PDA

Դիտել ողջ տարբերակը : Նմանակներ…



Kita
12.08.2006, 20:10
Ուրեմն այսպես՝ ինձ մեկի տեղը մի քանի անգամ են փողոցում շփոթել, մոտեցել, խոսել, տասներեք տարեկանում նույնիսկ մի կին մոտեցավ և փաթաթվեց. նրա զարմուհուն էի նման::oy :)

Ուլուանա
12.08.2006, 20:18
Կիտ, գիտե՞ս, քեզ ես էլ եմ տարբեր մարդկանց նմանեցնում։;) Բայց, ոչ այն աստիճանի, որ շփոթեմ։ :)
Իսկ ինձ դեռ ոչ ոք չի շփոթել ուրիշի հետ։:esim Ի՜նչ անհետաքրքիր է։:(
Չնայած, մի կողմից էլ, հուսով եմ, որ ինձնից էլ չկա, մենակ ես եմ։ :P Բայց դե ի՞նչ իմանաս, կարող է կա, ուղղակի դեռ չի հանդիպել։ Երևի կլինի, էլի։ Աշխարհը մեծ է:think

Arisol
12.08.2006, 20:40
Պապիկիս են միշտ Սերգո Երիցյանի հետ շփոթում: Մի անգամ բենզալցակայանի աշխատողները Երիցյանի տեղ են դրել, ավտոն լվացել են, իրան տարել են կոֆե հյուրասիրել, իսկ պապիկս էլ չէր ջոկում ինչ ա կատարվում ու միայն վերջում, երբ իրան ասեցին "Կրկին համեցեք, պարոն Երիցյան", հասկացել ա, թե ինչ ա կատարվում :D
Իսկ անձաբ ինձ հետ նման բաներ քիչ ա պատահել, հիշում եմ միայն հատուկենտ դեպքեր, բայց հիմնականում ինտերնետում են շփոթում ;)

Kita
12.08.2006, 22:26
Կիտ, գիտե՞ս, քեզ ես էլ եմ տարբեր մարդկանց նմանեցնում։;) Բայց, ոչ այն աստիճանի, որ շփոթեմ։ :)
:think

Երբեք չես ասել:(

Firegirl777
13.08.2006, 16:41
Իսկ իմ մայրիկին միշտ շփոթել են Սիլվա Կապուտիկյանի հետ, նույնիսկ փողոցում երեխաները մոտեցել ու ասել են թե ճանաչել են բանաստեղծուհուն, իսկ դա իմ մայրիկն է եղել…

Ուլուանա
13.08.2006, 17:47
Իսկ իմ մայրիկին միշտ շփոթել են Սիլվա Կապուտիկյանի հետ, նույնիսկ փողոցում երեխաները մոտեցել ու ասել են թե ճանաչել են բանաստեղծուհուն, իսկ դա իմ մայրիկն է եղել…
Ի դեպ, դու էլ ես նման Սիլվա Կապուտիկյանին, այսինքն՝ նկատի ունեմ նրա երիտասարդ ժամանակվա նկարներին: Ենթադրում եմ, որ մայրիկիդ նման ես, չէ՞:;)

Firegirl777
13.08.2006, 18:58
Ճիշտն ասած շատերը ասում են որ նման եմ մայրիկիս, բայց ավելի շատ դա գալիս է մազերից, իսկ դեքս ավելի շատ հայրիկիս ե նման, չնայած փաստորեն ստացվում է, որ մազերը ծածկում են այն փաստը որ նման չեմ մայրիկիս

Kita
14.08.2006, 11:20
Ինձ երեկ էլի նմանեցրին չգիտեմ ում…:(
Գնում էի Սևան, և ամողջ ճանապարհը նյարդրերս կերան…Վայ այս մասն էլ նման, վայ այն էլ…:(
Խոաստացել են ծանոթացնել մնանակիս հետ::)

PoeT
14.08.2006, 22:39
Իսկ ես միակն եմ, և անկրկնելին: Ինձնից, էլ չկաաաա: Ոչ մեկին նման չեմ:

Arisol
15.08.2006, 12:56
Իսկ ես միակն եմ, և անկրկնելին: Ինձնից, էլ չկաաաա: Ոչ մեկին նման չեմ:
Սխալվում ես…Երբ քեզ նկարներում տեսա, մտածեցի, թե իմ դասընկերն ես, այնքա՜ն էիր նման:P

Ուլուանա
15.08.2006, 13:50
Սխալվում ես…Երբ քեզ նկարներում տեսա, մտածեցի, թե իմ դասընկերն ես, այնքա՜ն էիր նման:P
Հա՞։:o
Իսկ, օրինակ, իմ կարծիքով, Պոետի աչքերից ոչ ոք չունի։:roll :P :oy
Եթե իրականում տեսնեիր, կարող է դասընկերոջդ չնմանեցնեիր։:D

Վազգեն
16.08.2006, 02:20
Ինձ երեկ էլի նմանեցրին չգիտեմ ում…:(
Գնում էի Սևան, և ամողջ ճանապարհը նյարդրերս կերան…Վայ այս մասն էլ նման, վայ այն էլ…:(
Խոաստացել են ծանոթացնել մնանակիս հետ::)
Մտածեցի՝ գնամ ֆորումի նկարների բաժինը, նայեմ նկարիդ ու հետո քեզ ուրախացնեմ՝ ասելով, որ ոչ մեկին էլ քեզ չեմ նմանացնում։ :) Բայց բախտդ չբերեց, ազգականներիցս մեկին հիշեցրեցիր, իրան որ փորձում եմ ջահել պատկերացնել, քեզ շա՜տ նման է ստացվում։ :D :P

_DEATH_
16.08.2006, 10:39
Իմ կարծիքով բոլորը ունեն իրենց նմանակներին:) , ուղակի հնարավոր է դեռ չեն հանդիպել:
Մեր վարժարանում կա մեկը, որին մեկ-մեկ ինձ հետ են շփոտում:( , ասեմ ինձ էթքան էլ դուր չի գալիս:

Kita
16.08.2006, 11:07
Մտածեցի՝ գնամ ֆորումի նկարների բաժինը, նայեմ նկարիդ ու հետո քեզ ուրախացնեմ՝ ասելով, որ ոչ մեկին էլ քեզ չեմ նմանացնում։ :) Բայց բախտդ չբերեց, ազգականներիցս մեկին հիշեցրեցիր, իրան որ փորձում եմ ջահել պատկերացնել, քեզ շա՜տ նման է ստացվում։ :D :P

Էհհհհհ…
Ասում եմ, չԷ՞… :(

Ուլուանա
16.08.2006, 11:36
Էհհհհհ…
Ասում եմ, չԷ՞… :(
Բայց ինչի՞ ես տենց տխրում որ։ Ի՞նչ անենք, որ շատերին ես նման։
Օրինակ, ես մեկ-մեկ մտածում եմ, որ շատ հետաքրքիր կլիներ, եթե իմ նմանակին հանդիպեի։ :roll Ճիշտ է, մի կողմից, մարդ մտածում է, որ լավ է, որ ինքը միակն է, իր նմանը չկա, բայց մի կողմից էլ հետաքրքիր է քո արտաքինն ունեցող մեկ ուրիշ մարդու տեսնելը։
Բացի դրանից, ոչ ոք էլ չի կարող համոզված ասել, որ ինքը միակն է ու անկրկնելին :P , եթե դեռ չեք հանդիպել ձեր նմանակներին, դա դեռ չի նշանակում, թե այդպիսիք չկան։ :P
Ես էլ եմ այն կարծիքին, որ մենք բոլորս էլ ինչ-որ տեղ ունենք մեր նմանակները, ուղղակի բոլորս չէ, որ հանդիպել ենք նրանց։:)

Որ հանկարծ իմ նմանակին տեսնեք, անպայման կոորդինատները կխնդրեք, ուզում եմ հետը ծանոթանալ։ :D :P

Արշակ
16.08.2006, 11:58
Արտաքինով շատ նման մարդիկ կարող են լինել, բայց ամեն դեպքում համոզված եմ, որ ցանացած մարդ միակն է ու անկրկնելի:

StrangeLittleGirl
16.08.2006, 17:11
Լիովին համաձայն եմ Արշակի հետ, բայց հիմա այնպիսի բաներ եմ ասելու, որ նա ինձ հետ համաձայն չլինի:Մարդու անհատականությունն ապահովում են ժառանգականությունը և փոփոխականությունը: Աշխարհում չկա երկու մարդ, որ գեների նույն հավաքակազմն ունենա, բացի միաձվային երկվորյակներից, մինչդեռ նրանք նույնպես իրարից տարբերվում են փոփոխականության շնորհիվ:
Բացի դրանից, Աստված մեզանից յուրաքանչյուրին առանձին հոգի է տվել: Նույն հոգին ունեցողներ չկան և չեն եղել:

Ուլուանա
16.08.2006, 17:39
Արտաքինով շատ նման մարդիկ կարող են լինել, բայց ամեն դեպքում համոզված եմ, որ ցանացած մարդ միակն է ու անկրկնելի:
Դե, հա, պարզ է, որ լրիվ նույնը չեն կարող լինել։ Խոսքն այն արտաքին նմանության մասին է, որն առաջին հայացքից այնքան մեծ է լինում, որ մարդուն կարելի է շփոթել մեկ ուրիշ մարդու հետ։ Բայց, ամեն դեպքում, թեկուզ արտաքինով մարդիկ չեն կարող ճշգրտությամբ նույնը լինել։ ;)

Արշակ
16.08.2006, 20:56
Լիովին համաձայն եմ Արշակի հետ, բայց հիմա այնպիսի բաներ եմ ասելու, որ նա ինձ հետ համաձայն չլինի:Մարդու անհատականությունն ապահովում են ժառանգականությունը և փոփոխականությունը: Աշխարհում չկա երկու մարդ, որ գեների նույն հավաքակազմն ունենա, բացի միաձվային երկվորյակներից, մինչդեռ նրանք նույնպես իրարից տարբերվում են փոփոխականության շնորհիվ:
Բացի դրանից, Աստված մեզանից յուրաքանչյուրին առանձին հոգի է տվել: Նույն հոգին ունեցողներ չկան և չեն եղել:
Ինչու՞ պիտի համաձայն չլինեմ::esim Լրիվ համաձայն եմ:ok Ընդ որում, իմ կարծիքով հատկապես կարևոր է վերջին ասածդ: Այո՛, մեզնից յուրաքանչյուրին Աստված առանձին հոգի է տվել: Միակն ու անկրկնելին:

Հ. Գ.
Գուցե գրելիս ուրիշ բան էլ ես նկատի ունեցել, որին գիտես, որ չեմ համաձայնվի:P , բայց այս գրառման մեջ ասածներիդ հետ լրիվ համաձայն եմ ;)

Lionne_en_Chasse
17.08.2006, 06:52
Լիովին համաձայն եմ Բյուրակնի հետ:
Երբեք չեմ հանդիպել գոնե մոտավոր նմանակիս և երբեք էլ ինչ-որ մեկին չեն նմանացրել

Arisol
17.08.2006, 15:49
Հա՞։:o
Իսկ, օրինակ, իմ կարծիքով, Պոետի աչքերից ոչ ոք չունի։:roll :P :oy
Եթե իրականում տեսնեիր, կարող է դասընկերոջդ չնմանեցնեիր։:D
Իարականում տեսել եմ:P
Իսկ ինչ վերաբերում է նրան, որ Աստված ամենքին տալիս է մեկ հոգի, այն էլ յուրահատուկ, որը նման չէ ուրիշի հոգուն, ապա այո, բայց քանի որ հավատում եմ րեինկորնացիայի գոյությանը, ըստ որի մարդու մահից հետո հոգին վերածնվում է այլ մարմնում, ասյտեղից էլ գալիս եմ այն եզրակացության, որ մարդիկ կարող են ներքինում նույնը լինել, սակայն տարբեր ժամանակաշրջաններում, քանի որ դա հենց նույն հոգին է (չնայած դեռ չեմ կողմնորոշվել հոգու գոյության փաստում :think )

Viki
23.09.2006, 13:12
Ինձ շա~~~~տ շուտ-շուտ են նմանեցնում...
Բայց այս վերջերս մի հետաքրքիր դեպք պատահեց: Հյուր էի գնացել և այնտեղ շա~տ անծանոթ մարդիկ կային, երբ ինձ ներկայացրեցին, ներկաներից մեկը ասեց, որ ինձ համարյա թե միշտ տեսնում է Օպերայի մոտ , այն էլ այն ժամերին, երբ ես աշխատանքի էի :think
Հետո անցնում է մի քանի օր... Ես և տնօրենս նստած հաշվարկ էինք անում և պատահական իր հին ընկերներից մեկը ներս մտավ, որին վաղուցվանից չէր տեսել: Ինձ տեսնելուց հետո շատ տարօրինակ դարձավ այդ երիտասարդը: Իհարկե տնօրենիս հարցին, թե ինչ է պատահել, նա այսպես պատասխանեց.
- Քիչ էր , որ մի փոքր առաջ նախկին ընկերուհուս օպերայի կաֆեում հանդիպեցի, մի հատ էլ ինձանից ավելու շուտ նա հասցրեց այստեղ գալ...
:D :D :D
Տնօրենս ասաց, որ ես իմ տեղից չեմ էլ շարժվել :P
Իսկ նա.
-Միթե այդ աստիճան նման են, որ ընկերուհուս հետ կարողացա շփոթել...

ivy
18.06.2008, 05:20
Երբ շատ-շատ փոքր էի, ինձ ասում էին` կոպիա տատդ ես` ընդեղ դրած: Ընդեղ դրած-ի իմաստը մինչև հիմա էլ շատ չեմ հասկանոմ, բայց դա էական չի: Իսկ ես էլ` պստլո էրեխա, տատուս ազնվորեն խոստովանել էի.
- Տատի, դու կլոունի քիթ ունես:
Ու այդ երկու հանգամանքը միասին ինձ ամենևին դուր չէր գալիս, և ես ակտիվորեն բոլորին համոզում էի, որ տատուս հեչ նման չեմ:
Հետո երբ մի քիչ էլ մեծացա, սկսեցին մեր մի այլ բարեկամուհու նմանացնել` իբրև թե համարյա շփոթելու աստիճանի: Ու նայելով էդ բարեկամուհուս` ես անկեծորեն ուզում էի, որ ինձ տատուս հետ շփոթեն... բայց արդեն ուշ էր. քիթս այլ ուղղությամբ էր աճ տվել:

aniko
18.06.2008, 10:15
ինձ էլ են շատ հաճախ նմանեցնում
ես վերջերս էլ մի երիտասարդ մետեցավ, ու հարցրեց, "Դու X(անունը չեմ գրում) քույրիկն ես? շատ նման եք" ու ես չիմացա ինչ պատասխանեմ, ախր սարեր-ձորեր

Երկնային
18.06.2008, 15:59
Երբ 10-րդ դասարանում էի սովորում, ընկերներիցս մեկը երկու նկար ձեռքն առած եկավ… վրան աղջիկ էր նկարված` ինձ շատ նման, բայց ինքը 21 տարեկան էր… Պարզվեց` իր մորաքրոջ տղայի հետ ինտերնետով էր ծանոթացել ու սիրահարվել էին իրար, ապրում էր Շվեյցարիայում, տղան էլ Պետերբուրգում… հիմա երկու բալիկ ունեն… :) Բալիկն էլ կասկածելի կերպով իմ փոքր ժամանակվա նկարներին ա նման… :D:D
բայց ես տենց էլ բնականից չտեսա այդ աղջկան, բայց գիտեմ, որ իրեն էլ իմ նկարներն էին ցույց տվել… :oy