ էլի ասելու բաներ կունենայի, եթե 36 ժամ արթուն մնացած չլինեի՝ որից 16 ժամը կոմպի դիմաց:

վախ մամա ջան… աչքերս քթիցս առաջ են ընկել, էլ չեմ կարողանում էկրանին նայել:

Բարեկամ
08.06.2007, 04:02
Ուլուանա ջան, շնորհավորում եմ ծննդյանդ տարեդարձը:
Ակումբն առանց քեզ չէր կայանա…
Ողջունում եմ կայուն արժեքներդ, մտքիդ հստակ խորությունը…
Ցանկանում եմ՝ ոչ մի մրուր չթաքցնի ազնիվ քարի կայծկլտոցդ…
:kiss

Vishapakah
08.06.2007, 05:21
Շնորհավորում եմ Անահիտ քո ծննդյան տարեդարձը եւ ցանկանում տարիքի հետ իմաստություն, ժամանակի հետ կատարելություն եւ իդեալական երջանկություն.
Ես քեզ անձամբ չեմ ճանաչում, բայց կարդալով քո գրառումներ, կարող եմ ասել որ ՇԱՏ խելացի աղջիկ էս.
Միշտ եղիր այդպես ուրախ եւ գեղեցիկ, շրջապատված քեզ սիրող եւ հարքող անձանցով.


Հարգանքներով Արմեն.

գյումրեցի աղջիկ
08.06.2007, 06:33
Ես նույպես շնորհավորում եմ տարեդարձդ:) Քեզ ցանկանում անսպառ ժպիտ և անսահման երջանկություն, որին իրոք արժանի ես:)

Վազգեն
08.06.2007, 08:05
Յա՜, էս ո՜ւմ ծնունդն ա...:hands
Անուկ ջան, շնորհավորում եմ ծննդյանդ տարեդարձը::) Թող քո բոլոր երազանքները իրական, անխտիր՝ բոլորը (հատկապես այս տարվա երազանքներդ ու ինչքան շուտ, այնքան լավ;)))::P
Թող որ հոգով միշտ մնաս Ամելի , այսինքն այնպիսին, ինչպիսին որ հիմա ես։

Քեզ արդեն ասել եմ, չէ՞, որ հենց միայն այն բանի շնորհիվ, որ դու կաս, գոյություն ունես, արդեն այս աշխարհը ավելի լուսավոր ու ջերմ է մի տեղ է դառնում::oy :love

Շնորհավորում եմ…:)

Ուրվական
08.06.2007, 08:43
Շնորհավորում եմ, սիրելի Ուլուանա:

Ungrateful
08.06.2007, 08:54
Շնորհաոր Ուլուանա ջան, քեզ ցանկանումեմ ամենա լավն ու բարին...:clap:clap

John
08.06.2007, 08:55
Սիրելի՛ Անահիտ, շնորհավորում եմ քեզ ծննդյանդ օրվա կապակցությամբ: Մաղում եմ քեզ շա՜տ լավ օրեր, երջանիկ պահեր և առողջություն: Միշտ հաճելի է կարդալ քո գրառումներն Ակումբում և տեսնել քեզ Ակումբի հանդիպումներին :) Միշտ մնա այն նույն բարի ու հոգատար աղջիկը, ում մենք ճանաչում ենք :) Եվս մեկ անգամ շնորհավորում եմ

Ձայնալար
08.06.2007, 09:07
Շնորհավորում եմ Անահիտ ջան,
շարունակի հումորով նայել աշխարհին,
եթե ուզում ես նույնիսկ հեգնանքով ;)

Cassiopeia
08.06.2007, 09:10
Շնորհավորում եմ, մաղթում.... (ինչքան լավ բան կա մաղթում եմ, դու մտածի, թե որն ես ուզում;))

Մանե
08.06.2007, 09:26
Անահիտ ջան Ի ՍՐՏԵ շնորհավորում եմ:love:)
Ցանկանում եմ քեզ բոլոր երազանքների իրականացում:kiss ու էլի շատ-շատ լավ բաներ:kiss
Մենք քեզ շատ ենք սիրում:oy:love:kiss

impression
08.06.2007, 09:28
Անահիտ ջան, շնորհավոր ծնունդդ, թող քո կյանքում ամեն ինչ դասավորվի այնպես, ինչպես դու ինքդ կցանկանաս ;)
Ամենայն բարիք ու երջանկություն քեզ :)

Երվանդ
08.06.2007, 09:32
Անահիտ ջանննն:) շնորհավոր, քեզ ցանկանում եմ լիաթոք ժպիտ, երբ մարդ կարողանում է լիաթոք ժպտալ նշանակում է նրա կյանքում ամենի ինչ կարգին է;)

Root
08.06.2007, 09:38
Միանում եմ շնորհավորանքներին ու բարեմաղթանքներին, ցանկանում եմ քեզ անչափ երջանիկ պահեր, կանաչ ճանապարհ, հաջողակություն և նպատակադրած երազանքների իրականացում ... իսկ եթե անգամ արցունք երևա աչքերիդ այս կյանքում, թող որ դա լինեն երջանկության արցունքներ:

Kheranyan
08.06.2007, 09:59
Շնորհավոր ծնունդդ, Ուլուանա ջան, քեզ մաղթում եմ առողջություն և հաջողություն, մնացած ամեն ինչը կարելի ստեղծել ունենալով այդ երկուսը: Մի խոսքով ամենայն բարիք :

Amaru
08.06.2007, 10:42
Ան ջան :love
Շնորհավորում եմ, քեզ աշխարհի ամենապուպուշ բաներն եմ ցանկանում :love :)

Guest
08.06.2007, 10:47
Ծնունդտ շնորհավոր լինի :) Միշտ մեր գլխից անպակաս լինես…
Գիտե՞ս ինչ հիշեցի: Մեր առաջին խոսակցությունը: Ես վախենում էի քեզանից, բնականաբար, ինչպես վախենում եմ բոլոր խելոք մարդկանցից, քանի որ կարողա չձգեմ ու խայտառակ լինեմ :D Լավ շեղվա, ասածս ինչն ա, որ այդ իսկ խեսակցությունից արդեն կարողացար, զսպեցնելով իմ վախը, ընկերանալ, մտերմանալ… Կարում ես էլի, քո անսահման բարիության շնորհիվ բոլոր քեզ շրջապատող մարդկանց առաջին իսկ խոսքից դարցնել քեզ հարգող և անգամ սիրող:
Ապրես, որ ծնվել ես :kiss

Հենո
08.06.2007, 11:36
Ուլուանա ջան, շնորհավոր ծնունդդ

Artgeo
08.06.2007, 11:45
Artgeo (11:31 AM) :
An jan SHNORHAVOR :)
Anuk (11:31 AM) :
Shnorhakal em :)
Artgeo (11:31 AM) :
asem te gites? :)
Anuk (11:32 AM) :
che, chgitem
Artgeo (11:32 AM) :
eee, chgites, es qez inch em cankanum? :(
Anuk (11:32 AM) :
che :(
Artgeo (11:32 AM) :
:o
Artgeo (11:32 AM) :
pastoren pti asem?
Anuk (11:33 AM) :
yete shat bard a, mi asa :(
Artgeo (11:33 AM) :
bard chi
Artgeo (11:33 AM) :
bayc axr du gites e, im verabermunqy aid xosqerin :(
u stipum es, vor asem
Anuk (11:34 AM) :
Ay mard, du harcrecir` asem te chasem? hima inch es kriv anum? :)
Artgeo (11:35 AM) :
chem asi, qani vor voch mi xosq chi karogh artahaytel ain ameny inch es qez cankanum em :)
Artgeo (11:35 AM) :
aid patjarov karj kasem, SHNORHAVORUM EM :love
Anuk (11:36 AM) :
Shnorhakal em :)

Cassiopeia
08.06.2007, 12:32
Ապսարայի կողմից - Շնորհավոր;)

Mari
08.06.2007, 14:01
Շնորհավորում եմ Ուլուանա ջան: Ցանկանում եմ կյանքում երջանիկ ապրես, միշտ շողաս ու անսպառ ժպտաս: Ու թող քեզ կյանքում շրջապատեն միայն ազնիվ ու նվիրված մարդիկ::love

Firegirl777
08.06.2007, 14:04
ՇՆՈՐՀԱՎՈՐ, ցանկանում եմ այն ամենը ինչ դու ինքդ կցանկանաս.....;)
Ժպիտը թող միշտ փայլի դեմքիդ......:)

Աբելյան
08.06.2007, 14:55
շնորհավոր Անահիտ ջան

Նորմարդ
08.06.2007, 15:32
Շնորհավորում եմ, ցանկանում եմ այն ամենը ինչ ցանկանում է քեզ Արթուրը գումարած այն ամենը ինչ դու ես ինքդ քեզ ցանկանում:)

Taurus
08.06.2007, 15:43
:joker
Շնորհ:aaaվոր

NetX
08.06.2007, 15:55
Շնորհավոր, ամենալավն ու բարին :joker

Anul
08.06.2007, 16:18
իիիիիիիիիիիիիիիի, այսօր Անուկիս ծնունդ է? :o ամոթ ինձ :oy
վայ Ան ջան, ահ ջան , իտ ջան, շնորհավորում եմ ձեր բոլորի ծնունդը, թուուու, Շնորհավոր Անահիտ ջան. այն բանը ինչ ես քեզ մաղթում եմ, ակումբի անդամներից ամենաշատը ցանկանում եմ, որ դու ունենաս. դա սերն է. դու արժանի ես ամենամաքուր, հավատարիմ ու անվերջ սիրուն, ու համոզված եմ, որ դու շուտով հգտնես այն մեկին, ով իրոք արժանի կլինի քո բարությանը, համեստությանը, խելքին ու հմայքին: ես քեզ շատ եմ սիրում:love Շնորհավոր

Armeno
08.06.2007, 16:28
Ծնունդդ Շնորհավոր

Vive L'Armenie
08.06.2007, 16:58
Շնորհավորում եմ, ցանկանում եմ այս ծաղիկների նման, միշտ գեղեցիկ լինես ;)

lili-4
08.06.2007, 17:46
Անահիտ ջան, շնորհավում եմ ծննդյանդ օրվա առթիվ, մաղթում եմ քեզ անսահման երջանկություն, թող որ միայն հաջողությունների բերկրանքից թրջեն այդ գեղեցիկ աչքեր, լինի երազների իրականացում և, ամենակրևորը, կյանքում գտնես քո իսկական տեղը, երբեք ու ոչ մի հանգամանքում չճաշակես չսպասված ու անցանկալի լինելու դառնությունը: Մեկ անգամ էլ շնորհավոր …:love

Wisper
08.06.2007, 18:02
Անահիտ ջան :), միանում եմ շնորհավորանքների այս հոսին և ուզում եմ քեզ ցանկանալ թերևս ամենակարևորը՝ առողջություն, երջանկություն և որ մի 5 կիլո չաղանաս :oy :hands:
:B

Ներսես_AM
08.06.2007, 18:22
Շնորհավոր մեկ անգամ էլ: Մնացածը սիիիիի այսիքյու հիստորիիի: ;)

Մանոն
08.06.2007, 19:42
Անահիտ ջան, սրտանց շնորհավորում եմ ծննդյանդ տարեդարձը:love…Քեզ ցանկանում եմ առողջություն, լիքը լիքը հաջողություններ, ու որ ամենակարևորն է` մեծ ՍԵՐ:

Davo'o
08.06.2007, 20:59
Ի սրտե շնորհավորում եմ: Եղիր առողջ, հարուստ եւ երջանիկ: Դու այն մարդկանցից մեկն ես ով ինձ աջակցեց եւ կապեց ակումբի հետ: :)

Enipra
08.06.2007, 22:41
Վաաաա՝յ, մի քիչ էլ ուշ մտնեի, բաց կթողնեի իմ ամենասիրած ակումցիներից մեկի ծննդյան տոնը։ :o:)

Անուկ ջան, շնորհավորում եմ քեզ :), ինչ լավ է, որ դու կաս ու որ Ակումբում ես։ Հիանում եմ քեզանով, քո մտածողությամբ, երկարաշունչ, բայց միշտ գրագետ, տրամաբանված ու հետաքրքիր գրառումներով, դիպուկ հումորով։:okԹեև մեր միակ հանդիպումը ստացվեց շատ հապշտապ ու շատ կարճ տևեց, բայց քո հանդեպ համակրանքս հացրեց ավելանալ ու ամրապնդել իր կայուն տեղը։ :love;) Համոզված եմ, որ էլի կհանդիպենք!
Պաչիկ!

Ավելացվել է 4 րոպե անց
Ուզում էի բացիկ ուղարկել, էն էլ հիշեցի, որ մեյլդ չունեմ, ահա բացիկս. :)
Ուլուանայի ծննդյան բացիկ (http://freenet.am/%7Eenipra/sun_shine.swf)

Սամվել
09.06.2007, 00:09
Շնորհավորում եմ,Ցանկանալով ամենալավն ու բարին,Երջանիկ եղիր…:)

Մասսագետ
09.06.2007, 00:14
էս նախորդ ծնունդիցդ արդեն մի տարի անցե՞լ ա: Լավ արագ թռավ ժամանակը:
Դե շնորհավոր, Ա՛ն ջան:

ihusik
09.06.2007, 02:12
Անսպառ ու միշտ վառ լինի Սրտիդ Լույսը՝ Անկեզ Կրակը, որ ունես Սրտումդ Ան ջան:love

Այս ծաղիկներն էլ քեզ քույրիկ ջան...:)

Goga
10.06.2007, 10:44
Շնորհավոր ծնունդդ Անահիտ ջան, որքան լավ բան կա աշխարհում քեզ եմ ցանկանում, կներես ուշացման համար, որովհետև դու այն անդամներից ես, ում ծնունդը ես ժամանակին պետք է շնորհավորած լինեի, ես քեզ շատ սիրում եմ:love Քեզ պես նուրբ ու գեղեցիկ զգացմունքներ եմցանկանում:kiss

Djavaxhq
10.06.2007, 11:02
Շնորհավոր ծնունդդ. թող իրականանա քո ամենանվիրական երազանքը

Chuk
10.06.2007, 15:26
Մարդիկ շատ հաճախ ինչ-որ մեկի ծնունդը շնորհավորելիս դիմակ են հագնում, որպեսզի նրա մասին ասեն միայն լավը, կամենան հրաշալին... հաճախ իրականությունից չշեղվելով ասում են ոչ իրենց մտածածը, այլ ասում են, ասելու համար, դիմացինին հաճոյանալու համար: Քո դեպքում դա անհնար է կամ քիչ հավանական. մարդիկ էլի միայն լավն են ասելու, բայց իրենց մտածածը: Ու դրա պատճառը ոչ թե նրանք են լինելու, այլ դու, որ «ստիպել ես» քո մասին այդպիսի կարծիք կազմել...

Բայց եթե ես հիմա սկսեմ այդպես քեզ դիմել, դիմակ հագած կլինեմ: «Ինչու՞», - կզարմանաս, ու ես կբացատրեմ.
- Ան, ախր ծանոթ էինք, հետո մտերմացանք, մտերիմ էինք հետո ընկերացանք ու հիմա մեր մեջ այնպիսի հարաբերություններ են, որ մեկս մյուսին շատ լավ ճանաչում է, գիտի թե դիմացինն իր մասին ինչ է մտածում, ինչ կարծիք ունի, ինչ է կամենում... Եթե ես այդ բաները սկսեմ ինքնուրույն ասել, կկրկնեմ միայն այն, ինչը գիտես, առանց ասելուս: Այսինքն իզուր ասած կլինեմ:
Իհարկե կարող ես ասել, որ երբեմն իմացածը լսելն էլ է հաճելի ու ես կասեմ՝ իհարկե: Բայց երբեմն ավելի հաճելի է լսել միայն մեկ բառ, անկեղծ ասված, սրտից եկող: Այդ մի բառի մեջ թաքնված կլինեն մնացած բոլոր բառերը, ու դու կկարծես, թե դրանք էլ եմ ասել, ու հիմա կասեմ այդ մի հատիկ բառը.

Շնորհավո՜ր ծնունդդ, Անահի՛տ

aniko
10.06.2007, 22:06
անսահման ժպիտներ, անհոգ աչքեր եմ մաղթում
և որ միշտ կողքիդ լինեն քեզ անչափ սիրող մարդիկ
ՇՆՈՐՀԱՎՈՐ !!!

Annushka
10.06.2007, 22:31
Ի սրտե շնորհավորում եմ, Անահիտ ջան, մաղթում եմ ամենայն բարիք և երջանկություն. կանացի երջանկություն... սեր, առողջություն և հաղթանակներ կյանքում....
:):)

Հ.Գ.շնորհակալություն շնորհավորանքների համար:oy:love

Արսեն
10.06.2007, 22:42
Անահիտ ջան շնորհավոր ծնունդդ!!!!!!!!!!!!!!
բացիկները սովորական են դարձել, սա մեր այգում աճող ծաղիկներն են, ափսոս միայն նկարն եմ ուղարկում:

kiki
10.06.2007, 22:51
Ան ջան, շնորհավորում եմ...

գիտես քեզ ինչ եմ մաղթում, ու դա հաստատ վատը չի լինի...երջանիկ եղիր...:kiss

Ուլուանա
12.06.2007, 20:48
Ակումբակիցներ ջան, անչափ շնորհակալ եմ բոլոր-բոլոր շնորհավորանքների, ջերմ մաղթանքների, կարծիքների, բացիկների և ընդհանրապես նրա համար, որ դուք կաք։ :love Չեք պատկերացնի, թե որքան դրական հույզեր պարգևեցին ինձ ձեր շնորհավորանքներն ու բարեմաղթանքները, բոլորինդ միասին ու առանձին-առանձին։ :kiss

Նախ ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Հայկ-Philosopher-ին` թեման բացելու և հատկապես մաղթանքների ոչ Philosopher-ական էմոցիոնալության համար։ :)
Շնորհավոր Անահիտ ջան. այն բանը ինչ ես քեզ մաղթում եմ, ակումբի անդամներից ամենաշատը ցանկանում եմ, որ դու ունենաս. դա սերն է. դու արժանի ես ամենամաքուր, հավատարիմ ու անվերջ սիրուն, ու համոզված եմ, որ դու շուտով հգտնես այն մեկին, ով իրոք արժանի կլինի քո բարությանը, համեստությանը, խելքին ու հմայքին: ես քեզ շատ եմ սիրում :love Շնորհավոր
Անուլ ջան, շատ շնորհակալ եմ, քո այս մաղթանքի հետ կապված ես քեզ այն օրն ասացի։ :P :) Համենայնդեպս, շատ զգացված եմ ու շնորհակալ, որ իմ մասին այդքան մտածում ես։ :kiss

Անուկ ջան, շնորհավորում եմ քեզ :), ինչ լավ է, որ դու կաս ու որ Ակումբում ես։ Հիանում եմ քեզանով, քո մտածողությամբ, երկարաշունչ, բայց միշտ գրագետ, տրամաբանված ու հետաքրքիր գրառումներով, դիպուկ հումորով։:ok Թեև մեր միակ հանդիպումը ստացվեց շատ հապշտապ ու շատ կարճ տևեց, բայց քո հանդեպ համակրանքս հացրեց ավելանալ ու ամրապնդել իր կայուն տեղը։ :love Համոզված եմ, որ էլի կհանդիպենք!
Պաչիկ!
Արփինե ջան, շատ շնորհակալ եմ վերաբերմունքիդ ու կարծիքիդ համար։ :oy Կարծում եմ՝ գիտես, որ փոխադարձ է։ :love

Ուլուանա
12.06.2007, 20:49
Մարդիկ շատ հաճախ ինչ-որ մեկի ծնունդը շնորհավորելիս դիմակ են հագնում, որպեսզի նրա մասին ասեն միայն լավը, կամենան հրաշալին... հաճախ իրականությունից չշեղվելով ասում են ոչ իրենց մտածածը, այլ ասում են, ասելու համար, դիմացինին հաճոյանալու համար: Քո դեպքում դա անհնար է կամ քիչ հավանական. մարդիկ էլի միայն լավն են ասելու, բայց իրենց մտածածը: Ու դրա պատճառը ոչ թե նրանք են լինելու, այլ դու, որ «ստիպել ես» քո մասին այդպիսի կարծիք կազմել...

Բայց եթե ես հիմա սկսեմ այդպես քեզ դիմել, դիմակ հագած կլինեմ: «Ինչու՞», - կզարմանաս, ու ես կբացատրեմ.
- Ան, ախր ծանոթ էինք, հետո մտերմացանք, մտերիմ էինք հետո ընկերացանք ու հիմա մեր մեջ այնպիսի հարաբերություններ են, որ մեկս մյուսին շատ լավ ճանաչում է, գիտի թե դիմացինն իր մասին ինչ է մտածում, ինչ կարծիք ունի, ինչ է կամենում... Եթե ես այդ բաները սկսեմ ինքնուրույն ասել, կկրկնեմ միայն այն, ինչը գիտես, առանց ասելուս: Այսինքն իզուր ասած կլինեմ:
Իհարկե կարող ես ասել, որ երբեմն իմացածը լսելն էլ է հաճելի ու ես կասեմ՝ իհարկե: Բայց երբեմն ավելի հաճելի է լսել միայն մեկ բառ, անկեղծ ասված, սրտից եկող: Այդ մի բառի մեջ թաքնված կլինեն մնացած բոլոր բառերը, ու դու կկարծես, թե դրանք էլ եմ ասել, ու հիմա կասեմ այդ մի հատիկ բառը.

Շնորհավո՜ր ծնունդդ, Անահի՛տ
Կարգին փիլիսոփայել ես :hands, բայց դե ես էլ շատ բան չեմ ասի, ուղղակի շնորհակալություն։ ;) Արտ, բայց ինչքան մտածեցի, տենց էլ չկարողացա գուշակել, թե էս վերջին երեք բառերից որ մի հատիկը նկատի ունեիր... :unsure Բայց, լավ, ես իմ ուզած բառը կընտրեմ ու կհամարեմ, որ դու հենց դա էլ նկատի ունեիր։ :P :hands

Ան ջան, շնորհավորում եմ...
գիտես քեզ ինչ եմ մաղթում, ու դա հաստատ վատը չի լինի...երջանիկ եղիր...:kiss
Հա, գիտեմ։ :P Շնորհակալ եմ։ :love

Բոլորիդ հատ-հատ պատասխանելը դժվար է, ուղղակի ևս մի անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ և ասել, որ դուք լավն եք։ :love :)

Ծով
13.06.2007, 18:33
Հնննննննն:o
Ուլու՛ ջան, շատ ուշացա՞:(…շնորհավոր…:love
Մտքերս հենց նոր փախան…
հասցրի քեզ սիրել…չէի ուզում, բայց շատ սիրեցի…:love
Քեզ ամենալավը…շաաա՜՜՜տ Ժպիիիիտ:)
Միշտ պատրաստ եմ քեզ համար «Ջուր բերել»…:D:love

electrical_storm
13.06.2007, 18:46
Ծնունդդ ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր,Անահի՛տ ջան…
Ճիշտա,կան բաներ,որոնց շուրջ համաիտ չենք, բայց դե ես քեզ խելացի աղջիկ եմ համարում ու լավ աղջիկ… կարծում եմ դու դա զգացած կլինես… քեզ լաավ բաներ եմ մաղթում…

StrangeLittleGirl
13.06.2007, 20:10
Ա՛ն ջան, ճիշտ ա, icq-ով շնորհավորել եմ, իսկ էստեղ հավեսով ուշացել եմ, բայց ամեն դեպքում նորից շնորհավոր :)