PDA

Դիտել ողջ տարբերակը : Տխրություն



Նորմարդ
02.06.2007, 22:36
Պապ ու թոռ նստած տան շեմքին զրուցում էին:
_Իսկ որտեղ է հայրիկը, պապի’,_ անվերջ հարցնում էր թոռը:
_Շուտով կվերադառնա, նա իր պարտքն է կատարում` հայրենիքն է պաշտպանում, բալե’ս,_ պատասխանում էր ուստա Համբարձումը:
1914 թ. էր երբ սկսվեց առաջին համաշխարհայինը և որդին Արամը մեկնեց ռազմաճակատ անցել էր երեք տարի, սակայն որդուց լուր չկար, խեղճ հարսն էլ եղբոր հետ մեկնել էր նրան փնտրելու, իսկ լուրերը մխիթարող չէին, ասում էին թուրքերը նոր ջարդեր են կազմակերպել, որ Ռուսաստանը հանձնվել է, որ շուտով նրանք պետք է նորից բռնեն գաղթի ճանապարհը և այլն:
Այդպես էլ եղավ, գարունը չբացված երևացին ռուսական զորքերը, բայց լուրը ոչ թե ուրախացրեց` այլ տխրեցրեց վանեցիներին: Նրանք պետք է նորից գաղթեին, այլապես նրանց արյկուններով պիտի ներկվեին թուրքական յաթաղանները: Վանեցիները գաղթեցին: Գաղթեց նաև ուստա Համբարձումը իր թոռան` Վանիկի հետ:


*************

Անցան տարիներ նոր կարգերը հաջորդում էին միմյանց: Վերջապես երկիրը «հանդարտվեց», երկրում հաստատվեցին խորհրդային կարգեր: Այս նոր կարգերը այնքան էլ Համբարձում պապի սրտով չէին, բայց գյուղացին մնում է գյուղացի, անկախ կարգերից ապրում է կռիվ տալով հողի հետ և այն ջրելով իր արդար քրիտինքով: «Ապրենք կտեսնենք» սիրում էր կրկնել Համբարձում պապը: Ապրեցին, տեսան, ստեղծեցին տուն, տնտեսություն երկու եզ գնեցին սկսեցին հող մշակել և իրենց օրվա հացը աշխատել:
Թոռը մեծացավ: Այլևս հին հարցը չէր տալիս, արդեն հասկացել էր, որ պատերազմը խլել էր նաև իր ծնողների կյանքը:
Սկսվեց երկրորդ համաշխարհային պատերազմը: Թոռն ուզում էր մեկնել ռազմաճակատ, սակայն պապը չէր թողնում:
_Դու իմ միակ հարազատն ես այս աշխարհում:
_Ոչ պապի’ ես պե’տք է մեկնեմ հայրենիքն իմ կարիքն ունի:
Պապը ոչ մի կերպ չեր ուզում բաժանվել թոռանից, սակայն հասկանում էր, որ համառելն անիմաստ է:
Առաջին իսկ գնացքով Վանիկը մեկնեց ռազմաճակատ:


*************

Վանիկի մեկնելուց անցել էր բավական ժամանակ, ռազմաճակատից եկող լուրերը իրարամերժ էին ու շատ աղքատիկ` ռազմաճակատից եկող զինվորները պատմում էին խորհրդային զորքերի համատարած նահանջի մասին, իսկ պաշտոնական լրատուները հավաստիացնում էին, որ պատերազմը արագ կվերջանա, իսկ ֆաշիստական Գերմանիան կջախջախվի:
Կարոտը տանջում էր միայնակ պապին, երբեմնի հաղթանդամ մարմնից հետք էլ չէր մնացել: Բանը հասավ նրան որ ուստա Համբարձումը հիվանդացավ, իսկ երբ ապաքինվեց` սկսեց ձեռնափայտով քայլել:



*************

Վերջապես բարի լուր հայտնեցին` ռազմաճակատից հաղթանակած վերադառնում էր թոռան գունդը: Ժամանման օրը Համբարձում պապը կաղալով շտապեց կայարան:
Արդեն խոր աշուն էր, չնայած դրսում ցուրտ չէր, սակայն զգացվում էր մոտալուտ ձմռան շունչը, ամենուրեք կային դեղնակարմրավուն տերևների կույտեր, իսկ հեռվում լողում էին գորշ ամպերը ոչ մի լավ բան չխոստանալով:
Գնացքը կանգ առավ կայարանում: Կառամատույցում իրարանցում սկսվեց: Բոլորի հայացքներում կարոտ ու թախիծ կար: Դիմավորողները շունչները պահած սպասում էին գնացքի ուղևորներին: Գնացքը կանգ առնելուն պես առջևի վագոնի դուռը բացվեց և ցած իջավ հրամանատարը: Նա թուխ մազերով, թավ բեղերով, խոշոր աչքերով և իրեն հատուկ զինվորականի սառը հայացքով տղամարդ էր, ձեռքին էլ ինչ-որ թղթեր: Աշնանային արևի մեղմ շողերը ընկել էին հրամանատարի շքանշանների վրա, փայլեցնելով դրանք:
Պապը ձեռնափայտը ձեռքին փորձում էի ճեղքել ամբոխը և մոտենալ գնացքին: Նրան դա չեր հաջողվում, որովհետև արդեն ծէր էր և թուլակազմ,իսկ ձեռքերը դողդողում էին ու դավաճանում:
Հանկարծ հրամանատարը լռություն պահանջեց: Նրա հրամանով բոլոր զինվորները հերթով դուրս եկան գնացքից և կանոնավոր շարք կանգնեցին: Հրամանատարը սկսեց խորխտ ձայնով կարդալ վերադարձած զինվորների անունները: Յուրաքանչյուր անուն ուղեկցվում էր ուրախության ճիչերով և աղաղակներով, զինվորները հերթով դուրս էին գալիս շարքից, գրկախառնվում իրենց հարազատների հետ:
Համբարձումը լուռ սպասում էր, մտովի պատկերացնում թոռան հետ մոտալուտ հանդիպումը , պատկերացնում էր, թե ոնց է ամուր գրկելու, համբուրելու թոռան պարզ ճակատը նորից ու նորից կրծքին էր սեղմելու ի’ր հերոսին, ի’ր զավակին, որին մոր պես գուրգուրել էր, հոր պես խնամել:
Գորշ ամպերը կուտակվեցին և հորդառատ անձրևը իրեն սպասեցնել չտվեց: Կառամատույցում հավաքված ամբոխը ցրվեց, բայց պապը դեռ սպասում էր, նրա արցունքները խառնվելով անձրևի կաթիլների հետ ցած էին գլորվում:
Եղանակը միանգամից ցրտեց և անձրևը վերածվեց ձյան:
Առավոտը բացվեց և արդեն ամբողջովին սպիտակած քաղաքը սկսեց արթնանալ քնից: Կայարանի աշխատողները նստարանի վրա նկատեցին մի ծերունու, որը աչքերը սևեռել էր դիմացի հենասյանը ու կարծես ննջում էր: Նրանք մոտեցան և տեսան, որ ծերուկը մահացել էր:

10.04.2001

Selene
02.06.2007, 23:42
Վայ, Նորայր ջան, չէի մտածում, որ դու էլ ես ակումբի ստեղծագործողների պատվավոր հարթակում:)Ապրես, չնայած շատ տխուր պատմվածք էր, բայց շատ լավ էր գրված:ok

Արսեն
02.06.2007, 23:46
տխուր ավարտ էր, բայց այլ բանի չէի սպասում... Էհ, ճակատագիր է, մեկին ժպտում է, մյուսին սկի հայցք էլ չի գցում:

Մանե
04.06.2007, 19:21
Երբեք չէի մտածի,որ ստեղծագործում ես:D
Թողեիր գոնե էդ ուղղությունը նորմալ շարունակվեր զարգանալ:D
Լավ էր,ավելի ճիշտ էդքան էլ վատ չէր:):P

Հ.գ Շատ լավ էր:hands

Apsara
04.06.2007, 21:15
Վերնագիրը համապատասխանում է այն զգացումին, որ առաջանում է կարդալուց հետո, ինքնըստինքյան պապիս հիշեցի, կարոտել եմ: Նա այն վերջին մաքուր ու ազնիվ կյանքի հիշեցումն էր:(