PDA

Դիտել ողջ տարբերակը : Հարազատ մարդու մահը...

Breath of wind
06.06.2007, 12:02
Ի՞նչ անել երբ հույսը մեռնում է, երբ դու տեսնում ես, որ այն անձնավորությունը, ով ամբողջ կյանքը քեզ է նվիրել, ով ամեն ինչ արել է, որ դու երջանիկ լինես, ոչ մի բանից չզրկվես, ում կյանքիցտ ավելի ես սիրում մահանում է, դու անկարող ես ինչ որ բան անել, ու չես ել ուզում համակերպվես դրա հետ:

Roger
06.06.2007, 12:11
Մնում է համակերպվել,հիշել միշտ այդ մարդուն,և միշտ հիշել,որ կյանքը շարունակվում է ....

Delicada
06.06.2007, 12:27
Ի՞նչ անել երբ հույսը մեռնում է, երբ դու տեսնում ես, որ այն անձնավորությունը, ով ամբողջ կյանքը քեզ է նվիրել, ով ամեն ինչ արել է, որ դու երջանիկ լինես, ոչ մի բանից չզրկվես, ում կյանքիցտ ավելի ես սիրում մահանում է, դու անկարող ես ինչ որ բան անել, ու չես ել ուզում համակերպվես դրա հետ:

Ինչքան էլ դժվար լինի շարունակել ապրել քանի որ կյանքը շարունակում է իր հունով հոսել

Angelina
06.06.2007, 13:20
Ի՞նչ անել երբ հույսը մեռնում է, երբ դու տեսնում ես, որ այն անձնավորությունը, ով ամբողջ կյանքը քեզ է նվիրել, ով ամեն ինչ արել է, որ դու երջանիկ լինես, ոչ մի բանից չզրկվես, ում կյանքիցտ ավելի ես սիրում մահանում է, դու անկարող ես ինչ որ բան անել, ու չես ել ուզում համակերպվես դրա հետ:

Իրոք շատ ցավալի է, բայց ամեն դեպքում կյանքը շարունակվում է, մի տխրիր ու շարունակիր ապրել: Գիտեմ, որ շատ դժվար է, բայց պետք է հաղթահարես այդ դժվարությունը, իրոք շատ եմ ցավում::(:(

Selene
06.06.2007, 23:57
Ի՞նչ անել երբ հույսը մեռնում է, երբ դու տեսնում ես, որ այն անձնավորությունը, ով ամբողջ կյանքը քեզ է նվիրել, ով ամեն ինչ արել է, որ դու երջանիկ լինես, ոչ մի բանից չզրկվես, ում կյանքիցտ ավելի ես սիրում մահանում է, դու անկարող ես ինչ որ բան անել, ու չես ել ուզում համակերպվես դրա հետ:

Երևի թե աշխարհում եղած ամենադաժան բաներից մեկը դա հարազատի մահն է:( Ես սարսափում եմ, այն մտքից , որ մի օր կարող է կորցնեմ նրանց;
Բայց մի խորհուրդ կարող եմ տալ միայն, որ եթե այդ անձնավորությունը ամեն ինչ արել է քո երջանկության համար, իր ողջ կյանքն է նվիրել հանուն քո բարօրության, ապա նա հաստատ չի ցանկանա տեսնել քո հուսահատ վիճակը:ok Բնական է, որ որոշ ժամանակ պիտի թևաթափ լինես, կյանքը դառնա անիմաստ, բայց հետո ինքդ էլ աստիճանաբար կհասկանաս, որ կյանքը շարունակվում է, իսկ այդ անձնավորությանը դու միայն ֆիզիկապես ես կորցրել, քանզի նրա մասին բազում վառ հուշեր առհավետ մնալու են քո սրտում, ինչպես սերը նրա հանդեպ:

Wisper
07.06.2007, 00:04
Մդաա.... :think: Դժվար ու տխուր բանա էլի կորուստը՝ այն էլ մոտիկ մարդու...
Իսկ հետաքրքիր է, ի՞նչն է մեզ ստիպում, որպեսզի մենք այդպես տխրենք... Ի՞նչի համար ենք տխրում... :oy

Selene
07.06.2007, 00:21
Մդաա.... :think: Դժվար ու տխուր բանա էլի կորուստը՝ այն էլ մոտիկ մարդու...
Իսկ հետաքրքիր է, ի՞նչն է մեզ ստիպում, որպեսզի մենք այդպես տխրենք... Ի՞նչի համար ենք տխրում... :oy

Չգիտեմ, միգուցե ավելի ճշգրիտ բացատրություն կա, բայց փորձեմ ինքնուրույն մեկնաբանել տխրության պատճառները:
Նախ այդ անձնավորության ֆիզիկական կորուստը, այսինքն երբ գիտակցում ես, որ այլևս նրան չես տեսնի, չես լսի ձայնը, երբ շատ ուժեղ կզգաս նրա ու նրա խորհրդի կարիքը, կուզենաս փաթաթվել նրան, ամուր գրկել, զգալ հոգու ողջ ջերմությունն ու հասկանալ, որ պաշտպանված ես, սիրված ես, որ…բայց, ցավոք, նա կողքիդ չի լինի, ու այդ մտքից տխրությունդ կկրկնապատկվի:(
Նաև կտխրես, ավելին՝ կատես ինքդ քո՝ այդքան անուժ ու անզոր լինելը, որ ոչնչով չես կարող նրան պահել կենդանի, օգնել մի բանով…Ու խռովում ես ինքդ քեզանից ու ողջ աշխարհից:ok
Միայն ժամանակ անց ես հասկանում , որ կյանքն ունի մի օրինաչափություն, որին չես կարող հակազդել. ամեն ինչ իր վերջն է ունենում…

Wisper
07.06.2007, 01:04

Ես, ճիշտն ասած, հենց այս մեկնաբանությանն էի սպասում...
Բայց մի րոպե՝ բոլորն էլ ասում են, որ գիտակցում են, որ վաղ թե ուշ դա պատահելու է, բայց միևնույնն է նորից տխրում են...
Էհ, մարդիկս, ինչ էմոցիոնալ էակներ ենք մենք... Հենց սա է մեզ տարբերում աշխարհի մնացած երևույթներից...

Աբելյան
07.06.2007, 15:09
ստիպված պետք ա համակերպվել
մեկ ա տխրելը օգուտ չի տա

Wisper
07.06.2007, 15:15
ստիպված պետք ա համակերպվել
մեկ ա տխրելը օգուտ չի տա

Այսպես, թե այնպես համակերպվում են... :B

Crazy_Moon
07.06.2007, 18:15
Ի՞նչ անել երբ հույսը մեռնում է, երբ դու տեսնում ես, որ այն անձնավորությունը, ով ամբողջ կյանքը քեզ է նվիրել, ով ամեն ինչ արել է, որ դու երջանիկ լինես, ոչ մի բանից չզրկվես, ում կյանքիցտ ավելի ես սիրում մահանում է, դու անկարող ես ինչ որ բան անել, ու չես ել ուզում համակերպվես դրա հետ:

Սիրելի "Ես եմ" իսկապես բարդ իրավիճակ է, իսկ կողքից խորհուրդ տալը բավակնին հեշտ է: Ես քեզ խորհուրդ կտամ որքան կարող ես երջանիկ դարձնել նրա կյանքի րոպենները և ապրել ամեն մի պահը քանի դեռ նա քո կողքին է, իսկ երբ նա էլ չի լինի միևնույնն է նա կապրի այնքնա ժամանկ քանի դեռ նա քո սրտում է ու վերևից պահապան հրեշտակի պես կհետևի քեզ: Հիմա իննչքան էլ ասեն համակերպվի դու չես ընդունի, դժվար է համակերպվել հարազատի կորստի հետ, մի շտապիր ժամանակը քիչ քիչ իրենը կասի: Դու իմացիր մի բան կյանքում ինչ էլ որ լինի պետք է առաջ նայել: Ուզենք թե չուզենք մեր սիրելիները հեռանում են մեզանից, բայց նրանք մնում են մեզ հետ մեր սրտում ու ուժ են տալիս առաջ շարժվելու: Սա կյանքի դժվարին պահ է որը դու պետք է հաղթահարես, դրա առջև բոլորն են կանգնում ու ուժ գտնում իրենց մեջ վերապրելու այդ: Ինձանից քեզ խորհուրդ մի փակվիր ինքդ քո մեջ, աշխատիր լինել ընկերական շրջապատում, արտահայտվիր, կիսվիր քո զգացմունքներով հարազատ մեկի հետ, ու կարևորը միշտ ժպտա՝ քո սիրելին քո ժպիտի կարիքն ունի:
P.S. Իսկ եթե խոսելու ցանկություն կունեաս իմ ICQ-ը համարն է 190819734

Amaru
07.06.2007, 22:23
Հեհ, շատ լավ ծանոթ բան ա: Ասում են՝ մարդը կենդանի ա, քանի դեռ կենդանի են նրա մասին հիշողությունները, քանի դեռ նա կենդանի ա քո հոգում, քեզ համար: ՍՈՒՏ Ա ՍԱՂ:
Համակերպվե՞լ: Ի՞նչ համակերպվել էէէ: Ինչքան էլ ժամանակ անցնի, անհնար ա համակերպվել... Մեկ ա պահ ա գալիս, որ էդ մարդը քեզ բոլորից ավելի շատ ա պետք, որ բոլորից շատ ես նրա կարիքը զգում: Բայց էլ բան չի մնում, մենակ փորձել ՀԱՄԱԿԵՐՊՎԵԼ:

Root
08.06.2007, 09:53
Ի՞նչ անել երբ հույսը մեռնում է, երբ դու տեսնում ես, որ այն անձնավորությունը, ով ամբողջ կյանքը քեզ է նվիրել, ով ամեն ինչ արել է, որ դու երջանիկ լինես, ոչ մի բանից չզրկվես, ում կյանքիցտ ավելի ես սիրում մահանում է, դու անկարող ես ինչ որ բան անել, ու չես ել ուզում համակերպվես դրա հետ:

Ծնողների մահը և ընդհանրապես մահը ամենացավալի երևույթն է աշխարհում ... այն ինչ ունի սկիզբ ունի նաև վերջ, մենք բոլորս ենք մահկանացու. մեր պապի պապերը ինչպես որ նրանց պապերը ողբացել են իրենց ծնողների մահը , ինչպես որ մեր պապերը նրանցը .. բայց անտրոպոլոգիան ցույց է տալիս, որ սերնդափոխանակությունը դա կենսարար անհրաժեշտություն է ... մահը պետք է դիտել որպես ցավալի բայց անհրաժեշտ փաստ ....ոչ մի մարդ չէր ցանկանա լինել հավերժ եթե զգար հավերժականության համը ... և դա էլ մարդուն հենց տարբերում է Ասծուց , կյանքը քաղցր է և իմաստավոր երբ այն վերջավոր է ...
Մարդկային տեսանկյունից ... երբ տեսնում ես որ քո հարազատը աչքերիտ առաջ օրեց օր մահանում է ... գտնում եմ որ յուրաքանչյուր մարդու պարտքն է .. գոնե այդ ճանապարը դարձնել "երջանիկ մահ" ... եթե մեր հարազատը պետք է մահանա ապա թող դա լինի "հանգիստ մահ" , թող որ նրա երազանքները կիսատ չմնան , այլ փոխակերպվեն մեր մեջ, կիսատ գործերը շարունակվեն մեր բազկի հզորությամբ և ազգապահպան սերնդափոխանակությունը թող արտահայտվի այդ անգամ էլ մեր միջոցով ... թող որ նա անհանգստանալու ոչինչ չունենա , իսկ կյանքի վերջին պահերը անց կացնի այնպես ինչպես կյանքում իրենին հասած մի մարդ , թող որ երբեք հույսը չկտրի իր հարազատներին տեսնելու մի այլ հնարավորությունից .. որովհետև աստված մեզ տվել է 2 մեծ պահապան հրեշտակներ ,որոնց անուններն են ... Սպասել և Հուսալ

Cassiopeia
08.06.2007, 10:06
Ցանկացած մահվան երևույթ էլ ցավալի է: Բայց կարող եմ ասել, որ կա մահվան մի դեպք, որը ամենամեծ ցավը կարող է առաջացնել, դա ծնողի զավակ կորցնելն է, երբ ծնողն ավելի երկար է ապրում, քան իր զավակը (մորաքույրս 10 տարի առաջ ավտովթարի արդյունքում կորցրեց իր 18-ամյա դստերը, իսկ անցյալ տարի՝ 23-ամյա որդուն ու հարսին, էլի ավտովթարի արդյունքում): Այս դեպքում հաստատապես կարող եմ ասել, որ ոչ մի հույս ու սպասելիք չի մնում:
Համամիտ եմ, որ պետք է երջանիկ դարձնել կյանքի վերջին օրերը ու դրանով մահվան սպասելիքը ավելի աննկատ ու ավելի անցավ կլինի:
Հ.Գ. Մարդիկ, ապրեք ձեր կյանքի բոլոր օրերն այնպես, ասես դա ճակատագրով ձեզ հատկացված կյանքի վերջին րոպեներն են: Վայելեք կյանքը, քանզի չգիտեք, թե դեռ ինչքան կկարողանաք ապրել…

Ուրվական
19.06.2007, 23:00
Հարազատ մարդու մահը... Ինչ կարող ես անել, եթե ոչ՝ աղոթել Աստծուն, աղոթել ու աղոթել: Անել ամեն ինչ, որ նրա հիշատակը վառ մնա առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ քո մեջ մի կաթիլ արյուն կա: Մի բան էլ ասեմ, մենք շատ հաճախ առաջին հերթին մտածում ենք ոչ թե հենց մահացողների, այլ մեր մասին: Ինչ արած, այդպիսին է մարդկային էությունը: Եվ այդպիսի պահին մարդ ընդունակ է ցանկացած քայլի: Պետք է սարի պես կանգնած լինես խոր վիշտ ապրող և քո կարիքն ունեցող մարդու կողքին, միայն դա կարող է նրան ինչ-որ ձևով ինչ-որ վիճակից ինչ-որ չափով հանել: Դե ինչ է մնում ավելացնել, ով որ հարազատ մարդ է կորցրել, նրանց մեծ կամքի ուժ եմ ցանկանում և թող Աստված միշտ լինի նրա հետ:

Մարիաննա
26.06.2007, 16:24
Մի պատմություն հիշեցի, որ ընկերներիցս մեկը միշտ պատմում է նման առիթների ժամանակ:
Արտասահմանից տղան զանգում է հորը ու ասում. «Պապ քեզ նկար եմ ուղարկելու, եթե նկարի մեջ կանգնած լինեմ, ուրեմն գործերս շատ լավա, եթե նստած՝ ուրեմն էնքան էլ լավ չի»: Երբ նկարը հասնում է հորը, տղան պարկած է լինում …
So, կատակերգությունն ու ողբերգությունն իրար շատ մոտ հասկացողություններ են: Փորձեք ավելի թեթև ապրել ու որքան էլ դժվար լինի, փորձեք հասկանալ, որ կյանքը շարունակվում է և նրա յուրաքանչյուր օրը պետք է կարողանաս հետաքրքիր ապրել, չէ՞ որ, մի մորից չենք ծնվի նորից ... :)
Գնահատեք Ձեր կյանքի յուրաքանչյուր վայրկյանի թանկությունը ու ձերբազատվեք անցանկալի հիշողություններից: :)

Ես եմ
Սա էլ ես էի: ;) Լավ կացեք. :)

Vive L'Armenie
29.10.2007, 06:08
Ի՞նչ անել երբ հույսը մեռնում է, երբ դու տեսնում ես, որ այն անձնավորությունը, ով ամբողջ կյանքը քեզ է նվիրել, ով ամեն ինչ արել է, որ դու երջանիկ լինես, ոչ մի բանից չզրկվես, ում կյանքիցտ ավելի ես սիրում մահանում է, դու անկարող ես ինչ որ բան անել, ու չես ել ուզում համակերպվես դրա հետ:

Իհարկե ահավոր դժվար է..., այդ պահին կարծես Դու էլ ես կյանքիցդ զրկվում, նույնիսկ ինքդ ես դա ուզում, ցավալի է...ուղակի ժամանակ է պետք, որոշ ժամանակ անց պետք է գիտակցես, որ աշխարհը շուռ չի եկել, կյանքը դեռ շարունակվում է, սուտ կլինի, որ ասեմ թե ժամանակը բուժում է բոլոր վերքերը, ուստի սպին մնում է ցավոք, հիշողությունները մնում են..., բայց դե ժամանակը ամենալավ դեղն է, մեղմացնում է ցավն ու տառապանքը...

Dayana
29.10.2007, 16:01
Հարազատ մարդու մահ ... Էնքան դաժան ա :( Ես դժբախտաբար զգացել եմ դա , իմ համար շատ հարազատ մեկը մահացավ 5 տարի առաջ , ու ամեն անգամ էդ մասին մտածելիս կարծես միլիոնավոր թրեր տիկունքիցս խրվեն մարմնիս մեջ ... Սակայն գիտակցելով , որ միայն լացելով ոչինչ փոխել չեմ կարող, ես ապրում եմ , ու միակ բանը որ կարող եմ անել , իմ սերն ու հարգանքը ցույց տալում համար , դա ՆՐԱՆ չմոռանալն է :(