PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայերեն թարգմանություն

Gosh
07.04.2006, 11:36
Chuk կարողա իմանաս, թե հայերեն ոնցա Visual Style կամ Theme, wallparer, links - ը թագմանվում ?

Նշում: Թեման ստեղծվել է Macromedia Flash 8 (http://www.akumb.am/showthread.php?t=38)թեմայում կատարված գրառումից:

Chuk
07.04.2006, 18:24
Հանդիպել եմ wallpaper-ի պաստառ թարգմանությանը, link-ը թարգմանվում է հղում:
Կոնկրետ "Visual Style" կամ "Visual Theme" արտահայտությունները չգիտեմ ոնց են թարգմանվում, բայց.
style - ոճ
theme - թեմա

Visual երբեմն թարգմանում են տեսողական, իսկ ես կարծում եմ որ հանգիստ կարելի է օգտագործել վիզուալ տերմինը:

Վազգեն
15.04.2007, 21:21
Երկոու տերմին ֆիզիկայից՝ Cold fusion և Nuclear fission:
Հայերեն ո՞նց ասեմ:
Ափսոս 10-րդ դասարանի ֆիզիկայի հայերեն դասագիրքս մոտս չի, յնտեղ պետք է որ այս տերմինները լինեն::(

curious
12.01.2012, 15:12
Կարողա իմանաք արդյոք ճիշտա նկարազարդ բացիկ թարգմանել picture- postcards բառը

Garik01
20.02.2012, 23:17
Կարո՞ղ եք ասել presentation և slide show բառերի հայերեն թարգմանությունների համարժեքները:

Varzor
21.02.2012, 14:30
Կարո՞ղ եք ասել presentation և slide show բառերի հայերեն թարգմանությունների համարժեքները:
Presentation - կախված կոնտեքստից` շնորհանդես, ներկայացում, ելույթ, զեկույց
Slide show - սահանկար, սահադիտում, շարժադիտում

Milen
03.10.2014, 21:34
«Дамы без кавалеров» ո՞նց կարելի ա թարգմանել, որ շատ պրիմիտիվ չլինի: «Տիկնայք առանց տղամարդկանց» ուղիղ թարգմանությունը մի տեսակ ա:

Արէա
04.10.2014, 04:33
«Дамы без кавалеров» ո՞նց կարելի ա թարգմանել, որ շատ պրիմիտիվ չլինի: «Տիկնայք առանց տղամարդկանց» ուղիղ թարգմանությունը մի տեսակ ա:

Միայնակ կանայք

_Հրաչ_
09.08.2015, 22:07
Բա չիմացաք, Մայքրոսոֆթը պլանշետը թարգմանել ա «գրասալիկ»։ Ի՞նչ եք կարծում, նորմա՞լ թարգմանություն ա։

Chuk
09.08.2015, 22:16
Բա չիմացաք, Մայքրոսոֆթը պլանշետը թարգմանել ա «գրասալիկ»։ Ի՞նչ եք կարծում, նորմա՞լ թարգմանություն ա։

«Մանրափափուկ պատուհաններ Ժ» ծրագրու՞մ է էդպես թարգմանված :))

Աթեիստ
09.08.2015, 22:18
Բա չիմացաք, Մայքրոսոֆթը պլանշետը թարգմանել ա «գրասալիկ»։ Ի՞նչ եք կարծում, նորմա՞լ թարգմանություն ա։

Ընդունելի տարբերակ ա։ Նոր բառ, որը լսելիս արդեն հասկանում ես թե ինչի մասին ա խոսքը։

_Հրաչ_
09.08.2015, 22:21
«Մանրափափուկ պատուհաններ Ժ» ծրագրու՞մ է էդպես թարգմանված :))

Մանրափափուկը չեմ գտել։ :D Տեղը կասե՞ս։

Ընդունելի տարբերակ ա։ Նոր բառ, որը լսելիս արդեն հասկանում ես թե ինչի մասին ա խոսքը։

Հասկանալը՝ հա, բայց պետք ա լայն կիրառություն գտնի, որ բոլորը հասկանան։ Կարծեմ իրանց շնորհիվ ա, չէ՞, որ չեղարկել բառը մտավ կիրառության մեջ։

Chuk
09.08.2015, 22:23
Մանրափափուկը չեմ գտել։ :D Տեղը կասե՞ս։
Չկա, ուղղակի վատ թարգմանություններն էդպես ենք ծաղրում :)

Chuk
09.08.2015, 22:24
Ընդունելի տարբերակ ա։ Նոր բառ, որը լսելիս արդեն հասկանում ես թե ինչի մասին ա խոսքը։

Արտ, լու՞րջ, դու գրասալիկ ես լսում ու պատկերացնում ես պլանշե՞տ :o

Չեմ բացառում, որ գործածության մեջ մտնի ու էդ ժամանակ դառնա սովորական ու հասկանալի: Բայց ես հաստատ գրասալիկ լսելուց կպատկերացնեի ինչ-որ կերամիկական կաֆել, որի վրա գրելու հնարավորություն կա :))

_Հրաչ_
09.08.2015, 22:25
Չկա, ուղղակի վատ թարգմանություններն էդպես ենք ծաղրում :)

Ափսոս։
Ի դեպ, էն բազմակի մեջբերումների խնդիրը դեռ չի վերացել։ Ամեն անգամ մեջբերելիս նախորդ մեջբերումները բերում ա պատասխանի դաշտում։

Աթեիստ
09.08.2015, 22:26
Արտ, լու՞րջ, դու գրասալիկ ես լսում ու պատկերացնում ես պլանշե՞տ :o

Չեմ բացառում, որ գործածության մեջ մտնի ու էդ ժամանակ դառնա սովորական ու հասկանալի: Բայց ես հաստատ գրասալիկ լսելուց կպատկերացնեի ինչ-որ կերամիկական կաֆել, որի վրա գրելու հնարավորություն կա :))

Արտ, մայրական սալիկից հետո իմ մոտ սալիկն էլ կաֆելի հետ չի ասոցացվում ։)

Chuk
09.08.2015, 22:27
Արտ, մայրական սալիկից հետո իմ մոտ սալիկն էլ կաֆելի հետ չի ասոցացվում ։)

Ես մեկ է, շարունակում եմ «մայր պլատա» տարբերակը նախընտրել: «Պլատա» հավես հայերեն բառ ա:

Chuk
09.08.2015, 22:47
Արտ, մայրական սալիկից հետո իմ մոտ սալիկն էլ կաֆելի հետ չի ասոցացվում ։)

Նոր հետաքրքրության համար տասից ավելի օնլայն ընկերոջ գրեցի նույն բանը «Ստատիստիկա եմ անցկացնում, մի հատ հարց կարո՞ղ եմ տալ», հաստատական պատասխանից հետո հարցնում եմ «Դու գրասալիկ ունե՞ս»:

Բոլորի արձագանքը նույնն էր՝ «էդ ի՞նչ ա»:

Էնպես որ թեև հարցումս թերի ա՝ սակավաթիվ լինելու, ստատիստիկայի մեթոդներին չհետևելու պատճառով, բայց իմ համար բավարար ա եզրակացնելու, որ հեչ էլ ընկալելի չի, լսելուց չես հասկանում, թե ինչի մասինա խոսքը:

Աթեիստ
09.08.2015, 23:01

Հարցը սենց ձևակերպի. ի՞նչ ես կարծում, ի՞նչ ա գրասալիկը։

Երբ որ համացանց բառը նոր էին հորինել, նույն կերպ կարայիր սաղին հարցնեիր «տանը համացանց ունե՞ս» ու էլի լսեիր «էդ ի՞նչ ա»։

Chuk
09.08.2015, 23:02
Հարցը սենց ձևակերպի. ի՞նչ ես կարծում, ի՞նչ ա գրասալիկը։

Հո շտո, գդե, կագդա չենք խաղում: Իրավիճակը լինելու ա էսպես, մարդը որևէ տեղ հանդիպելու ա էդ բառին: Եթե իրան շատ հետաքրքրող լինի, կարող ա խորանա ու հասկանա: Հակառակ դեպքում առանց հասկանալու, թե ինչի մասին ա խոսքը, անցնելու ա առաջ:

Chuk
09.08.2015, 23:52
Հարցը սենց ձևակերպի. ի՞նչ ես կարծում, ի՞նչ ա գրասալիկը։

Երբ որ համացանց բառը նոր էին հորինել, նույն կերպ կարայիր սաղին հարցնեիր «տանը համացանց ունե՞ս» ու էլի լսեիր «էդ ի՞նչ ա»։

Ի դեպ մի քանի հոգու հարցը տվեցի էդպես, մենակ Ուլուն գուշակեց, դրա համար գրածիդ շնորհակալություն տվեց :))

Արտ, ես վերևում էլ էի գրել, մեջբերեմ.

Չեմ բացառում, որ գործածության մեջ մտնի ու էդ ժամանակ դառնա սովորական ու հասկանալի:
Ու այո, երբ որ նոր էր համացանցը գործածության մեջ մտել, շատերը չէին հասկանում:

Ու ի դեպ, չնայած ես էսօր ակտիվորեն օգտագործում եմ թե՛ համացանց, թե՛ համակարգիչ բառերը, դեմ եմ եղել դրանք թարգմանելուն: Ու հիմա էլ կնախընտրեի, որ թարգմանած չլինենք: Ուրիշ հարց, որ համակերպվում եմ, որ մտել ա լեզվի մեջ ու ես էլ եմ կիրառում:

StrangeLittleGirl
13.08.2015, 17:23
Խրվակներ :D Մի ժամ մտածում եմ՝ էդ ինչ ա:

Chuk
13.08.2015, 17:33
Խրվակներ :D Մի ժամ մտածում եմ՝ էդ ինչ ա:

plugin բառն են տենց թարգմանել :( :))

StrangeLittleGirl
13.08.2015, 17:35
plugin բառն են տենց թարգմանել :( :))
Հա :)) Եթե կողքի նշանը չտեսնեի, տենց էլ չէի ջոկի՝ ինչ ա: Ու էդպիսով ես հաջող արեցի հայերեն վորդփրեսին: Լիքը սենց բառեր կային, որ չէի ջոկում ինչ են նշանակում:

Chuk
13.08.2015, 17:37
Հա :)) Եթե կողքի նշանը չտեսնեի, տենց էլ չէի ջոկի՝ ինչ ա: Ու էդպիսով ես հաջող արեցի հայերեն վորդփրեսին: Լիքը սենց բառեր կային, որ չէի ջոկում ինչ են նշանակում:

Իսկ ես wordpress-ի լավ թարգմանություն ունեմ :P
Սեփական արտադրության: Ճիշտ ա մեջը լիքը դզելու բան կա, բայց քո տեսածից հաստատ լավն ա:

StrangeLittleGirl
13.08.2015, 17:41
Իսկ ես wordpress-ի լավ թարգմանություն ունեմ :P
Սեփական արտադրության: Ճիշտ ա մեջը լիքը դզելու բան կա, բայց քո տեսածից հաստատ լավն ա:

Դե ես ի՞նչ անեմ, որ սեթինգներում փոխում եմ հայերեն, էդ ա բերում :))

Chuk
13.08.2015, 17:44
Դե ես ի՞նչ անեմ, որ սեթինգներում փոխում եմ հայերեն, էդ ա բերում :))

Ոչ մի բան, իմ արածը կարող ես օգտագործել, եթե առանձին դոմեն ու հոստինգ ունենաս, իրանց սերվիսից օգտվելուց չես կարող:

Sambitbaba
14.08.2015, 20:05
Ժող, "սթիքեր" բառի հայերենը ո՞րն է...

Ուլուանա
14.08.2015, 22:27
Ժող, "սթիքեր" բառի հայերենը ո՞րն է...
Ընդհանրապես «տիպ» բառն ա ընդունված եղել դեռ տասնյակ տարիներ առաջվանից։ Բայց դե դա էլ իրականում հայերեն բառ չի։ Չեմ լսել բուն հայերեն թարգմանություն, բայց կարելի ա, օրինակ, կպչուկ ասել կամ կպուկ :))։

Sambitbaba
15.08.2015, 07:51
Ընդհանրապես «տիպ» բառն ա ընդունված եղել դեռ տասնյակ տարիներ առաջվանից։ Բայց դե դա էլ իրականում հայերեն բառ չի։ Չեմ լսել բուն հայերեն թարգմանություն, բայց կարելի ա, օրինակ, կպչուկ ասել կամ կպուկ :))։

Ուրախ բառ հորինեցիր, Ան ջան... Բայց մի քիչ շատ չի՞ անլուրջ...:)
Միգուցէ ուրիշ առաջարկներ է՞լ լինեն:

Բայց հաստատ, ավելի լավ է "կպչուկ", քան "տիպ": :aha

Արէա
15.08.2015, 08:09
Ընդհանրապես «տիպ» բառն ա ընդունված եղել դեռ տասնյակ տարիներ առաջվանից։ Բայց դե դա էլ իրականում հայերեն բառ չի։ Չեմ լսել բուն հայերեն թարգմանություն, բայց կարելի ա, օրինակ, կպչուկ ասել կամ կպուկ :))։

Տիպ - տպել, մաքուր հայերեն բառ ա։
Հայերեն չի «տեսակ» իմաստով։ Իսկ էդ կպչունների իմաստով լավ էլ հայերեն ա։ Նոր բառ հորինելու իմաստը չեմ տեսնում, մանավանդ որ ընդունված բառ ա մարդկանց մոտ։
«Պիտակ» էլ կարելի ա ասել։

Sambitbaba
15.08.2015, 10:37

Հարցը "տիպ" բառի հայերեն լինել-չլինելը չի, Արէա ջան: Ուղղակի ինձ թվում է, որ տիպն ու սթիքերը տարբեր բաներ են: Մեջս իրար ինչ-որ չեն կպնում...:(

Հետաքրքիր է, չէ՞, որ հայերեն ու անգլերեն լրիվ նույն բառն է. տիպ - tipe...:think

Բայց այստեղից էլ` մի նոր խնդիր... Ստացվում է, որ տիպը` թայփն է: Իսկ սթիքերը՞...:8

смуглянка
11.01.2016, 16:00
Բարևներ:
Որևէ մեկը գիտի՞ unibrow (однобровый) երևույթը արտահայտող հայերեն մեկ բառ կա՞

Sambitbaba
11.01.2016, 22:04
Բարևներ:
Որևէ մեկը գիտի՞ unibrow (однобровый) երևույթը արտահայտող հայերեն մեկ բառ կա՞

Միակամա՞ր...

Chuk
12.01.2016, 12:56
սաշիկ

Ուլուանա
12.01.2016, 23:00
Միակամա՞ր...
Բայց ինչի՞ կամար, եթե խոսքը հոնքի (ունքի) մասին է։

Ճիշտն ասած՝ չեմ հանդիպել նման բառի, բայց ես կթարգմանեի միահոն(ք) կամ միունքանի։

Sambitbaba
13.01.2016, 09:53
Բայց ինչի՞ կամար, եթե խոսքը հոնքի (ունքի) մասին է։

Մոռացել ե՞ս, Ան ջան, մի հատ երգ կար է... "Հոնքերդ` (միա)կամար... սարի ծաղիկ ես":)

Իսկ եթե լուրջ, գրելիս ուղղակի աչքերիս առջև միակամար կամուրջ էր և ինձ թվաց, թե հարղցն ավելի լայն է, քան հոնքերը...

Իսկ կամուրջի հարցով` Մեֆը երևի ավելի լավ իմանա: Շատ հնարավոր է, որ սխալ եմ...:8

Նիկեա
13.06.2016, 16:13
Բարևներ:
Որևէ մեկը գիտի՞ unibrow (однобровый) երևույթը արտահայտող հայերեն մեկ բառ կա՞

ինձ թվում ա` էդ բառը "կցահոն"-ն ա :))

Քրմապետ
01.10.2018, 17:41
Ողջույն, սիրելի Ակումբցիներ։

to scroll-ի հայերեն կարգին թարգմանություն ունե՞նք։

Ես անձամբ նախընտրում եմ «շարժվել էջով», նմանորեն՝ scroll up - «շարժվել էջով վեր», scroll down - «շարժվել էջով վար/ներքև», scroll to something - «շարժվել (էջով) դեպի էսինչը»։

Իմ ասած դեպքում scroll-ը որպես գոյական չեմ պատկերացնում՝ էջով շարժո՞ւմ։ :think

Իմիջիայլոց, կա սահել/սահեցնել տարբերակը, բայց իմ կարծիքով դա ավելի շատ swipe-ն ա։
Կարելի ա դիտարկել սահել - scroll ու սահեցնել - swipe մասնավորեցումը, բայց դա արդեն շփոթ կդառնա։

Chuk
01.10.2018, 19:24
Ես սահեցնել եմ օգտագործում։

Քրմապետ
01.10.2018, 19:49
Ես սահեցնել եմ օգտագործում։Բա եթե նույն համատեքստում swipe կա՞, նույնանում են։

Sent from my SM-A520F using Tapatalk

Chuk
02.10.2018, 01:48
Բա եթե նույն համատեքստում swipe կա՞, նույնանում են։

Sent from my SM-A520F using Tapatalk

Swipe առիթ չի եղել օգտագործել, բայց համանունների մեջ սարսափելի բան չեմ տեսնում:

Ձայնալար
05.10.2018, 15:13
ԳլԴորել :)