PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայ-ը գնում ա բանակ...



Lapterik
05.06.2007, 20:19
Գոռ ջան Քեզ հաջողություն ու ամենակարևորը խաղաղություն: Քիչ չի 2 տարին, բայց ոչինչ: Դե շատ կռիվ չանես :D ու Քեզ լավ նայի:Կարևորը շատ հեռու չես: :) Բարի ծառայություն::)

Մանե
05.06.2007, 20:31
Լո՞ւրջ:o

Selene
05.06.2007, 20:48
Հայ ջան քեզ մաղթում եմ հանգիստ ծառայություն, միշտ լինես քո սկզբունքներին հավատարիմ, թող այս երկու տարին արագ անցնեն քո ու քո մտերիմների համար:ok
Դե մեզ էլ չմոռանաս ;) Միշտ հիշիր, որ կան մարդիկ, ովքեր քեզ շատ հարգում, սիրում ու միմիայն հաջողություն են ցանկանում:)

Մանե
05.06.2007, 20:58
Լավ,քանի որ հաստատվեց,ասեմ:)
Քեզ ցանկանում եմ բարի ծառայություն,2 տարին թող քո համար 2 վայրկյանի նման թռչի:)
Ու ամենակարևորը մնա այնպիսին,ինչպիսին կաս,չփոխվես:hands
Ու ոնց որ ասվեց

Միշտ հիշիր, որ կան մարդիկ, ովքեր քեզ շատ հարգում, սիրում ու միմիայն հաջողություն են ցանկանում
:);)
Բարի վերադարձ:)

Նորմարդ
05.06.2007, 21:01
Էս թեման ես պիտի բացեի, ինձնից առաջ անցաք ուղղակի հա ձգձգում էի, որ ինչքան հնարավոր ա ուշ սկսեք տխրելը:
Գոռ ջան դե մենք հլը իրար կտենանք կխոսանք, կխմենք:drinks իրար հետ, բայց ստեղ էլ ասեմ, ոնց եղել ես ակումբում ու խմբում համոզված եմ տենց էլ լինելու ես բանակում միշտ արդար, հասնող, բարի ու ամենակարևորը ընկերական, թող ես 2 տարվա ծառայությունդ քո համար թեթև անցնի մեր համար էլ արագ, որ բացակայությունիցդ շատ չնեղվենք:
Քեզ բարի ծառայություն ու շուտափույթ վերադարձ ախպեր ջան;)

Array
05.06.2007, 21:03
Ծառայիր մեր Հայաստանին իսկական հայի պես,Հա՛յ:) քեզ բարի ծառայություն

Ֆելո
05.06.2007, 21:10
էհ... անփորձանք:(

Ծով
05.06.2007, 21:30
Եվս մեկ հրաշալի ակումբցի...;)Բարի՛ ծառայություն, ծնողներիդ համբերություն.:)..
Է՜հ...վարդերս մնաց...:(

otar
05.06.2007, 22:30
հատուկ այս թեմայի համար կգրեմ.. չնայած չէի գրում ակումբում
Գոռ ջան!! ցանկանում եմ ՀԱՄԲԵՐՈւԹՅՈւՆ

Goga
05.06.2007, 22:31
Քեզ բարի, անփորձանք ու երազի պես ակնթարթ տևող ծառայություն եմ մաղթում Հայ ջան, ճիշտ է ռեալում չհասցրեցի ծանոթանալ քեզ հետ, բայց ինչպիսին որ քեզ պատկերացնում եմ, այդպիսիներն էլ մեզ շատ են պետք, այնպես որ կկարոտենք քեզ ու քո գրառումները, քեզ բարի վերադարձ:)

Amaru
05.06.2007, 22:51
Էխ Գոռ, Գոռ... :) Գնում ես, հա՞: :cry2 Դե... Մենակ թող էս երկու տարիները անցնեն արագ :)
Քեզ բարի ծառայություն :)

քաղաքացի
05.06.2007, 23:29
Մաղթում եմ անփորձանք ծառայություն ;)

Artgeo
06.06.2007, 00:50
Գոռ ջան ցավոք ռեալում չստացվեց հանդիպել, սակայն վիրտուալում քո հետ շբվելը արդեն բավարար է քո մասին կարծիք, խիստ դրական կարծիք կազմելու համար: Միայն այն, որ մեր «ծանոթությունը» սկսվեց հետաքրքիր վիճաբանությամբ, որի դեպքում չեղավ որևէ անձնական վիրավորանք և ամեն ինչ հիմված էր փաստարկների վրա՝ արդեն հարգանք առաջացրեց քո նկատմամբ: Հետագայում այս ամենը ավելի ուժեղացավ ու հաստատվեց:
Քեզ համբերություն ու խաղաղ ծառայություն եմ ցանկանում, շառից ու փորձանքից հեռու: Ցանկանում եմ, որ դու այս երկու տարվա ընթացքում պահպանես քո մտածելակերպը, հայացքներն ու նպատակներդ: Գիտենալով հայոց բանակի շատ տխուր վիճակը, հասկանում եմ, որ դա բարդ է լինելու, բայց համոզված եմ, որ երկու տարի հետո դու կվերադառնաս գրեթե չփոխված:
Լավ եղիր ու արդեն իմ «ֆիրմային» արտահայտությունն ասեմ. «Տաք պահի քեզ» :D
:)

Ուլուանա
06.06.2007, 07:16
Հայ ջան, փաստորեն, դու էլ ես մեզ լքում, հա՞։ :( Բայց կարևորը՝ ժամանակավոր է լինելու։ Էհ, ի՞նչ ասեմ, քեզ բարի, անփորձանք ծառայություն, ես չեմ մաղթում, որ բոլորովին չփոխվես, ճիշտ է, էն բոլոր բարոյական սկզբունքները, որ ունես, պահպանիր, և համոզված եմ, որ այդպես էլ կանես, :) բայց մաղթում եմ, որ այս երկու տարիների ընթացքում բնավորությամբ ավելի հանգիստ դառնաս, քո սկզբունքները պաշտպանելիս շատ շուտ չբռնկվես, որպեսզի խուսափես ավելորդ բարդություններից, քանի որ բանակում նման բաներն ավելի հավանական են։ Հուսով եմ՝ ասածներս որպես վիրավորանք չես ընդունի, պարզապես հաշվի առնելով քո բռնկուն խառնվածքը (համենայնդեպս, ֆորումում), կարծում եմ՝ մի քիչ հանդարտությունը քեզ իրոք չէր խանգարի։ ;)

Լավ մնա, թող երկու տարին այնպես անցնի, որ առանձնապես չնկատես։ :ok
Բարի ծառայություն քեզ։ :bye

Arisol
06.06.2007, 08:51
Գոռ ջան, կարևորը միանգամից դիրքերդ դնես ու ցույց տաս, քու ուժը. տենց հաստատ քեզ "կրուտոյի" տեղ կդնեն :D :
Դե անփորձանք, հետաքրքիր ու հեշտ ծառայություն ;) :

Srtik
06.06.2007, 09:04
Բարի ծառայություն եմ մաղթում...Աստված քեզ հետ::)

Մանոն
06.06.2007, 09:12
Գոռ ջան, ուրեմն գնում ես…Գիտե՞ս, և՛ ուրախ եմ դրա համար, որովհետև գտնում եմ տղաները պետք է անցնեն այդ «բանակ» կոչվածի միջով, և՛ տխուր եմ, որ երկու տարով բաժանվելու ենք քեզնից: Հուսամ այդ տարիներն արագ ու խաղաղ կանցնեն, ու դու ողջ ու առողջ կվերադառնաս ակումբ` ավելի հասուն, ավելի ամուր…Անչափ շնորհակալ եմ ակումբին, որն առիթ եղավ ծանոթանալու քեզ նման լուսավոր մարդկանց հետ: :)Պահպանի՛ր քեզ բարեկամս ու միշտ հիշի՛ր, որ քեզ սպասում են…

Cassiopeia
06.06.2007, 09:33
Քեզ անփորձանք ու խաղաղ ծառայություն:)

Աբելյան
06.06.2007, 15:18
անփորձանք

John
06.06.2007, 15:23
Միանում եմ բարեմաղթանքներին… լավ կլինի ամեն ինչ :)

Firegirl777
06.06.2007, 16:31
Վայ, բա երբ են տանելո՞ւ, դե ինչ կարող եմ ասել, ամեն ինչ ասել, միանում եմ, անփորձանք ծառայես, մեզ չմոռանաս...

REAL_ist
06.06.2007, 16:33
Բարի ծառայություն

Enipra
06.06.2007, 22:51
Հայ ջան, քեզ բարի ու անփորձանք ծառայություն։ :)
Կկարոտենք քո լուրջ, կշռադատված, համարձակ ու հետաքրքիր գրառումները։ ;)

Գոռ Ջան - Հայ
07.06.2007, 01:22
Աննա ջան(Լապտերիկ:) ), բարեկամս, մերսի

Ավելացվել է 1 րոպե անց
Դե, նախ խորին հարգանքս նախագծի մտահաղացողներին և իրականացնողներին: Իմ անձնական կարծիքով ակումբը օգտակար, ժամանակակից, արդյունավետ հայապահպանության իրական միջոց է:
Բացի դրանից նաև բավական լուրջ ինֆորմացիոն կենտրոն, ինչը մեր օրերում անհրաժեշտություն է: Մի խոսքով, ակումբ.ամ նախագիծը շատ բարձր եմ գնահատում:
Անցնենք առաջ: Գանք սկզբից:
Ակումբը գրանցվելուս ժամանակ ուղղակի հետաքրքրություն էր, նորություն:
Հատկապես գրավիչ էր հայալեզու լինելը: Գնալով ավելի ու ավելի արժեքավոր դարձավ ինֆորմացիոն լայնածավալ ցանցի շնորհիվ: Դե տարբեր մարդիկ, տարբեր մասնագիտություններ, տարբեր տեսակետներ, փաստեր , հիմնավորումներ, նյութեր, նորություններ, քննարկումներ , բանավեճեր: Էս ամենին ավելացնենք հումորային ու բլից հետաքրքրական թեմաներ, ու միաժամանակ ապահովված են ժամանցը, իմաստալից ժամանցը, տեղեկացվածությունը` ինչ որ մակարդակով, լավ տրամադրությունն ու հետաքրքիր ժամանցը:
Ակումբցիների մասին.
Չգիտեմ ում համար ոնց, իմ համար ակումբը ծանոթության սրահ չդարձավ, ինչի համար չեմ փոշմանել: Չգիտեմ թե որքանով կարողացա ինտեգրվել ակումբի վիրտուալ կյանքին, բայց ակնառու արդյունքները`այսինքն ձեր կարծիքները , ցույց են տալիս որ շփումը իզուր չի եղել, ու արժեքներ իրոք ստեղծվել են, ինչը հաճելի փաստ է:
Նախ ամենասկզբից աշխատել եմ ոչ մի թեմա կամ գրառում չանձնավորեմ, ինչը սկզբից այնքան էլ չէր ստացվում: Չեմ ուզում հատ հատ նշեմ մարդկանց մասին իմ կարծիքը , որովհետև ընթացքում շատ պարզ արտահայտվել եմ, կարծում եմ կրկնելը ավելորդ կլինի: Կան մարդիկ, որոնց տենց էլ չհասկացա, կամ ուղղակի չհետաքրքրեցին, կան մարդիկ էլ, որ ուղղակի ցնցող տպավորություն են թողել, որոնց առանց իրական կյանքում ճանաչելու հասցրել եմ համակրել, սիրել, ու ինչ որ չափով վստահել, իրանց մասին խոսքերն ավելորդա:
Ընդհանուր առմամբ ստեղծված միջավայրը շատ հաճելի է, կան մարդիկ որոնց հետ շփումը եղել է շատ սահմանափակ , բայց հաճելի ու օգտակար:
Կարճ ասած, ակումբը հաճելի նստվածք է տվել:
Եթե կան մարդիկ , որ ինչ որ հարցում նեղացել են ինձնից, թող ներողամիտ լինեն ու իմանան , որ հաստատ նպատակ չեմ ունեցել նեղացնելու, ավել պակասը ուղակի առօրեական շփման արդյունք է եղել կամ տեսակետների խիստ շեղվախության արդյունք:
Իսկ էն ոսկի միջուկին ՀԱՐԳԱՆՔՆԵՐՍ ու ՀԱՄԱԿՐԱՆՔԻՍ ՀԱՎԱՍՏԻՔԸ::ok
Խոսքեր չկա ,որ նկարագրեմ էն , ինչ զգում ու մտածում եմ որոշ փայլուն կերպարների մասին:
Պահեք ու պահպանեք ձեզ, ձեր կերպարը, էս պրոյեկտը , ու էն ընդհաուր արժեքները ,որ ստեղծվել են էս միջավայրում:
Շատ ուրախ կլինեմ, եթե 2 տարի հետո էս նույն շրջապատն ու միջավայրը պահպանված լինեն, անկախ ամեն ինչից: Չեմ թաքցնի , շատ եմ ուզում, որ էն մարդիկ որ իմ համար թանկ են ինձ հիշեն: Ես հաստատ շուտ մոռացող չեմ, իմ կողմից էդ հարցը ապահովվածա:
Վերջում`
Էս հրաժեշտ չի, ուղղակի էրկու խոսքա ժամանակավոր ընդմիջումից առաջ :B
Բոլորիդ շնորհակալություն բարեմաղթանքների համար, գնահատելիա, զգացված եմ: Կներեք որ անհատական մոտեցում չեմ ցույց տալիս, բոլորիդ էլ ասելու բան ունեմ, ուղղակի ժամանակս չի ների: Ամենքդ ձեր սրտի չափով ձեր մեջ իմացեք ինչ կուզեի ասեի

Մեկ էլ`
Վերջերս կարծիք հնչեց, որ ես մեծամիտ, ինքնասածի , գոռոզ անձնավորություն եմ, որովհետև հերքում եմ թերություններս::o
Ի սեր աստծո, կյանքում չեմ ասի որ ես անթերի եմ, եթե հարցնեք նունիսկ որոշ թերություններ կնշեմ առանց վարանելու, սխալ ենթադրություններ մի արեք, ուղղակի փորձեք պարզություն սիրեք, ու ինձ կհասկանաք:

<ՍԻՐԵՑԵՔ ԶՄԻՄԵԱՆՍ:), ՄԵԿԱ ՎԵՐՋՈՒՄ ՄԱՐԴԿԱՅԻՆԻՑ ԲԱՑԻ ԲԱՆ ՉԻ ՄՆՈՒՄ,ԱՌԱՋԻՆՆ ԷԼ ԹՈՂ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՆԸ ԼԻՆԻ>
Լավ մնացեք, առայժմ: :)

Wisper
07.06.2007, 01:48
Բարի ծառայություն և բարի վերադարձ :)

Vive L'Armenie
07.06.2007, 18:20
Բարի ծառայություն եմ ցանկանում ;)

Ուրվական
13.06.2007, 17:57
Ախպեր, ի՞նչ գրեմ ստեղ: Ինչ էլ գրեմ, քիչ ա: Իմացի, եթե իհարկե չգիտես:D, որ ոնց ստե, նենց էլ ընդե քո կողքը կանգած ենք ախպերս: Չդնես, լավ ա ըլնելու:

Արշակ
14.06.2007, 15:11
Հայ, քեզ անփորձանք ծառայություն եմ մաղթում։ Ափսոսում եմ, որ 2 տարի ֆորումում չես լինելու։

Գոռ Ջան - Հայ
16.06.2007, 14:09
Շատ ուրախ եմ ակումբում լուրջ ու բանիմաց մարդկանց հանդիպելու համար, հանձինս Արշակի, ներող կլինեք , որ բոլորի անունները չեմ նշում:

Շնորհակալությունս ու համկրանքս եմ հայտնում բոլոր նրանց ,ում հասցրել եմ ճանաչեմ, ում հետ հասցրել եմ շփվեմ, անփոխարինելի հաճույքա ձեր միջավայրում գտնվելը: Լավ մնացեք, կհանդիպենք:

Երևի թե մյու անգամ շատ ուշ կմտնեմ, բանակի ընթացքում…

ՄՆԱՔ ԲԱՐՈՎ

kiki
17.06.2007, 22:13
Հաջողություն քեզ ու բարի ծառայություն...ցավում եմ որ մեր հանդիպումը չստացվեց, դե արդեն ասեցի, ընթացքում հուսով եմ կհանդիպենք դեռ, եթե Հայաստանում լինեմ...:)

Root
17.06.2007, 22:53
Անփորցանք .. ոնց հանձնել են ոչ պակաս ստանան:

Dr. M
17.06.2007, 23:38
պատահում է, որ չի վերադառնում :(

Ցավոտ տեղիս կպար :( :( :(

Root
17.06.2007, 23:49
պատահում է, որ չի վերադառնում :(

Ցավոտ տեղիս կպար :( :( :(

Շշշշշ..... ոչ այս անգամ ... այսուհետև բոլորը պետք է վերադառնան .... հերիք է ...

Dr. M
18.06.2007, 00:08
Հուսամ.........