PDA

Դիտել ողջ տարբերակը : Երիկամ ստանալու Շոու, Նիդերլանդների Հեռուստատեսությամբ.



Vishapakah
02.06.2007, 15:09
Երեկ երեկոյան, Նիդերլանդների երրորդ հեռուստատեսությամբ շոույով որոշում էին թե՛ երեք ցանկացողներից ում պետք է տան կամավորի մեկ երիկամը.
Ինձ շատ էր հետաքրքրում տեղի բնակիչների կարծիքը. Ընկերներիցս մեկը ասաց, որ դա՛ ուղղակի սարսափելի է, հեռուստատեսությամբ նման սրտաճմլիկ շոու կազմակերպելը.
Հաղորդման ընթացկում ցանոթացրեցին երեք մասնակիցների ապրելակերպի հետ, ցուցադրեցին նրանց իրենց բնակարաններում եւ նրանց մասին կարծիքներ հայտնեցին նրանց ծանոթները, ապա իր երիկամ տվող կամավոր կինը, սկսեց հարցեր տալ նրանց թե՛ իմ երիկամը ստանալուց հետո առաջինը ինչ կանեք? եւ նմանատիպ սրտաճմլիկ հարցեր. Ուշագրավ էր հիվանդներից մեկի պատասխանը, որը ասաց.
-Առաջինը մի կուշտ ջուր կխմեմ.:(
Նրանք լինելով դիալեզի հիվանդներ, օրական իրավունք ունեն միայն կես լիտր ջուր օգտագործելու եւ եթե 3-4 տարվա ընթացքում նրանց նոր երիկամ չեն պատվաստում վիրահատությամբ, նրանց կյանքը հայտնվում է հարցականի տակ.
Ի դեպ՛ շոու հախտողին պետք է որոշեր հռուստադիտողը SMS հաղորդագրություններով եւ ժամանակ առ ժամանակ ցույց էին տալիս քվյարկման արդյունքները, նաեւ ցույց տալով մասնակիցների տրամադրությունը.
Հաղորդման վերչում, պետք է ամենաքիչ ձայներ հավաքած հիվանդը դուրս մնար շոուից, իսկ երկու մասնակից միարժամանակ հավասար ձայներ ունեին, ետ մնալով առաջատարից թե՛ ով պետք է դուրս գա այդ երկուսից, որոշելու իրավունքը տրվեց երիկամի դոնորի հայացողությանը, որը հանեց երկու հիվանդներից մեկին, բավականին դժվարությամբ.
Ամենավերջում, հաղորդավարը ցնցեց բոլորին, ասելով որ դոնոր կինը դերասանուհի է եւ հաղորդումը պատրաստվել է գովազդի նպատակներով, գոցէ՛ ոմանց մոտ իրոք ցանկություն առաջանա նման հիվանդներին օգնելու դոնոր դառնալու միջոցով, որոնց նման հիվանդների թիվը Նիդերլանդներում հասնում է չորս հարյուրի.
Այդ երեք հիվանդները կանգնած ծիծաղում էին, հասկանալով, որ իրենցից ոչ՛ ոք բաղձալի երիկամը չի ստանալու, այսպիսով հեռուստատեսությունը մեկ դերասանուհի վարձելով եւ երեք հիվանդի խափելով, բավականին շատ հեռուստադիտողներ էր հավաքել, այդ ժամին իր եթերում.

wagamaffia
02.06.2007, 22:59
Երեկ երեկոյան, Նիդերլանդների երրորդ հեռուստատեսությամբ շոույով որոշում էին թե՛ երեք ցանկացողներից ում պետք է տան կամավորի մեկ երիկամը.
Ես համարում եմ սա ամենացնցող և ուժեղ գովազդը, քանի որ այս հաղորդման մտահղացողը՝ BNN-ն էր (ենթա-հեռուստաալիք) և BNN-ի հիմնադրողը, տարիներ առաջ դոնոր չունենալու պատճառով, այս հիվանդությամբ էր մահացել..
BNN-ը ունի նաև մի շարք հասարակական և "չընդունվող", բայց բացահայտ և ազատորեն սարքված հաղորդումներ:

Վերջ ի վերջո, սրանից մոտ մեկ տարի առաջ մինչ հիմա, պետության միլյոններ արժեցող գովազդները «Դարձեք դոնորներ» լոզունգով, ոչ մի արդյունքի չէին հասցրել և ժողովուրդը դրան բանի տեղ չէր դրում....


[...]Ի դեպ՛ շոու հախտողին (ղթ :P ) պետք է որոշեր հռուստադիտողը SMS հաղորդագրություններով եւ ժամանակ առ ժամանակ ցույց էին տալիս քվյարկման արդյունքները, նաեւ ցույց տալով մասնակիցների տրամադրությունը.

Հեռուստադիտողը կարող էր միայն խորհուրդ տալ երիկամի դոնորին, այնուամենայնիվ, որոշողը միայն դոնորն էր... նա պիտի վերջնական որոշումը կայացներ:


հիվանդների թիվը Նիդերլանդներում հասնում է չորս հարյուրի.

1400-ի


Ամենավերջում, հաղորդավարը ցնցեց բոլորին, ասելով որ դոնոր կինը դերասանուհի է եւ հաղորդումը պատրաստվել է գովազդի նպատակներով, գոցէ՛ ոմանց մոտ իրոք ցանկություն առաջանա նման հիվանդներին օգնելու դոնոր դառնալու միջոցով


Իհարկե , Նիդերլանդներում դա մի հասարակական խնդիր է, որովհետև մարդիկ իրենց մահից հետո չեն ցանկանում որևէ օրգան տալ ինչ-որ մեկին: Նրանք պետք է միայն լրացնեն մի հարցաթերթիկ, և մահից հետո կամ օրինակ ավտովթարի մահի դեպքում գրանցված լինի սիստեմի մեջ, որ այդ անձը տալիս է իր այս կամ այն օրգանը... մահից հետո կարող են մի քանի ժամվա ընթացքում օգնել ուրիշ հիվանդին՝ թարմ օրգանով... իհարկե ոչ մի անձ այս երևույթի մասին անգամ չի ուզում մտածել...


Այդ երեք հիվանդները կանգնած ծիծաղում էին, հասկանալով, որ իրենցից ոչ՛ ոք բաղձալի երիկամը չի ստանալու, այսպիսով հեռուստատեսությունը մեկ դերասանուհի վարձելով եւ երեք հիվանդի խափելով, բավականին շատ հեռուստադիտողներ էր հավաքել, այդ ժամին իր եթերում

Այդ երեք հիվանդները այս հաղորդման հենց մտահաղացման պահից գիտեին, որ իրենք էլ են խաղալու, միայն այն տարբերությամբ, որ իրենք իրենց իրական կյանքն են ներկայացնելու.... այսինքն նրանք չեն խաբվել, ինչպես դու ես ասում....

Կան Նիդերլանդներում նաև շատ մուսուլմաններ, որոնք իրենց օրգանները մահից հետո չեն տալիս կամ ընհանրապես չեն ուզում տալ "ոչ մուսուլմաններին"... Իսկ ստանալ ցանկանում են ամեն մի կրոնից...
Դրա համար էլ հաղորդման հիվանդներից մեկը մուսուլման էր՝ այսինքն նաև կոչ բոլոր մուսուլմաններին...

Այս հաղորդումը պարունակում էր միայն պինդ ու սառը ճշմարտություն ու սարկազմի կերպով այդ առողջապահության ներկա վատ իրավիճակը շպրտվեց նաև դեպի ղեկավարությանը, քանի որ նրանք մեկ օրից ավել իրար հետ վիճում էին հաղորդման "էթիկայից դուրս" լինելու մասին.... դրա փոխարեն մտածելու այդ տեսակի հիվանդների բուժման կամ ավելին՝ ժողովրդի կողմից դոնոր- հարցաթերթիկի պարտադիր լրացման մասին:o

Իսկ իմ կարծիքը հենց հաղորդման սկզբից այս էր՝ եթե երեքից մեկը պիտի ստանա երիկամը, թող ստանա, մի հիվանդ էլ փրկվեց....բայց վերջում ես էլ զարմացա:hands

Vishapakah
02.06.2007, 23:23
Շնորհակալություն բարեկամս ուղղումների համար.:)
Կարող եմ համարել, որ այս թեման քո հետ համատեղ եմ բացել.
Ուղղակի հաղորդման ընթացքում սեղանին գարեջու կար դրված եւ ես ու ընկերս հաճախ շեղվում էինք բուն թեմայից.:D
Որտեղից այդքան լավ գիտես BNN հեռուստատեսության եւ այլ մանրամասների մասին?

Selene
02.06.2007, 23:58
Ինձ դուր չեկավ այս հաղորադաշարի մտահղացումը:ok
Չգիտեմ, մի շատ տհաճ զգացողություններով կարդացի այս ամենը, դաժանության հոտ էր փչում, կներեք կոպիտ արտահայտվելուս համար, բայց դա այդես է: Զարմանում եմ, միայն, թե ինչպես էին այդ հիվանդները համաձայնել մասնակցելու նման շոուի:think Երևի թե շոուից իրենց ունեցած սապսումների արդարանալու դեպքում փրկվելու հույսն էր դրդել:8չգիտեմ…
Կասեմ միայն, որ այս շոուի վրա երևի թե ահռելի գումարներ են վատնվել, իսկ դրանից՝ գովազդ որպես դրական արդյունքներ ակնկալելը մի քիչ կասկածելի է, ավելի ճիշտ կլիներ նման գումարով օգնել՝ դոնորների հավանական թեկնածուներից գնել այդ երիկամներն ու գոնե մեկին փրկել, չէ՞ որ հիմա շատերն են վաճառում իրենց երիկամը հոժարակամ:
Եթե մարդիկ չեն ցանկանում անգամ իրենց մահից հետո սեփական օրգաններով ուրիշի կյանք փրկել ապա նման մարդկանց ոչ գովազդ, ոչ էլ շոու չի օգնի, որքան էլ այն սրտաճմլիկ ու ազդու լինի:

wagamaffia
03.06.2007, 01:01
Ինձ դուր չեկավ այս հաղորադաշարի մտահղացումը:ok
Չգիտեմ, մի շատ տհաճ զգացողություններով կարդացի այս ամենը, դաժանության հոտ էր փչում, կներեք կոպիտ արտահայտվելուս համար, բայց դա այդես է: Զարմանում եմ, միայն, թե ինչպես էին այդ հիվանդները համաձայնել մասնակցելու նման շոուի:think Երևի թե շոուից իրենց ունեցած սապսումների արդարանալու դեպքում փրկվելու հույսն էր դրդել:8չգիտեմ…
Կասեմ միայն, որ այս շոուի վրա երևի թե ահռելի գումարներ են վատնվել, իսկ դրանից՝ գովազդ որպես դրական արդյունքներ ակնկալելը մի քիչ կասկածելի է, ավելի ճիշտ կլիներ նման գումարով օգնել՝ դոնորների հավանական թեկնածուներից գնել այդ երիկամներն ու գոնե մեկին փրկել, չէ՞ որ հիմա շատերն են վաճառում իրենց երիկամը հոժարակամ:
Եթե մարդիկ չեն ցանկանում անգամ իրենց մահից հետո սեփական օրգաններով ուրիշի կյանք փրկել ապա նման մարդկանց ոչ գովազդ, ոչ էլ շոու չի օգնի, որքան էլ այն սրտաճմլիկ ու ազդու լինի:

Դա մի մեծ սարկազմ էր պարունակում դեպի կառավարություն և իհարկե հասարակություն..... Դա խաղ էր, իհարկե վերջում պարզվեց... իհարկե մի նպատակ էր հետապնդվում՝ ազգի ահռելի ուշադրություն գրավելը այս թեմայի շուրջ և նրանց հիշեցնելու այդ հիվանդների մասին!

Ի դեպ արդեն 30.000- ից ավելի հոլլանդացիներ հաղորդումից հետո իրենց գրանցել են որպես դոնոր.... ուրեմն էքսպերիմենտը նյութական էր...
Իսկ քո ասած երիկամների առք ու վաճառքին :oհասնում է 20-30 տարի դատ, եթե ոչ ավելին... Ներկա՞ է այդ անմարդկային երևույթը Հայաստանում... :oԵս տեսել եմ հաղորդում Հնդկաստանի աղքատների մասին. մեկ երիկամի վաճառքը հարուստ օտարներին բռոկերների միջոցով....

Vishapakah, :),
գիտեմ BNN - ի մասին, որովհետև ապրում եմ Նիդերլանդներում

Vishapakah
03.06.2007, 01:12
Ինձ դուր չեկավ այս հաղորադաշարի մտահղացումը:ok
Չգիտեմ, մի շատ տհաճ զգացողություններով կարդացի այս ամենը, դաժանության հոտ էր փչում, կներեք կոպիտ արտահայտվելուս համար, բայց դա այդես է:

Կոպիտ չէր, լիովին համամիտ եմ Ձեզ հետ, ես նույնպես շատ վատ զգացողություններ ունեցա, հաղորդումը դիտելու ժամանակ. Մինչեւ հիմա դեռ այդ զգացողությունը (Խըխճի) չի՛ անցել.


գովազդ որպես դրական արդյունքներ ակնկալելը մի քիչ կասկածելի է, ավելի ճիշտ կլիներ նման գումարով օգնել՝ դոնորների հավանական թեկնածուներից գնել այդ երիկամներն ու գոնե մեկին փրկել, չէ՞ որ հիմա շատերն են վաճառում իրենց երիկամը հոժարակամ:
Եթե մարդիկ չեն ցանկանում անգամ իրենց մահից հետո սեփական օրգաններով ուրիշի կյանք փրկել ապա նման մարդկանց ոչ գովազդ, ոչ էլ շոու չի օգնի, որքան էլ այն սրտաճմլիկ ու ազդու լինի:

Այո, չցանկացողը դժվար նման համաձայնություն տա առհասարակ, բայց հուսանք, որ այս ձեռնարկը գովազդային տեսանկյունից մարդկանց կոգնի. wagamaffia-ն արդեն նշել է, որ 30.000 հազար հոգի ցանկություն է հայտնել նրանց օգնելու. Մեզ միայն մնում է ուրախանալ այդ հիվանդների համար.


գիտեմ BNN - ի մասին, որովհետև ապրում եմ Նիդերլանդներում

Ես նույնպես բնակվում եմ Ձեր թագավորությունում.:oy

Արամ
03.06.2007, 09:38
Հա շատ ուրախացանք պարզվեց որ ԴԱ ԲՈԼՈՐԸ ՈՒՂՂԱԿԻ ՇՈՈՒ ԷՐ:

Wisper
07.06.2007, 15:26
ՍԸՄԸՍ-ով փող աշխատելու ձև են գտել էլի... Տականքներ... :angry

Dr. M
15.06.2007, 21:50
Շոու չէ, Նիդերլանդներ չէ, բայց որ նման բաներ կատարվում է հենց մեր երկրում, հատկապես Գյումրիում, դա արդեն ցավալի է :( և ոչ միայն երիկամի բիզնես են անում, այլ խեղճ նորածիններին ինչի ասես չեն ենթարկում,(սկսած օրգանների հատումով, վերջացրած անոթների ու սաղմնային բջիջների վերցնումով) մի խումբ անբարոյականներ , որոնք զբաղվում են ապօրինի աբորտներով և հրաժարված երեխաների առք ու վաճառքով ընդ որում արտերկիր :( ու ամենակատաստռոֆիկն այն է, որ власть-ը ոչինչ չի անում, իսկ ամենայն հավանականությամբ դատախազությունն է աջակցում ......... այստեղ խոսքը գնում է 20000 եվրո և ավելի գումարների մասին խեղճ բալիկների առողջության հաշվին.որոնք հանրությանը հայտնի էլ չեն, գոյություն չունեն....
ԲԱ ՍԱ ՄԱՐԴԿԱՅԻՆ Է? :angry