PDA

Դիտել ողջ տարբերակը : Բիոսի ձայնային ազդանշաններ



Artgeo
04.06.2007, 12:37
Համակարիչը միացնելուց մի հատիկ ձայն է գալիս, երբ ամեն ինչ նորմալ է: Իսկ ի՞նչ ձայն է հանում համակարգիչը, երբ ինչ-որ բան այնպես չէ, ընդ որում ըստ ձայնային ազդանշանների կարելի է իմանալ թե հատկապես ինչը «այնպես չէ»:

Award BIOS

Ձայնային ազդանշան չկա - Անսարք է կամ միացված չէ սնուցման բլոկը:
Երկար ազդանշան - Անսարք է սնուցման բլոկը: Անհրաժեշտ է փոխել:
1 կարճ ձայն - Սխալ չի գտնվել: Համակարգչի սովորական վիճակը:
2 կարճ ձայն - Գտնվել ոչ կրիտիկական սխալներ: Էկրանին հայտվում է առաջարկություն մտնել CMOS Setup Utility և շտկել իրավիճակը: Ստուգեք շլեյֆերի միացումները հարդի ու մայր պլատայի միջև:
3 երկար ձայն - Ստեղնաշարի հսկողի սխալ: Վերբեռնեք համակարգիչը: Հնարավոր է անհրաժեշտ լինի փոխել մայր պլատան:
1 երկար + 1 կարճ - Խնդիրներ օպերատիվ հիշողության հետ (RAM): Ստուգեք դրանց ճիշտ տեղադրվածությունը կամ փոխեք դրանք:
1 երկար + 2 երկար - Խնդիր վիդեո քարտի հետ: Այս խնդիրը ամենահաճախակի հանդիպողն է: Հանեք քարտը և նորից դրեք: Ստուգեք նաև մոնիտորի միացումը քարտին:
1 երկար + 3 կարճ - Ստեղնաշարի գրանցման սխալ: Ստուգեք ստեղնաշարի միացումը մայր պլատային:
1 երկար + 9 կարճ - Անընդհատ հիշողությունից տեղեկությունները ստանալու սխալ: Վերբեռնեք համակարգիչը կամ միկրոսխեմայի պարունակությունը վերափոխեք:
1 երկար կրկնվող - ՌԱՄ-ի սխալ տեղադրում: հանեք ու նորից դրեք:
1 կարճ կրկնվող - Սնուցման բլոկում խնդիրներ: Փորձեք մաքրել նրա վրայի փոշին:

Այլ բլոկերի մասին մի փոքր ուշ:

Ռուսերենից փորձեց թարգմանել՝ Artgeo:

Ungrateful
04.06.2007, 12:48
Շատ լավ Պոստ էր, ետ միանալու դզենին ուշադրություն չեի դարցնում, սրանից հետո կդարցնեմ... :D

Armeno
04.06.2007, 13:56
Art ջան իմ կոմպը միացնելուց ոչ մի ձայն էլ չի գալիս , բայց ամեն ինչ նորմալ ա

VisTolog
05.05.2008, 23:02
Իմը միացնելու հետոյա եսիմ ինչ տզտզոց գալիս: :D

Chuma
06.05.2008, 12:03
Բացի ձայնային ազդանշաններից կան նաև պոստ կոդեր BIOSI համար ետ կոդերը կարաք տեսնեք պոստ քարտի միջոցով որը դրվում է PCE սլոտի վրա ու ունի հարյուրաոր կ.ոդեր դրա հիման վրա կարողեք իմանաք թե ինչ պրոբլեմ ունի ձեր համակարգիչը եթե կուզեք ավելի մանրամասն իմանալ այդ սարքի մասին կարողեք նայել այստեզ http://icbook.com.ua/ :hands

BOBO
25.08.2008, 19:54
1 երկար + 3 կարճ - Ստեղնաշարի գրանցման սխալ: Ստուգեք ստեղնաշարի միացումը մայր պլատային:
Ես հաստա՞տ ստեղնաշարն ա, բայց որ ստեղնաշարը լավ չի միացրած մոնիտորը խի չպտի միանա?:think

linus
25.08.2008, 21:06
եթե ձեր մայրական սալիկը Ինտել է ապա միանալուց երբ ամեն ինչ նորմալ է, ապա ձայն չի հանում, իսկ եթե վնասվաց կամ ճիշտ չե տեղադրված հիշողությունը ապա գալիս է երեք հավասարաչափ ազդանշան: Իսկ ստեղնաշարի կամ մոնիտորի կամ էլ բլոկի դեպքում ձայներ չկան

Batch_Walker
30.10.2008, 02:56
Bios i ազդանշանները կառելի միացնել նաև batch օգնությամբ, բայց ցավոք սրտի չենք կարող լուծել
խնդիրները կապված կոմպի հետ

Artgeo
09.05.2010, 20:36
Art ջան իմ կոմպը միացնելուց ոչ մի ձայն էլ չի գալիս , բայց ամեն ինչ նորմալ ա

Իմն էլ չէր հանում, վրան սպիկեռ չկար, հնից հանի, դրեցի: :)

Nnn
10.07.2010, 00:56
Իմն էլ չէր հանում, վրան սպիկեռ չկար, հնից հանի, դրեցի: :)
Կներեք սպիկեռը ինչ է?:oy

min-mak
10.07.2010, 23:57
Կներեք սպիկեռը ինչ է?:oy

շատ փոքր դինամիկ է, որ միացվում է մայր պլատային, որի շնորհիվ էլ լսվում է բիոսի ձայնային ազդանշանները

Hda
11.07.2010, 09:56
բարձրախոս