PDA

Դիտել ողջ տարբերակը : Հացը կրկին թանկանում է



Artgeo
04.06.2007, 13:49
ԳՆԵՐԻ ՊՈՒԼՍԸ ԱՆԿԱՌԱՎԱՐԵԼԻ Է

Պետք չէ անակնկալի գալ, երբ վաղը խանութ մտնելիս` հայտնաբերեք, որ հացի գինը թանկացել է: «Մեզ հաց մատակարարողները այսօր զգուշացրեցին, որ վաղվանից 10 դրամ ավելի թանկ է լինելու հացը: Սակայն բուլկեղենի գնի մեջ դեռ ակնհայտ փոփոխություն չկա»,- «Ա1+»-ին ասել է Բուզանդի փողոցի մթերային խանութներից մեկի վաճառողուհին: Նույնը հաստատել են նաեւ այլ խանութներում: Ի դեպ, արդեն թանկացել է հեղուկ գազը, ալյուրը եւ այլ մթերքներ: Սպառողական գների բարձրացումը ուղղակի հետեւանք է ընտրությունների:

«Կապը միանշանակ է», երեկ հայտնեց Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: Բացատրությունը մեկն է. պաստառների, գովազդի ու ընտրական այլ ծախսերը վերադարձվում են այս եղանակով: Արմեն Պողոսյանը չի ընդունում այն տեսակետը, թե ՀՀ-ում գնաճ չի գրանցվել, այլ գնանկում: «Ջրի գինը մի քանի անգամ բարձրացավ: Չունենք տրամվայ, տրոլեյբուս, կա 100 դրամանոց փոխադրամիջոց: Բանջարեղենի, հացի գինը աճում է եւ էլի կաճի: Բոլոր ապրանքատեսակների պուլսը չենք կարող պահել», ասում է նա:

Արմեն Պողոսյանը ցավով է արձանագրում, որ Հայաստանի միջին եկամուտ ունեցող քաղաքացին բնակարան կամ ավտոմեքենա գնում է կյանքում լավագույն դեպքում ընդամենը մեկ անգամ: Թեեւ մարդը կարիք ունի նաեւ հոգեւոր սննդի, սակայն հայաստանցիների մեծ մասի ընտանեկան բյուջեի 46 տոկոսը ծախսվում է սննդի վրա: Մյուս մասը չի բավարարում անգամ կոմունալ ծախսերը մարելուն:

Ի դեպ, դոլար-դրամ արտարժութային փոխհարաբերություններին անդրադառնալով` Արմեն Պողոսյանը նշել է. «Համաշխարհային երեւույթ է, պարզապես մեզ մոտ ավելի թռիչքաձեւ է: Բայց մեր պես փոքր երկրում միջոցներ ունեցող մարդիկ են այդ անում, երբ որ պետք է՝ բարձրացնում են, իսկ երբ պետք չի` ցածրացնում»

http://www.chi.am

Angelina
04.06.2007, 13:51
Հա դե բնական է, ընտրությունները վերջացան, դրանից է:

Root
04.06.2007, 14:09
Թանկացումները. եթե դրանք արձանագրվեն, չեն ունենալու ոչ մի տնտեսագիտական հիմք, լինելու են արհեստական այս կամ այն քաղաքական սցենարից կախված: Ավելին դոլար-դրամ փոխարժեքը նույնպես արհեստական է , այդ մասին չեն ժխտում նաև իրենք ` ԿԲ-ի ներկայացուցիչները սակայն լայն մասսաների համար պատավոր են հիմնավորել ԶԼՄ-ներով: Պարզապես տգիտություն կամ "ախմախություն" է գիտական տեսանկյունից և "անբարոյականություն" մարդկային տեսանկյունից գովազդային և մարքեթինգային ծախսերը այլընտրանքային եկամտի աղբույր կամ ծախսերի փոխհատուցման մեխանիզմ դիտարկելը: Աշխարհում այդ ծախսերը միշտել համարվել են և համարվում են ներդրումներ, նորությունների և ծառայությունների խրախուսում կամ մրցակցային շուկայի "դիրքավորման" լծակներ:

Ոչ մեկ թող չասի թե համաշխարհային երևույթները արձագանքեն գտնում լույսի արագությամբ մեր տնտեսության վրա: Օրինակը հենց բեզնինի գներն են:
Այսպիսով "քավության նոխազ" պետք չի ընտրել համաշխարհային տնտեսությունը, ակնհայտ է, որ այդ "տեսության" ջատագովները Սոփեստային մոտեցմամբ խաբում են բնակչությանը որպեզի կոծկեն իրական թալանչիներին:

Աբելյան
14.04.2008, 14:13
վերջի մի ամիսը 25 տոկոսով թանկացրին հացը :angry

ասում են հունիսին էժանանալու ա

քաղաքացի
14.04.2008, 14:28
վերջի մի ամիսը 25 տոկոսով թանկացրին հացը :angry

ասում են հունիսին էժանանալու ա
Արա՛, հընգեր ջան: Կարա՞ս գոնե մի անգամ դու քո կարծիքն ունենաս: Դո՛ւ մտածես, թե ո՞նց կլինի: Հերիքա «ասում են»-ներին հավատաս :fool

Աբելյան
14.04.2008, 14:37
Արա՛, հընգեր ջան: Կարա՞ս գոնե մի անգամ դու քո կարծիքն ունենաս: Դո՛ւ մտածես, թե ո՞նց կլինի: Հերիքա «ասում են»-ներին հավատաս :fool
արա ընգեր ջան, խոմ իմ կարծիքն ունենալու՞ց չի կախված էտի
նենց ես ասում, ոնց որ եթե իմ կարծիքով 100 դրամ էժանացնեն, կէժանանա

lili-4
14.04.2008, 19:47
Լավ էլ անում են, թող էլի ու էլի թանկացնեն: Եվ լավ կլինի էնքան թանկանա, որ հացը խանութներից մեզ նայի ու կուշտ- կուշտ ծիծաղի, ոչինչ, որ մեր ամեն մի պատառ հացից արնահամ , ոչ թե արևի համ կզգանք… Կարևորը խանութում հաց լինի ու աչքներս կուշտ լինի…:think

VisTolog
14.04.2008, 22:43
Լավ էլ անում են, թող էլի ու էլի թանկացնեն: Եվ լավ կլինի էնքան թանկանա, որ հացը խանութներից մեզ նայի ու կուշտ- կուշտ ծիծաղի, ոչինչ, որ մեր ամեն մի պատառ հացից արնահամ , ոչ թե արևի համ կզգանք… Կարևորը խանութում հաց լինի ու աչքներս կուշտ լինի…:think
էէէէ~...
Ըտենց ըլնի ամեն ինչն էլ 100%-ով կթանգացնեն:

ChildOfTheSky
14.04.2008, 23:08
Դե գների կայունությունն ապահովող ԿԲ-ի փորձառու նախագահին հանեցին , դրա համար էլ գները սենց անկայունացան :8 :

Աբելյան
15.04.2008, 16:11
Լավ էլ անում են, թող էլի ու էլի թանկացնեն: Եվ լավ կլինի էնքան թանկանա, որ հացը խանութներից մեզ նայի ու կուշտ- կուշտ ծիծաղի, ոչինչ, որ մեր ամեն մի պատառ հացից արնահամ , ոչ թե արևի համ կզգանք… Կարևորը խանութում հաց լինի ու աչքներս կուշտ լինի…:think

այսինքն :o

Chuk
15.04.2008, 16:12
այսինքն :o

Այսինքն փորձիր հասկանալ իրոնյան ;)

ChildOfTheSky
15.04.2008, 23:37
Այս դեպքում "իրոնյան" չի նշանակում ազգանուն , այլ թարգմանվում է որպես հեգնանք ;) :