PDA

Դիտել ողջ տարբերակը : Ամենամեծ գործնական կիրառություն ունեցող ծրագրավորման լեզուները…

Սամվել
06.06.2007, 16:48
Ժողովուրդ C++ ից հետո ինչ լեզու արժի սովորել, որ կարենանք մարդավարի գործ գտնենք……:think , օգնեք :sos

Mesrop
06.06.2007, 18:36
C# ;)

Wisper
08.06.2007, 21:32
Ժողովուրդ C++ ից հետո ինչ լեզու արժի սովորել, որ կարենանք մարդավարի գործ գտնենք……:think , օգնեք :sos

Նենց ես գրել C++-ից հետո, որ իմ մոտ տպավորությունա ստեղծվել, որ Մաստեր Կլասսի Ծրագրավորող ես :D: Իսկ եթե այդպես է, դու մեզանից բոլորից լավ պիտի իմանաս, որ էտ լեզուն ունի անսահմանափակ հնարավորություններ... :B:
Իսկ մարդավարի կարելի է շատ գործեր անել, պետք է կոնկրետ իմանաս՝ ինչ ես ուզում անել...

1. Լուրջ ծրագրեր գրելու հաշիվներ - Visual C++, C#
2. Վեբ ծրագրավորում - C#, JAVA, Perl, Phyton, PHP, CGI, Asp.Net
3. Հակերական ծրագրիկներ - Delphi
4. Ցածր մակարդակի ծրագրավորում - Pascal, Fortran
5. Ծրագրավորման «Աստված» լինելու համար - Assembler

Մի խոսքով ընդհանուր պատկերը հուսով եմ պարզ դարձավ... :B

Աթեիստ
08.06.2007, 23:41
Թեկուզ Visual Basic, կարևորը լեզվին լավ տիրապետես:
Օրինակ, ես հիշում եմ Կերամիկան փնտրում էր (վաղուց) Visual Basic-ով ծրագրավորող, որովհետև մինչ այդ պահը ամբողջ բազան գրվել էր հենց նրանով:

Ինչպես ասում են "կարևորը չափը, չի այլ օգտագործելու կարողությունը":

Root
09.06.2007, 14:05
3. Հակերական ծրագրիկներ - Delphi

Նենց հետաքրքիրա Delphi-ով ինչ են հաք անում , չես ասի ? :D

Անանուն
10.06.2007, 21:45
Եթե վերցնենք ողջ աշխարհի մասշտաբով, ապա` COBOL.

Արշակ
12.06.2007, 12:47
Ժողովուրդ C++ ից հետո ինչ լեզու արժի սովորել, որ կարենանք մարդավարի գործ գտնենք……:think , օգնեք :sos
Հարցադրումը այնքան էլ ճշգրիտ չի, բայց փորձեմ մոտավոր պատասխանել։

Դե եթե C++ լավ իմանաս, չեմ կարծում թե Հայաստանում գործ գտնելու հետ պրոբլեմներ ունենաս։ «C++ լավ իմանալ» ասելով նկատի չունեմ լեզվի սինտաքսը անգիր իմանալը։ Այսինքն՝ պետք է տվյալ լեզվի կիրառմամբ տարբեր խնդիրներ լուծելու հմտություն ունենաս, որը պահանջում է նաև կոնկրետ որևէ լեզվից չկախված ծրագրավորման ընդհանուր գիտելիքներ, փորձ։ Բացի դրանից, խնդրի բնույթից կախված սովորաբար պետք է նաև տիրապետել մի շարք հարակից տեխնոլոգիաների (օրինակ՝ SQL, C++ -ով կոնկրետ բազաների օգտագործում և այլն)։
Իսկ ընդհանրապես, եթե քեզ հետաքրքրում է, թե ավելի շատ ո՞ր լեզուներն են օգտագործվում հայկական IT ֆիրմաներում, հստակ ստատիստիկական տվյալներ չունեմ, բայց մի շարք հայկական IT ֆիրմաների մասին տեղեկություններիցս ելնելով կարող եմ ասել՝ C++, Java, PHP, վերջերս C# օգտագործող ֆիրմաներն էլ են շատացել։Եվ այլն… Իհարե լեզվի ընտրությունը խիստ կախված է խնդրի բնույթից։

Իսկ մարդավարի կարելի է շատ գործեր անել, պետք է կոնկրետ իմանաս՝ ինչ ես ուզում անել...

1. Լուրջ ծրագրեր գրելու հաշիվներ - Visual C++, C#
2. Վեբ ծրագրավորում - C#, JAVA, Perl, Phyton, PHP, CGI, Asp.Net
3. Հակերական ծրագրիկներ - Delphi
4. Ցածր մակարդակի ծրագրավորում - Pascal, Fortran
5. Ծրագրավորման «Աստված» լինելու համար - Assembler

Մի խոսքով ընդհանուր պատկերը հուսով եմ պարզ դարձավ... :B
Մեղմ ասած տարօրինակ դասակարգում/ցուցակ չե՞ս բերել։:think

Wisper
12.06.2007, 12:57
Մեղմ ասած տարօրինակ դասակարգում/ցուցակ չե՞ս բերել։:think

Ես ընդհանուր առմամբ եմ գրել... Եթե կա ավելի լավ դասակարգում, եթե իհարկե ընդհանրապես գոյություն ունի, խնդրեմ՝ դրեք՝ մենք էլ կիմնանանք...

Censor
12.06.2007, 21:15
Ժողովուրդ C++ ից հետո ինչ լեզու արժի սովորել, որ կարենանք մարդավարի գործ գտնենք……:think , օգնեք :sos

Բայց իմ դուրը եկավ :)))

Դե, Կիբրգ ջան, ասում ես, ՍիՓլասՓլասը արդեն վերջացրել ես (Բյարնի ականջը կանչի, մեռած լիներ, դագաղում կշրջվեր), չնայած, մեռնեմ չեմ հասկանա "..C++ ից հետո .." արտահայտությունը ինչա նշանակում, ինչ, սաաաղ կոմպիլյատրների, տարբեր ՕպՀամակարգերի տակ աշհատում ես առանց կես գրամ բարդության, որ արդեն "C++ ից հետո .." ?..)))

Դե, ինչ ասեմ, ԿԱՐԳԻՆ ԳՈՐԾ անելու համար C++ հեչ պետք չի, հիմա դու նստի просто լեզու սովորի, անգլերենը...
Թե չէ C#, Delphi...

Նորմարդ
12.06.2007, 21:20
Մեր մոտ PERl են օգտագործում ու նենց բաներ են անում էդ լեզվով` գնա գալիս եմ:D

Censor
12.06.2007, 21:21
5. Ծրագրավորման «Աստված» լինելու համար - Assembler

Երբեք չեմ լսել ծրագրավորման աշխարհի որևէ աստծո մասին, որի հիմնական լեզուն լինի assembler-ը...)))
Չէր էլ կարա լիներ, մազոխիստ հո չեն )))))
Ճնշող մեծամասնության լեզուն C/C++ ա:

Wisper
12.06.2007, 21:29
Դե, ինչ ասեմ, ԿԱՐԳԻՆ ԳՈՐԾ անելու համար C++ հեչ պետք չի, հիմա դու նստի просто լեզու սովորի, անգլերենը...
Թե չէ C#, Delphi...

ԷԷէէ, էս ի՞նչ են ասում է :o: Հիմա Հայաստանում ամենաշահութաբեր գործերը մի քանիսն են՝ պագոններով ձյաձյաներ :D, հարկայինի հետ կապված և էլի տենց բաներ էլի... :P :hands: Թե չէ, ի՞նչ ծրագրավորում, ի՞նչ ցանցային ադմին... Լավ է.... :B

Ավելացվել է 2 րոպե անց

Երբեք չեմ լսել ծրագրավորման աշխարհի որևէ աստծո մասին, որի հիմնական լեզուն լինի assembler-ը...)))
Չէր էլ կարա լիներ, մազոխիստ հո չեն )))))
Ճնշող մեծամասնության լեզուն C/C++ ա:

Քանի որ Ասեմբլերը տեղով շատ բարդ մի «գոյաթություն» է, ապա բնական է, որ աշխարհում չկա այնպիսի մեկը, որ մինչև վերջ իմանա դա... Բայց նրանք, ովքեր գիտեն բավականին լավ... ՕՕօօօօօ, դարդ ու ցավ չունեն, ասեմ իմանաս... :) :B

Censor
12.06.2007, 21:47
Քանի որ Ասեմբլերը տեղով շատ բարդ մի «գոյաթություն» է, ապա բնական է, որ աշխարհում չկա այնպիսի մեկը, որ մինչև վերջ իմանա դա... Բայց նրանք, ովքեր գիտեն բավականին լավ... ՕՕօօօօօ, դարդ ու ցավ չունեն, ասեմ իմանաս... :) :B
Вай, մենակ չորոշես ինձ Assemble8i բարդության ու պարզության մասին բան բացատրես, լօօօլ, 3րդ տարինա պրծում չկա))))
Իսկ էն մարդը, որ էն աստիճանի ա հասել, որ քո ասածի պես լավ տիրապետում ա ասսեմբլերին, էնքան բան արդեն կիմանա, որ մտքովնել չի անցնի լուրջ ու մեծ բան անել ասմ-ով...

Wisper
12.06.2007, 21:57

Շատ կներեք իհարկե՝ դուք պրոֆեսիոնալ եք, մինչդեռ ես՝ սկսնակս ի՞նչ կարող եմ իմանալ... (լավ կլինի գոնե մի 2-3 թեմա կարդաք Համակարգչային բաժնում՝ միանգամից պարզ կդառնա :B): Լավ, հերիք եղավ, ինչքան մեզ դրեցինք եսիմ ում տեղը՝ անցանք գործին :) :) :): Ասեմբլերով շատ մի մեծ բան իհարկե չես գրի, դրանով մեծ բաներ գրելու համար մարդու ուղեղը գոնե մի 2000 մեգահերց պիտի լինի.... Մեծ բաներ գրելու նպատակով էլ հենց ստեղծվել են տարբեր տեսակի ծրագրավորման լեզուները, որոնք մարդուն շատ ավելի հեշտ ձևով են ներկայացվում, քան ասեմբլերը...Լավ հարցն այն է, որ ուղղակի Ասեմբլերով կարող ես անել այն, ինչ գրեթե անհնարին է անել ուրիշ ցանկացած լեզվով... Ասեմբլերով փոքրիկ բաներ են գրում, բայց զատոոոո...... Մի խսոքով, ասեմբլերով փող աշխատել չի լինի՝ համինայինդեպս Հայաստանում, այնպես որ եկեք շատ չերկարացնենք դրա քննարկումը... :):

Ավելացվել է 3 րոպե անց
Ի դեպ, ոնց նայում եմ, պետական համալսարանում եք սովորում, քանի որ միայն այնտեղ կարող են անկապ տեղը ասեմբլեր հուփ տալ... :D

Արամ
12.06.2007, 22:29
Ավելացվել է 3 րոպե անց
Ի դեպ, ոնց նայում եմ, պետական համալսարանում եք սովորում, քանի որ միայն այնտեղ կարող են անկապ տեղը ասեմբլեր հուփ տալ... :D
Լավ էր:D Հա ի դեպ WIndows-ն էլ չեն հիմնականում Asambler-ի վրա հավաքում?

Wisper
12.06.2007, 22:38
Լավ էր:D Հա ի դեպ WIndows-ն էլ չեն հիմնականում Asambler-ի վրա հավաքում?

Բայց դու դեմք ես հա.... :D: Ստեղ մենք մի քանի էջ արդեն «կռիվ» ենք անում, որ ասեմբլերով մեծ բաներ գրել հնարավոր չի, իսկ դու ասում ես Վինդա են գրում... :B: Դէ, հիմա հնարավոր է մի որոշ առանձին բաներ դրանով արած լինեն... Չնայած ոչ ոք էլ չի կարող ասել, եթե սաղ տենց հեշտ լիներ՝ Վինդան OpenSource կլիներ... Էն Փոքրասոֆթի մարդիկ տասնամյակներով են մշակում այդ տեխնոլոգիաները, իսկ մենք այստեղ մի քանի րոպեների ընթացքում «մարսեցինք» թողեցինք այդ ամենը... :oy :):

Արամ
12.06.2007, 22:45

Հա բայց Վինդուսը հիմնվածա Assambleri, ոնց ասեմ ասենք ֆունդամենտը Assambler-նա իսկ հետո վրեն ուրիշ լեզուներովա կառուցած:) Գիտեմ որ դեմք եմ::P

Wisper
12.06.2007, 23:59
Հա բայց Վինդուսը հիմնվածա Assambleri, ոնց ասեմ ասենք ֆունդամենտը Assambler-նա իսկ հետո վրեն ուրիշ լեզուներովա կառուցած:) Գիտեմ որ դեմք եմ::P

Չէ, դու լրիվ դեմք ես հա... :): Արի հասկանանք մի քանի բան՝ ցանկացած ծրագիր, երբ սկսում է աշխատել, ապա իր մեջ գրված ասեմբլերի կոդը «դատարկում» է օպերատիվ հիշողության մեջ ու բաանզաաայյյյյ :hands: Իսկ ասեմբլերից ցածր գալիս է մեքենայական կոդը (ծրագրավորողները ավելի լավ կիմանան), որը իրենից ներկայացնում է պրոցեսորում կատարվող 2 տիպի ազդանշաններ (մասնավորապես՝ լարումներ)... Ամեն ինչ, կրկնում եմ, ամեն ինչ հիմնված է այդ գաղափարի վրա՝ ընդամենը 0 և 1... :oy
Մի խոսքով, ավելի լավ կլինի այս հարցով դիմել ձյաձ Բիլլին... :P :D

Սամվել
17.06.2007, 14:21
:think Լավ համաձայն են հարցը մի քիչ անկապ եմ ձևակերպել, բայց չեմ հիշում ով բայց ինձ համոզել էին յանի c++ ով նորմալ գործ չես ճարի ես վնուշկեքի մեջ էի ընկել…լավ եդ դեպքում մի հատ սենց հարց տամ ինչ գիրք կարդամ որ c++ լա սովորեմ նու մասնագիտանամ էլի որ վաղը մյուս օրը կարենամ գործ չարեմ եդ գծով…:think

Docent
28.06.2007, 17:08
Այ հիմա էլ ամենաբարդ գործին հասանք- «լավ գիրք»: կարելի է սկսել - «C++ для начинающих (Lippman)» Ու միայն գրքի օրինակները լուծելը քիչ կլինի. Սա միակ եզակի տարբերակը չէ, ուղղակի լավ գիրք է :)

Արշակ
29.06.2007, 12:16
Մոդերատորական։ Հարգելի ֆորումցիներ, ձգտեք թեմայի հարցադրումից չշեղվել։ Եթե ծրագրավորումից այլ հարցեր կամ ասելիք ունեք, ապա նախ արդեն ստեղծված թեմաների մեջ փնտրեք ձեր ասելիքին համապատասխան թեմա։ Չգտնելու դեպքում կարող եք նոր թեմա բացել։ Այսուհետև թեմայից դուրս բոլոր գրառումները ուղղակի կջնջվեն։

…ինչ գիրք կարդամ որ c++ լա սովորեմ նու մասնագիտանամ էլի որ վաղը մյուս օրը կարենամ գործ չարեմ եդ գծով…:thinkՄասնավորապես այս հարցի վերաբերյալ թեմա ֆորումում արդեն կա՝ «C++ սովորելու ամենալավ գիրքը (http://www.akumb.am/showthread.php?t=4838)» անունով։ Դրան վերաբերող քննարկումները շարունակեք այնտեղ։

*e}|{uka*
25.07.2007, 21:49
C++ Шилдт самоучитель ,Дейтл .....
P.S. Ով կհուշի ինձ MFC(Microsoft Foundation Classes) ի վերաբերյալգրքի որևէ հեղինակի անուն.... ;)

_DEATH_
23.08.2007, 21:13
Խոսք չկա, որ ամենամեծ գործնական կիրառությունը ունի C++-ը, բայց օրինակ Python-ը ծրագրի կոդը շատ ավելի պարզ է, տրամաբանական և բացի դրանից ծրագրեր կան, որ շատ ավելի արագ են աշխատում Python-ի կոդով, քան C++-ի: Ճիշտա համակարգչի համար այնքան էլ շատ ծրագրեր չեն հանդիպել, բայց Nokia-ի և Symbian-ի ջանքերի շնորհիվ հրաշքա կատարվել, ստեղծվելա Python հեռախոսի համար: Symbian OS-ը, որը զարմանալի դզեվով ամբողջությամբ գրված է C++-ով և դրա ծրագրերի մեծամասնությունը C++-ով է գրված, վերջերս շատ-շատերը ավելի հարմար են գտնում իրենց ծրագրերը գրել Python-ով: Պատճառը հասկանում եմ, Python-ը շատ հետաքրքիր լեզու է, և Guido-ի շնորհիվ այն դառձել է աշխարհի հզորագույն ծրագրավորման լեզուներից մեկը:
Ես սկսել եմ սովորել ու ասեմ, որ տենց բիթի լեզու չէի տեսել, գրում ես x=20, ստեղծվումա x փոփոխականը, x-ին վերագրվում է 20 ու ջոգումա որ ամբողջ թիվա x-ը: Հետո մի հատ էլ գրում ես x='Akumb', ջոգումա, որ x-ը արդեն թիվ չի :D Ամեն ֆունկցիայի համար { } կամ begin, end , …, էտ կարգի զիբիլներ պետք չի, ինքը ամեն ինչ ջոգումա :ok

Սամվել
23.08.2007, 22:30

Գիրք ունե՞ս տուր կարդանք :8

_DEATH_
23.08.2007, 22:54
Գիրք ունե՞ս տուր կարդանք :8

Կոնկրետ ես մի հատ գրքով չեմ սովորում, որովհետև ինձ Python-ի հեռախոսի համար նախատեսված module-ներնա պետք, դրա համար հատուկ գիրք չկա: Բայց եթե հետաքրքրումա համառոտ կգրեմ սկզբի համար, մեկել մի հատ գիրք կկցեմ, որի միջոցով ծրագրավորում իմացողները կարող են 10 րոպեում Python-ը սովորել: Որոշել եմ գիրք գրեմ, սխալների մասին գրեք խնդրում եմ:
Հլը որ մանրամասնություններով չեմ գրել, բայց ավելորդ էլ ոչ մի նախադասություն չեմ գրել իմ կարծիքով:

Python-ը շատ հարմար ծրագրավորման լեզու է սկսնակ ծրագրավորողների համար:
Python-ը պարզ, հասկանալի և միևնույն ժամանակ շատ հզոր լեզու է: Ծրագրային կոդը շատ տրամաբանական է և հեշտ ընթեռնելի:

Python-ի պատմությունը

Python-ը ստեղծվել է 1989 թ.-ի վերջին Գուիդո վան Ռոսումի կողմից (Guido van Rossum): Նա սիրում էր մի հեռուստատեսային հաղորդում Monty Python's Flying Circus անվանմամբ, և այդ պատճառով իր ստեղծած ծրագրավորման լեզուն նա անվանեց Python:
Python-ը բացի նրանից որ անվճար է, այն նաև չունի ոչ մի սահմանափակում կիրառման մեջ: Ծրագրի կառուցվածքը չխախտելու համար այն իր մեջ չի ներառում ծրագրավորման թշնամի goto հրամանը: Այդ goto-ով կազմվող ծրագրերը գրեթե անընթեռնելի են ուրիշների կողմից, անգամ այդ ծրագիրը կազմողը մի քանի ամիս անց կարող է գլուխ չհանել իր ծրագրից, որի պատճառով իմ կարծիքով շատ ճիշտ կլինի, որ Pascal լեզուն հանեն դպրոցական ծրագրից և շատ ավելի ճիշտ կլիներ հենց օրինակ Python սովորացնեն: Գոնե մի օր խելքի գան C++-ից հանեն այդ հրամանը:
Բացի NetWare-ից բոլոր օպերացիոն համակարգերի համար հասանելի են Python-ի երկուական կոդերը:

Այցելեք http://www.python.org/download և բեռնավորեք Python-ի ձեզ անհրաժեշտ տարբերակը: Բացի Python-ից մեզ պետք կգա նաև Tcl/Tk module-ը, ինչպես նաև խմբագիր IDLE-ն: Windows-ից օգտվողնելի համար առանձնապես խնդիր չկա, միայն ինստալացիայի ժամանակ պատասխանեք Yes (Այո), երբ տեղադրման ծրագիրը կհարցնի ձեզ ուզում եք արդյոք դուք տեղադրել Tcl/Tk մոդուլը: Ոշ մի դեպքում չտեղադրեք C:\Program Files\Python թղթապանակում, տեղադրեք լռելյայն ընտրված C:\Python-ում:
Համարենք, որ ինստալացայի հետ կապված խնդիրներ չկան և անցնենք գործի:
Python-ը ինտերակտիվ ռեժիմով աշխատեցնելու համար Start=>Run-ում գրեք Python և Enter ստեղնը սեղմեք, էկրանին վրա երևացող պատուհանի >>> նշանները կոչվում են Python-ի հրավեր: Դուրս գալու համար մուտքագրեք ctrl+z enter:
Սկսեք մուտքագրել ձեզ հայտնի որոշ հրամաններ, օրինակ 890-224, 88*4 և այլն:
Python-ի ծրագրերը կարող եք գրել ցանկացած խմբագրով, վերջում պահելով .py վերջավորությամբ: Կարող եք օգտագործել Windows-ի notepad-ը (Start=>Run notepad):

Նոր տերմին
Պահեստավորված բառեր - դրանք այն բառերն են, որոնք պահեստավորված են տվյալ ծրագրավորման լեզվի մեջ ինչ-որ գործողություն կատարելու համար: Օրինակ print-ը պահեստավորված բառ է Python-ի համար (հնարավոր չի այդ բառերը ծրագրի մեջ օգտագործել որպես փոփոխականի կամ ֆունկցիայի անուն, որոնց հետ մենք կծանոթանանք մի քիչ ուշ):

Integrated DeveLopment Environment (IDLE)
IDLE-ն հատուկ ծրագիր է տեքստը խմբագրելու համար, որը ամբողջությամբ գրբած է Python-ով Guido van Rossum-ի կողմից: Այն գտնվում է C:\Python25\Lib\idlelib թղթապանակում, idle.pyw անվանմամբ:
Բացեք IDLE-ն և փորձեք ծանոթանալ նրա հետ:

Առայժմ սովորենք թվաբանական գործողություններ կատարել:

Մաթեմատիկական օպերատորները Python-ում

+ գումարում
- հանում
* բազմապատկում
/ բաժանում
% էկրանին երևում է բաժանման արդյունքում ստացված մնացորդը
** աստիճանի բարձրացում (ի տարբերություն Python-ի ծրագրավորման լեզուներում ընդունված է աստիճանի բարձրացնելու ^ նշանը)
divmod (x,у) ֆունկցիան էկրանին տպում է (x/y, x%y) արդյունքները

Մաթեմատիկական գործողություն կարելի է կատարել ցանկացած թվերի հետ, միայն թե 2147483647 թվից մեծ թվերի վերջում գրեք L տառը, օրինակ այսպես 9999999999999999999L:
/ բաժանման օպերատորի միջոցով, եթե օրինակ 10/4 գործողություն եք կատարում, ստանում եք 2 պատասխանը, իսկ եթե ուզում եք էկրանին երևա նաև թվի տասնորդական մասը, ապա պետք է բաժանումը կատարեք այսպես 10/4.0 :
Գործողությունների կատարման հաջորդականությունը նշելու համար օգտագործեք փակագծեր ()
Օրինակ, եթե 30+60/3, ապա նախ կկատարվի 60/3=20 գործողությունը, հետո կկատարվի գումարումը 30+20=50: Իսկ եթե ցանկանում եք, որ առաջինը կատարվի գումարման 30+60 գործողությունը, ապա պետք է այն գրեք այսպես (30+60)/3 :
Մաթեմատիկական ֆունկցիաներ կատարելու համար անհրաժեշտ է ներմուծել մաթեմատիկայի mudule-ը: Գոյություն ունի module-ների ներմուծման 2 եղանակ: Օրինակ մաթեմատիկայի module-ը կարող ենք ներմուծել այսպես import math կամ այսպես from math import *: Առաջին դեպքում պետք է պարտադիր ֆունցիայի անունից առաջ գրեք math. , իսկ երկրորդ դեպքում մի անգամից գրում եք ֆունկցիայի անունը: Սակայն երկրորդ դեպքում ի հայտ են գալիս որոշ խնդիրներ, օրինակ փոփոխականների անունները, որոնք համընկնում են ֆունկցիաների անունների հետ կարող են խանգարել:
Երևի թե ոմանց C++-ից հայտնի են floor() և ceil() ֆունկցիաները, որոնոնցից առաջինը կլորացնում է թիվը դեպի այդ թվից փոքր ամենամոտիկ ամբողջ թիվը, իսկ երկրորդը` դեպի ավելի մեծ թիվը: Փորձեք մուտքագրել pi էկրանին կերևա pi-ի արժեքը, իսկ հիմա հեռթով մուտքագրեք floor(pi), ceil(pi), floor(-pi), ceil(-pi): Ինչպես նկատեցիք floor(-pi) և ceil(-pi) ֆունկցիաները այնպես չեն կատարվում ինչպես C++-ում, ի տարբերությում C++-ի Python-ը հաշվի է առնում թվի նշանը:

Հրատացի
08.09.2007, 09:37
windows-ը իմ իմանալով գրվում ա հիմնականում c++ ով.իսկ ընդանրապես c++ իմանալուց հետո արժի իմանալ լավ C++.ուղակի հետաքրքրությանս համար եմ հարցնում STL,MFC,winAPI գիտի արդյոք թեման բացողը որ ուզում ա լեզեեւն փոխի?
ԸՆդանրապես իմացի մի բան բաից իմացի շատ լավ;)

Սամվել
08.09.2007, 22:39

Մանրից ուսումնասիրում եմ ;) Արդեն հասկացել եմ դա …մերսի :)

Մի Հայ
25.11.2007, 22:15
Ես չեմ կարող ասել թե ինչ լեզուն է հայաստանում օգտագործվում բայց ԱՄՆ ում դրանք հիմնականում այն լեզուներն էն որք ներառված են Visual Studio ում:
Իմ կարծիքով եթե դու գիտես C++ ապա մյուս լեզուն ես կառաջարկէի քեզ սովորել C#: Հիմա այս լեզվով են գրվում Մայկրոսոֆտի նոր ծրագրերը, չհաշված որ ամբողջ Visual Studio և ֆրեյմվորքը գրված է C# ով: Կասեմ որ բացի լեզուն սովորելուց լավ կլինի որ դու իմանաս ֆրեյմվորքը: Եթե դու գիտես ֆրեյմվորքը ապա ամեն լեզու Visual Studio ում միայն սինտեքսի խնդիր է: