PDA

Դիտել ողջ տարբերակը : Հիմա դու էլ չկաս...



Cassiopeia
04.06.2007, 14:14
Սեր, որ գնահատվում է միայն կորստից հետո...
Ինչո՞ւ են մարդիկ վախենում կորցնել այն, ինչն իրենց չի պատկանել: Չէ որ այսպես թե այնպես դա մնալու է նրանց հուշերում` անկրկնելի ու մաքուր... Ինչո՞ւ մարդիկ չեն ուզում իրենց սիրտը բանալ նորաթուխ սիրո առաջ, որը կարող է ավելի երանելի լինել, քան այն հիշողությունները, որով ապրում են:



ՀԻՄԱ ԴՈՒ ԷԼ ՉԿԱՍ
Ես հենց նոր իմացա, որ դու էլ չկաս: Ես հիմա մենակ եմ անցյալի ու քո մասին եղած հուշերի հետ: Սիրտս կսկծում է, ուզում եմ լալ, չեմ կարողանում: Արցունքներս չորացել են վաղուց, վաղուց:

Ես սովորել էի տեսնել քեզ… ու հիշել նրան: Մենք սովորել էին մեր հազվադեպ հանդիպումների ժամանակ միայն նրան հիշել, նրա մասին խոսել: Հիշում էինք յուրաքանչյուր մանրուքը, որ կապված էր նրա հետ:
- Հիշում եմ… իսկ դո՞ւ…
- Իսկ դու հիշո՞ւմ ես, որ ես, դու և նա…
- Հիշում եմ… իսկ դո՞ւ…
Ու թվում էր` նստած է նա մեր կողքին, լսում է մեզ ու այդ օրերին ցավագին ճմլվում էր սիրտս:
Հետո տարիներ անցան, ու մի օր դու ասացիր.
- Ես առանց քեզ չեմ կարող…
- Սո’ւս, - ասացի ես, - իսկ նա՞…
- Չէ՞ որ նա չկա…
- Լռի’ր, - ասացի ես, - այդպես մի խոսիր, նա ինձ հետ է, միշտ իմ կողքին:
- Միայն քո երազներում, - տխուր ասացիր դու, - բավական չէ՞ խաբես ինքդ քեզ:
- Ոչ, ոչ, ոչ, - աչքերս լցվեցին արցունքով, դողաց ձայնս:
- Դու երջանիկ կլինես…
Երջանի՞կ…
Ես մի րոպե մտածում եմ, որ դու խենթացել ես: Մի՞թե մինչև այժմ չհասկացար դու, որ եթե չկա նա, էլ ի՞նչ երջանկություն:
Դու նայեցիր ինձ երկար-երկար: Դու լռեցիր երկար-երկար: Այդ օրվանից էլ երբեք չկրկնեցիր այդ խոսակցությունը: Հասկացա՞ր ինձ… հասկացա՞ր, որ դու նրանից մնացած միակ հիշատակն ես ինձ համար, որը ես պետք է մաքուր, անաղարտ պահեմ:
Ներիր ինձ, բարեկամս, ես սիրում էի նրան, միմիայն նրան բովանդակ աշխարհում:

… Դու էլ չկաս: Սիրտս կսկծում է, ուզում եմ լալ, չեմ կարողանում: Արցունքներս չորացել են վաղուց: Թվում է, տեսնում եմ տխրաթախիծ աչքերդ, որ վերջին անգամ նայեցին ինձ սիրով, ափսոսանքով, հավատով:
Հիմա իմ սրտում, կողք-կողքի եք, նա, որպես պայծառ կարոտ, իսկ դու… դունրանից մնացած հիշատակ, որ ես մաքուր, անաղարտ պահեցի…

Firegirl777
04.06.2007, 15:32
Լավն էր,

Delicada
04.06.2007, 16:01
Շատ շատ լավն էր
Տխուր ու հուզիչ

Cassiopeia
04.06.2007, 16:25
Ժողովուրդ, հիմա պատմվածքը չենք քննարկում, այլ նմանատիպ դեպքերը, պատմվածքը որպես օրինակ էր բերված :)

Delicada
04.06.2007, 16:58
Ժողովուրդ, հիմա պատմվածքը չենք քննարկում, այլ նմանատիպ դեպքերը, պատմվածքը որպես օրինակ էր բերված :)

Հաաաա՜՜՜
Ես էլ մտածմունքների մեջ ընկա ու մենակ պատմվածքի մասին կարծիքս ասացի :)
Դե իմ կարծիքով շատ դժվար բան է երբ ապրում ապրում ես մի մարդու կողքին, ևնկերություն եք անում , ընդհանուր ըկեր ունեք ում դու սիրում ես ու հետո իր անհետանալուց հետո հասկանում ես որ իրականում նա էր այն միակը:
Դեռ չի եղել իմ կյանքում նմանատիպ դեպք, բայց օրինակ վախենում եմ որ հանկարծ պատահի:
Հուսանք չի պատահի

minka
06.06.2007, 12:53
Հիմա դւ էլ չկաս... Կյանքիս "սլօգանն" ա դարձել ցավոք սրտի.:( Բայց իմ մոտ փառք Աստծո կյանքից ոչ ոք չի հեռացել. Սովորաբար հեռանւմ են իմ հոգուց. Ամեն անգամ նույն ողբերգությունն ա:cry Իհարկե ընդհանւր առմամբ երկրորդ դեպքն ա կյանքում, բայց արա խիյա սենց դաժան. Հայեր ինչ ա պետք անել վոր ինչ - վոր մեկին մոռանաս երբ ինքը անընդհատ աչքերիդ առաջ ա:sos

Angelina
06.06.2007, 13:17
:handsլավն էր, ապրես