PDA

Դիտել ողջ տարբերակը : Լավ է լինել ոչ սիրելի կի՞ն, թե՞ սիրելի սիրուհի

Malu
04.06.2007, 17:14
Վերջերս հաճախ եմ լսում նման զրույցներ (նույնիսկ իմ մոտ ընկերուհիների շրջանում), որ նրանք նախընտրում են լինել սիրուհի, միայն թե սիրված լինեն: Ասում են, եթե ամուսինս պետք է գնա ուրիշի մոտ, իսկ ինչու՞ հենց այդ ուրիշ մեկը ես չլինեմ:
Ու ցավոք նրանցից ոմանք հենց այդ ճանապարհի եզրին են, առանց մտածելու, որ ընտանքի են քանդում :( :
Բայց նշեմ ևս մի հանգամանք. նկատել եմ, որ նման քայլի դիմում են տարիքն առած աղջիկները, ովքեր կարծում են, թե իրենք արդեն "տանն են մնացել":
Իսկ դուք ի՞նչ կարծիք ունեք այս հարցի շուրջ:

Apsara
04.06.2007, 22:08
Իհարկե նախընտրում եմ լինել սիրված կին և կանեմ ամեն ինչ ամուսնուս կողքիս պահելու համար: Իսկ մօ օրով նրա հրապուրանքները ինձ մեջ ուժ գտնելով կաշխատեմ ներել:
Ինչ վերաբերվում է սիրուհու կարգավիճակին, ցանկալի չէ, բայց երբեք մի ասա երբեք: համենայն դեպս եթե հասնեմ դրան, առանց ընտանիքի մարդկանց կնախընտրեմ, քանզի ընտանիքը սուրբ է, այդ մեղքը հոգուս վրա չեմ ցականա վերցնել:
Իսկ ընկերուհիներիդ ասա, որ սիրուհու կարգավիճակը հեղհեղուկ է, այսօր սիրված սիրուհին ես, վաղը նրա կատակների և զվարճալի պատմությունների առարկան: Իսկ կին եթե լինես, ինչ էլ լինի դու նրա կինն ես, նրա երեխայի մայրը:B

kiki
04.06.2007, 23:09
պակասում է 4-րդ տարբերակը ՝ ոչ այն, ոչ այն...

Amaru
04.06.2007, 23:33
Հեհ, ո՛չ սիրելի կամ չսիրված կին, ո՛չ էլ սիրելի կամ չսիրված սիրուհի :D

ինչ էլ լինի դու նրա կինն ես, նրա երեխայի մայրը

...ահա, չսիրված, բայց դե ամուսինդ կողքդ ա էրեխու համար, համ էլ քեզ ա պահում... ընտիր ա...

Selene
05.06.2007, 00:06
Ես համաձայն եմ Կիկիի հետ, ոչ մեկը, ոչ էլ մյուսը, ուստի չեմ էլ քվեարկել:ok Եթե կանգնած լինեի, այս եկրկընտրանքի առաջ, ապա կնախընտրեի մնալ տանը, որդեգրել երեխա մանկատնից ու իմ սրտի ողջ սերն ու քնքշանքը նվիրել նրան:
Երբեք չեմ փորձի դառնալ սիրված սիրուհի, որքան էլ սիրեմ ու խենթանամ տվյալ անձի համար, քանդել ընտանիքը կամ այդ ընտանիքում տիրող անհանդուրժողականության մթնոլորտի պատճառ դառնալ: Ես ինքս ինձ չեմ հարգի այդ ժամանակ:
Ոչ սիրելի կին էլ չեմ ցանկանա լինել, որովհետև միայն սիրված լինելու դեպքում կարող եմ լիովին վստահել, ամբողջովին ու անմնացորդ նվիրվել, իսկ զգալ, որ ամուսինդ քեզ չի զգում, թեկուզ մի փոքր անտարբերություն, ապա ամեն ինչ անիմաստ կդառնա քո կյանքում, միգուցե հանուն երեխաների ոմանք ձևացնեն երջանկություն, բայց հոգիդ այլ ապրումներ է ունենալու, տանջող ու ցավ պատճառող ապրումներ, կյանքից էլ մեծ հիասթափություն:(
Ուստի միշտ, յուրաքնաչյուր քայլ անելիս, դիմացինի դերում պատկերացրեք ձեզ, դա կնպաստի առավել ծանրակշիռ ու խոհեմ որոշում կատարելուն;)

Delicada
05.06.2007, 09:40
Վերջերս հաճախ եմ լսում նման զրույցներ (նույնիսկ իմ մոտ ընկերուհիների շրջանում), որ նրանք նախընտրում են լինել սիրուհի, միայն թե սիրված լինեն: Ասում են, եթե ամուսինս պետք է գնա ուրիշի մոտ, իսկ ինչու՞ հենց այդ ուրիշ մեկը ես չլինեմ:
Ու ցավոք նրանցից ոմանք հենց այդ ճանապարհի եզրին են, առանց մտածելու, որ ընտանքի են քանդում :( :
Բայց նշեմ ևս մի հանգամանք. նկատել եմ, որ նման քայլի դիմում են տարիքն առած աղջիկները, ովքեր կարծում են, թե իրենք արդեն "տանն են մնացել":
Իսկ դուք ի՞նչ կարծիք ունեք այս հարցի շուրջ:

Դե լավագույն դեպքում իհարկե սիրված կին:
Ես ընթանրապես կարծում եմ միշտ երբ ամուսին սկսում է արդեն սիրուհիներ պահել ուրեմն այդ ընտանիքոմ ու իր կնոջից նա ինչ-որ բան չի ստանում որը ցանկանում է ստանալ ուրիշից:
Իսկ իմ դեպքում ես չեմ ընդունում սիրուհի լինելու դերը որովհետև ինչպես ասեցիր դա առաջինը ընտանիք քանդել է երկրորդ եթե նույնիսկ տղան ամուսնացացծ չէ և դու իր մոտ միայն սիրուհի ես ուրեմն նա քեզ չի սիրում իրականում այլ վերաբերվում է որպես մի ժամանակավոր երևույթի:

Malu
05.06.2007, 09:43
Ես մտածված այլ տարբերակներ չեմ դրել, քանի որ ինքս էլ լավ գիտակցում ու հասկանում եմ, որ շատ ավելի լավ կլիներ քո ամուսնու համար լինել և՛ սիրված կին, և՛ կրքոտ սիրուհի: Բայց իմ հարցադրումն այլ է: Եթե կանգնած լինեիք նման ընտրության առջև, ինչպե՞ս կվարվեիք:
Ասենք չգիտեք, երբևէ կամուսնանաք, թե ոչ, և շատ հնարավոր է ամբողջ կյանքում մնաք միայնակ ու չզգաք սիրված լինելու համը, բայց ձեր հոգին այլ բան է ուզում: Կշարժվեք սառը դատողականությա՞մբ, թե՞ սրտի թելադրանքը կլսեք:
Իսկ եթե հնարավոր է սիրված տղամարդուց մի հրաշք երեխա ունենալ…

Վերը նշվածները բոլորովին չեն նշանակում, թե ես այդպես եմ մտածում, ուղղակի փորձում եմ բացել հարցի տարբեր կողմերը…

Root
05.06.2007, 09:47
Հետաքրքիրա, որ մեր հայկական "ճշտով" լավ կինը լավ սիրուհի չի կարող լինել :D
Չբռնեմ հերքեմ, հըն ? :D:D

Cassiopeia
05.06.2007, 09:50
Ես ցանկանում եմ լինել սիրելի կին ու սիրելի սիրուհի միայն ու միայն իմ ամուսնու համար:P

Root
05.06.2007, 09:51
Ըհն ... մեկը ...

Մանե
05.06.2007, 09:57
Շատ փոքր չե՞մ սենց թեմաներ քննարկելու համար:think:D

Իսկ եթե հնարավոր է սիրված տղամարդուց մի հրաշք երեխա ունենալ…

Դա նշանակում ա,որ ամուսնացել ես պարզապես երեխա ունենալու համա, և ամենևին էլ պարտադիր չի միմյանց սիրեք,քանի որ ամեն դեպքում հրաշք երեխա ա ծնվելու:P
Բայց երկու իրավիճակն էլ ստորացուցիչ ա:)
Եվ կարծում եմ ամեն իրան հարգող կին ոչ մեկն էլ չի ընտրի…
Ու միշտ զարմացել եմ այն մարդկանց վրա,որոնք համ իմացել են,որ ամուսինը իրենց չի սիրում,համ պայքարել են ամուսնու համար:8
Ավելի լավ ա հեռանաս 2 տարի տանջվես,հետո ամեն ինչ լավ կլինի,քան թե տանջվես 20 տարի,հետո արդեն ինքը քեզ հեռու կուղարկի,ու լավ չի լինի:think

Delicada
05.06.2007, 10:07
Հետաքրքիրա, որ մեր հայկական "ճշտով" լավ կինը լավ սիրուհի չի կարող լինել :D

Տեսնես ինչու մեր հայ աղջիկները իրոք չեն ընդունում այդ փաստը, որ կարելի է լինել և սիրված կին և սիրուհի ամուսնու համար: :think

Root
05.06.2007, 10:12
Տեսնես ինչու մեր հայ աղջիկները իրոք չեն ընդունում այդ փաստը, որ կարելի է լինել և սիրված կին և սիրուհի ամուսնու համար: :think

Աղջիկները իրենց բնությամբ նենց են որ ամեն ինչ էլ կընդունեն, ստեղ հարցը մեր տղամարդիկ են:

Delicada
05.06.2007, 10:13
Բայց երկու իրավիճակն էլ ստորացուցիչ ա:)
Եվ կարծում եմ ամեն իրան հարգող կին ոչ մեկն էլ չի ընտրի…

Իրոք ես ել եմ կարծում չպետք է մարդու հետ մնալ ով քեզ չի սիրում:
Ախր դա այդքան դժվար է :( Ու իմ կարծիքով այդ իրավիճակում հետո կինն արդեն ինքն իրեն սկսում չհարգել:

Delicada
05.06.2007, 10:15
Աղջիկները իրենց բնությամբ նենց են որ ամեն ինչ էլ կընդունեն, ստեղ հարցը մեր տղամարդիկ են:

Դե տղամարդիկ են իհարկե
Օրինակ ես արդեն համոզվել եմ որ մեր հայ բիզնեսմենները պետք է ունենա և կին և սիրուհի: Ամոթ է սիրուհի չունենալ:
Ուղղակի զարմանում եմ ոնց են կարող ընդունել այդ փաստը իրենց կանայք :think

Մանե
05.06.2007, 10:24
Տեսնես ինչու մեր հայ աղջիկները իրոք չեն ընդունում այդ փաստը, որ կարելի է լինել և սիրված կին և սիրուհի ամուսնու համար: :think
Ախր հարցը տրվածներից մեկը ընտրելն է…

Ես մտածված այլ տարբերակներ չեմ դրել, քանի որ ինքս էլ լավ գիտակցում ու հասկանում եմ, որ շատ ավելի լավ կլիներ քո ամուսնու համար լինել և՛ սիրված կին, և՛ կրքոտ սիրուհի: Բայց իմ հարցադրումն այլ է: Եթե կանգնած լինեիք նման ընտրության առջև, ինչպե՞ս կվարվեիք:
Համ էլ բոլորն են /ոչ միայն հայերը/ ուզում լինել երկու իրավիճակում էկ,բայց միայն ամուսնու համար;)

Մանե
05.06.2007, 10:26
Իրոք ես ել եմ կարծում չպետք է մարդու հետ մնալ ով քեզ չի սիրում:
Ախր դա այդքան դժվար է :(
Լավ էլի,եթե կինը մտածի իրա համար լավ լինելու ու դժվար չլինելու մասին,միանգամից կհեռանա,ոչ թե կմնա ու իրան զոհի տեղ կդնի;)
Չեմ հարգում տենց կանանց:)

Delicada
05.06.2007, 10:26
Ախր հարցը տրվածներից մեկը ընտրելն է…

Հա մի քիչ թեմայից շեղվեցի

Malu
05.06.2007, 10:33
Դուք ապրում էիք շարքային քաղաքացու նման, ու ապրում էիք օրվա հացով, մեկ էլ մի օր ամուսինդ դառոնւմ է հաջողակ բիզնեսմեն, ու մտքովդ անկաղ քեզնից սկսում են անցնել նման մտքեր. " Կարող ա՞ ամուսինս արդեն սիրուհի ա պահում" :D
Դե չէ, սիրուհի պահելը մոդա չէ, ուղղակի մարդկանց մի տեսակ կա, որ մի կնոջով չի բավարարվում…

Delicada
05.06.2007, 10:38
Դե չէ, սիրուհի պահելը մոդա չէ, ուղղակի մարդկանց մի տեսակ կա, որ մի կնոջով չի բավարարվում…

Հա դա էլ ես ճիշտ ասում:
Քո բերած օրինակը այնքան տխուր է:
Երբ մարդիկ ապրում ապրում են մեկ էլ օրերից մի օր հարստանում է ընտանիքը ու վսյո դե տղամարդը մի հատ էլ սիրուհի է պահում:
Ու եթե կինն չի ընդունում սիրուհու առկայությունը դա արդեն տխուր է վերջանում

Կներես որ էլի շեղվեցի թեմայից ;)

Մանե
05.06.2007, 10:45
Դուք ապրում էիք շարքային քաղաքացու նման, ու ապրում էիք օրվա հացով, մեկ էլ մի օր ամուսինդ դառոնւմ է հաջողակ բիզնեսմեն, ու մտքովդ անկաղ քեզնից սկսում են անցնել նման մտքեր. " Կարող ա՞ ամուսինս արդեն սիրուհի ա պահում" :D

Գիտե՞ս,կարծում եմ եթե ամուսինը սիրուհի պահելու հակում ունենա,ապա չի նայի հարուստ ա,թե՞ աղքատ:)Ու դա ամենևին էլ սոցիալական վիճակից կախված չի:P
Նրանք մարդկանց մի տեսակ են,որոնց անվանում են бабник;)
Ընդհակառակը,եթե ամուսինը նորմալ մարդ ա,ապա հարստանալուց հետո կձգտի կնոջը ավելի լավ նայել,ամեն ինչով ապահովել,ներառյալ սիրով:)

Delicada
05.06.2007, 10:50
Գիտե՞ս,կարծում եմ եթե ամուսինը սիրուհի պահելու հակում ունենա,ապա չի նայի հարուստ ա,թե՞ աղքատ:)Ու դա ամենևին էլ սոցիալական վիճակից կախված չի:P

Ընդհակառակը,եթե ամուսինը նորմալ մարդ ա,ապա հարստանալուց հետո կձգտի կնոջը ավելի լավ նայել,ամեն ինչով ապահովել,ներառյալ սիրով:)

Չէ գիտես ոնց իմ կարծիքով ամեն դեպքում փող ունեցող մարդիկ ավելի են շատ ձգտում սիրուհի ունենալ ինչպես ասեցի դա արդեն իրենց մոտ ոնց որ դառնում է իրենց հարստության մի մաս: Ընկերների մոտ հպարտանալու թեմա:
Բացի դա էլ շատ քիչ դեպքերում կլինի որ աղջիկն կհամաձայնի սիրուհի լինել մի անփող մարդու համար ;)

Ճիշտ ես ասում հարստանալիս նորմալ մարդը կձգտի լավ նայի իր կնոջը:
Բայս ասեմ քեզ որ կա մարդ որ հարստանում է շաաաաատ լավ պահում է իր կնոջն ու երեխաներին բայց միևնույն պահին ունի սիրուհի:

Մանե
05.06.2007, 10:56
Չէ գիտես ոնց իմ կարծիքով ամեն դեպքում փող ունեցող մարդիկ ավելի են շատ ձգտում սիրուհի ունենալ ինչպես ասեցի դա արդեն իրենց մոտ ոնց որ դառնում է իրենց հարստության մի մաս: Ընկերների մոտ հպարտանալու թեմա:

Մենակ հայ տղամարդիկ տենց բան կմտածեն:[:D
Մի խոսքով իրանց ՊՐՈԲԼԵՄՆ ա,ուզում են մի հատ,ուզում են 10 հատ պահեն;)
Եթե կինը մեղմ ասած չի ջոկում,կամ ամենայն հավանականությամբ չջոկողի տեղ ա դնում,տղամարդիկ էլ լավ են անում:DԽաղում են և սիրուհու,և կնոջ հետ:)

Mesrop
05.06.2007, 11:06
սիրելի սիրուհի նա վսե ստո!!! :)

Root
05.06.2007, 11:33
Դուք ապրում էիք շարքային քաղաքացու նման, ու ապրում էիք օրվա հացով, մեկ էլ մի օր ամուսինդ դառոնւմ է հաջողակ բիզնեսմեն, ու մտքովդ անկաղ քեզնից սկսում են անցնել նման մտքեր. " Կարող ա՞ ամուսինս արդեն սիրուհի ա պահում" :D
Դե չէ, սիրուհի պահելը մոդա չէ, ուղղակի մարդկանց մի տեսակ կա, որ մի կնոջով չի բավարարվում…

Թույլ տվեք ուղղել .. ոչ թե կնոջով...., այլ կնոջ մատուցած "ծառայությունների" մենյույում/ճաշացանկ են ասում հայերեն ?:D/ բացակայում են որոշ ծառայություններ :D, քանի որ հենց իրենք տղամարադիկ են սահմանում իրենց կնոջ "մենյուն" ... "Ռազնաաբռազիյե" ասվածը հիմա մեծ տարածում ունի ի միջայլոց Հայասանում , so մի զարմացեք:
Իսկ ինչ վերաբերվում է unsatisfied վիճակին կարծում եմ դա էլ կնոջ մեղքն է ... ախր Ձևեր կան :), anyways ...ես ճանաչում էի մի տղամարդու որը ֆիզիոլոգիական վիճակ ուներ - unsatisfaction ... խեղճ կինը ձեռը կրակներ ընգել ... 10 կիլո նիհարել էր .. ու ես տղեն առավոտ կնոջը , կեսորին քարտուղարուհուն , երեկոյան սիրուհուն... գիշերն էլ մենակ ... վիճակներով էր ու էլի .. unsatisfied վիճակով...նենց որ ..էտ ծայրահեղությունն էլ մի ուրիշ դժբախտություն ա: So be happy and thank God u'r normal.
Ամեն դեպում , ես մի բան կասեմ ... եթե չէք կարողանում կառավարել Ձեր օրգանը , գոնե նենց սիրուհի պահեք, որ Ձեր կինը դրա մասին չիմանա /կանայք դա ավելի ծանր են տանում "դավաճանության" այդ տեսակը, քանի որ գտնում են որ իրենք կատարելության մի անփոխարինելի արդյունք են/, որ դա ոչինչով չազդի Ձեր ընտանիքի ու զգացմունքների վրա, թող դա միայն լինի մարմնական կարքիների և երևակայության ցանկալի պահերի սոսկ րոպեկան բավարարում:

Delicada
05.06.2007, 11:54
Մենակ հայ տղամարդիկ տենց բան կմտածեն:[:D
Մի խոսքով իրանց ՊՐՈԲԼԵՄՆ ա,ուզում են մի հատ,ուզում են 10 հատ պահեն;)
Եթե կինը մեղմ ասած չի ջոկում,կամ ամենայն հավանականությամբ չջոկողի տեղ ա դնում,տղամարդիկ էլ լավ են անում:DԽաղում են և սիրուհու,և կնոջ հետ:)

Այո մենակ մեր ազգի մեջ է դա հպարտանալու միջոց:
Բայց ասեմ ճիշտն ասաց համաձայն եմ հետդ եթե կինն հանդուրժում է դա ուրեմն տղամարդն այսպես թե այնպես կպահի

Malu
05.06.2007, 11:57
Թույլ տվեք ուղղել .. ոչ թե կնոջով...., այլ կնոջ մատուցած "ծառայությունների" մենյույում/ճաշացանկ են ասում հայերեն ?:D/ բացակայում են որոշ ծառայություններ :D, քանի որ հենց իրենք տղամարադիկ են սահմանում իրենց կնոջ "մենյուն" ... "Ռազնաաբռազիյե" ասվածը :
Այդ մենյու-ի մեջ բոլոր նշվածները իհարկե սեփական կինդ էլ կարող է անել: Իսկ եթե նման դեպք է, երբ ասենք կինդ թուխ է և սևահեր, բայց դու ուզում ես նաև իմանալ, թե սպիտակամաշկ ու շիկահեր, կամ էլ "մուլատկան" ինչ բան է:
Եթե հարցը վերաբերվում է սեքսուալ կյանքին, ապա նշանակություն չունի ոչ մաշկիդ գույնը, ոչ էլ մազերիդ: Սեքսուալությունը ամեն կնոջ մեջ էլ կա, ուղղակի մեկի մոտ շատ, մյուսի մոտ քիչ: Ցավալի են այն դեպքերը, երբ կնոջ սեքսուալ էներգիան քիչ է լինում, ինչն էլ հնարավոր պատճառ է երբեմն հանդիսանում, որ ամուսինը դավաճանի: Այլ հարց է, որ տղամարդն ուզում է ամեն տեսակից էլ ճաշակի, որ հետո հայ երիտասարդների նման ասի. "Արա բայց գիտես մուլատկեքը ինչ թույն են":
Հմմ, էլի թեմայից շեղվեցինք :oy

Root
05.06.2007, 12:09
Այլ հարց է, որ տղամարդն ուզում է ամեն տեսակից էլ ճաշակի, որ հետո հայ երիտասարդների նման ասի. "Արա բայց գիտես մուլատկեքը ինչ թույն են":
Հմմ, էլի թեմայից շեղվեցինք :oy

Ի միջիայլոց ասեմ .... մուլատկեքը սկի էլ թույն չեն ... հարավային եվրոպայի ներկայացուցիչները ավելի գերադասելի են :)

Ինձ թվումա ստեղ կարևորը թեմայից շեղվելը չի որովհետեև թեկուզ թեմայից դուրս բայց դրա հետ կապ ունեղոց մի կարծիքից ինչ որ բան ես ստանում:

Երվանդ
05.06.2007, 13:58

lol , նեգրերից ճիշտը չկա:D, սեվվվ կայֆֆֆ:love

Malu
06.06.2007, 10:23
Քվեարկության նախնական արդյունքներից հասկանում եմ, որ մեծ մասը համաձայն է լինել սիրուհի, բայց ոչ մի դեպքում ոչ սիրելի կին… սակայն գրառումները այդ չեն ապացուցում :think

Breath of wind
06.06.2007, 10:34
կինը իր ամուսնու համար պետքա լինի համ սիրելի կին, համ սիրելի սիրուհի, մեկ ել լավ ընկեր, ես կնախընտրեի ամուսնուս համար ետ բոլորը լինել

Root
06.06.2007, 11:34
կինը իր ամուսնու համար պետքա լինի համ սիրելի կին, համ սիրելի սիրուհի, մեկ ել լավ ընկեր, ես կնախընտրեի ամուսնուս համար ետ բոլորը լինել

Ապրե'ս : Մնումա ամուսին ճարենք քեզ :)

Delicada
06.06.2007, 11:39
կինը իր ամուսնու համար պետքա լինի համ սիրելի կին, համ սիրելի սիրուհի, մեկ ել լավ ընկեր, ես կնախընտրեի ամուսնուս համար ետ բոլորը լինել

Դե իհարկե բոլորն էլ դա կնախընտրեին, բայց իհարկե կան ամեն հարցում կան բացառություններ

Selene
06.06.2007, 21:25
Քվեարկության նախնական արդյունքներից հասկանում եմ, որ մեծ մասը համաձայն է լինել սիրուհի, բայց ոչ մի դեպքում ոչ սիրելի կին… սակայն գրառումները այդ չեն ապացուցում :think

Դե դա բնական է, որովհետև գրառում անողներից շատերը, նաև ես, չեն քվեարկել, իսկ քվեարկողներից ոչ բոլորն են ցանկացել մեկնաբանել իրենց ընտրությունը:ok

Wisper
06.06.2007, 21:38
Դե դա բնական է, որովհետև գրառում անողներից շատերը, նաև ես, չեն քվեարկել, իսկ քվեարկողներից ոչ բոլորն են ցանկացել մեկնաբանել իրենց ընտրությունը:ok

Սելեն ջան, ոնց նայում եմ հարցման արդյունքներին, աչքիս տղեքը հավեսով քվեարկել են :D: Իսկ եթե աղջիկներն են քվեարկել, ապա լուրջ մտածելու տեղիք կա՝ աչքիս ծնելիության մակարդակը առաջիկա տարիներին ընկնելու է... :( :D :oy

Vicki
11.06.2007, 11:42
Լինեմ նրա կինն ու ընկերը կյանքում, մայր՝ մեր երեխաներին, սիրուհի ննջարանում, խոհարարուհին` խոհանոցում, կարևորա շաաաատ;), ու մի քիչ էլ կտամ ազատություն, իհարկե եթե ցանկանա;););)..... Ամեն ինչ մեկում միայն իրա համար:oy

Root
11.06.2007, 11:50
մի քիչ էլ կտամ ազատություն, իհարկե եթե ցանկանա;););)..... Ամեն ինչ մեկում միայն իրա համար:oy

Իսկ ի՞նչ ազատության մասին է խոսքը , և ինչու՞ պետք է չցանկանա …

Vive L'Armenie
11.06.2007, 11:58
Ո՛չ առաջինը, ո՛չ երկրորդը, ո՛չ էլ երրորդը, 1 րոպե էլ հապաղում, ավելի լավ է տանը մնալ քան "սիրուհի" դառնալ: Ընտանիքների մեծ մասը հենց այդ "սիրված սիրուհի"-ների պատճառով են քայքայվում: :angry

Root
11.06.2007, 12:05
Ո՛չ առաջինը, ո՛չ երկրորդը, ո՛չ էլ երրորդը, 1 րոպե էլ հապաղում, ավելի լավ է տանը մնալ քան "սիրուհի" դառնալ: Ընտանիքների մեծ մասը հենց այդ "սիրված սիրուհի"-ների պատճառով են քայքայվում: :angry

Երբեմն, երբ սեփական կինը սիրուհի չի դառնում , տղամարդը այնուամենայնիվ սիրուհուն գտնում է :D:D:D

Vive L'Armenie
11.06.2007, 12:13
Երբեմն, երբ սեփական կինը սիրուհի չի դառնում , տղամարդը այնուամենայնիվ սիրուհուն գտնում է :D:D:D

Դա երբեմն :think
Իսկ ո՞րն է գերակշռում :'

Vicki
11.06.2007, 12:38
Իսկ ի՞նչ ազատության մասին է խոսքը , և ինչու՞ պետք է չցանկանա …

Ես կարծում եմ, որ եթե մեկը բռնանա մեր ազատությանը, մենք նրան սիրել չենք կարող.... սերը ինքնին ազատությունա ու թռիչք... Ուղղակի մեր` հայերիս մեջ, վերջերս ազատություն բառը շատ սխալ մեկնաբանություններա ստացել:think:angry: Յուրաքանչյուրս անհատականություն ենք հենց մեր ազատության շնորհիվ....
Ատում եմ, երբ ամուսնությունից հետո ընտանիքում սկսում են տիրել ստրկատիրական հասարակարգեր:
Եթե կարողանամ ամուսնուս համար լինել սիրուհի կլինեմ շատ երջանիկ....:love:oy

Root
11.06.2007, 13:00
Դա երբեմն :think
Իսկ ո՞րն է գերակշռում :'

Ցավոք հայկական մեր իրականությունում գերակշռում է այդ "երբեմնը" ի տարբերություն ողջ աշխարհի...

Ավելացվել է 13 րոպե անց

Ես կարծում եմ, որ եթե մեկը բռնանա մեր ազատությանը, մենք նրան սիրել չենք կարող.... սերը ինքնին ազատությունա ու թռիչք... Ուղղակի մեր` հայերիս մեջ, վերջերս ազատություն բառը շատ սխալ մեկնաբանություններա ստացել:think:angry: Յուրաքանչյուրս անհատականություն ենք հենց մեր ազատության շնորհիվ....
Ատում եմ, երբ ամուսնությունից հետո ընտանիքում սկսում են տիրել ստրկատիրական հասարակարգեր:
Եթե կարողանամ ամուսնուս համար լինել սիրուհի կլինեմ շատ երջանիկ....:love:oy

Հիմնականում դրա պատճառը մեր տղամարդկանց արևելյան մտածելակերպն է ... այսօրվա հայ տղամարդը (եթե այդպիսիները մնացել են կասեր պր-ն Ռ. Քոչարյանը :D:D:D) վախենում է ... նախ խանդում է , հետո անվստահությամբ է մոտենում , քանի որ ահավոր "մեծ"կարծիք ունի կանացի մտածելակերպի մասին , վախենում է , երբ իր կինը մեջքը մի փոքր բացում է .. տղեքը ինչ կասեն .. կողքից ինչ կմտածեն .. և այդպես շարունակ ... շատ դեպքերում երբ կինը չի աշխատում .. տղամարդը իրեն տանը "ՏՂԱՄԱՐԴ" է համարում քանի որ կախվածություն է առաջացնում ... տղամարդիկ նաև շատ են սիրում պապական սիստեմը ` կինը ինչ .....սա որ մի հատ էլ բերան բացելու իրավունք ունենա ...
Վստահեմ որ նման մոտեցում տղամարդիկ ` մանավանդ ընկերները, իրար հանդեպ չեն ցուցաբերում ... համենայն դեպս մեծամասնությունը.. իսկ կինը դա ընկերոջ յուրօրինակ մի տեսակ է (այլ ոչ թե մարդու բարեկամը :D:D:D ) , որի համար ինչպես բոլորիս համար ազատությունը իրեն մարդ զգալու չափանիշ է դարձնում, համենայն դեպս երբ կինը զգում է որ իր խոսքը ու կարծիքը չիք է տղամարդու հանար .... տղամարդը կարող է երջանիկ լինել և տղամարդ կոչվել միայն երբ հարգում և գնահատում է իր կնոջը, որովհետեև իր կյանքը կապել է այդ կնոջ հետ որեսզի ՆԱԵՎ մայրություն անի իր զավակներին ...

Malu
11.06.2007, 14:22

:o Հավատս չի գալիս, որ նախ սա տղա է գրել, և 2-րդ որ նման հայ տղամարդիկ հիմա գոյություն ունեն: Քո կինը պետք է որ շատ երջանիկ լինի:

Հ.Գ. Իմիջայլոց սա քո 500-րդ գրառումն էր, երևի դրա համար էլ այսպիսի հրաշալի մտքեր ես արտահայտել :P

Root
11.06.2007, 14:29

Հենց ունեցա խոստանում եմ կլինի ;):hands

Պ.Ս. Աչքիս ես սաղ կյանքս 500-րդ գրառման վրա եմ "լռված" :D:D:D:D

Երվանդ
11.06.2007, 14:38
:o Հավատս չի գալիս, որ նախ սա տղա է գրել, և 2-րդ որ նման հայ տղամարդիկ հիմա գոյություն ունեն:

Կան շատ են դաժե , բայց հենց ամուսնանում են վռազ փոխվում են:D, իրականում կնոջը պիտի կակ մինիմում շաբաթը 1 անգամ տնավարի ծեծես:D, ու գնաս սիրուհու մոտ:love:D

Root
11.06.2007, 14:47
Կան շատ են դաժե , բայց հենց ամուսնանում են վռազ փոխվում են:D, իրականում կնոջը պիտի կակ մինիմում շաբաթը 1 անգամ տնավարի ծեծես:D, ու գնաս սիրուհու մոտ:love:D

Իրականում որ նայենք մարդիկ իրանց կնոջ համար ինչերեն անմում կամաչենք երևի :) (ի նկատի ունեմ Հայաստանից դուրս էլի :D)
մենք ` հայերս , մենակ ծեծել գիտենք ....քու տիրու տերտերը աջ ու ձախ ասելով գիտենք մենք ենք որ կանք , լրիվ տոշնիա սաղ, ճիշտն էլ մի հատա ու մեր ջեբնա .. չհաշված կռուտիտը ...
մի հատ անեկդոտ կա է որ մարդակերը գնումա ապարան մեկի դուռը ծեծումա ասում են ովա .. ասումա ՄԱՐԴԱԿԵՐՆԱԱԱ.. դուրսեն գալիս մի լավ ծեծում են .. ասում են ` արա երբ որ ձեզ պետքա մարդու տեղեք դնում ...

հիմա մերնա~ .. երբ որ պետքա ... կարճ ասած չեմ զարմանում որ կանայք օտարեկրացիներին են գերադասում ....աստված Եվային չի տվել որ տանը ռոբոտ պահես ...:D:D

Malu
11.06.2007, 14:47
Կան շատ են դաժե , բայց հենց ամուսնանում են վռազ փոխվում են:D, իրականում կնոջը պիտի կակ մինիմում շաբաթը 1 անգամ տնավարի ծեծես:D, ու գնաս սիրուհու մոտ:love:D

Եր, որ իմանամ իրոք տենց բան ես մտածում, կասեմ էս տղեն հաստատ խելքը տռցրել է, կամ ել շատ անմակարդակ տղա է: բայց ախր դու այդպիսին չես, ինչու՞ ես ուզում մարդիկ քո մասին նման վատ ու սխալ տպավորություն ստեղծեն:
Շատ հնարավոր է, որ ակումբում հիմա կան պոտենցիալ հարսնացուներ, կամ էլ… սիրուհիներ :D:D:D չէ, վերջինը կատակ էր իհարկե: Հանկարծ իսկապես լուրջ չընդունես դա :P

Երվանդ
11.06.2007, 14:53
Եր, որ իմանամ իրոք տենց բան ես մտածում, կասեմ էս տղեն հաստատ խելքը տռցրել է, կամ ել շատ անմակարդակ տղա է: բայց ախր դու այդպիսին ես, ինչու՞ ես ուզում մարդիկ քո մասին նման վատ ու սխալ տպավորություն ստեղծեն:
Շատ հնարավոր է, որ ակումբում հիմա կան պոտենցիալ հարսնացուներ, կամ էլ… սիրուհիներ :D:D:D չէ, վերջինը կատակ էր իհարկե: Հանկարծ իսկապես լուրջ չընդունես դա :P

Բայց ախր դու այդպիսին ես:D-ը սպանեց, երևի ուզեցել ես գրել այդպիսին չես:), հա մոռացա ասեմ որ ծեծը պետքա զուգորդել նաև հայոյանքներով ուղղված իհարկե կնոջ մորը:D, մենք միհատ տենց հարևան ունեինք իրանից եմ սովորել:P

Vive L'Armenie
16.11.2007, 01:05
ծեծը պետքա զուգորդել նաև հայոյանքներով ուղղված իհարկե կնոջ մորը:D, մենք միհատ տենց հարևան ունեինք իրանից եմ սովորել:P

Կնոջ մորը՞:', ինչու՞ միշտ կնոջ մորը :angry Ախր հենց այդ կնոջ մայրն է, որ լույս աշխարհ է բերել Ձեր սիրելի կնոջը :angry

Դու՛ էլ լավ բաներ չսովորե՛ս հանկարծ :angry
Ի՜նչ մեղքա ապագա կինդ, ոչ երանի իրան :noti

Էդուարդ_man
21.11.2007, 15:35
Ցավում եմ, որ մեր հայ աղջիկները սկսել են հարմարվել սիրուհի լինելու կոչմանը, ու գնալով աճում է նրանց թիվը...:think
Եթե անգամ ես ամուսնացած լինեի ուրիշ կնոջ հետ չէի ցանկանա, որ իմ սիրած կինը դառնար իմ սիուհին, հենց նրա հանդեպ սիրուց և հարգանքից դրդված

Cassiopeia
21.11.2007, 15:37

Իսկ դու ինչու ես նույնացնում սիրուհի և անբարոյական լիրբ բառերը:o

Էդուարդ_man
21.11.2007, 15:43
Իսկ դու ինչու ես նույնացնում սիրուհի և անբարոյական լիրբ բառերը:o

Իսկ ես չեմ նույնացնում,բայց երկուսին էլ բացասական եմ վերաբերվում, որովհետև եթե արդեն կա ընտանիք դա ամենակարևորն է, իսկ այդ երկուսն թե լիրբը թե սիրուհին քանդող գործոն են…
իսկ նա այնուամենայնիվ դեռ կարող է ընտանիք ունենալ իր սեփականը դառնալ մայր և երջանիկ լինել

Tigana
21.11.2007, 15:46
Ամեն մարդ իրավունք ունի ինքը որոշելու,թե ինչ անի:Չի կարելի մեղադրել ոչ մեկին:Մեկը կարող ա երջանիկ լինի մնալով չսիրված կին,մյուսը սիրուհի:

Cassiopeia
21.11.2007, 15:46
Իսկ ես չեմ նույնացնում,բայց երկուսին էլ բացասական եմ վերաբերվում, որովհետև եթե արդեն կա ընտանիք դա ամենակարևորն է, իսկ այդ երկուսն թե լիրբը թե սիրուհին քանդող գործոն են…

Չես բացատրի, թե ինչ ես հասկանում սիրուհի ասելով:think

Էդուարդ_man
21.11.2007, 15:49
Չես բացատրի, թե ինչ ես հասկանում սիրուհի ասելով:think

:)կբացատրեմ
Սիրուհին դա ամուսնացած /հիմնականում/ տղամարդու հետ անօրինական կապ ունեցողն է

Cassiopeia
21.11.2007, 15:58
:)կբացատրեմ
Սիրուհին դա ամուսնացած /հիմնականում/ տղամարդու հետ անօրինական կապ ունեցողն է

Ամուսնացած կինն իր ամուսնու հետ անօրինական կապի մեջ է ըստ քո խոսքերի:o ու ինչպե՞ս է դա պատահում:8

Էդուարդ_man
21.11.2007, 16:15
Ամուսնացած կինն իր ամուսնու հետ անօրինական կապի մեջ է ըստ քո խոսքերի:o ու ինչպե՞ս է դա պատահում:8
:D բայց ոնց կարելի է այսքան սխալ հասկանալ…
չէ ուրիշի ամուսնու ;)

Cassiopeia
21.11.2007, 16:25
Անձամբ իմ գրառումը...

Ես ցանկանում եմ լինել սիրելի կին ու սիրելի սիրուհի միայն ու միայն իմ ամուսնու համար:P
Կարող եմ ասել, որ մյուսների գրառումները ևս հիմնականում նույն իմաստն են արտահայտում:

Եթե անգամ ես ամուսնացած լինեի ուրիշ կնոջ հետ չէի ցանկանա, որ իմ սիրած կինը դառնար իմ սիուհին, հենց նրա հանդեպ սիրուց և հարգանքից դրդված

բայց ոնց կարելի է այսքան սխալ հասկանալ…
չէ ուրիշի ամուսնու
Կբացատրես, թե որտեղ առաջացավ այդ սխալը:think

Էդուարդ_man
21.11.2007, 16:40
Ցավում եմ, որ մեր հայ աղջիկները սկսել են հարմարվել սիրուհի լինելու կոչմանը, ու գնալով աճում է նրանց թիվը...:think
Եթե անգամ ես ամուսնացած լինեի ուրիշ կնոջ հետ չէի ցանկանա, որ իմ սիրած կինը դառնար իմ սիուհին, հենց նրա հանդեպ սիրուց և հարգանքից դրդված
բայց ինչն է անհասկանալի, որ չէի ցանկանա ամուսնացած լինել մեկի հետ, բայց ունենալ ուրիշ անօրինական կապ՞:think
Cassiopeia-ի խոսքերից
Ես ցանկանում եմ լինել սիրելի կին ու սիրելի սիրուհի միայն ու միայն իմ ամուսնու համար
Իսկ դուք այնուամենայնիվ ցանկանում սիրելի և ցանկալի կին լինել ձեր ամուսնւ համար;),որովհետև կինը ասելով ես չեմ հասկանում միայն խոհանոցում ու լվացք անելիս... իսկ այս հարցման մեջ սիրուհի բառը նշանակում էր հետևյալը

Էդուարդ_man-ի խոսքերից
կբացատրեմ
Սիրուհին դա ամուսնացած /հիմնականում/ տղամարդու հետ անօրինական կապ ունեցողն է

Cassiopeia
21.11.2007, 16:48
իմ սիրած կինը դառնար իմ սիրուհին

Ահա հենց այս խոսքերն են հակասում քեզ:

Հնարավոր է, որ հարցումը ճիշտ չի ձևակերպված, բայց միտքը այն է, ինչի մասին գնացել է քննարկումը…

Դեկադա
21.11.2007, 16:51
Նախ կարծում եմ չկա մի կին, որ չուզենա լինել իր ամուսնու համար սիրելի: Իսկ այ սիրուհի ասվածը ամեն մեկը հասկանում է յուրովի. մեկի համար սիրուհին այն անձն է ,որից կարող ես պահանջել անել այն ամենը՝ ինչը անգամ չես համարձակվի ասել կնոջդ, մեկ ուրիշի համար էլ սիրուհին ՝ փող ծախսելու տեղ է: Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է:
Cassiopeia-ի խոսքերից
Ես ցանկանում եմ լինել սիրելի կին ու սիրելի սիրուհի միայն ու միայն իմ ամուսնու համար:Ես լիովին համաձայն եմ այս մտքի հետ: Եթե ամուսինը կարող է ստանալ իր կնոջից այն ամենը ինչը նրան պետք է ապահովի սիրուհին՝ բոլոր հետևանքներով միասին, ինչո՞ւ ուրեմն չփորձել այդ հարցի լուծումը գտնել ընտանիքի շրջանակներում:
Էդուարդ_man-ի խոսքերից
Եթե անգամ ես ամուսնացած լինեի ուրիշ կնոջ հետ չէի ցանկանա, որ իմ սիրած կինը դառնար իմ սիուհին, հենց նրա հանդեպ սիրուց և հարգանքից դրդվածԻսկ ամուսինների մեջ ,ով՞ է սիրելի կին և սիրուհի լինելու կարգավիճակը որոշում: :love

Ariadna
21.11.2007, 16:54
Ախր դուք սխալ եք մոտենում հարցին, բնական Է, որ բոլորն էլ կուզեն լինել սիրելի կին և սիրուհի իրենց սիրելի ամուսնու համար։ Տղամարդիկ էլ կուզեն էնքան սիրեն կնոջը, որ սիրուհու մասին մտքերովն էլ չանցնի։ Հիմա հարցը էսպես է դրված, ունեք երկու տարբերակ, որը կնախընտրեք՝ լինել սիրելի սիրուհի, թե՞ չսիրված կին։

Էդուարդ_man
21.11.2007, 16:55
Ահա հենց այս խոսքերն են հակասում քեզ:

Հնարավոր է, որ հարցումը ճիշտ չի ձևակերպված, բայց միտքը այն է, ինչի մասին գնացել է քննարկումը…

Ոչինչ էլ չի հակասում ինձ

իմ սիրած կինը դառնար իմ սիրուհին այստեղ կինը բառը ոչ թե жена այլ женщина

Script
21.11.2007, 17:05
Ինձ դուր չի գալիս սիրուհի լինելու գաղափարը, բայց գտնում եմ ,որ լավ է սիրված սիրուհի քան չսիրված կին: Ցանկացած մարդ իրեն սիրված զգալու պահանջ ունի: Իսկ առանց սիրո ընտանիքը ...................իմ կարծիքով ավելի լավ է չլինի այդպիսի ընտանիք::(
Բայց ես ավելի լավ տարբերակ ունեմ - կարելի է ապրել ոչ սիրելի + չսիրող ամուսնու հետ և ունենալ շատ սիրող + սիրելի սիրեկան:P

Մարիաննա
21.11.2007, 17:13
Ամուսինը կնոջը.
-Սիրելի՜ս:
-Ինձ սիրելիս չասե՛ս, որ սիրելիդ լինեի, ինձ չէիր դավաճանի: :angry
-Այդ ժամանակ կլինեիր միակս, իսկ այսպես՝ սիրելիս: :D

Sorry թեմայի լուրջ ֆոնին, մի փոքր անլրջություն փոխանցելու համար: :oy Ինչ վերաբերվում է հարցին, ապա խաչաձև հարցումները տնտեսական դատարանում բարակում և գունատվում են: Իսկ իարվունքը :think միմիայն ամբողջ լինելն է իրավունք: :)

Dayana
21.11.2007, 17:31
Իրինա Ալեգրովան մի երգ ունի սիրուհու մասին , որում ասվում են հետևյալ խոսքերը

"Դու ինձ դավաճանում ես կնոջդ հետ,
Նրան դավաճանում ես իմ հետ
Սիրված ես կնոջդ կողմից,
Իմ կողմից սիրված ես,
Դու մեզ երկուսիս էլ դավաճանում ես "

Կարծում եմ բոլորս էլ գիտակցում ենք , որ դրանցից երկուսն էլ անընդունելի են ։ Միակ ճիշտ տարբերակը Սիրված Կին լինելն է ;)