PDA

Դիտել ողջ տարբերակը : Երջանկության գաղտնիքը



Vahram
12.08.2006, 12:25
Ո՞րն է այն։

Riddle
12.08.2006, 13:24
Երջանիկ կարողանում է լինել նա, ով ի վիճակի է բավարարվել ունեցածով և գնահատել այն:

Լէգնա
12.08.2006, 13:34
գուցե կրկնվեմ,բայց ասեմ ամեն ինչ գալիս է մարդուց;
Մեկը կարող է Գափ հագնել,քուչի նայող կոչվել,Գագոյի ախրանայի պետը լինել,օրենքով գող դառնալ,ոսկե գավաթով ջուր խմել, հարեմ ունենալ,եկրպագվել,ու այս ամենից երջանիկ լինել;Եթե ոմանք ասում են,որ այս ամենը նյութապաշություն է,ասենք փոխը երջանկությւոն չէ,լավ հեռախոս բռնելը սուտ է,,,ոչ,իրոք նման առարկաները կամ նման առարակա լինելը մարդուն կարող են մեծ երջանկություն պարգևել;եթե մարդը սահամանափակ,անուղեղ,անկենդան ամեոբա է միաբջիջ,պարզ է նման երևույթները երջանկություն են բերում;մարդը տեսնելիս,լսելիս,տալիս է ,ունենում է համպատասխան ռեակցիա,պատասխան,հիմա եթե մեկը լավմեքենա է տեսնում,ձգտում է,հասնելու դեպքում երջանկություն բնական է կունենա,մեկն էլ մեքենա է տեսնում,գույնն է դուրը գալիս,և ավելացնում է իր ջրաներկի մեջ,այս մարդն էլ սրանով է երջանկանում;
Մեկը կարող է հացուպանիր ուտել իր ընտանիքում,տեղի հագուստ գնել,ուսանել տանը,աշխատել ցածր աշխատավարձով,ամեն ինչում լավը և բարին տեսնել,աշխարհը գունավոր պատկերել,և երջանիկ լինել;Իսկ ոմանք նրան թշվառ կամ հպարտ հարուստ անվանել:Հիմա հատուկ սահամանումներ բերելը սխալ կարող է համարվել,քանի որ ամեն մի զգացում բխում է այդ մարդու սրտից ու ուղեղի ծալքերից,դրանց համապատասխան ձևով էլ ընկալել ու բառապաշարում տեղադրել;Այնպես որ կարծում եմ ,երևանկությունը մարդն է.իր մեջի ունեցածով,իր հնարավորություններով ու ձեռքբերումներով,ընդհանրապես
ՄԱՐԴ...եթե կա,,արդեն երջանիկ է թե նա,,թե իր աշխարհը::)

Vahram
12.08.2006, 14:13
հետաքրքիր պատասխաներ , բայց ,ես հասկանում եմ ,որ նշվածներից և ոչ մեկը չի կարող հանդիսանալ իրական երջանկության նախադրյալ : Կա ինչ որ մի իրական , մի գուցե գերբնական , կամ ... մի խոսքով լիակատար երջանկությու վորին ձգտումենք բոլորս

Arisol
12.08.2006, 14:27
Ստորագրությունս կարդացեք…

Koms
12.08.2006, 22:31
Ո՞րն է այն։
այն ուղղակի չկա, գոյություն չունի,..
այնքան հարաբերական ու այնքան անըմբռնելի երեույթ է դա,..

Sergey
12.08.2006, 23:25
Ես եկել եմ այն եզրակացության, որ երջանկությունը ադիտիվ մեծություն է, այսինքն այն բացարձակ ու ամբողջական մի երևույթ չէ, և երջանիկ կարող է լինել նա, ով ի վիճակի թեկուզ չնչին թվացող մանրուքներում գտնել այն։

Աբելյան
13.08.2006, 13:06
Երջանկությունը ժամանակավոր երեւույթ ա: Էսօր քեզ թվում ա երջանիկ ես, իսկ վաղը…
Մարդու կյանքը երջանիկ չի. մարդու կյանքի միայն որոշ պահեր են երջանիկ լինում:

Հայ տղա
13.08.2006, 13:11
Ո՞րն է այն։
Իմ կարծիքով…
1 Սիրող ընտանիք
2 Սիրած գործ
3 Առողջություն

Firegirl777
13.08.2006, 14:14
երջանիկ կյանք չի կարող լինել, կարող են լինել, երջանիկ վարյկյաններ, որոնք էլ մեզ երջանիկ են դարձնում…

Sergey
13.08.2006, 19:13
երջանիկ կյանք չի կարող լինել, կարող են լինել, երջանիկ վարյկյաններ, որոնք էլ մեզ երջանիկ են դարձնում…

Ավելի ճիշտ երջանիկ կյանքը հենց այն է, երբ այն ապրողը կարողանում է ժամանակին և ըստ արժանավույն գնահատել այդ երջանիկ վայրկյանները :)

Firegirl777
13.08.2006, 19:58
Ավելի ճիշտ երջանիկ կյանքը հենց այն է, երբ այն ապրողը կարողանում է ժամանակին և ըստ արժանավույն գնահատել այդ երջանիկ վայրկյանները :)

Այ ապրես, ամենաճիշտ ձևակերպում:ok ;)

Koms
13.08.2006, 20:08
Ավելի ճիշտ երջանիկ կյանքը հենց այն է,
երջանիկ է նա, ով իրեն երջանիկ է համարում,.. :B

John
14.08.2006, 09:52
երջանիկ է նա, ով իրեն երջանիկ է համարում,.. :B
:) հենց էդ իմաստուն խոսքերն էլ մոտ մեկ ամիս զարդարում են իմ ստորագրության համար նախատեսված մասը…

Աբելյան
14.08.2006, 12:43
երջանիկ կյանք չի կարող լինել, կարող են լինել, երջանիկ վարյկյաններ, որոնք էլ մեզ երջանիկ են դարձնում…
Լիովին համաձայն եմ:

Մասսագետ
16.08.2006, 01:14
Ինքը ինձ ասել ա, բայց խնդրել ա, որ իրա գաղտնիքը ոչ ոքի չասեմ, կներեք:

Mag!
16.08.2006, 11:26
փակ բերան + սիրած աշխատանք (զբաղմունք) + հաջողություն = երջանկություն

եթե չեմ սխալվում Էնշտեյնի խոսքերն են և կոչվում է երջանկության բանաձև

Vahram
16.08.2006, 22:04
փակ բերան + սիրած աշխատանք (զբաղմունք) + հաջողություն = երջանկություն

եթե չեմ սխալվում Էնշտեյնի խոսքերն են և կոչվում է երջանկության բանաձև
Իսկ ձեր կարծիքով վորքանով է ճիշտ այդ բանաձևը

Koms
16.08.2006, 22:18
այդ բանաձեւը` ամեն մի անհատի մոտ ինդիվիդուալ է լինում, կան մարդիկ, որոնք բացարձակ անորոշության մեջ են իրենց օրն անցկացնում` ու պատկերացրեք լիովին երջանիկ են,.. պլյուս բացբերան են,..

Mag!
18.08.2006, 13:56
Իսկ ձեր կարծիքով վորքանով է ճիշտ այդ բանաձևը

չգիտեմ որքանով է ճիշտ այդ բանաձևը, անկեղծ ասաց այն մի տեսակ թերի է երևում, բայց դժվարանում եմ ասել թե ինչն է պակասում
ես գիտեմ որ < փակ բերանի> շնորհիվ կարելի է խուսափել բազմաթիվ տհաճ իրավիճակներից և հաջողությունների հասնել , իմ անձնական փորձից եմ ասում,
ես հասել եմ նրան, որ ունեմ սիրած աշխատանք և վայելում եմ շրջապատի հարգանքն ու սերը: Համաձայն եմ նաև նրան, որ առանց հաջողության էլ երջանկություն չի լինի, ամեն ինչ չէ որ մեզանից է կախված:

milkyway
18.08.2006, 14:46
:8 http://www.koob.ru/osho/
Օշօ կարդացեք կիմանաք …

kiki
18.08.2006, 15:01
մի ժամանակ , մինչև վերջին ժամանակներս կարծում էի, որ մարդու կատարյալ երջանկության համար հարկավոր է՝
1. լավ ծնողներ
2. լավ հարազատներ, ընտանիք
3. լավ առողջություն
4. լավ ընկերներ - թեկուզ մեկը
5. կյանքի ընկեր - մեկը ում հետ կյանդ կկիսես
6. կյանքի նպատակ - մի բան, որի համար կյանքում ապրում ես, դե ասել եմ արդեն, մի բան, որը կյանքդ կիմաստավորի...

բայց էս պահին ես երջանիկ չեմ, չնայած նրան, որ ունեմ կարծես էն ամեն ինչ, ինչը պետք է գոնե ոչ կատարյալ, բայց երձանիկ լինելու համար...
ինչի՞ց է տեսնես...

հ.գ. երևի կարելի է էդ ցուցակին ավելացնել ևս մեկ պունկտ ՝ հասկացվել մարդկանց կողմից...

StrangeLittleGirl
18.08.2006, 16:09
Ես երջանիկ եմ, որովհետև Հիսուսն իմ մեջ է բնակվում

Koms
18.08.2006, 18:54
Ես երջանիկ եմ, որովհետև Հիսուսն իմ մեջ է բնակվում
իմ կարծիքով, անձի երկփեղկվածությունը՝ դա երջանկության նախանշանների շարքում բնավ էլ չի դասվում,:8

Ուլուանա
18.08.2006, 19:32
իմ կարծիքով, անձի երկփեղկվածությունը՝ դա երջանկության նախանշանների շարքում բնավ էլ չի դասվում,:8
Բայց ի՞նչ կապ ունի անձի երկփեղկվածությունը Բյուրակնի ասածի հետ։:o :think

Ուլուանա
18.08.2006, 19:38
մի ժամանակ , մինչև վերջին ժամանակներս կարծում էի, որ մարդու կատարյալ երջանկության համար հարկավոր է՝
1. լավ ծնողներ
2. լավ հարազատներ, ընտանիք
3. լավ առողջություն
4. լավ ընկերներ - թեկուզ մեկը
5. կյանքի ընկեր - մեկը ում հետ կյանդ կկիսես
6. կյանքի նպատակ - մի բան, որի համար կյանքում ապրում ես, դե ասել եմ արդեն, մի բան, որը կյանքդ կիմաստավորի...

բայց էս պահին ես երջանիկ չեմ, չնայած նրան, որ ունեմ կարծես էն ամեն ինչ, ինչը պետք է գոնե ոչ կատարյալ, բայց երձանիկ լինելու համար...
ինչի՞ց է տեսնես...

հ.գ. երևի կարելի է էդ ցուցակին ավելացնել ևս մեկ պունկտ ՝ հասկացվել մարդկանց կողմից...

Իսկ ես 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերի տակ հասկանում եմ նաև քո նշած այդ վերջին՝ լրացուցիչ կետը։ Իմ կարծիքով, եթե մարդն իրեն հասկացված չի զգում, ուրեմն այդ կետերից առնվազն մեկը լիարժեք չի գործում...:think

Lionne_en_Chasse
18.08.2006, 20:03
Երջանկության գաղտինքը որ գտնեք, խնդրում եմ ինձ էլ հայտնեք ;) ...քանի որ ես չեմ ուզում կյանքիս այդքան արագ թռնող ժամանակը ծախսել դրա վրա : Պարզապես կվայելեմ կյանքիս երջանիկ պահերը, որովհետև կատարյալ և հարատև երջանկություն գոյություն չունի , անգամ եթե ունես ամեն ինչ ունենալու հնարավորություն

kiki
18.08.2006, 20:07
Իսկ ես 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերի տակ հասկանում եմ նաև քո նշած այդ վերջին՝ լրացուցիչ կետը։ Իմ կարծիքով, եթե մարդն իրեն հասկացված չի զգում, ուրեմն այդ կետերից առնվազն մեկը լիարժեք չի գործում...:think
հնարավոր է...չեմ կարող լիարժեք պատասխան տալ...

Ճամփորդ
19.08.2006, 12:36
Երջանկության գաղտնիքի մասին, կարծում եմ, շատ լավ է ասել մեծն Թումանյանը. «Երջանկությունը, իմ շնորհալի բարեկամ, հենց նրանով է լավ, որ աշխարհի բոլոր լավ բաների նման՝ օդի նման, լույսի նման՝ միշտ ու ամեն տեղ կարող ենք գտնել, դեռ նրանցից էլ ավելի առատ։ Երջանկության աղբյուրը մարդու իրեն սիրտն է։ Եվ մեծ ու հարուստ սիրտ ունեցող մարդիկ կարող են վշտանալ և շատ վիշտ ու ցավ ունենալ, բայց երբեք դժբախտ չեն լինում նրանք»։

Իր նամակներից մեկում էլ երջանկության մասին Թումանյանը գրել է. «...մեջտեղը եթե մի բան կա, մարդու վայելքի կամ ուրիշ խոսքով՝ երջանկության խնդիրն է։ Էդ էլ ինձ համար հոգու խաղաղությունն ու սրտի մաքրությունն է։ Բայց էս էլ քիչ բան չի հա՜։ Գրեթե ամեն բան է և ամենամեծ ուժը, ինչ որ կարող է ունենալ մարդ արարածը։ Էս դրության մեջ է, որ նա մոտենում է և հաղորդակից է լինում աստվածներին»։

StrangeLittleGirl
19.08.2006, 16:45
Իմ կարծիքով, եթե մարդն իրեն հասկացված չի զգում, ուրեմն այդ կետերից առնվազն մեկը լիարժեք չի գործում...
Հասկացվածությունն ինձ համար երջանկության գաղտնիքը չէ: Ես հասկացված չեմ, բայց երջանիկ եմ:

Koms
20.08.2006, 10:44
Ես հասկացված չեմ, բայց երջանիկ եմ:
իսկ մարդկության մյուս կեսը՝ "հասկացված է, բայց երջանիկ չի",..

Ուլուանա
20.08.2006, 13:05
Հասկացվածությունն ինձ համար երջանկության գաղտնիքը չէ: Ես հասկացված չեմ, բայց երջանիկ եմ:
Կներես, բայց չեմ հավատում, որ սովորական մարդը կարող է բացարձակապես ոչ մեկի կողմից հասկացված չլինել ու երջանիկ լինել։ Իհարկե, ոչ ոք չի ասում, թե երջանիկ լինելու համար հարկավոր է բոլորի կամ շատերի կողմից հասկացված լինել։ Բայց, իմ կարծիքով, պիտի լինի գոնե մեկը, որը քեզ հասկանում է, որպեսզի կարողանաս քեզ երջանիկ համարել։ :think

Koms
20.08.2006, 14:12
Բայց, իմ կարծիքով, պիտի լինի գոնե մեկը, որը քեզ հասկանում է, որպեսզի կարողանաս քեզ երջանիկ համարել։ :think
բա հենց դրա համար էի ես ասում վերեվում, որ պետք է կյանքը ընկալել՝ ռեալում, այլ ոչ՝ ուրիշի աչքերով,.. ու էդ դեպքում մարդը կլինի իրոք երջանիկ,

StrangeLittleGirl
21.08.2006, 18:32
Իհարկե, ոչ ոք չի ասում, թե երջանիկ լինելու համար հարկավոր է բոլորի կամ շատերի կողմից հասկացված լինել։ Բայց, իմ կարծիքով, պիտի լինի գոնե մեկը, որը քեզ հասկանում է, որպեսզի կարողանաս քեզ երջանիկ համարել։
Կա. Աստված

kiki
21.08.2006, 18:39
բա հենց դրա համար էի ես ասում վերեվում, որ պետք է կյանքը ընկալել՝ ռեալում, այլ ոչ՝ ուրիշի աչքերով,.. ու էդ դեպքում մարդը կլինի իրոք երջանիկ,
Կոմս ջան, հենց դա է էլի..ես կյանքին միշտ ռեալ աչքերով եմ նայել, կյանքում վարդագույն ակնոցներ չեմ դրել, ու միշտ ընկալել եմ եւ փորձել եմ ամեն ինչ գնահատել ռեալ...բայց միևնույն է էս պահին, ու շատ անգամ երջանիկ չեմ եղել...
ես կասեի երեի հակառակն է, երջանիկ է նա, ով ապրում է հորինված ու իր կողմից ստեղծված աշխարհում...մեկ մեկ հոգկան հիվանդներին երանի եմ տալիս, լուրջ...երջանիկ են էլի...

StrangeLittleGirl
21.08.2006, 18:43
Կյանքին ռեալ նայելն ու երջանիկ լինելն իրար հետ կապ չունեցող բաներ են:

Ուլուանա
21.08.2006, 19:30
...ես կասեի երեի հակառակն է, երջանիկ է նա, ով ապրում է հորինված ու իր կողմից ստեղծված աշխարհում...մեկ մեկ հոգկան հիվանդներին երանի եմ տալիս, լուրջ...երջանիկ են էլի...
Հորինված ու իր կողմից ստեղծված աշխարհում ապրող մարդը միայն որոշ ժամանակ կարող է երջանիկ լինել, որից հետո իրականությունը գիտակցելով՝ շատ ավելի դժբախտ կլինի, քան իրական կյանքով ապրող մարդը։

Koms
22.08.2006, 17:37
ես կասեի երեի հակառակն է, երջանիկ է նա, ով ապրում է հորինված ու իր կողմից ստեղծված աշխարհում...
ողջ կոնֆլիկտը նրանում է, որ մենք երբեւիցէ չենք պատկերացնում՝ ուրիշի/դիմացինի աչքերով,..

kiki
23.08.2006, 01:33
Ան, բայց ասենք հոգեկան հիվանդները...իրենք էլ են չէ՞ հորինված կյանքով ապրում կարելի է ասել...ու երջանիկ են...եթե չեն բուժվում իհարկե...

Lionne_en_Chasse
23.08.2006, 02:39
Ան, բայց ասենք հոգեկան հիվանդները...իրենք էլ են չէ՞ հորինված կյանքով ապրում կարելի է ասել...ու երջանիկ են...եթե չեն բուժվում իհարկե...
Կիկի սխալ պատկերացում ունես հոգեկան հիվանդների և նրանց երևակայական երջանկության մասին: Հավատա նրանց մեծամասնությունը շատ լավ է գիտակցում իրենց վիճակն ու դժբախտությունը: Որտե՞ղ ես երջանիկ հիվանդ տեսել, այն էլ հոգեկան տվայտանքներով տառապող...Հոգու հիվանդությունն ավելի ցավալի է, քան թե մարմնինը: Ֆիզիկական ցավը դեռ հնարավոր է դեղերի ազդեցությամբ բթացնել, բայց ոչ հոգունը: Երբևիցե նայե՞լ ես նրանց աչքերի մեջ... եթե ոչ, ապա մի էլ փորձիր...
Գուցե քեզ "երջանիկ ապուշ" արտահայտությո՞ւնն է մոլորության մեջ գցել:) )))

Ուլուանա
23.08.2006, 06:56
Կիկի սխալ պատկերացում ունես հոգեկան հիվանդների և նրանց երևակայական երջանկության մասին: Հավատա նրանց մեծամասնությունը շատ լավ է գիտակցում իրենց վիճակն ու դժբախտությունը:... Երբևիցե նայե՞լ ես նրանց աչքերի մեջ... եթե ոչ, ապա մի էլ փորձիր... Գուցե քեզ "երջանիկ ապուշ" արտահայտությո՞ւնն է մոլորության մեջ գցել:) )))
Հա, երևի :D
Բայց, ինձ թվում է, որ, այնուամենայնիվ, կան նաև Կիկիի ասած այն հիվանդները, որոնք այնքան էլ չեն գիտակցում իրենց վիճակը, բայց, ամեն դեպքում, ես նրանց չեմ նախանձում, որովհետև նրանց կյանքում շատ-շատ բաներ հասանելի չեն, նրանց այդ թվացյալ երջանկությունն իրականում չափազանց սահմանափակ զգացողություն է իսկապես երջանկություն լինելու համար: Ես դա ավելի շուտ անգիտություն կանվանեի, քան երջանկություն, որովհետև այդպիսի մարդկանց ինչպես ծանոթ չեն կյանքի բարդություններն ու դառնությունները, այնպես էլ ծանոթ չեն նույն այդ կյանքի քաղցրություններն ու հաճույքները, հենց թեկուզ այն բարդությունները հաղթահարելուց հետո առաջացող բերկրանքը, օրինակ:

Koms
23.08.2006, 09:46
հոգեկան հիվանդները ՝ ապրում են իրենց ուրույն յուրահատուկ հոգեվիճակային կանոններով, չի բացառվում, որ նրանք էլ իրենց հերթին մեզ, "առողջ" մարդկանց են համարում հոգեկան հիվանդներ,..:8

Gohar
22.10.2006, 01:41
Ավելի ճիշտ երջանիկ կյանքը հենց այն է, երբ այն ապրողը կարողանում է ժամանակին և ըստ արժանավույն գնահատել այդ երջանիկ վայրկյանները :)

Իսկ ես կասեի, երջանկության իսկական արժեքը իմանում են միայն այն ժամանակ, երբ այն արդեն անհետացել է :)

Լուսաստվեր
01.08.2007, 15:43
Երջանկությունը ժամանակավոր երեւույթ ա: Էսօր քեզ թվում ա երջանիկ ես, իսկ վաղը…
Մարդու կյանքը երջանիկ չի. մարդու կյանքի միայն որոշ պահեր են երջանիկ լինում:

Համաձայն եմ, բայց հենց այդ պահերն ու դրանց մասին հիշողույուններն էլ կյանքի դրդիչ ուժն են հանդիսանում:
<<Ով~ երջանկություն, ինչու երբ հայտնվում ես մի տեղ, վախենում ես հասակ առնել, անհամարձակ ետ-ետ ես նայում` կարծես անհանգստանալով, որ այդ նոր հոգիները կարող են ընտելանալ քեզ և չեն դիմանա, երբ լքես իրենց: Դու էլ ունես քո կամակորությունը, ու էլ ես քծնող քանի որ անվերջ հայտնվում ես նրանց մոտ, ում ինքդ ես ամբարտավան դարձրել քո հարատև ներկայությամբ>>:hands
<<Գարունը ձյան տակ>> գրքից

Վալերի
01.08.2007, 18:54
երջանկությունը իմ կարծիքով գաղտնիք չունի: Ամեն մարդ երջանիկ է յուրովի, այն մարդը ինչով երջանիկ է զգում իրեն, դա կարող է նույնիսկ մյուսի համար ծիծաղելի լինել:
Երջանկությունը կարծում եմ կոնկրետ մի բանից չի գալիս:
"Ես քեզ սիրեցի հավիտենական սիրով:"
"Ամեն ինչ ներել, նշանակում է ամեն ինչ հասկանալ" :D

Ամեն մարդ երջանիկ է յուրովի :

Ավելացվել է 6 րոպե անց

Ան, բայց ասենք հոգեկան հիվանդները...իրենք էլ են չէ՞ հորինված կյանքով ապրում կարելի է ասել...ու երջանիկ են...եթե չեն բուժվում իհարկե...

Ես կասեի, որ հոգեկան հիվանդները ավելի երջանիկ են, քան առողջ մարդիկ:
"ես ճանաչում եմ մի կնոջ, որը ամեն գիշեր ամուսնանում է մի ասպետի հետ, եվ ամեն օր նոր երեխա է ունենում <նաիր բժիշկ, ես այսօր երեխա ունեցա>, նա այնքան ԵՐՋԱՆԻԿ է, եթե ես հնարավորություն ունենաի բուժելու նրան, ես դա չէի անի, որովհետև նա հիմա այնքան երջանիկ է:" ԴԵՅԼ ԿԱՐՆԵԳԻ

Ես նույն բանն եմ ասում, նրանց հեքիաթային նավերը բախվել են իրականության ժայռերի հետ և փշուր-ոշուր եղել, և նրանք իրենց "հորինված" հեքիաթային կյանքովն են ապրում, դրա համար էլ մեզաանից ավելի երջանիկ են: :think

*e}|{uka*
13.09.2007, 15:11
Մարդկային երջանկությունը դա երազանքների ( ցանկությունների ) իրականացումն է,
Կան ցանկություններ կապված ներկայի հետ ,որոնք գալիս են անցյալից և կան ցանկություններ ,որոնք հղվում են ապագային:
Երջանկությունը հաստատուն մեծություն չէ, պահի տակ է լինում ,միայն պետք է կարողանալ որսալ այն ու պահպանել հիշողության մեջ, քանի որ հիշելով երջանիկ պահերը դու մի պահ նորից երջանկություն ես ապրում...;)

*e}|{uka*
25.09.2007, 16:06
Սիրահարվածությունը դա ավելի մեծ երջանկություն է , քան ցանկացած նյութական ու հոգևոր արժեք…
Նախքան ինչ-որ բան ստանալը մենք կորցնում ենք և ինչքան մեծ է երջանկությունր ձեռք բերվածի,այնքան ցավալի ու տանջանքներով լի է պատրաստական աշխատանքները:Եվ եթե մենք ընդունակ չենք կորցնելու,մենք զրկվում ենք ինչ-որ բան ստանալու(գտնելու) հնարավորությունից:Ինչքան շատ են վիրավորանքները,զղջումները,նվաստացումները ,չապրելու ցանկությունը այն ինչ զգում ենք բաժանման պահին, այնքան քիչ հնարավորություն կա հաղթահարելու հաջորդ փորձությունը:Կյանքը մասամբ փորձությունների հաջորդականություն է:Երբ մեզ տրվում է մեծ մաշտաբի երջանկություն,ապա մենք չենք նայում մեր շուրջը և չենք համեմատում մեզ նրանց հետ,որոնք չունեն այն:Այն ժամանակ,երբ մեզ լքում են, մենք սկսում ենք նայել ուրիշներին և կյանքից դժգոհում ենք մեր անհաջողությունների համար:Յուրաքանչյուր ցավ,տանջանք դա գինն է ապագա երջանկության:;)

dvgray
25.09.2007, 16:50
Մարդու "երջանկություն" կոչվածը - դա կեղծ կատեգորիա է: Փորձիր ցանկացածին հարցրու "ի՞նչ է երջանկությունը": Պատասխանը լսելու դեպքում այլ կարելի է իդենտիֆկացնել ավելի ռեալ, հասկանալի զգացնումքների կամ մատերիայի հետ, կամ դրանց զուգակցմամբ: Մեկը "երջանիկ" է, երբ սիրված է, մեկը ՝ որ սիրում է, մեկը՝ որ ունի լավ ավտո, լավ տուն, լավ ընտանիք... կամ սրանցից մի քանիսը: "Երջանկություն" բառը հենց ստեղծված է մարդկանց մոլորեցնելու համար: Շատ նման է "բան" բառին իր պրակտիկ գործածության մեջ: Երբ չես գտնում անհրաժեշտ բառը /որը ոչ թե չկա, այլ էտ մոմենտին դու չես գտնում/, ապա կպցնում ես "բան"բառը, ու վերջ:
Էնպես որ, եթե բառը ինքը խաբկանք է, ուրիշ, ավելի ճշգրիտ վիճակի լղոզ ու ամենահաս փոխարինորդ, ապա և նա "գաղտնիք" ունենալ չի կարող:
:)

Apsara
03.10.2007, 15:38
Երջանկությունը գաղտնիք չունի,
երբ ազատվեք գաղտնիքներից և հասկանաք, որ երջանկությունը ապագայում չէ ու մեքենայի մեջ, այլ հենց ձեզ մեջ է աաա՜յ էն խորքում… հա, հա հենց ձեր սրտում :love

Երկնային
19.01.2008, 01:33
Ո՞րն է այն։

երջանկությունը փոքրիկ պահեր են մեր կյանքում... պետք է պարզապես դրանք բաց չթողնել :oy

EgoSumLex
30.01.2008, 14:12
Ազատություն
բառիս գիտական իմաստով

Սոֆյա
12.04.2009, 20:39
Երջանիկները նրանք են լինում, ովքեր ուժ չունեն իրենց ու իրար տանջելու համար, -ինչպես կասեր Սևակը:
Իմ կարծիքով երջանիկ վիճակում մարդն այդ մասին չի մտածում ու չի գրում, դրա համար էլ երջանկության բոլոր բնորոշումները հեռու են իրականությունից:

Չամիչ
13.04.2009, 00:19
Չկա սեր, չկա երջանկություն:

Երջանիկ է նա , ով սիրում է ինքն իրեն, վստահում է աշխարհին, եվ վստահում է սեփական ուժերին:

Երջանիկ է այն մարդը ով հավատում է իր ներկային եվ ապագային, վստահելով սեփական ուժերին կարողանում է կյանքի կոչել իր նպատակներն ու երազանքները:

Երջանկությունը պետք է փնտրել ներկա պահի մեջ, պլանավորելով երջանիկ լինել, մենք այն փնտրում ենք ապագայի մեջ, կորցնելով ներկան:

Երջանկության սպասողները այդպես էլ ողջ կյանքը անցկացնում են սպասման մեջ:

Մեղապարտ
13.04.2009, 15:45
Չկա սեր, չկա երջանկություն:

Երջանիկ է նա , ով սիրում է ինքն իրեն, վստահում է աշխարհին, եվ վստահում է սեփական ուժերին:

Երջանիկ է այն մարդը ով հավատում է իր ներկային եվ ապագային, վստահելով սեփական ուժերին կարողանում է կյանքի կոչել իր նպատակներն ու երազանքները:

Երջանկությունը պետք է փնտրել ներկա պահի մեջ, պլանավորելով երջանիկ լինել, մենք այն փնտրում ենք ապագայի մեջ, կորցնելով ներկան:

Երջանկության սպասողները այդպես էլ ողջ կյանքը անցկացնում են սպասման մեջ:
Առանց արարչի գոյության չունի երջանկություն:
Երջանկության գաղտնիքը արարման մեջ է ,ցանկացած մարդ իրեն երջանիկ է զգում արարելու պահին:
Այնպես որ, ինչքան շատ ես արարում այնքան երջանիկ ես …եւ դժնախտես այնքան ինչքան չես արարել…

Narinfinity
13.04.2009, 21:20
Առանց արարչի գոյության չունի երջանկություն:
Երջանկության գաղտնիքը արարման մեջ է ,ցանկացած մարդ իրեն երջանիկ է զգում արարելու պահին:
Այնպես որ, ինչքան շատ ես արարում այնքան երջանիկ ես …եւ դժնախտես այնքան ինչքան չես արարել…

Ողջույն,
Կարծում եմ մարդն արդեն իսկ երջանիկ է կյանք ստանալով,
եվ երջանկությունը պահպանելու համար լավ է թե չվատնի իր կյանքն ու ժամանակը ավելորդություններով, ջանա ճանապարհորդել, տեսնել հորիզոններ ու արևածագեր, օգնի շրջապատի երախտապարտ և հարազատ լավ մարդկանց պահպանել իրենց երջանկությունը այս բազմազան մարդկանցով լիքը աշխարհում...
Երջանկությունը արդյունավետ ստեղծագործ աշխատասիրության, ստեղծելու, աշխարհն և ունեցածը գնահատելու և սիրելու, այն ավելի լավ ճանաչելու մեջ է...

Չամիչ
15.04.2009, 20:20
[quote][quote=Մեղապարտ;1656199]Առանց արարչի գոյության չունի երջանկություն:

Այո, առանց արարչի չկա երջանկություն, եթե արարչին փնտրում ենք մեր ներսում այլ ոչ թե դրսում:
Միայն սեփական անձը սիրելով է որ կարող ենք մոտենալ արարչին:


Երջանկության գաղտնիքը արարման մեջ է ,ցանկացած մարդ իրեն երջանիկ է զգում արարելու պահին:
Այնպես որ, ինչքան շատ ես արարում այնքան երջանիկ ես …եւ դժնախտես այնքան ինչքան չես արարել…
Այո, Մեծ փիլիսոփաները, կյանքի մեծ ուսուցիչները վաղուց են ասել, որ կյանքի իմասը կայանում է՝ ինքնաճանաչման, ինքնակատարելագործման եվ արարման մեջ:

Հոգեբաններն էլ նշում են, որ երբ մարդու կյանքը զրկվում է իմաստից, նա ընկնում է դեպրեսիաների գիրկը: Մարդու կյանքը իմաստազրկվում է երբ չեն արդարանում նրա սպասելիքները:

Մի լավ խոսք կա----------սովորեք ցանկանալ այն ինչ ստանում եք, եվ կստանաք այն ինչ ցանկանում եք:

Էս չկա, էն չկա, փող չկա, սեր չկա, սովորաբար մարդիկ փչացնում են իրենց օրը նման մտածմունքներով, բայց Չէ որ ապրում ենք այսօր, մտածելով այն մասին ինչ չունենք, մենք զրկում ենք մեզ երջանկությունից տեսնելու այն ինչ ունենք:

Manya
29.04.2009, 22:33
այն ուղղակի չկա, գոյություն չունի,..
այնքան հարաբերական ու այնքան անըմբռնելի երեույթ է դա,..ՃԻշտ է ես հարգում եմ Ձեր կարծիքը բայց այն Կա,դա այն է որ երջանկությունտ կարողանաս գնահատես ու այդ պահին նրա ներկայությունը զգաս;ցավոք մենք երբ երջանիկ ենք մենք չենք զգում նրա ներկայությունը:նրա բացակայելու ժամանակ նոր ենք հասկանում թե երբ ենք զգացել մեզ երջանիկ:;)

Katka
11.05.2009, 02:47
Ո՞րն է այն։

Ոչ մի գաղտնիք չունի: Անիմաստ որոնումները միայն կխանգարեն քեզ զգալ իսկական երջանկությունը:

dvgray
11.05.2009, 03:23
Ոչ մի գաղտնիք չունի: Անիմաստ որոնումները միայն կխանգարեն քեզ զգալ իսկական երջանկությունը:

իսկ որն՞ է իսկական երջանկությունը, և որը՞ կեղծ երջանկությունը : :)

Katka
11.05.2009, 03:27
իսկ որն՞ է իսկական երջանկությունը, և որը՞ կեղծ երջանկությունը : :)

Երբ որոնում ես, ինչ որ բաների երջանկության կատեգորիան ես վերագրում, որը իրականում կարող է և երջանկություն չլինել: Դա երևի սուբյեկտիվ է: Այսինքն, գիտես, երջանկությունն էլ համեմատության մեջ եմ նայում: Չգիտեմ,Դիվ, երևի չկա տարբերություն: