PDA

Դիտել ողջ տարբերակը : Ակումբի վիճակը մտահոգիչ է



John
03.06.2007, 09:44
Ակումբի ամենօրյա հանդիպումները իմ կարծիքով լավ հետևանքներ չեն ունենա… ամեն օր իրար տեսնելով կհոնգենք միմյանցից… Ակումբի «կորիզը» գրառումներ չի անում… Հետզհետե Ակումբը անհետաքրքիր է դառնում… միակ թեման, որտեղ պարբերաբար գրառումներ են արվում՝ դա օֆֆտոպանոցն է… վերջին օրերին նաև ակտիվացել են ֆուտբոլային թեմաները, բայց դա երկար չի տևի… ես իսկապես մտահոգված եմ Ակումբի ապագայով ու կոչ եմ անում իսկական ակումբցիներին ավելի ակտիվ լինել Ակումբում, կատարել ավելի շատ գրառումներ և խուսափել ԱՄԵՆ ՕՐ հանդիպումներ կազմակերպելուց… հիշու՞մ եք. թե մինչև հիմա ինչպե՞ս էինք արձագանքում մեզանից որևէ մեկի ծննդյան օրվան… համապատասխան թեման բացվում էր օրվա առաջին րոպեներին… իսկ հիմա՞… ու՞ր ենք հասել, որ մեր լավ ընկերոջ՝ Վազգենի ծննդյան օրը մինչև ժամը 10.20 թեմա չէր բացվել ու հնարավոր է, որ մոտակա ժամերին չբացվեր… մոդերներն ու ադմինները միայն իրանց պարտականությունները կատարելու ահամար են Ակումբ մտնում, իսկ գրառումներ համարյա չեն անում…
Չեմ ուզում, որ Ակումբը դառնա հերթական ֆորումը, որը իր գոյաության երկրորդ տարում արդեն համալրի «նիրհող» ֆորումների շարքը… նման ճակատագրից խուսափելու համար պետք է գործենք ԲՈԼՈՐՍ միասին, համախմբված մեկ գաղափարի շուրջ՝ ՓՐԿԵԼ ԱԿՈՒՄԲԸ… Ես իմ պարտքն եմ համարում հայտնել մտահոգությունս Ակումբի ներկա վիճակի կապակցությամբ, իսկ մնացածը կախված է ձեզանից… ես իմ խղճի առաջ մաքուր եմ՝ ես կատարեցի իմ պարտքը: Հերթը ՔՈՆՆ է:

Grieg
03.06.2007, 10:30
քննություները սկսվել էն և ուսանողների ազատ ժամանակը խիստ քչացել է :)

John
03.06.2007, 10:55
քննություները սկսվել էն և ուսանողների ազատ ժամանակը խիստ քչացել է :)
Դրա համա՞ր ԱՄԵՆ ՕՐ հանդիպումներ են կազմակերպվում ու քննության նախապատրաստվողների 90%-ը ներկա է լինում հանդիպումներին:

Մանոն
03.06.2007, 10:59
քննություները սկսվել էն և ուսանողների ազատ ժամանակը խիստ քչացել է :)
Ոչ միայն ուսանողների, այլ նաև աշակերտների և ուսուցիչների ազատ ժամանակն է նվազել:)

Աբելյան
03.06.2007, 11:00
երնեկ էն հին ու լավ օրերին :love

Armeno
03.06.2007, 12:45
Ուշադրություն դարձրել ե՞ք ակտիվ մարդկանց թվին: Ես երբ նոր էի մտնում ակումբ, ակտիվ մարդիկ 75 ից պակաս չէին լինում, նույնիսկ սահմանվեց 116 ռեկորդը, իսկ հիմա
ակտիվ եղածների թիվը չի գերազանցում 50-: Ժամ է լինում, որ 3 անդամ են ակտիվ լինում

Firegirl777
03.06.2007, 15:10
Ամեն ինչ ժամանակավոր է ես ուղղակի համոզված եմ, որ այս ոչ ակտիվությունը, ժամանակավոր է ու մի քիչ ժամանակ անցնելուց հետո ամեն ինչ իր տեղը կընկնի, ի դեպ նաև ուզում եմ ասել, որ միակ մտահոգությունը որ ես ունեմ, դա թեմաների չափից շատ շատությունն է, կան նմանատիպ թեմաներ, ու բացի այդ շատ թեմաներ շատ կարճ կյանք են ունենում իմաստ չունենալու պատճառով, բայց դե դա էլ կարգավովում է մեր սիրելի ու հարգելի մոդերատորների շնորհիվ, այնպես որ համբերություն է պետք, շուտով ամեն ինչ կկարգավորվի....

electrical_storm
03.06.2007, 16:05
Չափից շատ լուրջ ու խորն են մոտենում բոլոր հարցերին ու շատ կոմպլեքսավորված մարդիկ կան ու ծեծված,հոգնած թեմաներ են քննարկվում,դրա համար էլ հավես չի լինում գրելու…

Guest
03.06.2007, 20:31
Չափից շատ լուրջ ու խորն են մոտենում բոլոր հարցերին…

Հենց այս մտածելակերպն է, որ հասել ենք այս վիճակին:
ՀԱԿԱՌԱԿԸ, էլեկտիկ ջան: Ամեն գրառում անելուց առաջ, որ մարդը մտածի ինչ ա գրում, մտածի թե դա ոնց կնկալվի մնացած մարդկանց կողմից, բոլորը կհասկանան թե ոչ… այդ ժամանակ կլինի այնպես, ինչպես եղել է այն երանելի ժամանակները, որբ ես նոր էի մտնում ԽԵԼԱՑԻ ակումբ:
Հիմա մտնում եմ, փափում ասած, մի դեբիլնոց, որտեղ շատերը վարաքված են մեսրոպամանյայով (հալալ ա քեզ Մես;) ) և նմանատիպ հիվանդություններով:

Զզվանքով մտնելով ակումբ, ստիպված լինելով կարդալ այն բոլոր թեմաները, որոնք գտնվում եմ իմ բաժիններում հասնում եմ նրան, որ արդեն իմ գրառումներն էլ դարցել են անիմաստ :(

Մանե
03.06.2007, 20:41
Կարծում եմ պատճառը անիմաստ թեմաներն են,որոնցում էլ հենց անիմաստ գրառումներ են:(
Բայց մի քանի անկապ թեմաներ են լիցքաթափում,թե չէ կդառնար խիստ քաղաքական ֆորում;)

Մարիաննա
03.06.2007, 21:55
Հիմա մտնում եմ, փափում ասած, մի դեբիլնոց, որտեղ շատերը վարաքված են մեսրոպամանյայով (հալալ ա քեզ Մես ) և նմանատիպ հիվանդություններով:

Ճիշտ ես նկատել, չնայած, մեկ բացթողում ունես՝ եթե ոչ դեբիլ անդամները ֆորումից օֆթոփելու կամ երկու ծածկանուն ունենալու կասկածի հիման վրա հեռացվեն, պարզ է, որ հետագայում, համենայն դեպս ֆորումում` Երաժիշտը կսկսի մուղամ լսել:

PoeT
03.06.2007, 22:36
Շատ չկարդացի, բայց ընդհանուր առմամբ էլեկտրիկի հետ համաձայն եմ։ Բացի դրանից կա ևս մի պատճառ։ Երբ ֆորումների յուզերները սկսում են ռեալում շփվել, ժամանակի ընթացքում շփումների քանակը ինտենսիվանում է ու որոշ ժամանակ հետո արդեն ֆորումում շփվելու կարիք չի լինում։

John
05.06.2007, 15:14
Սաղ նստած հիստերիկավարի Ակումբը մեռելա, ակումբը լավ չի, ակումբը էն չի, ակումբը սենց ա, ակումբը նենց ա... :angry ոնց որ թե իրանցից չի կախված ոնց կլինի: բացեք հետաքրքիր թեմաներ քննարկեք, ի: Ում դուրը չի գալիս ու ում համար լոքշա, կարող ա չմտնել: Լիքը ուրիշ ֆորումներ կան: Հա, ադմին եմ ու հենց սենց էլ ասում եմ: Արդեն հասցրին ոմանք: Կարող եք երբ ու ուզեք ու որտեղ ուզեք մեջբերեք այս խոսքերս: Ի...

Լավ եմ արել բացել եմ էս թեման: Խի՞ ես նամյոկներով խոսում: Հա, էլի որ լոքշա: Կարանք հարցում էլ բացենք՝ 80%-ը կասի, որ լոքշա… եթե ուրիշ ֆորում մտնելու լինեի՝ էս թեման չէի բացի: Իսկ իմ մտահոգությունը ոչ մի դեպքում հիստերիկություն չի: Էղա՞վ:
Կարաս զգուշացում տաս, կարաս բեն անես, մեկա ես գիտեմ, որ ճիշտ եմ, իսկ դու սխալ բաներ ես գրել:

electrical_storm
06.06.2007, 13:36
մտահոգիչա,բա ի՞նչա… մի բան գրեցի կրակն ընկա… ոչ մեկ չհասկացավ ինչ եմ ուզում ասել,20000 հատ օրինակ բերեցի մանրամասնեցի,էլի մեկա…

Ungrateful
06.06.2007, 13:42
Լավ եմ արել բացել եմ էս թեման: Խի՞ ես նամյոկներով խոսում: Հա, էլի որ լոքշա: Կարանք հարցում էլ բացենք՝ 80%-ը կասի, որ լոքշա… եթե ուրիշ ֆորում մտնելու լինեի՝ էս թեման չէի բացի: Իսկ իմ մտահոգությունը ոչ մի դեպքում հիստերիկություն չի: Էղա՞վ:
Կարաս զգուշացում տաս, կարաս բեն անես, մեկա ես գիտեմ, որ ճիշտ եմ, իսկ դու սխալ բաներ ես գրել:

Եսել եմ քո հետ համամիտ աղբեր, լոքշոտա... :( դրա համար պտի նենց անենք վոր լոքշ չլինի... :)

electrical_storm
06.06.2007, 14:50
ինձ թվու,մա,որ լոքշոտա,որտև շատերս լոքշից ենք մտնում ստեղ… օրինակ,եթե հավես եղանակ լինի,փող ըլնի,ծտեր ըլնեն,կամ էլ գոնե նորմալ ինտերնետ,ոչ թե ֆրինետ,դժվար թե ստեղ մտնենք…

John
06.06.2007, 15:04
Տղեք ջան լոքշա ուրիշ ֆորում մտեք՝ չեք ջոգում, որ« լոքշ« բառը օգտագործելը ստեղ մեղմ ասած չի խրախուսվում…

Angelina
06.06.2007, 15:14
Բայց ինչու՞ ես այդպես մտածում:

John
06.06.2007, 15:20
Բայց ինչու՞ ես այդպես մտածում:
Էլի եմ ստիպված օգտվելու ինձ ընձեռնված իրավունքից՝ պարոն Արտգեոյի գրառումը մեջբերելու հետ կապված՝
Սաղ նստած հիստերիկավարի Ակումբը մեռելա, ակումբը լավ չի, ակումբը էն չի, ակումբը սենց ա, ակումբը նենց ա... :angry ոնց որ թե իրանցից չի կախված ոնց կլինի: բացեք հետաքրքիր թեմաներ քննարկեք, ի: Ում դուրը չի գալիս ու ում համար լոքշա, կարող ա չմտնել: Լիքը ուրիշ ֆորումներ կան: Հա, ադմին եմ ու հենց սենց էլ ասում եմ: Արդեն հասցրին ոմանք: Կարող եք երբ ու ուզեք ու որտեղ ուզեք մեջբերեք այս խոսքերս: Ի...

Մանե
06.06.2007, 15:25
Չեմ կարծում,որ սխալ ա ասել

Սաղ նստած հիստերիկավարի Ակումբը մեռելա, ակումբը լավ չի, ակումբը էն չի, ակումբը սենց ա, ակումբը նենց ա... ոնց որ թե իրանցից չի կախված ոնց կլինի: բացեք հետաքրքիր թեմաներ քննարկեք, ի:
Նստած թախտին,սպասում ենք բախտին:D
Կամ ավելի լա՞վ չի բողոքելու փոխարեն ավելի հետաքրքիր դարձնենք ֆորումը:think

Աբելյան
06.06.2007, 15:32
կրքերը բորբոքվում են...
այ հիմա մի քիչ ավելի հետաքրքիր դառավ ակումբը

անհամբերությամբ սպասում եմ վերջաբանին

Ungrateful
06.06.2007, 15:33
ինձ թվու,մա,որ լոքշոտա,որտև շատերս լոքշից ենք մտնում ստեղ… օրինակ,եթե հավես եղանակ լինի,փող ըլնի,ծտեր ըլնեն,կամ էլ գոնե նորմալ ինտերնետ,ոչ թե ֆրինետ,դժվար թե ստեղ մտնենք…

100% նենց բաներես ասում,վորոնցից հետո, Ինետի մասին մորանւմեմ, բա ոռ ետքան բանը լիներ, ով ընդանրապես Ինետ կմտներ՞՞
բայց վերջինը այդքանել ճիշտ չեր, օրինակ իմ մոտ լավ ինետա, բայց ես մտնումեմ...

Ավելացվել է 3 րոպե անց

Տղեք ջան լոքշա ուրիշ ֆորում մտեք՝ չեք ջոգում, որ« լոքշ« բառը օգտագործելը ստեղ մեղմ ասած չի խրախուսվում…

Ուրիշ ֆորումներում ավելի, լոքծա, Ակւմբը ամբողջ ԱՐՄնետում ամենա մեծ ֆորումնա...
Ու եթե ստեղա սենց "լոքշ" բա ուրիշ ֆորումնեռում ինչ կլինի՞

Ավելացվել է 5 րոպե անց

Կամ ավելի լա՞վ չի բողոքելու փոխարեն ավելի հետաքրքիր դարձնենք ֆորումը:think

Դե որ ասում էս հենց դու էլ սկսի, տեսնեմ ինչ լավ թեմա պետքա բացես՞

Ուլուանա
06.06.2007, 19:25
մտահոգիչա,բա ի՞նչա… մի բան գրեցի կրակն ընկա… ոչ մեկ չհասկացավ ինչ եմ ուզում ասել,20000 հատ օրինակ բերեցի մանրամասնեցի,էլի մեկա…
Եթե մարդիկ քեզ հետ չեն համաձայնում, դա դեռ չի նշանակում, թե չեն հասկանում, ասածդ։ Մարդը բացահայտ կերպով չի ընդունում քո տեսակետը՝ հիմնավորելով իր ասածը, իսկ դու շարունակում ես բողոքել, որ չեն հասկանում, թե ինչ ես ասում։ Մի քիչ ավելի ուշադիր կարդա մարդկանց գրածները, և կհամոզվես, որ պարզապես քո շատ տեսակետներ ոմանց համար անընդունելի են, իսկ դրա համար բորբոքվել չարժե։


ինձ թվու,մա,որ լոքշոտա,որտև շատերս լոքշից ենք մտնում ստեղ… օրինակ,եթե հավես եղանակ լինի,փող ըլնի,ծտեր ըլնեն,կամ էլ գոնե նորմալ ինտերնետ,ոչ թե ֆրինետ,դժվար թե ստեղ մտնենք…
electrical_storm, խնդրում եմ ակումբ մտնելու քո ինքնատիպ դրդապատճառներն ու նպատակները չտարածել բոլորի վրա։ Բոլորս էլ գիտենք, որ ֆրինետից հասանելի այլ ֆորումներ էլ կան, և ցանկացած մարդ ազատ է մտնել այս կամ այլ ֆորումներ, իսկ եթե հենց այս ֆորումն է մտնում, ուրեմն սա է նախընտրում, ուրեմն այստեղ, որքան էլ որ «լոքշոտ» լինի, ավելի լավ է, քան մյուս ֆորումներում, հակառակ դեպքում մենք հիմա ստիպված չէինք լինի տարբեր թեմաներում «վայելել» բազմաթիվ «լոքշահար» անդամների «լոքշառատ» գրառումները։ Ի դեպ, ասեմ նաև, որ զուտ «լոքշից» դրդված մտնողների գրառումները որոշակիորեն տարբերվում են մյուս անդամերի արած գրառումներից։ Այնպես որ ձեզ պատած տաղտուկի պատճառներն ավելի լավ է ձեր մեջ փնտրեք և ուրիշներին չմեղադրեք։

Իսկ այս թեման, կարծում եմ, անիմաստ է, քանի որ Ակումբում վաղուց ունենք «Ի՞նչը ձեզ դուր չի գալիս «Դար» ակումբում» (http://www.akumb.am/showthread.php?t=953) վերնագրով թեմա, որտեղ հանգիստ կարելի է քննարկել Ակումբի հետ կապված այն ամենը, ինչ մտահոգիչ է կամ այդպիսին է թվում։

Արդեն ասվել է, էլի եմ ասում. Ակումբն այնպիսին է, ինչպիսին այն դարձնում է մեզնից յուրաքանչյուրը, հետաքրքիր ու օգտակար գրառումներ արեք, կտեսնեք, թե ինչ հետաքրքիր է դառնում ամեն ինչ, իսկ եթե ինչ-ինչ պատճառներով ի վիճակի չեք, ուրեմն մի դժգոհեք և ոչ ոքի մի մեղադրեք այն բանում, ինչում ինքներդ էլ անմեղ չեք։

Թեման փակվում է։