PDA

Դիտել ողջ տարբերակը : Ուղղագրության ստուգում

Ալեքս
06.06.2007, 07:13
Բարև բոլորին, :)

Օգտագործու՞մ եք ուղղագրության ստուգման համակարգ։ Եթե այո, ի՞նչ եք օգտագործում։ Ուզում էի OpenOffice–ի հայերեն տարբերակը բեռնավորել, բայց ֆայլը ինտերնետից կարելի չէ այլևս քաշել, ուրեմն ուրիշ ծրագիր եմ փնտրում։

Շնորհակալություն։ :)

_DEATH_
06.06.2007, 12:42
Օրինակ ABBYY Fine Reader-ի մեջ լավ էլ հզոր համակարգ կա ուղագրությունը ստուգելու համար, գրեթե բոլոր լեզուներով: Հայերենն էլ բավականին ճիշտ ստուգում է, մենակ մեկ-մեկ բառարանի մեջ սխալներ եմ գտնում, օրինակ բառի մեջ պռաբելա դրաց լինում, որը պետք է չլիներ ու մեկ էլ նոր հորինված բառերի կեսը չկա :D

Ալեքս
07.06.2007, 05:44
Հմմմ… Զարմանալի է, բայց ի՞նչ անենք… :)

Շնորհակա՛լ եմ ձեր օգնության համար։ :)

Աթեիստ
07.06.2007, 09:24
Ես ունեմ ArmOrfo ծրագրի դեմո տարբերակը, որը վճարովի տարբերակից տարբերվում է է միայն նրանով, որ սխալները ցույց է տալիս, բայց չի ուղղում:

BOBO
07.06.2007, 13:46
Ես ունեմ ArmOrfo ծրագրի դեմո տարբերակը, որը վճարովի տարբերակից տարբերվում է է միայն նրանով, որ սխալները ցույց է տալիս, բայց չի ուղղում:

Ես էլ ունեմ էտ ծրագիրը բայց իմ մոտ չի աշխատում: Դիսկի վրա գրած ա for Microsoft Word 97/2000, իսկ իմ մոտ 2003-ն ա:

DVG
19.09.2007, 10:27
Ով կարա ասի, ոնց անենք, որ "ԱռմՕռֆօ"-ն Օֆիս 2003-ի վրա աշխատի

Arthur26
24.04.2008, 11:14
Ես փնտրում եմ հայերեն ուղղագրությունը ստուգող ծրագիր: Ո՞վ կարող է ինձ օգնել:
Կանխավ շնորհակալ եմ:

Բարեկամ
17.11.2008, 11:49
Միանում եմ վերևի հարցին: Որտեղի՞ց կարող եմ քաշել հայերեն ուղղագրություն ստուգող ծրագրեր: Շնորհակալություն:

Xelgen
17.11.2008, 18:06
Նախ այն պետք է ստեղծել :)
ArmenianOrfo-ն ուղղակի Վորդի Քաստոմ Դիք էր, նենց որ spell checker տենց էլ չունենք։

Ես մի տարի առաջ աշխատել եմ հայերեն hunspell ստեղծելու վրա(OpenOffice, Firefox, Thunderbird & co այդ ֆորմատն են օգտագործում)։
Բայց ինքը ներկայում դեռ ավելի շատ proof-of-concept է, քան առօրյա

Որպեսզի նորմալ համակարգ ստեղծել ինձ պետք է մեկ լավ հայրենեի լեզվաբան, հայերեն բառակազմությունը շատ լավ իմացող ու հասկացող։ Եվ գոնե 3-4 կամավոր ավտոմատացված բազայի մեջ, այդ բառերը ներմուծելու համար։
Այդ ամենը անել էնտուզիազմի վրա քանի որ խոսք գնւմ է օպենսորսի մասին։
Եթե ինչ-որ մեկա իրականում հետաքրքրված է, խնդրում եմ գրեք ինձ։

Իսկ sourceforge-ում կարող եք գնտել մի շատ սևագիր տարբերակ, խառը մեսրոպյան/բարեփոխված ուղղագրությամբ, տառասխալներով և տեխնիկական տեսանկոյունից շատ վատ սարքած (շատ հիշողւություն ուտող և դանդաղ աշխատող)։ Ես հենց դա մաքրագրելով, օպտիմիզացնելով էի զբաղված։ Ցավոք սրտի ինքը ներկա պահին այն վիճակում է որ չեմ կարող արագ հավաքել մի տեղ դնել, մի 2 օր պետք ե նստեմ դրա վրա, ինչի ժամանակ չունեմ։

Harcaser
09.03.2010, 01:29
Այստեղից (http://www.powerspell.am/) կարող եք ներբեռնել շատ հզոր մի ծրագիր, որի մեկամյա արտոնագրի արժեքն է ընդամենը 9000 դրամ: Շատ լավ է աշխատում. խորհուրդ եմ տալիս:

_DEATH_
09.03.2010, 01:58
Microsoft Office LIP 2007 (http://www.microsoft.com/downloads/details.aspx?FamilyID=91426c33-ea45-482d-af08-cd8ea8cbfd53&displaylang=hy) այստեղից կարող եք բեռնել Office 2007-ը հայերեն թարգմանող ու հայերեն ուղղագրությունը ստուգող փաթեթ, որը անվճար է:

Կարապետ
09.03.2010, 17:33

Ես 1,5 տարիա օգտագործում եմ այդ LIP-ը, բայց 3 ամիս առաջ եմ նկատել, որ ուղղագրության ստուգում ունի:

KDWIN-ով գրածը չի ստուգում:)

_DEATH_
09.03.2010, 17:51
Ես 1,5 տարիա օգտագործում եմ այդ LIP-ը, բայց 3 ամիս առաջ եմ նկատել, որ ուղղագրության ստուգում ունի:

KDWIN-ով գրածը չի ստուգում:)

Ստուգում ա, ինչ կապ ունի KDWin-ը, ուղակի uniceode-ով գրի:

Կարապետ
09.03.2010, 18:49
Ստուգում ա, ինչ կապ ունի KDWin-ը, ուղակի uniceode-ով գրի:

Փորձի՛

_DEATH_
09.03.2010, 19:09
Փորձի՛

Ինչ փորձեմ? Էտ փաթեթը դուրս գալու օրվանից օգտագործում եմ ու միշտ KDWin-ով եմ գրում, լավ էլ ստուգում ա, դու փորձի unicode-ով գրի, տես ոնց ա ստուգում:

Կարապետ
09.03.2010, 21:41
Ինչ փորձեմ? Էտ փաթեթը դուրս գալու օրվանից օգտագործում եմ ու միշտ KDWin-ով եմ գրում, լավ էլ ստուգում ա, դու փորձի unicode-ով գրի, տես ոնց ա ստուգում:

KDWIN-ի ժամանակ տակը գիծա քաշում իսկ Windows-ով գրելուց նորմալ ստուգումա:
Նայի
http://armedu.do.am/akumb/images/lip1.jpg

http://armedu.do.am/akumb/images/lip2.jpg

Նաև մտածեցի KDWIN-ի տարբերակիցա ուրիշները փորձեցի էլի նույնն էր

_DEATH_
10.03.2010, 02:02
Տարօրինակ ա :think

http://s61.radikal.ru/i172/1003/ec/6f4a909948ddt.jpg (http://radikal.ru/F/s61.radikal.ru/i172/1003/ec/6f4a909948dd.png.html)

Կարապետ
10.03.2010, 16:51
Տարօրինակ ա :think

http://s61.radikal.ru/i172/1003/ec/6f4a909948ddt.jpg (http://radikal.ru/F/s61.radikal.ru/i172/1003/ec/6f4a909948dd.png.html)

եթե դժվար չի, քո KDWin-ը ուղարկի:)

Ես փորձել եմ KDWin XP-ով, KDWin 3.011b-ով և KDWin 3.01-ով, բայց նույննա

Ռուֆուս
10.03.2010, 16:54
Microsoft Office LIP 2007 (http://www.microsoft.com/downloads/details.aspx?FamilyID=91426c33-ea45-482d-af08-cd8ea8cbfd53&displaylang=hy) այստեղից կարող եք բեռնել Office 2007-ը հայերեն թարգմանող ու հայերեն ուղղագրությունը ստուգող փաթեթ, որը անվճար է:

Ժող սա ընդամենը ուղղագրությունն է ստուգու՞մ, թե օֆիսի ինտերֆեյսը հայերեն ա դարձնում:

Կարապետ
10.03.2010, 17:15
Ժող սա ընդամենը ուղղագրությունն է ստուգու՞մ, թե օֆիսի ինտերֆեյսը հայերեն ա դարձնում:

Նաև ստուգումա:)

Chuk
10.03.2010, 17:35
Ժող սա ընդամենը ուղղագրությունն է ստուգու՞մ, թե օֆիսի ինտերֆեյսը հայերեն ա դարձնում:

Առաջնային նշանակությամբ հենց հայերեն դարձնող փաթեթ ա, կից կա նաև ուղղագրության ստուգողը, որն ինչքան հիշում եմ, այնքան էլ արդյունավետ գործիք չէ: Աշխատում է ընդամենը բառարանում եղած տերմինների հետ համեմատությամբ, չունի հոլովելու, բառակազմություն անելու և այլ հնարավորություններ: Թեթև խնդիրների դեպքում պիտի որ բավարարի, լուրջ գործերի համար լինի անարդյունավետ գործիք: Եթե սխալվում եմ՝ ուղղեք:

Ռուֆուս
10.03.2010, 17:47

Լավ, ուրեմն հաստատ ինստոլ չարեցի: :( Ինձ անգլերեն Օֆիսն ավելի շատ է դուր գալիս, հայերեն որ դարձնեմ, մի հատ էլ պիտի գուշակեմ, թե դրանց հայերեն «թարգմանությունները» ինչ են նշանակում:

_DEATH_
10.03.2010, 21:29
Լավ, ուրեմն հաստատ ինստոլ չարեցի: :( Ինձ անգլերեն Օֆիսն ավելի շատ է դուր գալիս, հայերեն որ դարձնեմ, մի հատ էլ պիտի գուշակեմ, թե դրանց հայերեն «թարգմանությունները» ինչ են նշանակում:

Ոչ թե հայերեն ա դարձնում, այլ ինտերֆեյսի հայերեն տարբերակը նախընտրանքներից ընտրելու հնարավորություն ա ավելացնում:

_DEATH_
10.03.2010, 21:30
եթե դժվար չի, քո KDWin-ը ուղարկի:)

Ես փորձել եմ KDWin XP-ով, KDWin 3.011b-ով և KDWin 3.01-ով, բայց նույննա

KDWin 3.011b, KDWin 3.01 էս 2-ով էլ իմ մոտ լինում ա:

_DEATH_
10.03.2010, 21:34
Առաջնային նշանակությամբ հենց հայերեն դարձնող փաթեթ ա, կից կա նաև ուղղագրության ստուգողը, որն ինչքան հիշում եմ, այնքան էլ արդյունավետ գործիք չէ: Աշխատում է ընդամենը բառարանում եղած տերմինների հետ համեմատությամբ, չունի հոլովելու, բառակազմություն անելու և այլ հնարավորություններ: Թեթև խնդիրների դեպքում պիտի որ բավարարի, լուրջ գործերի համար լինի անարդյունավետ գործիք: Եթե սխալվում եմ՝ ուղղեք:

Եսիմ էտքան էլ վատը չի, ռեֆերատս 10 էջ լիքը ուղագրական սխալներով մի քանի րոպեում լրիվ ուղղեցի:

Կարապետ
11.03.2010, 17:42
Եսիմ էտքան էլ վատը չի, ռեֆերատս 10 էջ լիքը ուղագրական սխալներով մի քանի րոպեում լրիվ ուղղեցի:

Հեչ էլ վատը չի: Շատ լավնա: ուղակի բառեր կան, որ չի ուղղում:)

davidus
05.05.2010, 18:40
էսօր ինձ էլ օֆիսում զանգեցին, առաջարկեցին Armenian PowerSpell-ը (http://www.powerspell.am): Տեղեկացրին, որ սայթում trial վերսիա կա 7 օրվա համար: Քաշեցի, տեղադրեցի: Word 2010-ի հետ նորմալ աշխատեց, առանց ինչ որ բագերի: Բայց, ամենակարևորը, ընտիր բանա, դուրս շատ եկավ, համ ուղղագրությունն է ստուգում, համ էլ քերականությունը (թեթև իհարկե): Բառեր ավելացնելու հնարավորություն էլ ունի:
Տարեկան 9000 դրամը հաստատ թանկ չի օֆիսներում պատվիրելու համար: Վերցնելու եմ:

Հ.Գ. վերևի գրառմանը տված շնորհակալությունը պատահական ստացվեց: Օգտագործել եմ էդ փաթեթը, դուրս հեչ չի եկել:

Zangezur
08.05.2011, 00:32
Armenian PowerSpell 2011-ը տեղադրեցի, շատ ընտիրությունա: Զա ինտերես մի քիչ բզբզալուց ստացվեց նաև այսպես ասած քռեք անել, բայց երևի թե 7 օրից կերևա աշխատեց թե ոչ (առանց ինչ-որ ծրագրավորման իմացության), բայց կներեք ակումբի կանոնադրությանը հետևելով չեմ ասի թե ինչ եմ արել:
Բայց դե ամեն դեպքում, նոթբուքի համար կգնեմ լիցոնզիոնի վերսիան, որ արխային լինեմ, որ խնդիրներ չի ունենա, նաև, որ մարդկանց հետագա գործունեությանը իմ կողմից ինչ-որ մի օգուտ տված լինեմ

insider
15.06.2014, 15:06
Ժող, ով ա՞ տեղյակ, էս՝ Armenian PowerSpell 2011 ծրագիրը Word-ի բոլոր վերսիաների հետ նորմալ աշխատում ա՞: Մեկել կա՞ նման ծրագիր ռուսերեն լեզվի համար:

Դատարկություն
15.06.2014, 15:46
Ժող, ով ա՞ տեղյակ, էս՝ Armenian PowerSpell 2011 ծրագիրը Word-ի բոլոր վերսիաների հետ նորմալ աշխատում ա՞: Մեկել կա՞ նման ծրագիր ռուսերեն լեզվի համար:
Եթե չեմ սխալվում, միայն 2013-ի հետ չի աշխատում, մնացածի հետ նորմալ աշխատում է: Ռուսերենի համար հենց Office-ի ռուսերեն լեզվի ուղղագրության ստուգիչը լավը չի՞:

0david0
03.05.2015, 20:28
Ժող կարողա Արմենիան ՓաուերՍփելլ 2014 կռեկ արած ճարվի? :oy