PDA

Դիտել ողջ տարբերակը : Թատերաբեմ

Մանե
05.06.2007, 09:06
Ասում են կյանքը բեմ է,մարդիկ՝դերասաններ:)
Եվ չկա մարդ,որ երբևէ խաղացած չլինի:)
Հաճա՞խ եք կյանքում խաղում,և խաղալը հիմնականում ո՞ր իրավիճակում է լինում;)

Հ.գ Ման եկա,սենց թեմա չգտա

Angelina
07.06.2007, 14:15
Գիտես երբեմն պատահում է, որ իրոք խաղում ես: Այլապես անհնար կլինի դուրս գալ ստեղծված իրավիճակից: Բայց ես աշխատում եմ ավելի բնական մնալ:

Մանե
07.06.2007, 14:23
Իրոք,խաղալը շատ հաճախ փրկում է,որ դուրս գաս վատ իրավիճակներից;)
Սակայն շատերը ամբեղջ կյանքը խաղում են,ես էլ եմ փորձում շատ չխաղալ/ինչ անենք,որ մեկ-մեկ չի ստացվում:P/
Իսկ եթե լուրջ,ապա ես շաաաաաաաաատ քիչ դեպքերում եմ խաղում:)
Հիւմնականում ո՞ր իրավիճակներում եք խաղում:think

dvgray
07.06.2007, 14:30
Հիւմնականում ո՞ր իրավիճակներում եք խաղում:think
Առավելապես հարսանիք-կնունք-ծնունդների ժամանակ: :B

Հ.Գ. Էս կիրակի մի հատ էտպեսի թատերական ներկայացման պետք է մասնակցեմ:(

Ծով
13.06.2007, 18:17
Հա…
ես միշտ էլ խաղում եմ…ես հիմա էլ եմ խաղում…
ու խաղալ բնավ չի նշանակում կեղծել, so ես նույնիսկ հպարտ եմ, որ հրաշալի խաղալ գիտեմ…
Ու բոլորն էլ խաղում են, պարզապես հաճախ չեն խոստովանում…;)
Մարդը շատ դերեր ունի կյանքում…մեկը լավ է խաղում, մյուսը՝ վատ /և ես չեմ որոշում՝ ով լավ խաղաց, ով՝ վատ/…
Ցավոք ամեն մեկին չեն ծափահարում…ու չկա մեկը, որին միշտ են ծափահարում…
Կյանքը այն բեմն է, որ պատկանում է միևնույն ժամանակ և՛ դերասաններին, և՛ հանդիսատեսին…
իմ հանդիսատեսը, որի հանդիսատեսն եմ ես, շատ ունիկալ ա…ու դու էլ այդ հանդիսատեսից ունես…հերոսներն են տարբեր…
1.…մարդիկ, ովքեր ոչնչով չեն տարբերվում վարձու ծափահարողներից:[…չէ մի բանով են տարբերվում՝ ես նրանց չեմ վարձում…/աչքս են էլի ուզում մտնել;)/
2.…մարդիկ, ովքեր ի սրտե ուրախանում են իմ ամեն մի վարպետորեն խաղացած դերի համար , կամ սատարում չհաջողված դերերից հետո…ծափահարում են անկեղծորեն…ես էլ խոնարհվում եմ անկեղծորեն…:D
3…մարդիկ, ում ո՛չ ես եմ հետաքրքիր, ո՛չ իմ կյանքն ու խաղիս ընթացքը, բայց արի ու տես, որ պարտությանս են անհամբեր սպասում…կամ աչքով են տալիս, որ սայթաքեմ բեմի վրա:o…:D ու ամենակարևորը…մեկ-մեկ նախորոք գնում են կյանքիս որոշ էտապների բոլոր տոմսերը, որ ծափերի բերկրանքը չզգամ ու տեսնեմ ոմանց հեգնող հայացքները միայն…ու դատարկ աթոռներ…:(
Ես և՛ դերասան եմ, և՛ հանդիսատես——>անկեղծորեն ծափահարում եմ, անկեղծորեն խոնարհվում միշտ…:love
Հանցանք չէ, երբ խաղում ես ինքդ քեզ…:)
Հանցանք է ,երբ խաղում ես ուրիշին, կամ ուրիշներով…:angry
…Ու ամեն օր էլ ես իմ խաղի կիսատ ավարտն եմ տոնում…:love

Երվանդ
13.06.2007, 18:42

Դու դեմք ես ոնց որ մեծացած փոքրացած լինես:o