PDA

Դիտել ողջ տարբերակը : Անշարժ գույք

Ուրվական
05.06.2007, 20:22
Կարծում եմ, բոլոր անշարժ գույքի մասին հայտարարությունները կարելի է միավորել այս թեմայի մեջ:
Շատ շտապ պահանջվում է վարձով 1 սենյականոց բնակարան, մոտ 40000-ի սահմաններում: Ցանկալի է երկար ժամանակով: Եթե կոնկրետ առաջարկներ կան, պմ գրեք, ու ինչքան հնարավոր է, շուտ: Հետո մնացած հարցերով կպայմանավորվենք:

Նորմարդ
05.06.2007, 21:21
Լավ, որ սենց անկեղծ զրույց գնաց ես էլ ասեմ, ինձ էլ 4 սենյականոց բնակարան կամ առանձնատուն է պետք Երևանում կամ կից բնակավայրերում մինչև 60.000$:

Dina
25.09.2007, 14:33
Հարկավոր է 1 կամ 2 սենյականոց բնակարան Երևանում, գինը մինչև 100$ սահմաններում.
Ինձ գրեք [email protected] email- ով.

Paradise
27.03.2008, 18:29
Ժողովուրդ ջան ցանկացած անշաrժ գույքի հարցում կաշխատեմ օգտակար լինեմ մենակ ասեք թե կոնկրետ ինչ ա պետք:think

Grieg
31.03.2008, 23:24
փնտրում եմ հողատարածք /ոչ փոքր/ առանց ջրի խնդրի և տնամերձ/նորմալ պայմաններով/ քաղաքից ոչ շատ հեռու ոչ ել մոտիկ, պտղատու ծառեր ցանկալի է բայց եթե չլինի ոչինչ կտնկեմ :) եթե հետաքրքիր առաջարկներ գիտեք ասեք

Paradise
08.04.2008, 15:46
փնտրում եմ հողատարածք /ոչ փոքր/ առանց ջրի խնդրի և տնամերձ/նորմալ պայմաններով/ քաղաքից ոչ շատ հեռու ոչ ել մոտիկ, պտղատու ծառեր ցանկալի է բայց եթե չլինի ոչինչ կտնկեմ :) եթե հետաքրքիր առաջարկներ գիտեք ասեք

եթե Գառնիում կուզես հարց չկա ինչքան ուզես ու ինչ տեսակ ուզես

Miriam
05.07.2008, 21:28
Հարկավոր է երկու սենյկանոց բնակարան քաղաքին մոտ`Աբովյան, Չարենցավան ու տենց: Գինը 15.000-ի սահմաններում, կահավորված, ջրով

Godfreed
05.07.2008, 21:41
փնտրում եմ հողատարածք /ոչ փոքր/ առանց ջրի խնդրի և տնամերձ/նորմալ պայմաններով/ քաղաքից ոչ շատ հեռու ոչ ել մոտիկ, պտղատու ծառեր ցանկալի է բայց եթե չլինի ոչինչ կտնկեմ :) եթե հետաքրքիր առաջարկներ գիտեք ասեք

Իմ կարծիքով Մուղնիում մի բան կճարես, ծանոթներիցս մեկը այնտեղ դաչա ունի՝ դժգոհ չի։

Ripsim
04.02.2013, 17:51
Անհրաժեշտ է վարձով բնակարան Կենտրոն կամ Արաբկիր համայնքում: Կարո՞ղ եք որևէ վստահելի անժարժ գույքի գործակալություն խորհուրդ տալ, որից օգտվելու դեպքում իմ մասնակցությունը կլինի մինիմալ... Եթե երբևէ օգտվել եք որևէ անշարժ գույքի գործակալությունից ու գոհ եք մնացել, խնդրում եմ անպայման ասեք: Եթե գոհ չեք մնացել, դա էլ ասեք, էլի պետքական ինֆորմացիա է.. :)

Hayk Avetisyan
06.02.2013, 12:45

http://am.myrealty.am/Real_Estate_Agencies

http://nran.am/#/?tab=latest&cid=1&page=0

Nadine
06.02.2013, 19:33

http://www.estate.am/

Ripsim
07.02.2013, 11:36
http://am.myrealty.am/Real_Estate_Agencies

http://nran.am/#/?tab=latest&cid=1&page=0

http://www.estate.am/

Շնորհակալ եմ հղումների համար, բայց ես ուզում եմ իմանալ ոչ թե ընդհանրապես անշարժ գույքի գործակալությունների մասին, այլ այն գործակալությունների մասին, որոնցից օգտվել եք և գոհ եք մնացել:

John
11.03.2019, 00:43
Բարի օր ձեզ։ Փորձված գործակալություն ասեք էլի։ Որ իրոք նորմալ գործ են անում։ Կամ ծանոթ գործակալի տվյալներ փոխանցեք։ Դեգեներատ հայվանների ձեռը ծերացա )))

Վիշապ
11.03.2019, 02:25
Բարի օր ձեզ։ Փորձված գործակալություն ասեք էլի։ Որ իրոք նորմալ գործ են անում։ Կամ ծանոթ գործակալի տվյալներ փոխանցեք։ Դեգեներատ հայվանների ձեռը ծերացա )))

Ակցեռն (https://akcern.am/am/)

Cassiopeia
11.03.2019, 10:26
Բարի օր ձեզ։ Փորձված գործակալություն ասեք էլի։ Որ իրոք նորմալ գործ են անում։ Կամ ծանոթ գործակալի տվյալներ փոխանցեք։ Դեգեներատ հայվանների ձեռը ծերացա )))

Հոս, սեփական փորձով կիսվեմ.
Գործակալները նստում, լիստում գտնում են անվճար հայտարարությունները ու իրենցով անում։ Մարդիկ հիմնականում չեն դիմում գործակալներին, քանի որ գործակալների տոկոսները շատ են։ Ասենք մենք որ պիտի առնեինք, մեր տան համար 600 դոլար մենք պիտի տայինք գործակալին, էդքան էլ՝ տանտերը։

Գաղթական
11.03.2019, 12:19
Ասենք մենք որ պիտի առնեինք, մեր տան համար 600 դոլար մենք պիտի տայինք գործակալին, էդքան էլ՝ տանտերը։

Էս 600-ով մի քիչ դժվարա պատկերացում կազմել:
Իսկ դա տան գնի քանի՞ տոկոսն էր:

Օրինակ էս կողմերում գործակալի նորմալ փայը 4%-ա:
Էդ՝ եթե ասենք շտապ չես վաճառում:
ՈՒ էդ 4%-ը՝ միջին սովորական տան համար (€250.000) կարող է 10.000 եվրո կազմել:

Cassiopeia
11.03.2019, 12:26

Կարծեմ էդ տան համար 32000$ էին ուզում։
Բայց ստեղ էնքան գումարը չի էական, ինչքան էն, որ վաճառողը հայտարարությունը տվել էր լիստում, իսկ սրանք ինքնագլուխ որոշել էին միջնորդություն անել։
Մեր տունը որ առանք, էլի անշարժ գույքի բորսայում կար հայտարարություն, հետո լիստում նայեցինք, էլի կար ու մենք արդեն էդ գործակալությունը շրջանցեցինք։

Գաղթական
11.03.2019, 12:34

Աաաա, փինաչի են եղել տնաշենները )))))))

Սկզբից պիտի վաճառողին կապնվեին ասեին տունդ առնող ունենք, թե ուզում ես՝ արի թուղթ ստորագրի, որ մենք էլ ձեր առուծախից փայ կունենանք:
Հետո՝ նույն բանը ձեր հետ:

Թե չէ դրանք լրիվ սատկած էշ են ման գալուց եղել՝ նալերը քաշեն )))

John
11.03.2019, 13:50

Հենց դրա համար էլ ազդում են ներվերիս։ Ասենք list.am-ի տեղը ես էլ գիտեմ, եթե նորմալ, լիստից տարբերվող բազա չունեք, այ եսեր, ի՞նչ եք հավայի ներվ քայքայում։ Ասենք առաջարկում են տներ, որոնք ես վաղուց ֆիքսել եմ, հարկ էղած դեպքում գնացել նայել եմ, հիմա ինձ նույն տունն են առաջարկում, 1000$ ավելի թանկ :Դ անունն էլ դնում են «մենք գնորդից տոկոս չենք վերցնում, մեր սաղ հարցերը վաճառողի հետ ենք լուծում»:

Cassiopeia
11.03.2019, 16:44
Հոս, մի օր տրամադրեք, քայլեք շենքերի արանքով (որտեղ որ ուզում եք բնակարան ձեռք բերել), խանութներին հարցրեք, իրենք լավ գիտեն տարածքում վաճառվող տները։

Վիշապ
11.03.2019, 19:27
Հենց դրա համար էլ ազդում են ներվերիս։ Ասենք list.am-ի տեղը ես էլ գիտեմ, եթե նորմալ, լիստից տարբերվող բազա չունեք, այ եսեր, ի՞նչ եք հավայի ներվ քայքայում։ Ասենք առաջարկում են տներ, որոնք ես վաղուց ֆիքսել եմ, հարկ էղած դեպքում գնացել նայել եմ, հիմա ինձ նույն տունն են առաջարկում, 1000$ ավելի թանկ :Դ անունն էլ դնում են «մենք գնորդից տոկոս չենք վերցնում, մեր սաղ հարցերը վաճառողի հետ ենք լուծում»:

Հայաստանում ընդհամենը մի հատ քչից-շատից նորմալ, վաղուցվանից կայացած գործակալություն կա,դա Ակցեռնն ա, որ շուկայում ռեալ մրցակցող չունի: Նենց որ մի 15 տարի առաջ լիքը ման եկա, վերջը Ակցեռնով տուն առա, ու հենց վերջերս էլ ուզած-չուզած էլի իրենցով: Կարճ ժամանակում քեզ քո պահանջների սահմաններում տներ են ցույց տալիս, վաճառողների հետ պայմանավորվում են, իրենց մեքենայով տանում են քեզ տները ցույց են տալիս, էնպես որ մոտ մի շաբաթվա մեջ արդեն կարող ես ընտրություն կատարել: Առնելուց էլ, բնակարանի հարցերը սաղ լուծում են (գրանցված մարդ չլինի, տունը պարտքեր չունենա, չեքերն էլ տալիս են քեզ), ընհամենը մի անգամ գնում ես նոտար պայմանագիր ստորագրելու, երկու անգամ էլ կադաստր՝ դիմում լրացնելու, ու վկայական ստանալու (եթե վարկով չես առնում):
Վաճառողի հետ իրենց օֆիսում նստում, գինը բազար ես անում, պայմանավորվում ես, իրենք էլ երկու կողմերին էլ խելամտության սահմաններում աջակցում են: Պայմանավորված գնի 2%-ը վճարում է վաճառողը, 2%-ը՝ գնորդը: Միակ պրոբլեմն այն է, որ տները ցույց տվող ագենտները հակված են իրենց տեսակետը վզիդ փաթաթելու (դե հայավարի), բայց թեթևի մեջ, շատ չես ճնշվում:
Բայց իրենց կայացած լինելու փաստը արդեն լիքը վստահություն է տալիս, որ ոչ մի լուրջ խնդիր չես ունենալու:
Մի հատ էլ կա, որ նորմալ մարդիկ են երևում՝ https://myrealty.am, բայց Ակցեռնի համեմատ էդքան նախաձեռնողական չեն:

Մնացած «գործակալություններն» ու «գործակալները» մարդկանց հետ շփվելու տարրական կուլտուրայից զուրկ, արագ ու հեշտ փող կպցնելու ցանկություն ունեցող, բայց անընդունակ ու շատ ժամանակ էլ խաբեբա ու խարդախ դիլետանտներ են: