PDA

Դիտել ողջ տարբերակը : Այն, ինչ երբեք չի մոռացվում...



Vicki
04.06.2007, 15:36
Դողում են շուրթերս մենակության արցունքներից, ես մոռանում եմ, որ երբևէ ցնորքներն են ստիպել, որ դողան իմ շուրթերը; Հեռանալիս դու ոչինչ չասացիր, ուղղակի ես հասկացա, որ քեզ էլ չպիտի սպասեմ, բայց...
Բայց սիրտս ժամանակ առ ժամանակ, մոռանալով ամեն ինչ ու ամեն բան, թրթռում է քո քաղցրությունից, այդ պահի դրախտային հաճույքից, իսկ միգուցե... Հույսի կաթիլ ու կորում եմ ես...
Պատուհանի առաջ կանգնած նայում եմ դուրս` չկա ոչինչ, մի ճանապարհ, որ դրոշմվել է իմ ուղեղում. ճանապարհ, որ երբևէ ինձ կբերի դեպի քեզ:
Իմ պատուհանից չի երևում ոչինչ` ոչ երկինք, ոչ աստղեր. միայն ճանապարհ, որ միգուցե ինձ կբերի դեպի քեզ:
Ես հիշում եմ ու չեմ կարող քեզ մոռանալ, ես քո գոյության մասնիկն էի. ես կայի քո շնորհիվ, ինչ անում էի քեզ համար էր, ինչ կար իմ մեջ գեղեցիկայդ պահին` քոնն էր ու քո համար էր. դու չտեսար... իսկ հիմա... հիմա ամեն ինչ այլանդակվել է` առանց քեզ, դու չկաս... Չկամ և ես:
Քո աչքերն են միայն, որ դրոշմվել են իմ հիշողության մեջ, ժպիտդ, որի շնորհիվ ես հասկանում էի, որ այս կյանքում կարելի է ապրել` միայն այդ ժպիտը տեսնելու համար:
Ես հասկանում էի և հասկանում եմ, որ կամ ես, կաս դու, բայց երկուսով մենք երբեք չենք լինի: Միևնույն է, իմաստն էր սա կյանքի: Իմ համար չլինելը հավասար էր զրոյի. կայիր դու. դա բավական էր, քեզ տեսնելը արդեն ամեն ինչ էր, սա էր իմ ապրելու միակ իմաստը` տեսնել, կլանել քո հմայքը, քո աչքերը, քո ժպիտը, քո ամեն քառակուսին, կլանել քեզ այդ վայրկյանին, դրոշմել հիշողության մեջ, հետո նահանջել, նահանջել ու հեռանալ, դու էլ չկաս. միայն հիշողությունը, այն վայրկյանը:
Ափերիս մեջ խմորում էի կարոտս... սա էլ կանցնի, կա սկիզբը` կլինի նաև վերջը: Բայց ինչի՞ վերջը... Չէ՞ որ դու ապրում ես, իսկ դա արդեն բավական էր, բավական է նաև հիմա: Մենակությունը աչքերիս մեջ ջրհեղեղ է ստեղծում, մենակությունը ինձ է քամում, ես անզոր եմ...
Խոստացել եմ ես ինքս ինձ, որ սառույցով եմ պատելու սիրտս, ու ոչ ոքի չեմ թողնելու մոտենա, դա անհնարին է` դու ես նրանում:
Ես փնտրում էի, այո', փնտրել եմ պատուհանից այն կողմ ուրիշ ճանապարհ, որ կհեռացներ ինձ քեզանից, ճանապարհ, որ կբերեր ինձ այնտեղ ուր դու չկաս; Ճանապարհը այդ ես չգտա, ճանապարհը այդ` ես չտեսա:
Քո գնալուց հետո քո անունը ես չեմ տալիս, իսկ թե հանկարծ այդ անունը արտասանում են իմ շուրթերը, տարօրինակ է այն հնչում, կարծես օտար...խուսափում եմ այդ անունից. ու ճիշտն ասած... լեզուս ծակում է քո անունը:
Իմ կարոտը քո անունն ունի, իմ մենակությունը քո անունն ունի. միթե ես սխալվեցի, երբ ասեցի, որ քո շնորհիվ ես կամ: Ոչ ես ճիշտ եմ, դու ես իմ գոյության միակ խթանը, քեզ տեսնելն է կյանքիս իմաստը:
Ի՞նչ է սա. սա իմ սիրտն է և այն փշրված է, զգու՞մ ես:
Ի՞նչ է սա. հոգուս ճիչն է, լսու՞մ ես:
Կապույտ է շուրջս, անրջային մի կապույտ, ասում են կապույտն է կարոտի գույնը, ես ոտից գլուխ կապույտ եմ հագած` կարոտդ եմ մարմնավորում իմ երազանք...
Տերևը օրորվում է պատուհանից դուրս, դողալով հպվում է ասֆալտե փողոցին, սակայն ծառն անշարժ է, ծառը դա նույնիսկ չի էլ նկատում. դու այնքան նման ես այդ ծառին, իսկ ես նման եմ այդ տերևին, որ կմոռացվեմ ու կգնամ աշնան հետ այս ցուրտ. դեռ այնքան տերևներ կտեսնես դու...

Philosopher
04.06.2007, 16:35
Հրաշալի էր, լավ ես գրել` և զգացմունքդ, և' բանաստեղծականությունդ ու պատկերներդ` համեմատություններդ, զգացումներիդ տրված բնորոշումներդ: Կարճ ձևի մեջ տվել ես իր սիրով ապրող աղջկական հոգու ողջ գեղեցկությունն ու խորությունը: Ճիշտ է, նկարագրությունդ լուսանկարչային է, հոգու նատուրալիստական նկարագրություն, որը չի փորձում հասնել սեփական ապրումի առավել լայն ընդհանրացման, բայց այն առավել առավել քան իրական է ու մարդկային, ինչով և` արժեքավոր: Լավ է, իսկապես լավ է: Ապրե'ս:

Vicki
05.06.2007, 12:52
Շնորհակալություն շատ ուշադրության համար:oy...
Մտորումներից հատվածներ...

Կար ժամանակ, երբ գիտեի ամեն ինչ...գիտեի, որ սիրում եմ ու դրա հետ մեկտեղ գիտակցում էի, որ սիրում եմ այն անհնարինը, ինչի հետ համակերպվել էր սիրտս...
Իսկ հիմա՞... ոչինչ... մտածե՞լ...ինչի՞ մասին... Մտքերս շաղկապվել են...
պատկերվում ես ու կորում... հետո այն մյուսը, նորն է գալիս... չեմ սիրում, երևի նույնիսկ սիրահարված էլ չեմ, բայց վախենում եմ... վախենում եմ ակնկալվող գալիքից...
Ինչի՞ եմ գրում այնպես, կարծես` քեզ եմ դիմում... չէ ջանս, չեմ համակերպվում... Քո չլինելը մի աշխարհի, մեծ աշխարհի... իմ աշխարհի փլուզումն է: Բացի քեզանից ես չունեմ ոչինչ... Առանց այդ աշխարհի ես չունեմ ոչինչ...
Մտքերս ընդհատվում են, կորում են հեռվում...
Մի մանկիկ հիմա կողքիս այնպես է քրքջում, այնպես քաղցր... Մեր սերը մի նոր կյանք պիտի ծներ, մի նոր արև, որը կայրեր ու կայրվեր մեր մեծ սիրուց... այնինչ մեր սերը միայն ցավ տվեց, տառապանք, արցունք...
Դու կորում ես, ու քեզ հետ նաև ես...

Shauri
05.06.2007, 14:38
Vicki շատ գեղեցիկ ես գրել :love

Միայն շատ եմ խնդրում, ստորագրությունդ շտկիր, թող ռուսերենով լինի հա՞ :oy

Vicki
11.06.2007, 10:43
Vicki շատ գեղեցիկ ես գրել :love

Միայն շատ եմ խնդրում, ստորագրությունդ շտկիր, թող ռուսերենով լինի հա՞ :oy

Չի ստացվում:(, կներեք..... կարծում եմ չի խանգարի:oy

Vicki
11.06.2007, 11:11
... Այնքան գեղեցիկ ես դու, որ երբ նայում եմ քեզ, ուզում եմ կանգնեցնել բոլոր ժամացույցները աշխարհի, ուզում եմ կանգնեցնել պտույտը երկրագնդի, հավերժացնել այդ վայրկյանը ու անվերջ նայել քեզ, նայել ու խոցոտվել այն մտքից, որ իմը չես, որ ուրիշինն ես դու, որ ուրիշն է անվերջ նայում քեզ:
Ես մոլորվել եմ, մոլորվել եմ աչքերումդ լույս փնտրելով, որ այդպես էլ ես չգտա, ու այդպես էլ ես չտեսա. մոռացա ինձ՝ գտնելով քեզ, այրեցի ինձ՝ ստեղծելով քեզ:
Ու հիմա դու իմ երակներում ես, իմ արյան մեջ ողջ մարմնով, միայն քո անունն է լեզվիս, միայն քո կարոտն է ամենուր...
Ես հիվանդ եմ քեզանով... Բուժի՜ր ինձ, խնդրում եմ, թե չէ կրակն այս թվում է անմար, մեղեդին այս՝ անսպառ, պարն այս՝ խենթ ու խելառ՝ անդադար:
Դու նայում ես ու չես տեսնում. նայում ես այնպես, կարծես մեղավոր եմ, որ սիրում եմ, մեղավոր եմ, որ կամ... Դու ինձ չես էլ նկատում....
Իսկ ես նվիրեցի ինձ քեզ անմնացորդ ու անվերադարձ` փորձեցի սպանել, բայց չմեռավ, ընդհակառակը` տառապանքից կոշտանալու փոխարեն նա ավելի էր նրբանում, կարոտի տապից հալվելու փոխարեն՝ նա ավելի էր բոցավառվում, անպատասխան լինելուց փշրվելու փոխարեն՝ ավելի էր կառուցվում... իսկ արցունքները կաթիլ առ կաթիլ ավելի էին այն գեղեցկացնում:
Դու չկաս...

rainbow
29.06.2007, 09:40
Հիանալի ես գրում.........

Vicki
29.06.2007, 14:46
Հիանալի ես գրում.........

Շնորհակալություն.... Ընդամենը մտքեր... :think

Vicki
08.11.2007, 12:26
Վաղուց չեմ գրել… Չգիտեմ նույնիսկ ինչ գրեմ, ներսումս ոչինչ չունեմ, դատարկություն… ու մի մեծ հիշողույթունների կծիկ, որից բաժանվել ու անջատվել չի ստացվում, խճճվել եմ: Այդքան գույներից հետո այս մոխրագույնը… նույնիսկ վախենում եմ արդեն: Բազմակետերը շատ են, բառեր չունեմ, անգամ դա ես տարել քեզ հետ:
Նորից շատ երկար լռություն, բառերս կանգնել են կոկորդումս, կարծես ուր որ է պիտի ժայթքեն, բայց լեզվիս վրա տառ չկա անգամ:
Հոգնել եմ իմ անտարբերությունից, համատարած այս միօրինակությունից, ներսումս ամեն ինչ գոռում ու գոչում է, սակայն շուրջս շշուկ չկա անգամ:
Չեմ սիրում քեզ, ավելի ճիշտ էլ չեմ սիրում, բայց այս ցավը չի հանգստանում, չի լռում… Դու չկաս…

aniko
08.11.2007, 14:14
:) գեղեցիկ ես արտահայտվում ու հուզիչ
կարծես քո մեջ տխուր աշխարհ կա ու մի մեծ փիլիսոփա

Vicki
08.11.2007, 15:02
:) գեղեցիկ ես արտահայտվում ու հուզիչ
կարծես քո մեջ տխուր աշխարհ կա ու մի մեծ փիլիսոփա

Շնորհակալություն… Փիլիսոփան չգիտեմ;), բայց ես իմ իսկ ստեղծած տխուր աշխարհի միակ բնակիչն եմ:

Vicki
08.11.2007, 16:38
Տողերիս մեջ փորձում եմ սեր գտնել, բայց միայն ցավ եմ զգում, անտանելի մի ցավ. այն ինչ ես զգացի ավելին էր քան սերը, սա սիրո ցավն էր, իսկ ավելի մեծ արհավիրք ես դեռ չեմ զգացել…
Չէ ջանս, դու մեղավոր չես, դրա հետ մեկտեղ ես մեղավորներ ու անմեղներ չեմ փնտրում, ես սրտիս արդարացում եմ փնտրում, ես այնպես եմ նրան ջարդել, որ հիմա… Ինձ անվերջ մի հարց է հիմա տանջում, ու՞ր ես, գոնե մի անգամ նորից քեզ տեսնեմ, ես կարծում էի կդիմանամ, բայց չկարողացա, ես հիմա այնպես եմ քեզ տեսնել ուզում, որ պատրաստ եմ այս ցուրտ ձմեռով մի ամբողջ հավերժություն քեզ փնտրել… Ու՞ր ես…
Ժամանակ… երկար ժամանակ, մի ուրիշ սեր, ուրիշ անուն, բայց քոնը կլինի միշտ հարազատ, քոնը՝ մի երկար կյանքի վերնագիր, որն իմ շուրթերից որպես աղոթք պիտի հնչի: Հոգուս խորքում ինչ-որ մի բան հավերժ միայն քոնը պիտի լինի, իսկ դու գիտե՞ս, որ դա ամենանվիրականն է ինչ ես ունեմ իմ մեջ, իմ անբասիր սիրո մի մեծ մասնիկ միայն քոնը, դու ինձ այդպես էլ չտեսար՝ քո կողքին էի միշտ, քո ստվերի ներքո: Հիմա մտածում եմ երբևիցե դու կիմանաս այս մեծ սիրո մասին, կիմանաս, որ ամբողջ մի աշխարհ միայն քեզանով է ամփոփված եղել:
Ժամանակ առ ժամանակ ես մտածում եմ, որ պիտ ծնվեմ նորից, հետո մտածում եմ, որ նույնիսկ այդ դեպքում դու կլինես իմ մեջ այնպես, ինչպես հիմա, ինչպե՞ս ես ազատվեմ քեզանից, ինձ տանջող քո ստվերից, ինչպե՞ս…
Ես քո գաղտնի հյուրն էի մթին գիշերներին՝ իմ կարոտի թևերով ծվարած պատուհանիդ մթին անկյունում, այնտեղ ուր դու երբեք չես էլ նայել, անտեսված հյուր. ես շատ շուտ սովորեցի իմ կոչումին, հմայվեցի նրանով, ու փակեցի իմ ետևից հետդարձի ճանապարհները բոլոր:
Ինչպե՞ս հասցնել այս ամենը քեզ, ինչպե՞ս պատմել քեզ այս ամենի մասին, այնպես եմ ուզում, որ իմանաս, որ խաղ չէր դա ինձ համար, կյանք էր, կյանք, որը կապրեի ևս բազում անգամներ, այս ամենը ինձ համար մի երկար ճանապարհ էր, որը կանցնեի շատ անգամներ՝ առանց մի վայրկյան ետ նայելու: Դատարկություն է… Առանց քեզ ես դատարկ եմ՝ հարստացրու ինձ, գոնե մեկ անգամ լսի կանչս:
Տառապանքս չունի գութ. իսկ իմ սենյակում չկա քո նկարը…
Հավատալ, այնպես եմ ուզում հավատալ, որ մի օր քո ձեռքերը պիտի մաքրեն արցունքներս, որ մի օր իմ ներկան քո ներկայությամբ պիտի լցնես…
Ատում եմ, ատում եմ այս բոլոր զգացմունքները՝ և՛ կարոտը, և՛ այս անիծյալ ցավը, որ ինձ հանգիստ չի տալիս, և՛ այս նողկալի մենակությունը, և՛ այս ողորմելի դատարկությունը… և այսպես քեզ ունենալու ու չունենալու իմ կարողությունը… Սա է իմ մեծ սիրո պարգևը, այնինչ այն նոր կյանք պիտի ծներ, մի նոր արև, որը պիտի այրեր ու այրվեր մեր մեծ սիրուց:
Հիմա ամիայն մահ, մահ, որը նախընտրելի է ավելի քան ապրելն այսպես՝ առանց քեզ, առանց քո ստվերի, առանց քո մի հայացքի, առանց քո մի հատ ժպիտի. քո ժպիտի…

Goga
08.11.2007, 19:56
Հավատալ, այնպես եմ ուզում հավատալ, որ մի օր քո ձեռքերը պիտի մաքրեն արցունքներս, որ մի օր իմ ներկան քո ներկայությամբ պիտի լցնես…
Ատում եմ, ատում եմ այս բոլոր զգացմունքները՝ և՛ կարոտը, և՛ այս անիծյալ ցավը, որ ինձ հանգիստ չի տալիս, և՛ այս նողկալի մենակությունը, և՛ այս ողորմելի դատարկությունը… և այսպես քեզ ունենալու ու չունենալու իմ կարողությունը… Սա է իմ մեծ սիրո պարգևը, այնինչ այն նոր կյանք պիտի ծներ, մի նոր արև, որը պիտի այրեր ու այրվեր մեր մեծ սիրուց:
Հիմա ամիայն մահ, մահ, որը նախընտրելի է ավելի քան ապրելն այսպես՝ առանց քեզ, առանց քո ստվերի, առանց քո մի հայացքի, առանց քո մի հատ ժպիտի. քո ժպիտի…
Ատում եմ բոլոր այս զգացմունքները՝ և՛ կարոտը, և՛ այս անիծյալ ցավը,... բայց ոչ երբեք սերը:ok
Խոսքեր չունեմ ուղղակի, զգում եմ՝ սրտից են բխում այս բոլոր բառերը:)
Սիրիր ու հավատա;)

Vicki
12.11.2007, 16:52
Ես սիրում եմ սիրել, առանց դրա ինձ չեմ պատկերացնում, անգամ ցավն եմ սիրում, եթե այն ծնել է սերը…:love

Vive L'Armenie
18.12.2007, 14:46
Vicki շատ են դուրս գալիս գրածներդ, հիանալի են ;)

Tig
19.12.2007, 11:42
Ես սիրում եմ սիրել, առանց դրա ինձ չեմ պատկերացնում, անգամ ցավն եմ սիրում, եթե այն ծնել է սերը…:love

Բրավո: :hands
…դու իմ արյան մեջ ես… Հոյակապ է

Vicki
19.12.2007, 16:47
Շնորհակալ եմ...... Ձեր գրածները ոգեշնչեցին շարունակել.....:love

Vicki
19.12.2007, 17:24
Հերթական անձեռոցիկի տուփը թրջվեց մեր հորինված սիրո արցունքներով... Օդը ծանրացել է զգու՞մ ես... մոռացել էի... ինչպե՞ս կարող ես զգալ... դու չկաս էլ իմ սենյակում. քո չլինելը այնքան նոր է, այնքան ցավոտ: Արևները խամրել են, չարտասանված խոսքերը կախվել են առաստաղից ու այնպես են նայում, կարծես ուր որ է գլխիս են թափվելու: Չի դադարում այս արցունքահորդը՝ հուսահատ փորձում է շուրթերիդ անցած ճամփան մաքրել, ջնջել, բայց չի ստացվում… Չկան էլ այնքան հարազատ սարսուռները, միայն ցավ, հիմա մատներս կծկվում են ցավից, այլ ոչ ցանկությունից… Մոռացել եմ քեզ… պրպտում եմ, փորձում եմ նկարներիդ մեջ գտնել ինձ այնքան հարազատ դիմագծերը, բայց չի ստացվում, կարծես անծանոթ մի օտար նայի վրաս… Տառապանքից կոշտացած օդը էլ կուլ չի գնում, կանգնել է կոկորդիս, ինչպես դու ներկայիս ու ապագայիս արանքում… Այնքան շատ ես այս սենյակում ցավի տեսքով, որն այնքան չի սազում քեզ, սենյակս շնչում է քեզանով… ատում եմ շուրթերիս այս նոր ժպիտը, ափսոսանքի այս ժպիտը, որ ծնվում է ամեն անգամ ժպիտդ հիշելիս, ատում եմ լեզվիս անիմաստ սայթաքումներն ու շփոթմունքը, երբ փորձում եմ անունդ բարձր արտասանել, ատում եմ դեմքիս անիմաստ կարմիրը, երբ քո մասին են ինձ հիշեցնում… ատում եմ քեզ, սիրելի՛ս, ամբողջ մարմնով, բոլոր-բոլոր մարած զգացմունքներով ատում եմ քեզ. քո թողածի համար ու քո տարածի համար, ատում եմ քեզ:

- Բարև՛
- Ողջույն
- Ինչպե՞ս ես
- Գրկիր, կիմանաս...
- Այսի՞նքն...
- Դատարկ եմ, ունայն, մարած... տառապած
- Ներիր, խնդրում եմ
- Չէ՛ ջանս, պետք չի, հավատա, գույներն ավելի շատ էին, արևն ավելի այրող էր... ձմեռն աննշան է, անխուսափ, հավատա…
- Մի լացի, ինձ մի լացացնի…
- Չի ստացվում, այդքան շատ ցավ չի պահվում, չի տեղավորվում
- Կարոտել եմ
- Ժամանակներին, համբույրներին, զգացմունքներին, գույներին… բայց քեզ… այսպես… այսքան օտա՜ր, ո՛չ: Խեղդվում եմ կարոտից, օդի ծանրությունից, սարսափում եմ քեզ չունենալու գալիքից
- Չգիտեմ ինչ ասեմ, լեզուս այրում են բառերը, բայց քո հայացքը՝ դեռ չարտասանած մոխրացնում է նրանց
- Փորձեցի ուրիշի աչքերի մեջ քեզ սպանել, ուրիշի գրկում կարոտս խեղդեմ, ուրիշի շուրթերից անունս որսամ… չի ստացվում, անիծյալ ցավն ավելի է ուժեղանում
- Գիշերներն ինչպե՞ս են
- Աններելի ցավոտ, վայրի դատարկ
- Ոչինչ չես ուզու՞մ հարցնել
- Ոչ, ոչինչ
(Ինչպե՞ս ապրեմ ամեն հաջորդ օրը առանց քեզ, չեմ կարողանում, ինչպե՞ս ես ապրում առանց ինձ, անգու՛թ, մոռացե՞լ ես ինձ արդեն… Խանդում եմ… Էլ իմը չես…)
- Ի՞նչ ես մտածում, ինչու՞ չես խոսում…
- Ոչինչ բան չկա, սա էլ կանցնի, կմոռացվեմ, կմոռացվենք
- Չեմ ուզում այդպես
- Ես կորում եմ առանց քեզ…

Script
19.12.2007, 18:10
Իմ ապրածն եմ հիշում գրածներդ կարդալուց,շատ ճիշտ էս նկարագրում ցավը,բոլոր գրածներդ շատ են դուրս գալիս,հոգուս են կպնում,շատ եմ ազդվում ամեն կարդալուց, անցածս ավելի լավ եմ հասկանում,ապրես,շարունակի էս նույն ոճով:)