Դիտել ողջ տարբերակը : Ինչի՞ց պետք է պաշտապանել երեխաներին
Միգուցե թեման մի փոքր ուշացած է, սակայն կարծում եմ այս հարցը արդիական է ամբողջ տարին: Հունիսի 1-ին նշվում է Երեխաների պաշտպանության համաշխարհային օրը: Ինչի՞ց կամ ումի՞ց պետք է պաշտպանել երեխաներին:
Կարողա անլուրջ ընդունեք բայց ըստ իս ... մեծերից
Ուլուանա
04.06.2007, 12:01
Կարողա անլուրջ ընդունեք բայց ըստ իս ... մեծերից
Ես էլ էի մոտավորապես նույնն ուզում ասել, ուղղակի ավելի կոնկրետ, օրինակ՝ ծնողներից, ուսուցիչներից և այլն։ Բայց ամենաանհեթեթն այն է, որ հենց մեծերն են համարվում երեխաներին պաշտպանողներ, այնինչ շատ հաճախ հենց նրանցից է պետք պաշտպանել երեխաներին... :oy Մի խոսքով՝ ինչ-որ փակ շրջան է ստացվում, չգիտեմ... :(
Ungrateful
04.06.2007, 12:03
Առաջին հերթին երեխաներին պետքե պաշտպանել, փողոցից, այսօր տեսնումենք օրեցօր Երեվանում շատանում է Կրիմինալը.. Համարյա ամեն օր մարդիք են սպանվում, համարյա ամեն օր ավտովթարներեն լինում....
2-րդն էլ պետքե պաշտպանել վատ շրջապատից, ուստի երեխան ծխելր, խմելը, Նարկոմանիան, հանցագործություն կատարելու ունակությունը ստանում է արաջին հերթին վատ շրջապատից...
խփնված "հայրենասերներից" ու առավել ահավոր սրանց տեսակից ՝ ընկեր Փանջունիներից :D: Բոլոր տեսակի վիրուսներից սրանք ամենազզվելին են :[:
Ungrateful
04.06.2007, 12:26
խփնված "հայրենասերներից" ու առավել ահավոր սրանց տեսակից ՝ ընկեր Փանջունիներից :D: Բոլոր տեսակի վիրուսներից սրանք ամենազզվելին են :[:
Խփնված հայրենասերը "սկինխեդն է" ՞
բա "ընկեր Փանջունիներից"-ը վորնա՞
Խփնված հայրենասերը "սկինխեդն է" ՞
ոչ միայն ;) : կա առավել տարածված ՝ առաջին հայացքից "անշառ" տարատեսակներ ևս :D
բա "ընկեր Փանջունիներից"-ը վորնա՞
Գիրք կարդա ՝ կիմանաս :)
Իսկ ես շատ ավելի լայն եմ հասկանում երեխաներին պաշտպանելը, պիտի հիվանդություններից պաշտպանել, սխալ դաստեարակներից, կան դեպքեր որ երեխային մյուս երեխաներից է պետք պաշտպանել,
Իսկ ընդհանուր, պիտի ստեղծվի առողջ միջավայր և հնարավորություններ, երեխաների պոտենցիալը դուրս բերելու համար: Կարծում եմ աշխատելու դեռ շատ բան ունենք, բայց արդեն որոշ քայլեր արվում են, որ շաատ ուրախ եմ մեր երեխաների համար:)
Նա, ով ազատ երեխա է ցանկանում մեծացնել, նրան ընդունում է այնպիսին, ինչպիսին կա. նրան սիրում է ազատագրող սիրով: Նա երեխային հավատում է, և այդ հավատը նրան օգնում է համբերատար լինել:
Նա, ով ազատության մասին չի մտածում, վախենում է դրանից, երեխային չի հավատում, նա անպայման ճնշում է երեխայի ոգին և դրանով ոչնչացնում, լռեցնում է նրա խիղճը։ Երեխայի նկատմամբ նրա սերը դառնում է ճնշող: Այդպիսի անազատ դաստիարակությունն է հասարակությանը տալիս վատ մարդիկ: Առանց ազատության բոլոր նպատակները, նույնիսկ եթե դրանք շատ բարձր են թվում, դառնում են կեղծ և մարդկանց համար վտանգավոր:
Angelina
05.06.2007, 11:48
Վատ շրջապատից, իսկ ավելի ստույգ ամեն ինչից:
ծնողների եսասիրական սիրուց
Ինչի՞ց պետք է պաշտապանել երեխաներին
դաշնակներից:D:D
Վատ շրջապատից ու մեծերից:oy
Էս ի~նչ մի բոլորդ մեծերին սարքիք բոբոներ:)) ժողովուրդ, հանգիստ, մի օր բոլորս էլ մեծ ենք դառնալու, եթե դեռ մեծ չենք:)) Համ էլ մի՛ վախացրեք երեխեքին, հիմա կմտածեն` մեծերն իրենց լույս աշխարհ են բերել, որ սապոն սարքեն, լողանան:))
Morpheus_NS
08.08.2008, 15:08
Վաղաժամ ամուսնությունից
Երեխաներն ունեն խնամքի կարիք, իսկ խնամքն ինքնին լայն հասկացություն է, որը ներառում է նաև պաշտպանությունը: Պաշտպանել կարելի է և պետք է շատ բաներից, մեկ բառով ասած՝ ցանկացած վնասից: Վնասը կարող է գալ ինչպես արտաքին աշխարհից, այնպես էլ հենց երեխայից, որն օրինակ խաղում է լուցկու հետ կամ թաց մատները մտցնում է վարդակի մեջ: Իսկ դե միջավայրից եկող վնասներն էլ մի ուրիշ փունջ են՝ սկսած վատ կամ հանցագործ ազդեցությունից, վերջացրած մանկական պարզամտությունը չարաշահող ծուղակներից: Այդ պատճառով շատ կարևոր է երեխայի մոտ ձևավորել սեփական անձը պաշտպանելու ունակություն, որը նրան շրջապատող մեծահասակների առաջնային խնդիրներից պիտի լինի. չէ՞ որ դա էլ խնամք է: Հոգատար մեծերի օգնությամբ երեխան պիտի սովորի տարբերել ու զգալ վտանգը, կարողանալ այն կանխել կամ ժամանակին ազատվել դրանից: Իմ կարծիքով հենց սա է երեխայի պաշտպանությունը:
Tanamasi
08.08.2008, 18:39
Հիմարությունից ու անկամքությունից, միջակություն դառնալուց ::angry
Ջուզեպե Բալզամո
09.08.2008, 09:30
Բոբոներից…
Էս ի~նչ մի բոլորդ մեծերին սարքիք բոբոներ:))
Rammstein
09.08.2008, 12:59
Բժիշկներից։:D