PDA

Դիտել ողջ տարբերակը : Աֆորիզմներ, իմաստուն մտքեր...



Էջեր : [1] 2 3 4

Ուլուանա
21.03.2006, 18:51
Այստեղ կարող եք տեղադրել ձեզ դուր եկած աֆորիզմները, ձեր կարծիքով, իմաստուն մտքերը...

Մասսագետ
22.03.2006, 00:44
Դե սկսեմ ես:
Ոչ ոք արժանի չէ քո արցոունքներին, իսկ ով արժանի է չի լացացնի քեզ:
Մի քիչ լավ չստացվեց տարգմանու, անգլերենն էլ դնեմ:
No person deserves your tears, and who deserves them won't make you cry.

lateralis
22.03.2006, 01:30
Կտրված ձեռքն արդեն դրախտում է:

Շեյխ Ֆարիդուդդին

lateralis
22.03.2006, 01:57
Հետեւիր մտքերիդ` դրանք բառեր են դառնում.
Հետեւիր բառերիդ` դրանք գործեր են դառնում.
Հետեւիր գործերիդ` դրանք դառնում են սովորություն.
Հետեւիր սովորություններիդ` դրանք դառնում են բնավորություն.
Հետեւիր բնավորությանդ` դա դառնում է ճակատագիր:

Ուլուանա
22.03.2006, 10:06
Երբ երիտասարդ էի, ուզում էի բարեփոխել աշխարհը, հասուն տարիքում ցանկանում էի փոխել իմ երկիրը, երբ տարիքս առա, ուզում էի ընտանիքս բարեփոխել, բայց միայն մահվան մահճում հասկացա, որ պիտի փոխեի ինքս ինձ, արդյունքում գուցե փոխվեին իմ ընտանիքը, երկիրն ու աշխարհը... :think
Ուինսթոն Չերչիլ

Ուլուանա
22.03.2006, 10:15
Հայր դառնալը շատ հեշտ է, հայր լինելը, ընդհակառակը՝ շատ դժվար։
Վիլհելմ Բուշ

Շատ տղամարդիկ, սիրահարվելով այտի փոսիկին, սխալմամբ ամուսնանում են ամբողջ աղջկա հետ։
Սթիվեն Լիքոք

Ուլուանա
22.03.2006, 10:24
Չկա ավելի տանջալից բան, քան հենց նոր կատարածդ հիմարության գիտակցումը։
Ի. Տուրգենև

Ինչքան մեծ է թվում քեզ քո տառապանքը, այնքան փոքր ես դու։
Վաչագան Սարգսյան

lateralis
22.03.2006, 11:31
Կնոջ խելքը բնովի է և ոչ թե գնովի:

Խաչիկ Դաշտենց

StrangeLittleGirl
22.03.2006, 20:39
Սովորելը սոսկ ճշտումն է այն ամենի, ինչն արդեն գիտես...
...ՈՒսուցանելը՝ հիշեցնել մյուսներին, որ իրենք ամեն ինչ նույնքան լավ գիտեն, որքան դու:
Դու ամենից լավ ուսուցանում ես այն ամենը, ինչը հենց քեզ է ամենից հարկավոր, որ սովորես
Պնդելով, թե ինչ-որ բան չես կարողանում, քեզ զրկում ես Ամենազորությունից:
Եթե դու ինչ-որ ժամանակ վարժվես ապրել որպես հորինված կերպար, կհասկանաս, որ հորինված բնավորությունները երբեմն ավելի իրական են, քան մարմին ու սիրտ ունեցող մարդիկ:
Ցանկացած մարդ հայտնվում է քո կյանքում, բոլոր դեպքերը կատարվում են քեզ հետ, որովհետև դու նրանց դեպի քեզ ես ձգում: Ընտրությունը՝ ինչպես վարվես նրանց հետ՝ կախված է քեզնից:
Ռիչարդ Բախ

StrangeLittleGirl
22.03.2006, 20:47
Ծիծաղն արև է, նա վտարում է ձմեռը մարդու դեմքից:
Վիկտոր Հյուգո

Սահմանանափակ մտքերը միայն ուրիշների մոտ են սահմանափակվածություն նկատում:
Ջեք Լոնդոն

Եթե մտադրվել ես որևէ բան անել, երբեք մի հարցնի հետևանքների մասին: Այլապես ուզածդ երբեք չես անի:
Էրիխ Մարիա Ռեմարկ

StrangeLittleGirl
22.03.2006, 20:51
Չեմ հավատում, որ պատերազմում միայն ղեկավար գործիչներն են մեղավոր, միայն կապիտալիստներն ու կառավարությունները: Օչ, ըստ երևույթին, փոքր մարդիկ էլ են մեղավոր, այլապես ամբողջ ժողովրուդը չէր մասնակցի պատերազմին: Ըստ երևույթին, մարդկանց մեջ նստած է ոչնչացնելու, սպանելու, վայրագություն անելու կիրքը, և մինչև որ ամբողջ մարդկությունը լրիվ չփոխվի, պատերազմները դեռ կշարունակվեն:
Աննա Ֆրանկ

Սահակ
23.03.2006, 02:18
Եթե խոսեմ մարդկանց և հրեշտակների լեզուներով, բայց սեր չունենամ, ինչո՞վ պիտի տարբերվեմ պղնձե շեփորից, որ հնչում է, կամ ծնծղաներից, որ ղողանջում են։ Եթե մարգարեության պարգև ունենամ, կարողանամ բոլոր խորհուրդների խորքը թափանցել ու հասնեմ ամբողջական գիտության, և եթե նույնիսկ լեռները տեղափոխելու չափ ուժեղ հավատ ունենամ, բայց սեր չունենամ, ես ոչինչ չարժեմ։ Ի՞նչ օգուտ, եթե իմ ամբողջ ունեցվածքն աղքատներին տամ և նույնիսկ իմ մարմինը կրակի մատնեմ. եթե սեր չունենամ, ոչնչից չեմ օգտվում։

Սեր ունեցողը համբերատար է լինում, քաղցրաբարո։ Սեր ունեցողը չի նախանձում, չի գոռոզանում, չի հպարտանում, անպատշաճ վարմունք չի ունենում, միայն ինքն իր մասին չի մտածում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախակից է լինում ճշմարտությանը։ Սեր ունեցողը միշտ զիջում է, միշտ հավատում, միշտ հույս է տածում, միշտ համբերում։

Սերն անվախճան է, մինչդեռ մարգարեական պատգամներն այս կյանքի հետ վերջ պիտի գտնեն, հրեշտակների լեզուներով խոսալը կդադարի, գիտություննել վերջ կգտնի։ Այժմ մեր իմացածն անկատար է, և մեր մարգարեություններն էլ՝ մասնակի։ Բայց երբ գա կատարյալը, այս անկատարությունը վերջ պիտի գտնի։

Երբ երեխա էի, երեխայի պես էի խոսում, երեխայի պես խորհում և երեխայի պես տրամաբանում, իսկ երբ տղամարդ դարձա, երեխայական բոլոր բաները մի կողմ դրեցի։ Նույնպես էլ մենք այժմ Աստծուն տեսնում ենք աղոտ կերպով, կարծես հայելու միջից, բայց երբ ամեն բանի կատարումը գա, նրան կտեսնենք դեմառդեմ։ Այժմ միայն մասնակիորեն եմ ճանաչում Աստծուն, բայց այն ժամանակ պիտի ճանաչեմ ամբողջապես, ճիշտ ինչպես ինքն է ճանաչում ինձ։

Այժմ, ուրեմն, կարևոր միակ բաներն են՝ հավատը, հույսը և սերը, իսկ այս երեքից մեծագույնը սերն է։

Ա կորնթացիներին 13

Ուլուանա
23.03.2006, 11:59
Մենք ամբողջ կյանքում գնում ենք դեպի ապագա ու չենք նկատում, թե ինչպես դարձանք անցյալ։

Հիվանդագին ինքնասիրություն ունեցողին թվում է, թե մարդիկ իրեն խոցելու համար են մեռնում։

Մեղքը մագնիս է, մարդը՝ երկաթի կտոր։ Չկպչելու համար մարդ ոսկի պիտի դառնա։

«Ես ոտքերից բավականին բարձր եմ»,- հպարտությամբ մտածում էր քիթը, երբ հանկարծ ոտքերը սայթաքեցին, և քիթը կպավ գետնին...
Վաչագան Սարգսյան

StrangeLittleGirl
23.03.2006, 21:39
Ստորև բերված միտքը փոխել է իմ կյանքը

Ի՞նչ արժանիք կունենաք, եթե բարիք անեք միայն նրանց, որոնք բարիք են անում ձեզ:
Ղուկաս 6:33

Մասսագետ
24.03.2006, 01:55
Տարօրինակ ժողովուրդ են այս տղամարդիկ: Ամբողջ կյանքում կռվում են քահանաների դեմ, բայց նվիրում աղոթագիրք...

Հավանաբար աստծո դեմ կռվում հաղթել է սատանան և այդ նա է հիմա բազմած երկնային գահին, որը սակայն չի հայտնոում իր ով լինելը, որպեսզի ծուխակ գցի միամիտներին...

Գ.Գ. Մարկես

Մեր վրեժը մեզ կործանում է, մեր անցյալի բեռան տալկ մեր փխրուն ուսերը փուլ են գալիս, մեն-միակ անգամ այս արև աշխարհ եկած մարդու մեր ճանապարհը խոտորվում, մոլորվոում ոու կորչում է...

այլ է երբ թիկոունքդ սլավոն եղբայրներիդ ես անում և ֆաշիզմից հաշիվ պահանջում քո մոխրացած խատինի համար, և լիովին այլ բան՝ երբ ապրում ես մի երկրում, ուր հերոսացնում ու արձան են կանգնեցնում քո երեխայի ու ծնողի, գյոուղի ոու երկրի դահիճներին...

Մի քիչ ավելի ծարավի լինել քան մենք ենք, օժտվելու տարիքում մեզ մի քիչ ավելի օժտել, համայնքին այսքան չապավինել, տկարությունն այսքան չհանդուրժել, մի հրեայի, մի գերմանացու չափ աշխատել մեր միավորի, մեր երեխայի վրա... ապա՝ երկու օրվա հաց ու երկուօրյա ընթացքի հեռանկար,- և դու տես, թե քո չարը, իմ անկարը, Թումանյանի դառնացածը աչքներիս առջև ինչպես է դառնում աշխարհի ամենաբարի, ամենասիրելի ժողովուրդը. երկու օրվա հաց, երկուօրյա ընթացքի հեռանկար՝ և ի՜նչ հիանալի ժողովուրդ բարձրացավ քսանականներին իսկապես դառը ժամանակից՝ իմ ծնողների ժողովուրդը. մի քիչ ջանք ինքներս մեզ վրա և ընթացքի երկուօրյա հեռան կամ հեռանկարի թեկուզ պատրանք՝ և տես թե ինչ շիտակ, արդարամիտ, ինչ քաջ ժողովուրդ է բարձրանալու՝ իմ որդիների ժողովուրդը:

Հ. Մաթևոսյան

Լոս
24.03.2006, 03:38
no one dies virgin. life ***** everyone
Զեպ Լոնդոն

Մասսագետ
24.03.2006, 22:23
եթե դու քեզ թեկուզ մի օր երջանիկ ես զգում, նշանակում ա քեզնից ինչ-որ բան թաքցնում են:

Ուլուանա
25.03.2006, 12:30
Քաղաքները պետք է կառուցել գյուղերում, որտեղ օդն անհամեմատ ավելի մաքուր է։
Անրի Մուրիե

Ծննդյան օրերը նշվում են նրա համար, որպեսզի մեր ծանոթները կարողանան ազատվել այն անպետք իրերից, որ ստացել են իրենց ծննդյան օրը։
Անհայտ հեղինակ
:P

Ուլուանա
27.03.2006, 17:13
Ծերանալը ձանձրալի է, բայց դա երկար ապրելու միակ միջոցն է։
Բեռնարդ Շոու

Ամենակարևոր հաղթանակը սեփական «ես»-ի նկատմամբ տարած հաղթանակն է։ Սեփական «ես»-ի կողմից հաղթված լինելը և ամոթ է, և նվաստացուցիչ։
Պլատոն :think

Վազգեն
29.03.2006, 05:00
Անհնար է միաժամանակ լինել վատ մարդ, բայց լավ հայ, անհնար է միաժամանակ լինել անկատար մարդ, բայց կատարյալ հայ։

Մի օր հայությունը պետք է ների թուրքերին, բայց ոչ թե նրանց առջև ծնկի իջած, այլ նրանց ծնկի իջեցրած։

Ամեն մի կուսակցության անդամի նշանաբանը պետք է լինի՝ կուսակցությանս հետ, բայց ազգիս համար։

Հայրենիքը պետք է սիրել անկախ այնտեղ տիրող քաղաքական ռեժիմից և ձեր քաղաքական համոզմունքներից։

Սիրե՞լ - սիրում են և՛ շուկան, ուր կարելի է շահել. սիրում են դրամը, հաճույքը, հարմարությունը - անցողական սակավարժեք հազար ու մեկ բաներ: Իսկ Հայրենիքը - դա, իբրև գերագույն արժեք - պատկանում է սրբազան այն առարկաների կարգին, որոնք պաշտվում են նա՜և: Սիրում ենք շա՜տ բաներ, բայց արյուն չենք թափում նրանց համար: Հայրենիքը, սակայն, պահանջում է ո՛չ միայն մեր սիրտը, այլև` մեր արյունը, երբ դա անհրաժեշտ է իր գոյության համար: Սերն ավելի իրավունք է ճանաչում, պաշտամունքը` պարտականություն:


Գարեգին Նժդեհ

Եկեք Նժդեհի այս խոսքերը ականջներիս օղ անենք։:)
Ես

Լոս
29.03.2006, 16:32
-Այ աննննոռռռմալլ!!
ոմանց համար վիրավորանք է, իսկ ոմանց համար հաճելի կոմպլիմենտ.

Ուլուանա
31.03.2006, 11:35
Յուրաքանչյուր ժողովուրդ, իմ պատկերացմամբ, զորեղ մի ծառ է, որի արմատները հայրենի հողում են, իսկ ծաղիկներով ու պտուղներով ծանրաբեռնված ճյուղերը պատկանում են ամբողջ աշխարհին։

Մարդուն ծնում է իր ժամանակը։ Դա ճիշտ է, ուրիշ կերպ չի լինում։ Բայց ծնվում են մարդիկ, իհարկե, շատ հազվադեպ, որոնք շատ ավելի մեծ են, քան իրենց ժամանակը և առհասարակ ժամանակները։
Մարտիրոս Սարյան

Մասսագետ
31.03.2006, 21:54
Կին@ կանացի պայուսակի նման է, այնտեղ չի կարելի գտնել այն, ինչ փնրտում ես:
Ռիշարդ Դոռոդա

Կինը մարդկային էակ է, ով հագնվում է, խոսում է և հանվում է:
Վոլտեր

Կինը Աստծո երկրորդ սխալն է:
Նիցշե

Եթե իրոք ուզում եք իմանալ, թե ինչ է մտածում կինը, նայեք նրան, բայց մի լսեք:
Օսկար Ուայլդ

Բոլոր կանայք իրենց համարոում են անփոխարինելի ու համարում են, որ կարող են հեշտությամբ փոխարինել ցանկացած ուրիշին:
Պիտիգռիլլի

Ամենը մարդու ձեռքին է, իսկ մարդը՝ կնոջ:
Ալեքսանդր Ֆյուրստենբերգ

Մտքերը և կանայք միասին չեն գալիս:
Ժվանեցկի

Կա երկու ձև կնոջը ղեկավարելու, բայց ոչ ոք դրանք չգիտի:
Ֆռենկ Հաբբարդ

Կինը լացում ա, որովհետև չգիտի ինչ ա ուզում, իսկ տղամարդը լացում ա, որովհետև կինը չգիտի ինչ ա ուզում:

Ուլուանա
01.04.2006, 18:31
Մենք միշտ խոսում ենք ծառի ճյուղերի ու տերևների մասին, իսկ արմատներին չենք էլ փորձում մոտենալ։

Բարոյականությունը շատ ավելի դժվար, շատ ավելի ուշ է վերականգնվում, քան նույնիսկ ամենաքայքայված տնտեսությունը։
Պերճ Զեյթունցյան

Մասսագետ
04.04.2006, 01:46
աշխարհը բեմն է, մարդիկ՝ դերասանները (Շեքսպիր)
այլ տարբերակ՝ աշխարը մոխրամանն է, մարդիկ՝ ծխախոտները:

Ուլուանա
06.04.2006, 17:57
Ընկերոջ համար մեռնելն այնքան դժվար չէ, որքան այնպիսի ընկեր գտնելը, հանուն որի արժե մեռնել։
Միգել Սերվանտես

Մարդը կոտորակի նման է. համարիչն այն է, ինչ նա կա, իսկ հայտարար՝ ինչ նա մտածում է իր մասին։ Որքան մեծ է հայտարարը այնքան փոքր է կոտորակը։
Ժան-Ժակ Ռուսո

Դուք ենթադրում եք, որ հիմարացրիք այդ մարդուն, իսկ նա ոչինչ էլ չնկատեց, դե, իսկ եթե միայն ձևացրե՞ց, թե չնկատեց, այդ դեպքում ո՞վ է ավելի շատ հիմար վիճակում՝ դու՞ք թե՞ նա։
Ժան դը Լաբրյուեր

Գեվորգ
09.04.2006, 06:48
կինը մարդու բարեկամն է !!!
հեղինակն անհայտ է

otar
09.04.2006, 11:09
տղամարդն ուժ է, իսկ կինն այն ուղեղն է, որ կառավարում է այդ ուժով: :oy

Ուլուանա
09.04.2006, 17:39
Ժողովրդավարությունը ժողովրդի բարօրության համար ժողովրդի օգնությամբ ժողովրդի հիմարացումն է։

Պատկերացրեք, թե ինչ լռություն կտիրեր, եթե մարդիկ ասեին միայն այն, ինչ գիտեն։

Հին ու բարի ժամանակներում գրքեր գրում էին գրողները, բայց կարդում էին բոլորը, իսկ հիմա գրքեր գրում են բոլորը, բայց չի կարդում ոչ ոք։
Օսկար Ուայլդ

Պատկերացնու՞մ եք, փաստորեն, դեռևս Օսկար Ուայլդի ժամանակ արդեն այդպես էր...

Մասսագետ
14.04.2006, 02:34
Աստված գոյություն ունի, բայց ես չեմ հավատում իրեն:
Օսիպ Բրիկ

Հավատալ աստծուն անհնար է, չհավատալը՝ աբսուրդ:
Վոլտեր

Շատերն են հավատում աստծուն, բայց քչերին է աստված հավատում:
Մարտտի Լարնի

Չգիտեմ գոյություն ունի աստված, թե ոչ, բայց իր վարկանիշի համար ավելի լավ կլիներ, որ գոյություն չունենար:
Ժուլ Ռենար

Ի՞նչ կարող ենք ասել աստծո մասին, ոչինչ: Ի՞նչ կարող ենք ասել Աստծուն, ամեն ինչ:
Մարինա Ցվետաևա

Այն Աստծուն, որին կարելի է հասկանալ, արդեն աստված չի:
Սոմերսեթ Մոեմ

Իսկական մարդը կազմված է հարցերից, իսկական աստվածը՝ պատասխաններից:
Ստանիսլավ Եժի Լեց

Աստված չունի կրոն:
Մահաթմա Գանդի

Աստված կների ինձ այն հիմարությունների համար, որոնք ասացի ես նրան, ինչպես ես եմ ներում իմ հակառակորդներին այն հիմարությունների համար, որոնք գրում են իմ դեմ, չնայած նրանք ինձնից այնքան ցածր էին կանգնած, ինչքան ես եմ կանգնած քեզնից, Աստված Իմ:
Հենրիխ Հեյնե

Ամենայն հավանականությամբ աստված ծիծաղում է, որովհետև գիտի, թե ինչպես է վերջանալու այս ամենը:
Հարվի Քոքս

Մասսագետ
17.04.2006, 03:29
Սկզբում աստվածը ստեղծեց տղամարդուն: Հետո ստեղծեց կնոջը: Հետո աստված խղճաց տղամարդուն ու տվեց նրան ծխախոտ:
Մարկ Տվեն

Ես ինձ իրավունք եմ վերապահում երբեք չծխել մեկ ծխախոտից ավելին միառժամանակ:
Մարկ տվեն

Ես ինձ իրավունք եմ վերապահում երբեք չծխել քնած ժամանակ և երբեք չխուսափել ծխելուց, երբ քնած չեմ:
Մարկ Տվեն

Ծխելը թողնելուց հեշտ բան չկա, ես արդեն երեսուն անգամ թողել եմ:
Մարկ Տվեն

Ես շատ տղամարդկանց եմ տեսել, որոնք իրենց ոսկին վերածել են ծխի, բայց դուք առաջինն եք, ով ծուխը վերածեց ոսկու:
Էլիզաբետ առաջին - ՈՒոլտեր Ռալիին, ով բերել է ծխախոտը Ամերիկայից Անգլիա

Ծխելը թույլ է տալիս հավատալ, որ դու ինչ-որ բան ես անում , երբ ոչինչ չես անում:
Ռալֆ Էմերսոն

Ես ծխում եմ տասնհինգից քսան սիգար օրը: Իմ տարիքում պետք է քեզ սահմանափակես:
Ջորջ Բերնս

Համբերատարություն կարելի է սովորել ծխողներից: Դեռ ոչ մի ծխող չի բողոքել, որ չծխողները չեն ծխում:
Սանդրո Պերտինի

Ծխախոտը հնարավորություն է տալիս խելացի մարդուն մտածել, իսկ հիմարին՝ պահել ինչ-որ բան բերանում:
«Տռիշմենի պարադոքսը»

Եթե դուք կարծում եք, որ նիկոտինը ազդեցություն չի թողնում կնոջ ձայնի վրա, փորձեք թափ տալ մոխիրը գորգին:
Ժան Ռիշար

Սկսում ես ծխել, որպեսզի ապացուցես, որ դու տղամարդ ես: Հետո փորձում ես թողնել ծխելը, որպեսզի ապասուցես, որ դու տղամարդ ես:
Ժորժ Սիմենոն :this

Հիմա այնքան են գրում ծխելու վնասակար լինելուց, որ ես վերջնականապես որոշել եմ թարգել կարդալը:
Ջոզեֆ Կատտեն

Սահակ
17.04.2006, 04:23
God is dead.
Nietzsche

Nietzsche is dead.
God

Մի հատ էսի հայերեն թարգմանեք։

Ուլուանա
17.04.2006, 11:04
God is dead.
Nietzsche

Nietzsche is dead.
God

Մի հատ էսի հայերեն թարգմանեք։
Աստված մեռած է։
Նիցշե

Նիցշեն մեռած է։
Աստված

Ուլուանա
17.04.2006, 11:10
Այն կինը, որին բոլորը սառն են համարում, պարզապես դեռ չի հանդիպել մի մարդու, որն իր մեջ կրակ արթնացներ։
Ժան դը Լաբրյուեր

Երբ մեզ հաջողվում է խաբել ուրիշներին, նրանք հազվադեպ են մեզ այնքան հիմար թվում, որքան որ ինքներս ենք մեզ թվում, երբ ուրիշներին է հաջողվում խաբել մեզ։
Լարոշֆուկո

Tigran
17.04.2006, 13:51
Լռողները միշտ խելոք են լինում: Մինչև անգամ այն հիմարը, որ լռում է` խելոք է: Կնշանակի այնքան խելք ունի որ հասկանում է թե հիմար է, ուստի լռում է, որ չիմանան թե հիմար է:

Tigran
17.04.2006, 14:04
Ճշմարտությունը հաճախ այնքան պարզ է լինում, որ մարդիկ դրան չեն հավատում:

Ուլուանա
17.04.2006, 20:52
Հեղափոխությունները հորինում են ռոմանտիկները, իրականացնում են ֆանատիկոսները, օգտվում են սրիկաները։
Բիսմարկ

Tigran
20.04.2006, 09:54
Ով փոս փորի` մեջը կընկնի, ով քար գլորի` իր վրա կդառնա: Այս արտահայտությունը ժողովրդական, այն էլ հայկական, ասացվածք չէ, այլ մի քանի հազար տարի առաջ ասել է Սողոմոն Իմաստունը:
Առակաց 26:27

Ուլուանա
21.04.2006, 15:09
Ի՞նչ զգացմունք, ի՞նչ երջանկություն կարող է հասնել մայրական զգացմունքին, մայրական երջանկությանը։ Ամեն ինչ, ամեն տեսակ զգացմունք խախուտ ու անցողական է, բացի մայրական զգացմունքից։
Ի՞նչ բան է սերը՝ հանրածանոթ սերը մայրակաան զգացմունքի առաջ – մի թշվառ, շուտ բռնկվող և շուտ էլ մարող թղթերի բոց գարնանային արևի հարատև պայծառ ճառագայթների հանդեպ։
Նար-Դոս

Վազգեն
08.05.2006, 07:30
Ահա լավագույն խորհուրդը երիտասարդությանը. «Գտեք մի բան, որը ձեզ դուր է գալիս, իսկ հետո գտեք մեկին, որը դրա համար ձեզ կվճարի»։

Կետրին Ուայթհորն

Կյանքն այն պատճառով է թանկանում, որ երեկվա շքեղությունն այսօր դարձել է անհրաժեշտություն։

John
08.05.2006, 10:41
Ապրելը լավ է,լավ ապրելը՝ ավելի լավ է։
Անհայտ հեղինակ

Վազգեն
19.05.2006, 12:01
Պարտվելը հաճախ միայն ժամանակավոր իրավիճակ է։ Հանձնվելն է այն դարձնում մշտական։

Ոչ թե բեռն է մարդու մեջքը կոտրում, այլ այն, թե ինչպես է նա այդ բեռը կրում։

Մի ամերիկացի լրագրողի խոսքերից են։

Tigran
21.05.2006, 21:43
Ամենավտանգավոր սուտը թեթևակի խեղաթյուրված ճշմարտությունն է:
Լիխտեմբուրգ

Tigran
21.05.2006, 21:45
Ամենամեծ կույրը նա է, ով չի ուզում տեսնել:
Ջոնաթան Սվիֆթ

Tigran
21.05.2006, 21:49
Եթե դուք սիրում եք միայն նրանց, ովքեր թերություն չունեն, ուրեմն ոչ մեկին էլ չեք սիրում:
Հովհաննես Ոսկեբերան

Ուլուանա
29.05.2006, 18:24
Երբ մենք երջանիկ ենք լինում, միշտ բարի ենք լինում, բայց երբ բարի ենք լինում, միշտ չէ, որ երջանիկ ենք լինում։
Օսկար Ուայլդ

Սիրված չլինելն ընդամենը անհաջողություն է, չսիրելն է դժբախտություն։
Ալբեր Կամյու

Մասսագետ
29.05.2006, 19:21
Ես կսկիծով եմ ասում, բայց չկա Հայաստան պարոնայք:
Կան միայն հայեր, որ ապրում են երկրի վրա: ԵՎ Ամերիկա էլ չկա, Ֆրանսիա էլ չկա, Իտալիա Էլ չկա: Միայն մարդկանց երկիրը կա, պարոնայք:
Վիլյամ Սարոյան

Մելիք
06.06.2006, 13:12
Չափաորությունը լավագույն պաշտպանություն է արատներից: Դա Վինչի

Chuk
08.06.2006, 17:14
Ազնվության դասեր կարող է տալ միայն այն մարդը, ում մեծ կաշառք են առաջարկել և նա հրաժարվել է:
Անհայտ հեղինակ

Վազգեն
13.06.2006, 01:19
Համարյա թե բոլոր տղամարդիկ էլ կարող են դիմակայել թշնամական վերաբերմունքին, բայց եթե դուք իրոք ուզում եք պարզել նրա էությունը, իրեն պաշտոն տվեք։

Աբրահամ Լինկոլն

Վազգեն
13.06.2006, 01:25
Մարդիկ, ովքեր ուզում են իրենց դարդերը խմելով խորտակել, պետք է իմանան, որ դարդերը շատ լավ լող տալ գիտեն։

spec
20.06.2006, 12:48
Շատ տղամարդիկ` սիրահարվելով այտի փոսիկին, սխալմամբ ամուսնանում են ամբողջ աղջկա հետ :))

Ուլուանա
21.06.2006, 18:29
Մենք դադարում ենք սիրել ինքներս մեզ, երբ ուրիշներն են դադարում սիրել մեզ։

Բաժանումը սիրո համար նույնն է, ինչ որ քամին կրակի համար. թույլին այն հանգցնում է, իսկ ուժեղին ավելի է բորբոքում։ :roll

Վազգեն
27.06.2006, 10:33
Զոհաբերի՛ր...

Զոհաբերի՛ր անվերջ` առանց մնացորդի:
Սովորի՛ր եւ սիրի՛ր զոհաբերել ու տանջվել բավականության լուսափայլ ժպիտը երեսիդ ... և դու կմոտենաս Աստծուն, դու կդառնաս մարդ-Աստված ...
Այդպես է պատգամում իմ մարգարեն իր հրեղեն խոսքը ...

Մոռացի՛ր քեզ ...
Հանուն թշվառների մոռացիր քեզ, երբ հազար հազարներին սև ցավն է ընկերանում, բռնակալ կարիքը նեղում ...
Ուրախ քրքջալու ժամին մի՛ մոռանա, որ դառնորեն լացողներ կան...
Սիրի՛ր թշվառին, ծառայի՛ր սրան, թող քո ցավը թշվառի ցավը, քո Աստվածը թշվառի Աստվածը լինի ...
Այդպես է պատգամում իմ մարգարեն իր ազատ խոսքը ...

Եղի՛ր հպարտ...
Գոյությունդ քարշ տալու համար մի՛ սողա, մի՛ ստորանա եւ մի՛ ստիր։
Ստել` նշանակում է հայհոյել ճշմարիտը, ուրանալ` նշանակում է դադարել մարդ լինելուց ...

Եղի՛ր ազատ...
Գիտակից ստրուկի և հանցագործի մեջ չկա տարբերություն: Խոնարհի՛ր ճակատդ միայն իդեալի առաջ, միայն իդեալիդ ազատ գերին եղիր...

Եղի՛ր բացարձակ ...
Եւ ո՛չ մի զիջում: Հանցանք է զիջելը: Զիջել` նշանակում է թույլ լինել, ամոթալի պարտություն կրել...
Այսպես է պատգամում իմ մարգարեն իր աստվածաշունչ խոսքը և հոգիս` նրա հրեղեն պատգամներին գերի, վեհորեն իր թևերն է պարզում…

Գարեգին Նժդեհ

Ներսես_AM
27.06.2006, 16:25
My advice to you is to get married: if you find a good wife you'll be happy; if not, you'll become a philosopher.
Socrates

Ներսես_AM
27.06.2006, 16:41
Be careful of reading health books ,you might die of a misprint .
Mark Twain.

Շուշ, էս հատուկ քո համարա։ Ինտերնետից նայի ինչես կարդում :P :D

Ներսես_AM
27.06.2006, 16:56
Երբեք ներեղություն մի խնդրեք զգացմունքները ցույց տալու համար։ Երբ դուք դա անում եք, դուք ներեղություն եք խնդրում ճշմարտությունը ցույց տալու համար։


Պահոոոո...... Պարզվեց որ մեկուկես տարվա մեջ կարելի է հայերենը այնպես մոռանալ որ ամբողջ թ րոպե մտածել ՚՚՛ենք՛-ը ՛ե՛-ովա գրվում թե՞ ՛է՛-ով։

Լէգնա
27.06.2006, 18:41
...Հրաշքը, որի գաղտնիքը պարզ է բոլոր արվեստներին և կոչվում է կարճ մի բառով ` մարդ , այսինքն ` ապրում –մտորում և ոչ թե քայլք ու կեցվածք, այսինքն ` ներքին փակագծերի բացում և ոչ թե բազմապատկման աղյուսակ...
********
Նորարար ծնվում են և ոչ թե դառնում:
*******
Լինել ապայժմեական նշանակում է լինել անէական:
*******
Ժամանակավրեպ լինելը ժամանակավոր լինել է :
*******
Բայց ժամանակակից լինելը հավասար չէ ժամանակին կից լինելուն:
*******
Չլինել ժամանակից դուրս, բայց լինել ժամանակից վեր...
*******
Ով անցյալ ունի` չի կարող հիշողություն չունենալ:
*******
Ով պատմություն ունի ` չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ,
Իսկ կույր աչքով ... մի~շտ երազում...

Սևակ

Լէգնա
27.06.2006, 18:42
Երջանկության իսկական արժեքը իմանում են միայն այն ժամանակ, երբ նա ադեն անհետացել է:
Զանդերս

Ով ազատություն և ճշմարտություն չի սիրում, կարող է դառնալ հզոր մարդ, բայց մեծ` նա երբեք չի լինի:
Վոլտեր

Մենք ամենից հաճախ երջանկություն ենք կոչում այն, ինչ ինքներս չենք փորձել:
Ֆրանս

Կարելի է լինել գիտնական գիտնականների հետ, բայց նկարիչների հետ հարկավոր է լինել բանաստեղծ:
Բալզակ

Որքան էլ հաճելի, գեղարվեստորեն ու հետաքրքիր ձևավորված լինի լապտերը, նախ և առաջ այն պետք է լուսավորի:
Բալզակ

Այն մարդը, որի բախտը բերել է, մի մարդ է, որն արել է այն, ինչ ուրիշները միայն պատրաստվում են անել
Ռենար

Սերն ու ատելությունը հաճախ խանգարում են անաչառ դատողությանը:
Պասկալ

Աշատանքը չի խայտառակում մարդուն, դժբատաբար պատահում են աշխատանքը խայտառակող մարդիկ:
Գրանտ

Միայն աշատանքի վերջում ենք մենք սովորաբար իմանում, թե ինչից էր պետք այն սկսել:
Պասկալ

Բռնությունը ստեղծել է առաջին ստրուկներին, վախկոտությունը նրանց հավերժացրել է:
Ժան Ժակ Ռուսո

Փիլիսոփաների` կյանքի հանդեպ ունեցած սիրո կամ անտարբերության մեջ դրսևորվում է նրանց ինքնասիրությունը, որը նույնքան վիճաբանության ենթակա չէ, որքան համի զգացողությունը կամ գույների ընտրությունը:
ԼառոշՖուկո

Բավական է միայն մարդ դառնա նշանավոր, իսկույն գտնվում են դպրոցում նրա կողքին նստած ինչ-որ մեկը:
Քին Հաբարդ

Խիղճը պատժում է հաճախ նույնիսկ այնտեղ, որտեղ օրենքը դա չի անում:
Պուբլիլիոս Սիրոս

Ամենաարժեքավոր պարգևները նրանք են, որոնք տալիս են պատիվ և ոչինչ ավելին:
Ֆրանս

Գիտելիքները մարդուն կշիռ են տալիս, իսկ արարքները` փայլ: Սակայն մարդկանց մեծամասնությունը կարողանում է միայն փայլել, բայց ոչ կշռադատել:
Կարլեյկ

Երբ արհամհարանքը փոխադարձ է, մի արհամարհանքը չի ոչնչացնում մյուսին, այլ միայն կրկնապատկում է այն:
Սեսբրոն

Ինչ է գիտելիքը: Ոչ այլ ինչ, քան գրանցված փորձ:
Կարլեյկ

Երաժշտությունը մտածել չի կարող, բայց նա կարող է մարմնավորել միտքը:
Վագներ

Գրականությունը հասարակության արտահայտությունն է, ինչպես որ բառը մարդու արտահայտությունն է:
Բոնալդ

Վատն է այն աշակերտը, որը ուսուցչին չի գերազանցել:
Լեոնարդո դա Վինչի

Ով միշտ անում է այն, ինչ ցանկանում է, հազվադեպ է անում այն ինչ պարտավոր է:
Օքսենշյորնա

Մարդկանց իմաստությունը համեմատական է ոչ թե նրանց փորձին, այլ այն ձեռք բերելու նրանց ընդունակությանը:
Բեռնարդ Շոու

Տղամարդիկ ուշադրություն են դարձնում այն բանին, թե ինչ են մտածում իրենց մասին, կանանց համար կարևոր է, թե իրենց մասին ինչ են խոսում:

Մարդկության մեծ մասը ողջերը չեն, այլ մեռածները:
Կանտ

Երբեք մի կռվիր նրա հետ, ով ոչին չունի կորցնելու, դա անհավասար մենամարտ է:
Գրասիան

Ով չի կարողանում խնայել քիչը, նա չի կարող նաև պահել շատը:
Պուբլիլիոս Սիրոս

Ծերերի խրատները նման են ձմեռային արևին` նրանք լուսավորում են, սակայն չեն տաքացնում:
Վովենարգ

Ամեն մի, նույնիսկ ամենալավ քաղաքի ծայրամասում ջրափոս կա:
Քելի

Մարդը միայն իր պատկերացումների մեջ է ամենադժբախտը և ամենաբախտավորը:
ԼառոշՖուկո

Բացատրվել կարելի է նրանց հետ, ովքեր խոսում են ուրիշ լեզվով, միայն ոչ նրանց հետ, ովքեր նույն բառերի մեջ բոլորովին այլ իմաստ են դնում:
Ռոստան

Մարդիկ ծիծաղելի են լինում այն ժամանակ, երբ ուզում կամ ձգտում են լինել ոչ այն, ինչ կան:
Լեոպարդի

Մարդկանց նախատելու իրավունք ունենալու և ապա նրանց ուղղելու համար պետք է նախ և առաջ սիրել մարդկությունը:
Դյուկլո

Եթե գոյություն չունենային այնպիսի կետեր, որտեղ չհատվեին բոլորի շահերը, խոսք անգամ չէր կարող լինել որևէ հասարակության մասին:
Ժան Ժակ Ռուսո

Հասարակության համար մարդը արժեք ունի սոսկ այնքանով, որքանով նա ծառայում է հասարակությանը:
Ֆրանս

Լավ հասարակության մեջ բարի մարդիկ պետք է ծառայեն իբրև օրինակ, իսկ չարերը` իբրև խրատ:
Բոնալդ

Անարգանքը մոռանում են միայն այն ժամանակ, երբ ուրիշ ընտրություն չկա:
Բորել

Կյանքը կարճ է, սակայն ձանձրույթը երկարաձգում է այն:
Ռենար

Բոլոր հանցագործություններն ու բոլոր արատները իրենց ծագումով պարտական են թուլությանը: Եվ այդ պատճառով նրանք արժանի են խղճահարության:
Վինյի

Ցանկության ուժը համեմատական է արգելքի խստությանը:
Բերտրան Ռասել

Ինչքան ավելի բարակ է սառույցը, այնքան ավելի շատ են բոլորն ուզում համոզվել, թե արդյոք այն կդիմանա:
Հենրի Շոու

Նա չէ երջանիկ, ով այդպիսին է թվում ինչ-որ մեկին, այլ նա, ով իրեն զգում է այդպիսին:
Պուբլիլիոս Սիրոս

Կրթությունը գիտելիքների քանակը չէ, այլ լիակատար ըմբռնումն ու հմուտ կիրառումն այն ամենի, ինչ գիտես:
Դիստերվեգ

Ինքնասիրության զգացումը կարող է վերածվել արատի կամ առաքինության` կախված մարդու ճաշակից ու կրքերից:
Հելվեցիուս

Դժվար է հավատալ, որ մարդը ձեզ ճշմարիտն է ասում, երբ դուք գիտեք, որ նրա տեղը դուք կստեիք:
Մենկեն

Այն կարծիքները, որոնք մենք հայտնում ենք ուրիշների վերաբերյալ, վկայում են այն մասին, թե ինչ ենք մենք մեզանից ներակայացնում:
Գրաֆ

Զգուշացիր նրանից, ով քո հարվածին չի պատասխանել:
Հենրի Շոու

Պետության ղեկավարին բազմաթիվ մահապատիժները նվազ չափով են խայտառակում, քան բժշկին` բազմաթիվ մահերը:
Սենեկա Կրտեսր

Մարդ կարող է ապրել իբրև արքա, կամ իբրև դատավոր, բայց նա պետք է մեռնի իբրև մարդ:
Ուեբստեր

Մարդը, որը երկրային ձախորդությունները տանում է առանց փիլիսոփայության, նման է նրան, ով հորդառատ անձրևի տակ քայլում է գլխաբաց:
Տիլյե

Միայն իմաստուններն են տիրում գաղափարներին, ինչ վերաբերվում է մարդկության մեծ մասին, ապա գաղափարներն են տիրում նրանց:
Քոլրիջ
մի ալարի,ընթերցիր ,գոնե մեկ անգամ;)

Լէգնա
27.06.2006, 18:43
Ինչքան խորն եմ ճանաչում մարդկանց, այնքան ավելի եմ սիրում շներին:
(Հուլիոս Կեսար)

Անեկդոտները վատ հիշող մարդու ասույթներ են:

Մենք սիրում ենք նրանց անկեղծությունը, ովքեր սիրում են մեզ: Մնացածների անկեղծությունը կոչվում է հանդգնություն:

Նյութական բարիքների առատությունը բթացնում է զգացմունքները և զարգացնում հուսասիրությունը: (Բալզակ)

Եթե սիրեկանը ամեն ինչ է, նա ոչինչ է: (Բալզակ)

Կինը այնքան տարեկան է, որքան երևում է, տղամարդը՝ որքան տարեկան է նրա սիրուհին: (Ֆրանցիական ասացվացկ)

Չկա ավելի անտանելի բան, քան երջանիկ մարդը: (Բալզակ)

Կյանքը մեքենա է, որին շարժման մեջ է դնում փողը: (Բալզակ)

Ամեն ինչի մասին կարող են դատել միայն մեր հավասարները:

Դժբախտությունը մեր մեծագույն ուսուցիչն է: (Բալզակ)

Միայնակ ապրելու համար հարկավոր է լինել անասուն կամ աստված:

Չարը՝ բարությամբ, անեծքը՝ օրհնությամբ հատուցիր: (Շակեսպեար)

Ով հասնում է իր իդեալին, դրանով իսկ անցնում է նրանից:

Մի կծիր, բայց ֆշշացրու իմաստուն:

Չկա առաքինություն առանց անմահություն:

Տգետների աչքերը ավելի սուր են, քան թե ականջները: (Շեքսպիր)

Կերակրիր մարդկանց, հետո պահանջիր առաքինություններ:

Անմիտ եմ եղել վատնումներիս մեջ, բայց ոչ գռեհիկ: (Շեքսպիր)

Ամեն բան, ինչ-որ մարդանման է, ատելի է խիստ:

Никогда не говори «НИКОГДА».

В море нету друзей, а есть только интереции.

Что имел, потерял, что нашел не сберег.

Եթե ուզում ես երջանիկ լինել, պետք է կարողանաս սպասել ու հուսալ:

Սերը ուժեղ է մահվան սարսափից: (Շեքսպիր)

Սերը ապրելու ցանկությունն է: (Մաքսիմ Գորկի)

Տարվելով դանդաղ կասկածամտությամբ՝ կարելի է վիրավորել միանգամայն անմեղ մարդուն:

Խանդը հրեշ է, որ ինքն է իրեն թե' սկզիբ դնում, թե' ծնում:


Աղքատիկ է սերը, եթե կարելի է չափել: (Շեքսպիր)

Մենք գիտենք սերն ուժեղ է ինչպես մահը, բայց փխրուն է ինչպես ապակին: (Գի դե Մոպասան)

Լէգնա
27.06.2006, 18:44
Տղամարդու էությունը Սերն է ` Գերիմաստության կերպարանքով,
Կնոջ էությունը Գերիմաստությունը` Սիրո կերպարանքով:
Տղամարդը Սեր է Իմաստության,
Կինը ` Իմաստություն Սիրո մեջ:

Էլիֆաս Լևի

Լէգնա
27.06.2006, 18:44
ՍԵՎԱԿՅԱՆ ՄՏՔԵՐ



Շատ անգամ նույնիսկ ատելությունը
Շուռ տված սիրո պատկեր է կրում:




Սեղմե~մ մի կոճակ`
Եվ մարդկանց հոգում
Ծաղիկների պես լույսերը ծաղկեն…



Երազել է տալիս մութը,
Իսկ երազել մենք չենք ուզում:



Ասեմսակայն . նրա համր,որ իմն ես դու,
Ինքս եմ տալիս ինձ երանի:



Նորից չեն սիրում,
Սիրում են կրկին:



Կանանց աչքերում,
Տեսե~ք,
Փլվել է ինքը երկինքը
Ու ծիծաղում է…


Ես սիրում եմ քեզ
Ու քեզ հետ նաև…անհնարինը`
Այ°ն գոհությունը,
Ում չի հանդուրժում մեր գոյությունը:


Հանդիպումը բաժանումի սկիզբն է հենց….


Դու օտար չես ,չէ:
Բայց իմն էլ չես,հա…


Գեղեցիկ ես դու, ինչպես բոլորը,
Որոնց սիրում են:
Եվ կախարդիչ ես,ինչպես բոլորը,
Որոնց չեն տիրել:

Լէգնա
27.06.2006, 18:45
Կյանքում մի պնդիր այնպիս խոսքեր,որ հետագայում ուղղակի շրխկալու են դեմքիդ,դրանք քո կողմից արդեն չընդունելու համար:
Հեղինե

Լէգնա
27.06.2006, 18:46
Ցանկացած հիմար երեխա կարող է ոչնչացնել զատկին,
Բայց աշխարհի բոլոր Պրոֆեսոերները չեն կարոխ վերականգնել՝ ոչնչացրածը.....!(Արթուր Շոպենհաուեր)

StrangeLittleGirl
07.07.2006, 00:04
Կներեք անհաջող թարգմանության համար :oy
Գաբրիել Գարսիա Մարկես
Ես քեզ սիրում եմ ոչ թե նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ:
Ոչ ոք արժանի չէ քո արցունքներին: Նրանք, ովքեր արժանի են, չեն ստիպի, որ արտասվես:
Եթե մեկը քեզ չի սիրում այնքան, ինչքան դու ես ուզում, չի նշանակում, որ նա քեզ չի սիրում իր ողջ էությամբ:
Իսկական ընկերը նա է, ով բռնում է քո ձեռքը և դիպչում սրտիդ:
Երբեք մի՛ դադարիր ժպտալուց, նույնիսկ երբ տխուր ես. ինչ-որ մեկը կարող է սիրահարվել քո ժպիտին:
Դու կարող ես պարզապես մարդ լինել այս աշխարհում, բայց ինչ-որ մեկի համար դու աշխարհն ես:
Ժամանակ մի անցկացրու այնպիսի մարդու հետ, որի համար կարևոր չէ քեզ հետ ժամանակ անցկացնելը:
Երևի Աստված ուզում է, որ ճիշտ մարդուն հանդիպելուց առաջ բազմաթիվ սխալ մարդկանց հանդիպես, որպեսզի երբ դա տեղի ունենա, շնորհակալ լինես:
Մի՛ արտասվիր, որովհետև վերջացավ: Ժպտա՛, որովհետև դա կատարվեց:
Միշտ էլ կլինեն մարդիկ, որոնք քեզ ցավ կպատճառեն, այնպես որ պետք է շարունակես վստահել, պարզապես զգույշ եղիր:
Ավելի լավը դարձիր ու ինքդ հասկացիր, թե ով ես, մինչև կհանդիպես մեկին և կհուսաս, որ այդ մարդը կհասկանա, թե ով ես դու:
Այդքան շատ մի՛ պայքարիր . ամենալավ բաներն անսպասելի են կատարվում:

Մասսագետ
08.07.2006, 01:03
Երկար ու ծանր ժամանակ է պետք բարեկամություն ստանալու համար, բայց երբ ստանում ես, այլևս դրանից գլուխդ ազատել չես կարող, պետք է դիմանաս: Չկարծեք, թե բարեկամները ձեզ զանգ կտան ամեն երեկո, ինչպես պարտավոր էին, իմանալու համար, թե արդյոք ճիշտ այդ երեկոյան չէ՞, որ դուք որոշում եք ինքնասպան լինել կամ պարզապես ընկերակցության կարիք չունե՞ք: Բայց՝ ոչ, եթե զանգահարեն, հանգիստ եղեք, դա կլինի այն որը, երբ դուք մենակ չեք, երբ կյանքը գեղեցիկ է...

Մենք մեր բարեկամների նոր մեռած լինելն ենք սիրում, նրանց վշտալի մահը, նրանց նկատմամբ մեր հուզումները, կարճ ասած մենք մեզ ենք սիրում...

Անշուշտ, իրական սերը բացառիկ բան է, յուրաքանչյուր դարում մոտավորապես երկուսը կամ երեքն են լինում: Մնացածյ ժամանակ սիրուն փոխարինում է սնափառթյունը կամ ձանձրույթը...

Ոչ մի մարդ կեղծավոր չէ իր հաճույքների ժամանկ...

Երբեմն կարծում են, թե մեռնում են կնոջը պատժելու համար, մինչդեռ նրան ազատություն են պարգևում...

Մարդիկ որքան աղքատ երևակայություն ունեն որևէ բան հնարելու համար: Միշտ կարծում են, թե ինքնասպան են լինում մի որևէ պատճառի համար: Բայց կարելի է շատ լավ ինքնասպան լինել նայև երկու պատճառի համար: Ոչ, այդ մեկը նրա գլուխը չի մտնում: ՈՒրեմն ինչու՞ մահանալ կամավոր կերպով, զոհվել, որպեսզի մարդիկ բարձր կարծի՞ք ունենան քո մասին: Երբ մահանանք նրանք առիթից պիտի ոգտվեն և ձեր այդ արարքին վերագրեն հիմար կամ գռեհիկ պատճառաբանություն: Մարիրոսները պետք է ընտրություն կատարեն մոռացվելու, ծաղրվելու կամ շահագործվելու միջև: Իսկ հասկացվելու մասին թող երբեք չմտածեն...

Հարստությունը դեռևս արդարացումը չէ, այլ դատի հետաձգումը, բայց բոլոր դեպքերում արզհե ունենալ...

Սիրո մասին գրված գրքերը, որոնք սովորեցնում են սիրո մասին, սիրել չեն սովորեցնում...

Կրոնները սխալվում են այն պահից, երբ սկսում են բարոյախոսել և շանթահարող հրամաններ արձակել: Աստված անհրաժեշտ չէ հանցանքը ստեղծելու և ոչ էլ պատժելու համար: Մեր նմանները, մեր ոգնությամբ բավական են այդ գործի համար...

Երբեմն ավելի հստակ ես տեսնում նրա մեջ, ով ստում է, քան նրա՝ ով ճշմարիտն է ասում: ճշմարտությունը լույսի նման կուրացնում է: Սուտ, ընդհակառակը, գեղեցիկ կիսամութ է, որը յուրաքանչույր առարկա արժեքավորում է...

Ալբեր Քամյու...

Messia
08.07.2006, 04:48
այն, ինչ արվում ե սիրուց, արվում ե բարուց ու չարից անդին

Messia
11.07.2006, 22:19
դու վազում ես բոլորի առջևից՞, դու դա անում ես որպես հովիվ, թե որպես բացառություն: երրորդ դեպքը կլինի փախստականը

Մելիք
12.07.2006, 16:43
Գեղեցկությունը սիրո համար է, սերը ամբողջ կյանքի:
Արմինե:)

Vicki
02.08.2006, 16:25
Ես հարկավոր եմ շատ մարդկանց, բայց ինձ հարկավոր է նա, ում ես հարկավոր չեմ:

sh_joy
03.08.2006, 12:04
Ես հարկավոր եմ շատ մարդկանց, բայց ինձ հարկավոր է նա, ում ես հարկավոր չեմ:
Գեղեցկությունը չհասկացա: :P
Եթե հեղինակը փաստ է արձանագրում, որ ինքն իրեն հարկավոր մարդուն հարկավոր չի, ոչ մի հետաքրքիր բան: :esim
Եթե վերացական ասում է, որ իրեն հարկավոր է այն մարդը, որին ինքը հարկավոր չի լինի, իմաստ չեմ տեսնում: :think
Կամ էլ ընդհամենը բառախաղ է, պետք չէ իմաստ փնտրել: :8

StrangeLittleGirl
11.08.2006, 19:04
Ճաշակին ընկեր չկա, մանավանդ անճաշակին (անհայտ հեղինակ):

Լէգնա
03.09.2006, 19:31
Չի կարելի ամուսնանալ այն աղջկա հետ ,որին չի ծիծաղեցնում քեզ ծիծաղելի թվացող անեկդոտը :
Անգլիական ժող. առած

Լէգնա
03.09.2006, 19:32
Ձգտո?ւմ ես մի կաթիլ լույսի , ուրեմն մի վախեցիր անհորիզոն մթից :
Լեգ

Vard
03.09.2006, 22:45
Ամբողջ աշխարհը լիքն է ՍՈԽԵՐՈՎ, որոնք արհամարհում են ՍԽՏՈՐՆԵՐԻՆ

Esmeralda
13.09.2006, 15:03
Եթե ուղիղ գնալու լինես, հեռուն չես գնա...
Անտուան դը Սենտ էքզյուպերի "Փոքրիկ իշխանը"

Cassiopeia
13.09.2006, 16:51
Միայն մարդն է ուղիղ քայլում…

Բարեկամ
19.09.2006, 18:07
Հեգնանքը թույլերի սփոփանքն է:
Էքզյուպերի

Esmeralda
19.09.2006, 21:18
Հեգնանքը թույլերի սփոփանքն է:
Էքզյուպերի
շատ հավանեցի....

Chuk
23.09.2006, 13:35
Միայն մարդն է ուղիղ քայլում…
(c) Սաղաթել Հարությունյան
Զարմացա, որ այս թեմայում տեսա այս տողերը...

XxX
14.10.2006, 02:14
Կինը լավ բան է , բայց ափսոս երկար է ապրում....

դամբուլի ծառի տակ կյանքում ծիրան չի ընկնում...

երբ կանգնած ես բլրին դա դեռ չի նշանակում , որ ավելի մոտ էս Աստծոն...

Cassiopeia
18.10.2006, 20:22
Սիրո հարցում ես ատում եմ պարտականությունը:

Բալզակ
Անպատասխան ու անհույս սերն էլ է գեղեցիկ: Իսկական սերը անձնազոհություն է: Այն տրվում է անշահախնդիր, առանց պահանջելու, խնդրելով պատասխան զգացմունքի մասին, երազելով: Ահա թե ինչում է իսկական սերը անպարտելի…

Աիդա Գյումրեցի

Gohar
21.10.2006, 15:49
Զգուշացիր նրանից, ով քո հարվածին չի պատասխանել:

Մարդիկ ծիծաղելի են լինում այն ժամանակ, երբ ուզում կամ ձգտում են լինել ոչ այն, ինչ կան:

Վատն է այն աշակերտը, որը ուսուցչին չի գերազանցել:

Տղամարդիկ ուշադրություն են դարձնում այն բանին, թե ինչ են մտածում իրենց մասին, կանանց համար կարևոր է, թե իրենց մասին ինչ են խոսում:


Երբեք մի կռվիր նրա հետ, ով ոչինչ չունի կորցնելու, դա անհավասար մենամարտ է:

Ծերերի խրատները նման են ձմեռային արևին` նրանք լուսավորում են, սակայն չեն տաքացնում:

Երիտասարդը կհավատա շատ բաների որոնք սխալ են, ծերությունը կկասկածի շատ բաների որոնք ձիշտ են:

Fahrenheit
06.11.2006, 23:01
Վատ է երբ մարդ չունի այնպիսի մի բան , հանուն որի պատրաստ է մեռնել ...

Տոլստոյ
***
Մենք ատում ենք նրանց ում ամենից շատ սիրում ենք , որովհետև նրանք ընդունակ են ամենից շատ ցավ պատճառել մեզ ...
Լ. Սթարլինգ
***
Եթե ինչ որ բան ատում ենք , նշանակում է , որ դա սրտին մոտ ենք ընդունում ...

Մ. Մոնտեն
***
Ղեկավարել , նշանակում է չխանգարել խելացի մարդկանց աշխատել ...

Կապրիցա
***
Հաստատողական պատասխանի համար բավական է միայն <<այո>> բառը , իսկ մնացած պատասխանները հորինվել են <<ոչ>> ասելու համար ...

Դոն Ամինադո
***
Երբ կինը խորհուրդ է հարցնում , նրան հետաքրքրում է ոչ թե պատասխանը , այլ զրուցակիցը ...

Կ. Սլոմինսկի
***
Մեր խիղճը արդար դատավոր է , քանի դեռ այն չի կործանվել ...

Բալզակ
***
Նա , ով փնտրում է միլլիոնները , շատ ուշ է դրանք գտնում , բայց միևնույն ժամանակ , ովքեր որ չեն փնտրում , երբեք էլ չեն գտնում ...

Բալզակ
***
Մեղրամիսն ավարտվում է ,երբ լողաթափերը սկսում է բերել շունը , իսկ մրթմրթում է կինը ...

Ս. Գաբոր
***
Խանդը միշտ ծնվում է սիրո հետ , բայց միշտ չէ , որ նրա հետ մեռնում է ...

Ֆ. Լառոշֆուկո
***
Նա ով մտածում է , թե կարող է ապրել առանց որևէ մեկի , սխալվում է , բայց ավելի մեծ է այն մարդու մոլորությունը , ով մտածում է , թե ուրիշները չեն կարող ապրել առանց իրեն ...

Ֆ. Լառոշֆուկո
***
Ընկերներին չվստահելն ավելի ամոթալի է , քան նրանց հարցում սխալվելը ...

Ֆ. Լառոշֆուկո
***
Հարցը ճիշտ ձևակերպելը գործի կեսն է , իսկ երկրորդ կեսը պատասխանը լսել կարողանալն է ...

Ֆ. Լառոշֆուկո
***
Ով երբեք երեխա չի եղել , երբեք հասուն մարդ չի դառնա ...

Չ. Չապլին
***
Վախեցիր ճակատագրից , եթե այն առատորեն փաղաքշանք է պարգևում ...

Ա. Խաչատրյան
***
Ես մտածում եմ , ուրեմն գոյություն ունեմ ...

Ռ. Դեկարտ
***
Սիրած կնոջ կերպարը երբեք չի կարող ծերանալ ...

Գյոթե
***
Իմաստուն է նա , ով գիտի ոչ շատ , այլ անհրաժեշտը ...

Էսքիլես
***
Սիրո մեջ նույնիսկ <<չափազանցը>> բավական չէ ...

Բոմարշե
***
Երբ խելացին է հայոյում , դա վատ է , իսկ եռբ գովաբանում է հիմարը ` ավելի վատ է ...

Ս. Փարաջանով
***
Մեծ մարդկանց կյանքը սկսվում է նրանց մահվանից ...

Արեա
***
Կյանքի իմաստն այն է , որ ոչ թե հարմար գնացք նստես , այլ իջնես ճիշտ կայարանում ...

Զիգֆրիդ
***
Կնոջ սիրտ տանող արահետներից ամենակարճը , խղճահարությունն է ...

Բայրոն
***
Սիրո հասցրած վերքերը միշտ չէ , որ սպիանում է , բայց երբեք չի բուժվում ...

Բայրոն
***
Հաղթանակը շատ հյուրեր ունի , իսկ պարտությունը որբ է ...

Քենեդի
***
Չկա ավելի մեծ տանջանք , երբ դժբախտության ժամանակ հիշում ես երջանիկ օրերի մասին ...

Ա. Դանթե
***
Սիրո մեջ վախ չկա , կատարյալ սերը վանում է վախը ...

Բլոկ
***
Իսկական սերը հագեցում չունի , ամբողջությամբ լինելով հոգևոր այն չի կարող սառչել ...

Հյուգո
***
Թույլին հասնելը քիչ է , պետք է օգնել կարողանալ ...

Շեքսպիր
***
Ազնիվ սիրտը կհրաժարվի ուրիշի դժբախտության վրա կառուցված երջանկությունից ...

Սահադի
***
Մարդուն ոչ մի կիրք այնպես չի կախարդի , ինչպես սերը և նախանձը ...

Բեկոն

Shauri
08.11.2006, 14:35
Չկա ավելի մեծ տանջանք , երբ դժբախտության ժամանակ հիշում ես երջանիկ օրերի մասին ...

Ա. Դանթե
Իրոք... :(

Fahrenheit
08.11.2006, 17:43
Իրոք... :(
Հանճարի `Ալիգերի Դանթեի ապրումներով միգուցե ...
Հանճարի միտքը պետք չէ աչքաթող անել , սակայն պետք չէ նաև սրտին այդքան մոտ ընդունել ...;) ,միայն քաղիր այն ամենը , ինչը որ կօգնի քեզ կյանքում ...

aniko
20.11.2006, 14:20
Հեգնանքը թույլերի սփոփանքն է:
Էքզյուպերի
իսկապես որ ճշմարտություն կա այս խոսքերում

Հանգուցյալները, եւ միայն նրանք, կարող են ոչինչ չանել:


Թոմաս Ֆուլեր

Երբ սկսում ես խորհել, ամեն բան դառնում է դժվար:


Ֆրանս
Ոչինչ մեզ այնպես չի խաբում, ինչպես մեր կարծիքը:


Լեոնարդո դա Վինչի
Կյանքում, անկասկած, ամենակարեւորը բարոյականությունն է. թերեւս նա հենց ինքը կամքն է կյանքի հանդեպ:


Թոմաս Ման

Երվանդ
25.12.2006, 18:05
Եթե աստված մարդուն թևեր չի տվել, չիէլ պարտադրել սողալով ապրել:
Ռուբեն Հախվերդյանի երգերից մեկում եմ հանդիպել:)

Վազգեն
24.01.2007, 07:09
Տաղանդը ինքնին անգույն է և գունավորում է ստանում միայն օգտագործելիս։
Սալտիկով–Շչեդրին

Ամենաանուղղելի սրիկաներն անգամ հասկանում են, որ ամաչող մարդու մեջ կա անբանների և հիմարներրի մասսայից նրան առանձնացնող ինչ–որ բան։
Սալտիկով–Շչեդրին

Իսկական գործիչը, ճանապարհ ընկնելով, իր առջև ամնիջապես տեսնում է այնքան գործեր, որ չի գանգատվի, որ իրեն չեն թողնում գործ անել, այլ անպայման կփնտրի–կգտնի և կհասցնի որևէ բան անել։
Դոստոևսկի

Ուժը հայհոյանքների կարիք չի զգում։
Դոստոևսկի

Ստում են միայն սրիկաները։
Դոստոևսկի

Ճշմարտությունները որքան ավելի մեծ են, այնքան ավելի զգույշ պետք է լինել նրանց հետ, այլապես նրանք հանկարծ կվերածվեն ծեծված ճշմարտությունների, իսկ ծեծված ճշմարտություններին արդեն չեն հավատում։
Գոգոլ

Քաղքենուիթյունը մեծ չարիք է, այն, ինչպես ամբարտակը գետի վրա, միշտ ծառայել է միայն լճացման համար։
Չեխով

Մեծագործ մարդիկ պետք են ինչպես արևը։ Կազմելով հասարակության ամենաբանաստեղծական ու կենսախինդ տարրը, նրանք արթնացնում են, հանգստացնում և վեհացնում։ Նրանց անհատականությունները կենդանի փաստաթղթեր են, որոնք հասարակությանը ցույց են տալիս, որ, բացի այն մարդկանցից, որոնք վիճում են լավատեսության ու հոռետեսության մասին, ձանձրույթից գրում են միջակ պատմվածքներ, ավելորդ նախագծեր և էժանագին դիսերտացիաներ, որոնք անառակություն են անում հանուն կյանքի բացասման և ստում են ի սեր մի կտոր հացի, կան այլ կարգի մարդիկ՝ սխրանքի, հավատի և հստակորեն գիտակցված նպատակի մարդիկ։
Չեխով

Երջանկությունն առողջության նման է. երբ այն չես նկատում՝ նշանակում է կա։
Տուրգենև

ihusik
26.01.2007, 04:22
Սոկրատես
<<Ես բանտում հասկացա այն, ինչը չէի կարողանում մինչև վերջ մտածել` Սեր: Սիրել բոլորին: Հասկացա, որ ուրիշը` ես եմ; և սիրել նրան>>:
<<Ինչքան անմիտ եք դուք` կանայքդ, երևակայելով, թե ձեր մեջ տղամարդկանց դուր է գալիս միայն արտաքինը: Դուք ունեք նաև այն գեղեցկությունը /ներքին/, որը տարիները չեն փչացնում, այլ դարձնում են ավելի կատարյալ>>:
<<Նա է առավել հարուստ, ով գոհ է քչից, քանի որ այդպիսի գոհունակությունը վկայում է բնավորության հարստության մասին>>:
<<Հարստությունը կիրթ լինելու մեջ է, իմաստության մեջ, առաքինության մեջ...>>
<<Ամուսնացիր` ինչ էլ որ լինի: Եթե լավ կին հանդիպի` կլինես բացառություն, իսկ եթե վատը` կդառնաս փիլիսոփա>>:
Պլատոն
<<Աշխատելով ուրիշների երջանկության համար, մենք գտնում ենք մեր սեփականը>>:
Թոմազո Կամպանելա
<<Երբ մոռանա աշխարհն "իմն" ու "քոնը" օգտակարի, ազնիվի ու հաճելիի մեջ, հավատում եմ` դրախտ կդառնա կեցությունը...>>
Գյոթե
<<Խնդում ու թախիծ, խոհերի տագնապ,
Քաղցր տանջանքով մտքի փոթորկում.
Բաբախ հիացքի ու մերթ վշտի ամպ –
Երջանիկ է նա, ում Սերն է տիրում>>:
<<Երազների բարձունք, Սեր` այդ դու ես>>:
Արիստոտել
<<Չի սիրում նա, ով չի սիրում մշտապես>>:
Նիցշե
<<Մեկի հանդեպ սերը բարբարոսություն է, որովհետև այն իրագործվում է մնացած բոլորի հաշվին>>:
Անույ
<<Սիրել` նշանակում է անդադար պայքարել հազարավոր խոչնդոտների դեմ մեր ներսում և մեր շրջապատում>>:
Բեդել
<<Սերը` դա մի սրտից մյուս սիրտը տանող ամենակարճ ուղիղ գիծն է>>:
Բյուսի Ռաբյուտեն
<<Սիրո համար բաժանումը նույնն է, թե կրակի համար քամին, թույլը մարում է, ուժեղը` բորբոքվում>>:
Գրասե
<<Սիրել` նշանակում է դադարել համեմատել>>:
Լակորդեր
<<Սիրել` նշանակում է ապրել սրտով>>:
Էրիխ Ֆրրոմմ
<<Սիրել` նշանակում է տալ և ոչ թե վերցնել>>:
Կաստիլիոնե
<<Ով ուժգին է սիրում, քիչ է խոսում>>:
Տուրնիե
<<Չկա ոչինչ ավելի հետաքրքիր երկու սիրահարների խոսակցությունից, որոնք լռում են>>:
Պասկալ
<<Սիրո մեջ լռությունը բառերից ավելի կարևոր է>>:
<<Հոգու շռայլությամբ աչքի են ընկնում ոչ թե նրանք, ովքեր սիրում են շատ անգամներ, այլ նրանք, ովքեր սիրում են ամբողջ հոգով>>:
Հյուգո
<<Սիրել` նշանակում է գործել>>:
Օվիդիոս
<<Եթե չես ուզում լինել ծույլ, անբան` սիրիր>>:
Լյու Ուոլես
<<Սիրո երջանկությունը գործողության մեջ է. սերը ստուգվում է ուրիշների համար որևէ բան անելու պատրաստակամությամբ>>:
Մոլիեր
<<Սերը մեծագույն ուսուցիչ է>>:
Մորուա
<<Սերը իմացության բանալին է>>:
Ֆոերբախ
<<Մարդուն ճանաչելու համար պետք է նրան սիրել>>:
Շեքսպիր
<<Սերը` փոթորկի վրա բարձրացված փարոս.
Խավարում ու մեգում չմարող,
Սերը` աստղ, որով նավաստին
Որոշում է տեղն օվկիանոսում>>:
<<Սերը ամենազոր է. աշխարհի վրա չկա ոչ մի վիշտ` նրա պատժից բարձր, ոչ երջանկություն` նրան ծառայելու հաճույքից բարձր>>:
Սենտ Էքզյուպերի
<<Չնայել միմյանց, սակայն նայել մի ուղղությամբ, ահա թե ինչ է նշանակում Սիրել>>:
<<Սրատես է միայն Սիրտը. ամենից գլխավորն աչքերով չես տեսնի>>:
Զանդերս
<<Խանդը ավելի շուտ ազգակից է անբարյացկամությանը, քան սիրուն>>:
Ֆրանկլ
<<Խանդը հիմարություն է, քանի որ այն միշտ ի հայտ է գալիս կամ չափազանց վաղ, կամ չափազանց ուշ>>:
Երուխան
<<Սուտ սերերն ավելի վտանգավոր են, քան ամենեն բացահայտ ատելություններն>>:
Չարլզ Էլիոթ
<<Չսպասեք, թե աշխարհը լուսավոր կերևա, եթե դուք չեք հանում ձեր սև ակնոցները>>:
Ռոմմեն Ռոլլան
<<Սերն արժե ճիշտ այնքան, որքան արժե այն մարդը, որն այն զգում է>>:
Հուսեին աղա իբն Սաիդ:)
<<Սերը՝ Հավերժություն է, Անսահմանություն>>

Angelina
02.02.2007, 11:52
Մարդուն ճանաչելու համար պետք է նրան սիրել:


Միայն այն ժամանակ մարդ կդառնաս,
երբ սովորես ուրիշի մեջ տեսնել մարդուն:


Ոչ ոք չի կարող դատել ուրիշների մասին,
քանի դեռ չի սովորել ինքն իր մասին:

Idealistka
06.02.2007, 02:49
իսկապես որ ճշմարտություն կա այս խոսքերում

Կյանքում, անկասկած, ամենակարեւորը բարոյականությունն է. թերեւս նա հենց ինքը կամքն է կյանքի հանդեպ:


Թոմաս Ման[/SIZE][/FONT][/COLOR]

Հա՞ որ:think , Թոմաս Մանն ընդհանրապես իմ կարծիքով այս աշխարհի մեծագույն վատատեսներից է, դրա հետ միասին էսպիսի բան էլ ա ասել, որը ծագում է միայն իր անձնական նախապաշարմունքներից:

CactuSoul
06.02.2007, 15:41
Միայն Ոգին է, որ հպվելով կավին՝ դրանից Մարդ է ստեղծում:
Էքզյուպերի

Vive L'Armenie
19.02.2007, 21:04
Աշխարը բեմ է, մարդիկ՝ դերասան,
Գալիս են գնում դեպի գերեզման...

Array
19.02.2007, 21:07
«Եկեք ապրենք այնպես,որ մեր մահվան պահին անգամ դագաղագործն ափսոսա»
Մարկ Տվեն

StrangeLittleGirl
19.02.2007, 21:12
Մարդուն ճանաչելու համար պետք է նրան սիրել:
Չգիտեմ, թե ով է սրա հեղինակը, բայց ես միշտ ասել եմ ու կասեմ հակառակը. մարդուն սիրելու համար պետք է նրան ճանաչել:

Taurel. . . .
19.02.2007, 22:01
Զառամյալ հոր պես, ում սիրտն է գերում հրճվանքն հոգեթով,
Տեսնելով որդու սխրանքներն անխոնջ պատանեկության,
Ես էլ, սիրելիս, խոցոտված բախտի քնքշագին նետով,
Մխիթարվում եմ արժանիքներով քո վայելչության:

Շքսպիր...................

Աբելյան
20.02.2007, 14:34
ծանոթ շները չեն հաչում վրադ,
ծանոթ մարդիկ են հաչում քո վրա:
Ավետիք Իսահակյան

Ավելացվել է 2 րոպե անց
էս մեկը կինոյից եմ լսել.
теперь я знаю, почему вы плачете, но сам я плакать не могу.
Arnold Swarzeneger

Աբելյան
21.02.2007, 19:36
"ատում եմ սերը` մահի պես անգութ"
"ատում եմ, ավաղ, և հայրենիքը
պերճ արոտավայրը հարուստների ցոփ"
Ավետիք Իսահակյան

Koroleva
22.02.2007, 13:08
Եթե կյանքում կա քեզ նման մի թանկություն, ես ինչպես եմ կյանքին նայել էժան աչքով...

Պարույր Սևակ

ihusik
23.02.2007, 18:11
Մարդուն ճանաչելու համար պետք է նրան սիրել:
Չգիտեմ, թե ով է սրա հեղինակը, բայց ես միշտ ասել եմ ու կասեմ հակառակը. մարդուն սիրելու համար պետք է նրան ճանաչել:
Բյուրակն ջան, ինչպես այդ տողերի հեղինակ Ֆոերբախն այնպես էլ դու՝ երկուսդ էլ հանճարներ եք ու երկուսիդ միտքն էլ ճիշտ է,;) քանզի գիտելիքն ու սերն նույն իմաստության շքանշանի երկու կողմերն են ու առանց մեկը մյուսի չեն կարող լինել կատարյալ մի ամբողջություն:

Ֆոերբախ
<<Մարդուն ճանաչելու համար պետք է նրան սիրել>>:

Մեծն Բյուրակն (սիրով ու հարգանքով)
<<Մարդուն սիրելու համար պետք է նրան ճանաչել>>:

Եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ նույնիսկ կարելի է նրանց միջև հավասարման նշան դնել ու տեղերի տեղափոխությունն էլ բան չի փոխի.
Մարդու հանդեպ սերը = նրան ճանաչելուն
Մարդուն ճանաչելը = նրան սիրելուն:

Բարեկամ
06.03.2007, 05:27
Ներել նշանակում է ամեն ինչ հասկանալ

Ուլուանա
10.03.2007, 15:14
Չարիք չէ, երբ կինը գիտակցում է իր գեղեցկությունը։ Սարսափելին այն է, երբ նա ապրում է միայն այդ գիտակցությամբ։

Երբ բարեկամը չի հանդիպում բարեկամին, կորցնում են երկուսն էլ, իսկ թշնամին շահում է։

Հայկ Խաչատրյան

Վազգեն
11.03.2007, 04:00
Նրանք, ովքեր կվաճառեն իրենց Հիմնական Ազատությունը գնելու համար անէական Ժամանակավոր Ապահովություն, արժանի չեն ո՛չ Ազատության, ո՛չ Ապահովության։

Երբեք էլ չի եղել լավ պատերազմ կամ վատ խաղաղություն։

Ավելի լավ է ոտքով սայթաքել , քան լեզվով։

Ինչ որ սկսվում է ջղայնությամբ, վերջանում է ամոթով։

Որտեղ կա Ամուսնություն առանց Սիրո, այնտեղ կլինի նաև Սեր առանց Ամուսնության։

Դատարկ տոպրակը ուղղաձիգ չի կանգնի։

Կիսով չափ ասված ճշմարտությունը հաճախ հզոր սուտ է։

Բենջամին Ֆրանկլին

Մանոն
20.03.2007, 10:23
«Նա, ով առաջինը կանանց գեղեցիկ սեռ անվանեց, գուցե թե ցանկացավ դրանով հաճոյախոսություն անել, բայց իսկապես արտահայտեց ինչ-որ ավելի մեծ բան»:
ԿԱՆՏ
Առեղծվածը՝ ՍԵՐ,
Հանելուկը՝ Գաղտնիք:
Կինը, առեղծվածն ու հանելուկն անբաժան են:
ԱԼՓԱ

lili-4
24.03.2007, 20:39
«Սիրով չափեցեք, թող այն լինի ձեր միակ չափը ամեն բան չափելիս»:
«Սիրո իմաստը. երբ սիրում ես՝ հոգին է դառնում մարմնի պատյանը«:
«Կյանքը շոշոափելի երազ է, երազը անշոշոփելի կյանք»:
«Երազը մեր չխոստովանած, անկեղծ ցանկությունների հայելին է»:
«Լուսինը լճակի մեջ բանաստեղծություն է, իսկ երկնքում՝իրականություն և նվազ գեղեցիկ, հմայիչ»:
«Քո ամենամռայլ ամպամած օրը միտքդ բեր, որ ամպերից վերև արև կա»:

Ավետիք Իսահակյան

Վազգեն
26.03.2007, 07:13
Ժամանակ ընտրել՝ նշանակում է խնայել ժամանակը, իսկ ինչ արված է ոչ ժամանակին՝ արված է զուր տեղը։

Երջանկությունը անհամբեր մարդկանց վաճառում է մեծ քանակությամբ այնպիսի բաներ, որոնք ձրի տալիս է համբերատարներին։

Ընթերցանությունը մարդուն դարձնում են գիտուն, զրույցը՝ հնարամարիտ, իսկ գրի առնելը՝ ճշգրիտ։

Կան գրքեր, որոնք պետք է միայն համտես անել, կան այնպիսինները, ոոնք ավելի լավ է կլանել, և միայն քչերն են, որ պետք է ծամել ու մարսել։

Բարգավաճումը բացահայտում է մեր արատները, իսկ դժբախտությունը՝ մեր առաքինությունները։

Զրույցի մեջ զսպվածությունն ու տեղին խառնվելը պերճախոսությունից ավելի շատ արժեն։

Ֆ. Բեկոն

Մանոն
04.04.2007, 16:20
«Ամենագեղեցիկ բանն աշխարհում մոր աչքերն են, թեկուզ միայն մայր ունենալու համար արժե աշխարհ գալ»:

Ավետիք Իսահակյան

Բարեկամ
04.04.2007, 16:35
Սերը թեորեմ է, որն անընդհատ պետք է ապացուցել

Մանոն
15.04.2007, 18:58
Հոգեկան հատկանիշները չեն կարող տառապել մարմնական այլանդակություններից, այնինչ հոգեկան գեղեցկությունը իր փայլը հաղորդում է նաև մարմնին:

Սենեկա կրտսեր

Ոչ ամեն գեղեցկություն է սեր ներշնչում. երբեմն այն աչք է շոյում, սակայն սրտեր չի նվաճում:

Սերվանտես

Նրբագեղությունն ու գեղեցկությունը չեն կարող անջատ լինել առողջությունից:

Ցիցերոն

Իր գեղեցկությունն ու բուրմունքը չի կորցնում միայն այն ծաղիկը, որը մենք չենք պոկում:

Օլջեր

Ծով
15.04.2007, 20:44
Լացով կարող ես դու կորուստը զգալ, բայց ոչ երբեք նրան, ում ողբում ես…
Վ. Շեքսպիր

Selene
15.04.2007, 23:17
Ամենախոր գետերը հոսում են նվազագույն աղմուկով:

Wisper
16.04.2007, 00:16
Տղամարդու նման կինը նույնչափ այլանդակ է,
որքան այլանդակ է կանացի տղամարդը: :angry :o :oy

ԴԱՐ 21 հեռուստաընկերություն :P

Աբելյան
20.04.2007, 13:00
"Չարիքը երբեք բարիք չի բերում, չարիքը միայն չարիք է ծնում, որը ծանրանում է հենց նրա գլխին, ով գործել է այդ չարիքը, լինի դա մեկ մարդ, թե` մի ամբողջ ժողովուրդ:"
Հենրի Ռայդեր Հագգարդ

Մանոն
26.04.2007, 15:24
Սիրելը սիրողի արժանիքն է և ոչ թե սիրվողի, այնինչ հարգանքը նրա արժանիքն է ում հարգում ես:

Ի. Կանտ

Կյանքում ամենամեծ երջանկությունը այն հավատն է, որ քեզ սիրում են:

Վ. Հյուգո

Վազգեն
09.05.2007, 07:44
Ինչ էլ անես, աննշան, չնչին է լինելու, բայց շատ կարևոր է, որ դու անես դա:

Ատիր մեղքը և սիրիր մեղավորին:

Գանդի

Մանոն
10.05.2007, 17:11
Մտքեր սխալների ու մոլորությունների մասին
Մոլորությունն էլ է լինում օգտակար, քանի դեռ մենք ջահել ենք, պետք չէ միայն այն քարշ տալ իր հետ մինչև ծերություն:

Գյոթե
Չկա մոլորություն , որի մեջ ճշմարտության հատիկ չլինի:

Դոսի
Ջահելությունը սխալներ է գործում, հասունությունը պայքարում է դրանց դեմ, ծերությունը` զղջում դրանց համար:

Բենջամին Դիզրայելի
Մեծ սխալ է, երբ քեզ ավելի նշանակալից ես կարծում, քան կաս իրականում և գնահատում ես ավելի պակաս, քան արժես:

Գյոթե
Ով քիչ է մտածում, շատ է սխալվում:

Լեոնարդո դա Վինչի
Ամենամեծ սխալն է. կարծել, որ դու երբեք չես սխալվում:

Կարլեյլ
Մեծագույն սխալը, որը մարդ կարող է գործել իր կյանքում, սխալվելու հնարավորության հանդեպ մշտական ահի մեջ գտնվելն է:

Էլբերթ Հաբարդ

aniko
10.05.2007, 22:11
Ոչինչ մեզ այնպես չի խաբում, ինչպես մեր կարծիքը:

Լեոնարդո դա Վինչի

Ann
14.05.2007, 11:59
Տղամարդը պետք է կարողանա իր կնոջ մեջ գտնել բոլոր կանանց
Բալզակ

Ann
31.05.2007, 11:48
Այն ինչին ձգտում ենք միայն բանականությամբ,երբեք սաստկորենչենք ձգտում:

Ինչպես մարդկանց երջանկությունը, այնպես էլ դժբախտությունը կախված չէ ոչ միայն
արտաքին հանգամանքներից,այլև յուրաքանչյուր մարդու հոգեվիճակից

Երջանիկ կյանք չի լինում, լինում են միայն երջանիկ օրեր:

Ամուսնանալ նշանակում է կիսով չափ պակասեցնել իրավունքներդ, և կրկնակի
մեծացնել պարտականություններդ:

Զգացմունքները չեն խաբում,խաբում են դրանց հիման վրա հիմնված
դատողությունները:

Իսկական ընկերը նա է,ով կողքիդ է,երբ դու ճիշտ չես: Երբ ճիշտ ես, ցանկացածն էլ հետդ
կլինի

Աբելյան
03.06.2007, 11:05
Ով արդարություն! Թող որ ես թքեմ ճակատին քո բաց!

Պարույր Սևակ-Անլռելի Զանգակատուն

Vicki
04.06.2007, 11:34
... U ete piti neres, piti neres annerelin, piti neres, erb aylevs voch voq chi nerum, erb... Inqd qez ches nerum. U ete piti haskanas, piti haskanas anhaskanalin, absurd@, sxal@ piti haskanas, chisht@ bolor@ haskanum en. Ev [email protected] piti chdavachanes inch vor meki...piti chdavachanes henc ayn pahin, erb lriv ARJANI E DAVACHANUTYAN!!!

Մոդերատորական: Ծանոթացեք ակումբի կանոնադրությանը (http://www.akumb.am/showthread.php?t=2437#post67297)։Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում լատիներեն տառերով հայերեն գրառումները:
Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը, Տրանսլիտի ձևափոխիչը (http://www.akumb.am/showthread.php?t=42) կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն» (http://www.akumb.am/showthread.php?t=279) թեման:

Apsara
04.06.2007, 12:38
Եթե մարդ չգիտի, թե դեպի որ ափն է լողում, նրա համար ոչ մի քամի ընթացիկ չի լինի

Root
04.06.2007, 13:35
Հիշե'ք, որ ձեզնից մեծը նա է, ով ավելի շատ է ծառայում ուրիշներին:

SAS
04.06.2007, 20:11
Լավ է չունենալ կյանքում տուն ու տեղ,
Քան թե արվեստում լինել տնփեսա...
Պարույր Սևակ

SAS
04.06.2007, 20:16
Ով արդարություն! Թող որ ես թքեմ ճակատին քո բաց!

Պարույր Սևակ-Անլռելի Զանգակատուն
Սևակը մի քիչ փոխել է Սիամանթոյի խոսքերը:

Ո՜վ մարդկային արդարություն, թող ես թքնե՛մ քու ճակատիդ...

Մասսագետ
11.06.2007, 02:23
Եթե ուզում ես պահպանել իշխանությունդ՝ տուր այնպիսի հրամաններ, որ համոզված ես կկատարվեն:
Մարկես

Բարեկամ
11.06.2007, 04:45
Եթե ուզում ես պահպանել իշխանությունդ՝ տուր այնպիսի հրամաններ, որ համոզված ես կկատարվեն:
Մարկես

կամ էլ ՝

- Եթե ես մի որևէ գեներալի հրամայեմ, որ թիթեռի նման ծաղկից ծաղիկ թռչի կամ ողբերգություն գրի, կամ էլ ճայ դառնա, իսկ գեներալը հրամանը չկատարի, ո՞վ կլինի մեղավորը՝ նա՞, թե՞ ես:
- Դուք, ձերդ մեծություն, - առանց տատանվելու պատասխանեց Փոքրիկ իշխանը:
- Միանգամայն ճիշտ է, - հաստատեց թագավորը: - Ամեն մեկից պետք է խնդրել այն, ինչ նա կարող է տալ: Իշխանությունը նախ և առաջ պետք է խելացի լինի: Եթե դու քո ժողովրդին հրամայես ծովը նետվել, նա հեղափոխություն կանի: Ես իրավունք ունեմ հնազանդություն պահանջելու, որովհետև իմ հրամանները խելացի են:

Սենտ Էքզյուպերի, "Փոքրիկ Իշխանը"

Cassiopeia
30.07.2007, 12:00
Աշխատի՛ր այնպես, կարծես քեզ գումար անհրաժեշտ չէ,
Սիրի՛ր այնպես, ասես քեզ ոչ ոք երբեք ցավ չի պատճառել,
Պարի՛ր այնպես, ասես քեզ ոչ ոք չի նայում,
Երգի՛ր այնպես, կարծես քեզ ոչ ոք չի լսում,
Ապրի՛ր այնպես, ասես երկրագունդը դրախտ է…

Գաբրիել Գարսիա Մարկես

Wisper
30.07.2007, 12:22
Աշխատի՛ր այնպես, կարծես քեզ գումար անհրաժեշտ չէ,
Սիրի՛ր այնպես, ասես քեզ ոչ ոք երբեք ցավ չի պատճառել,
Պարի՛ր այնպես, ասես քեզ ոչ ոք չի նայում,
Երգի՛ր այնպես, կարծես քեզ ոչ ոք չի լսում,
Ապրի՛ր այնպես, ասես երկրագունդը դրախտ է…

Գաբրիել Գարսիա Մարկես

Լոլ, սա ինքնախաբեության մի նոր ձև է հա՞ :D

Grieg
30.07.2007, 12:32
Աշխատի՛ր այնպես, կարծես քեզ գումար անհրաժեշտ չէ,
Սիրի՛ր այնպես, ասես քեզ ոչ ոք երբեք ցավ չի պատճառել,
Պարի՛ր այնպես, ասես քեզ ոչ ոք չի նայում,
Երգի՛ր այնպես, կարծես քեզ ոչ ոք չի լսում,
Ապրի՛ր այնպես, ասես երկրագունդը դրախտ է…

Գաբրիել Գարսիա Մարկես
լավներ :)
երկրագունդը դրախտ է…

Gjuk
18.08.2007, 11:01
Սերը կյանքի լույսն է :angel, իսկ ամուսնությունը լույսի վարձը;:oy



Առաջինը եղիր , երբ հարկավոր է լսե’լ և վերջինը , երբ հարկավոր է խոսել:

Philosopher
18.08.2007, 11:09
Աշխատի՛ր այնպես, կարծես քեզ գումար անհրաժեշտ չէ,
Սիրի՛ր այնպես, ասես քեզ ոչ ոք երբեք ցավ չի պատճառել,
Պարի՛ր այնպես, ասես քեզ ոչ ոք չի նայում,
Երգի՛ր այնպես, կարծես քեզ ոչ ոք չի լսում,
Ապրի՛ր այնպես, ասես երկրագունդը դրախտ է…

Գաբրիել Գարսիա Մարկես
Լոլ, սա ինքնախաբեության մի նոր ձև է հա՞ :D
Դա ապրելու նոր ձև է, առանց խաբեությամբ ապրելու իրական ձևը;)

Վազգեն
24.08.2007, 10:10
Այս մեկը Ժորժ Սանդի վեպերից մեկում էր գրված.

Այն մարդը, ով ունի ճարտար լեզու և լավ տիրապետում է լեզվի նրբություններին , շատ հեշտ կարող է ինքնախաբեությամբ զբաղվել:

StrangeLittleGirl
24.08.2007, 14:55
Աշխատի՛ր այնպես, կարծես քեզ գումար անհրաժեշտ չէ,
Սիրի՛ր այնպես, ասես քեզ ոչ ոք երբեք ցավ չի պատճառել,
Պարի՛ր այնպես, ասես քեզ ոչ ոք չի նայում,
Երգի՛ր այնպես, կարծես քեզ ոչ ոք չի լսում,
Ապրի՛ր այնպես, ասես երկրագունդը դրախտ է…

Գաբրիել Գարսիա Մարկես
Մարկեսի հրաշալի վեպերն ու՜ր, էս «գեղեցիկ» մտքերն ուր: Հավատս չի գալիս, որ այս «խորհուրդների» հեղինակը նա է:

Անի
24.08.2007, 22:20
-Երկրորդ բնություն!,-թունոտ ասաց Փայտոջիլը,-մի խոշոր մարդկային գործիչ կարող էր հարցնել` ձեր ինչին է պետք երկրորդ բնությունը: Մեկը փչացրիք , իսկ հիմա փորձում եք փոխարինել մեկ ուրիշով?
Ա. Բ. Ստրուգացկիներ "Հեքիաթ Եռյակի մասին"

Այստեղ, Երկրում, բոլոր ազգերն ատում են իրար, և նրանցից յուրաքանչյուրն ատում է հրեաներին:
Մարկ Տվեն "Սատանայի նամակները"

Ընթերցող, պատկերացրու, որ դու տխմար ես, իսկ հիմա պատկերացրու, որ կոնգրեսմեն ես, սակայն ես կրկնվում եմ:
Մարկ Տվեն:tease

Մանե
31.08.2007, 15:18
***
Անհանգիստ խիղճը ծնում է տարօրինակություններ,որոնք անհասկանալի են հավատարմությանը…:think
***
Մեր կյանքի գործվածքը հյուսված է խճճված թելերից,որտեղ չարն ու բարին դրկից են իրար:
***
Երեխաների խոսքերը միամիտ արձագանքն են այն խոսակցությունների,որ ծնողներն աշխատում են գաղտնի պահել::erexa
***
Նա,որ ցանկանում է լավ դաստիարակել իր երեխային,դատապարտված է միշտ արդար հայացքների հետևելուն::erexa
***
Բնությունը վարդը միշտ փշերով է պատում,իսկ ուրախություններին բազմաթիվ դառնություններ խառնում:
***
Երբեք չպետք է դատապարտես նրանց,ու սիրում ես.իսկական սերը կույր է::love
***
Սիրո հուրն այնպես չի ջերմացնում,ինչպես փառքի առաջին շողերը::zagar
***
Կյանքը կարճանում է ուղղակիորեն համապատասխան ցանկությունների ուժին::nyam
***
Հասարակությունը ճանապարհ է դեպի մահ::tomato
***
Սնափառությունը,առանց որի սերը շատ թույլ է,թերմացնում է նրա կիրքը:
***
Ինչ-որ անում ես,հարկավոր է լավ անել,եթե նույնիսկ արածդ խենթություն է::tsamon
***
Մեծ կրքերը նույնքան հազվադեպ են,որքան արվեստի գլուխգործոցները:
***
Օրենքը սարդոստայն է,խոշոր ճանճերը պատռում անցնում են,իսկ մանրերը թաղվում մնում են::pardon
***
Մեծ խելքի դժվարություններից մեկը այն է,որ նա անխուսափելիորեն հասկանում է ամեն ինչ՝և արատները,և առավելությունները::fool
Բալզակ
***
Կյանքը տանելի է միայն մի պայմանով,եթե շարունակ մեկուսանաս նրանից::img

Գուստավ Ֆլոբեր

Under Dogg
26.09.2007, 23:29
Եթե չես կարող գտնել այն ինչի համար արժե ապրել, ապա գտի այն ինչի համար արժե մահանալ::o

'Pac

Apsara
27.09.2007, 12:21
Աշխարհում ամենաուժեղ պաշտպանությունը սեր նվիրելն է

Ravi Shankar

Dayana
05.10.2007, 10:18
Սիրել բոլորին՝ նշանակում է սիրել ամեն մեկին ինչպես բոլորին, այլ ոչ թե սերը բաժանել բոլորի միջև:

Սիրել բոլորին նշանակում է անտարբեր լինել ամենքի հանդեպ ։

Բայց ես չեմ ասել , Օսկար Ուայլդն ա ասել :P

Selene
05.10.2007, 23:55
Հրաշալի է այն կինը, որին ցանկանում ես շնորհակալություն հայտնել նույնիսկ մերժման համար:



Վ. Կլյուչևսկի

StrangeLittleGirl
06.10.2007, 15:27
Ներելն ու մոռանալը տարբեր բաներ են: Ներել նշանակում է հիշել առանց թույնի:
Պաբլո Մարտինեզ

Belle
06.10.2007, 16:41
Մարդը չի կարող սիրել երկու անգամ, հնարավոր է միայն մեկ սեր. Խորունկ ու անեզր, իչպես ծովը:
Բալզակ
***

Սիրո մեջ նույնիսկ <չափազանցը> բավական չէ;
Բոմարշե
***

Սիրո համար բաժանումը նույնն է, թե կրակի համար` քամին, թույլը այն մարում է, ուժեղը` բորբոքում:
Բյուսի Ռաբյուտեն
***

Դուք դիտում եք աստղը երկու պատճառով. Նրա համար, որ այն փայլում է և նրա համար, որ այն անհասանելի է: Սակայն ձեր կողքին կա ավելի քնքուշ փայլ ու ավելի խորունկ ֆաղտնիք` կին արարածը:
Հյուգո
***
Կինը ներում է արհամարհանքը, կոպտությունը, ատելությունը: Նա չի ներում ՀԵԳ-ՆԱՆՔԸ;
Էտյեն Ռեյ
***
Չկա ավելի հեշտ բան, քան սովորական կնոջը բացառիկ կին դարձնելը: Բավական է սիրել նրան:
Սովաժոն
***

Ջահել ժամանակ մենք ապրում ենք, որպեսզի սիրենք. Հասուն տարիքում մենք սիրում ենք, ոպեսզի ապրենք:
Սենտ Էվրեմոն

Selene
04.11.2007, 21:05
Մարդիկ բաժանվում են երկու խմբի, որոնցից առաջինի համար կարևորվում են տարբերությունները, երկրորդի համար՝ ընդհանրությունները:

Ֆր. Բեկոն

Դեկադա
27.11.2007, 16:15
Մահվան նկատմամբ անտարբերությունը բնորոշում է մտքր հասունությունը, իսկ հավրտենական կյանքով հրապուրվելը մոտեցող ծերության նախակարապետն է:
Կնոջը սիրել իդեալական սիրով, առանց ֆիզիկապես ցանկանալու-այն դիմակներից մեկն է, որով քողարկվում է տոհմը շարունակելու բնազդը


Բոլեսլավ Պրուս

Դեկադա
02.12.2007, 12:23
Յուրաքանչյուր թռչուն այնտեղ, վերևում և յուրաքանչյուր մարդ երկրի վրա երևակայում է, թե գնում է այնտեղ, ուր ինքն է ուզում, և միայն կողմնակի նայողի համար է պարզ, որ այդ բոլորին առաջ է մղում ճակատագրական մի ուժ՝ ավելի զորեղ, քան նրանց ցանկություններն և մտադրությունները:


Բոլեսլավ Պրուս.


Լինում են մարդիկ, ովքեր նման են զրոյի. միշտ անհրաժեշտ է նրանցից առաջ թվեր լինեն;

Օ. Բալզակ

Modigliani
04.12.2007, 00:13
Կյանքը որսորդ է, իսկ մարդը ՝ որս...
Շիրազ 2007 թվական

Դեկադա
07.12.2007, 18:40
Ստախոսի պատիժն այն չէ, որ նրան այլևս ոչ ոք չի հավատա, այլ այն, որ նա այլևս չկարողանա ոչ մեկին հավատալ:

Բ.Շոու
:)
Սուտն իր մշտական ուղեկիցն ունի՝ խորամանկությունը:
Ջ.Լոնդոն

Հնարավոր երկու բառից միշտ ընտրեք ամենապարզը:
Պ.Վալերի

Tigran Adunts
07.12.2007, 18:59
Ամենալավ երգը լռությունն է....
Ռուբեն Հախվերդյան

^SRTIK^LA^
09.12.2007, 14:42
Մարդկանց մեծագույն մասի ցուցաբերած հավատարմությունը ոչ այլ ինչ է,քան վստահություն շահելու ինքնասիրության հնարք:Դա մի միջոց է մյուսներից մեզ բարձր դասելու և կարևոր գաղտնիքների տիրանալու…:B

schuschanik
09.12.2007, 16:33
Պետք չէ հալեցնել հիշողությունները, քանզի սառցե զարդանախշերը կվերածվեն գոլ կեղտաջրի: Հ.Բյոլլ

Belle
15.12.2007, 12:53
Ընկերությունը անխզելի է դարձնում և նրա հմայքը կրկնապատկում է մի զգացում, որը պակասում է սիրուն` համոզվածությունը:

Նա, ով հավատարիմ ընկեր ունի, կարող է հաշվել, որ ինքը երկու հոգի է:

Ընկեր ունենալու միակ միջոցը այդպիսին լինելն է:

Եթե բախտը առանձնապես բարեհաճ է մարդու նկատմամբ և ուզում է շնորհել նրան աշխարհում մեծագույն երջանկությունը,նրան հավատարիմ ընկեր է տալիս:

Ընկերներ մենք ձեռք ենք բերում ոչ նրանով, թե ինչ ծառայություններ ենք մենք ստանում նրանից, այլ նրանով, թե ինչ ինքներս ենք մատուցում:

Իսկական ընկերության մեջ սովորական մարդկանց համար անհասանելի հմայք է թաքնված:

Որքան որ հազվադեպ է իսկական սերը, իսկական ընկերությունը ավելի հազվադեպ է:

Իսկական ընկերը բարիքներից մեծագույնն է:

Ընկերներից որևէ բան թաքցնելը վտանգավոր է, բայց ավելի վտանգավոր է նրանցից ոչինչ չթաքցնելը:

Քայլ առ քայլը առևտրի օրենքն է, սակայն ոչ ընկերության: Առևտուրը ընկերություն չի ճանաչում, բայց և ընկերության մեջ չպետք է առևտուր լինի:

Ընկերությունը դրամագլուխ է, տոկոսները որի երբեք չեն կորչում:

Ես ամենից շատ սիրում եմ ընկերոջը նրա համար, որ նա թերություններ ունի, որոնց մասին կարելի է խոսել նրա հետ:

Աստված մեզ ազգականներ է պարգևում. ընկերներ մենք ինքներս ենք ընտրում:

Կան երեք տեսակ ընկերներ. ընկերներ, որոնք ձեզ սիրում են, ընկերներ, որոնք ձեր նկատմամաբ անտարբեր են, և ընկերներ, որոնք ձեզ ատում են:

Ընկերությունը, որը ընդհատվել է, ճիշտն ասած, իսկի էլ չի սկսել երբեք:

Ընկերը նա է, ով ամեն անգամ, երբ դու զգում ես նրա կարիքը, կռահում է այդ մասին:

Մտերմությունը կարող է լինել առանց փոխադարձության, բայց ընկերությունը`
երբեք:

Նա չէ ընկերը, որ խղճում է, այլ նա, ով օգնում է:

Lilo
15.12.2007, 13:11
Կարող ե՞մ անգլերեն գրեմ: Թարգմանել դժվարանում եմ:


"All the rational explanations and logical analysis in the world cannot ultimately alter the nature of irrational drives or motivations."
-Edgar Allan Poe

Դեկադա
21.12.2007, 17:35
Քաղաքավարի եղիր բոլորի հետ, մարդամոտ՝ շատերի, տնավարի՝ ոմանց հետ:

Ֆրանկլին
Չի կարելի մարդկանց քարոզել այն, ինչ ինքդ ժխտում ես:

Մ. Գորկի

Sunny Stream
22.12.2007, 02:31
Իմ դիցաբանության դասախոսի մտքերից`:)

"Հասնել վերջին` կնշանակի հասնել հորիզոնին, որի այն կողմում չկա ժամանակ և տարածություն: Որպեսզի ճանաչես քեզ, պետք է հաղորդակցվես հորիզոնի այն կողմի հետ, ճանաչես քո վերջը":

" "Сегодня" было в раю, и больше никогда не будет..."

"Жизнь - это бесконечное расставание..."

Գյոթե - "Что есть? Гениальная фантазия!" (կամ) "Что есть - гениальная фантазия!" (լսել եմ, ոչ թե կարդացել):

Selene
23.12.2007, 21:12
Երբ մարդ չգիտի, թե դեպի որ նավահանգիստն է ուղղվում, նրա համար ոչ մի քամի էլ համընթաց չի լինի:

Սենեկա

Kristin
02.01.2008, 16:58
Հետևիր քո մտքերին. դրանք դառնում են խոսքեր.
Հետևիր քո խոսքերին. դրանք դառնում է գործողություններ
Հետևիր քո գործողություններին. դրանք դառնում են սովորություններ.
Հետևիր քո սովորություններին. դրանք դառնում են բնավորություններ.
Հետևիր քո բնավորությանը. այն դառնում է քո ճակատագիրը։
ՓՐԱՆԿ ԱՈՒԹԼՈ

Երկնային
02.01.2008, 22:59
Կարգադրելու իրավունք տալիս է միայն հնազանդությունը:
Էմերսոն

Սեփական աչքում արդարանալու համար մենք հաճախ մեզ համոզում ենք, որ մեր ուժից վեր է հասնել նպատակին, իսկ իրականում մենք ոչ թե անզոր ենք, այլ անկամ: Լառոշֆուկո

Առավել ճշգրիտ մարդու մասին կարելի է դատել նրա երազանքներով, քան նրա մտքերով:
Հյուագո

Agape
11.01.2008, 22:05
Տերը մարդուն արարեց, որ նա երգի, իսկ մարդը սկսեց աղմկել...


Աստված մեզ չի երևում, որպեսզի Իրեն փնտրենք մարդկանց հոգիներում:

Դեկադա
15.01.2008, 07:48
Անհրաժեշտության դեպքում նույնիսկ ամենազտարյուն արիստոկրատուհիներն էլ ցեխի վաննաներ են ընդունում, սակայն դրանից հաճույք կարող են զգալ միայն աննորմալ մարդիկ:

Բ.Պրուս

Sunny Stream
15.01.2008, 18:45
Կյանքը վայելել` նշանակում է կարողանալ ծախսած փողի դիմաց ստանալ համարժեք բան և գիտակցել այդ.
Է. Հեմինգուեյ («Ֆիեստա») (վճարովի համակարգում սովորող ուսանողների նշանաբան :D)

Վազիր բախտի ետևից մարդ,
Բայց չշտապես. կյանքի բովում
Վազելով են որոնում բախտ,
Բախտը թոխնում միշտ ետևում.
Բրեխտ

Annychka
16.01.2008, 22:55
Բարությունը մի լեզու է,որով կաորղ են խոսել համրերը և,որը կարող են լսել խուլերը.

Երջանկությունը,գիտեք՞,որ մարդիկ
Ոչ՛ փոխանցում են ու ոչ էլ առնում:
Այն,որի համար թափում են քրտինք,
Երջանկություն է մեզ համար դառնում:
Միրզա-Շաֆի

Ոմանք ապրում են երջանիկ,իրենք էլ դա չիմանալով
Վ.Վովենարց

Լավ ապրելու համար հարկավոր է լավ աշխատել,ոտքերի վրա ամուր կանգնելու համար հարկավոր է շատ իմանալ.

RaMeSsEs-ll
17.01.2008, 00:22
Մի աղոթեք, որ խնդիրները հավասարվեն ձեր ունակություններին, այլ աղոթեք, որպեսզի ձեր ունակությունները բավարար լինեն ձեր խնդիրների համար: Այդ դեպքում ձեր խնդիրների կատարումը չի լինի հրաշք, այլ դուք կլինեք հրաշքը::)

Belle
18.01.2008, 16:18
Կներեք, որ ռուսերեն են, ուղղակի չեմ կարա տիպիկ թարգմանեմ: :)

Все женщины прелестны, а красоту им придает любовь мужчин.
А.С. Пушкин

Всем известно, что у пьяных и у влюбленных есть свой ангел хранитель.
Александр Дюма-отец

Мы всегда верим, что наша первая любовь - последняя, а наша последняя любовь - первая.

Мера любви - любовь без меры.

Любовь - дело тех, кому нечего делать.
Диоген

Да разве любовь имеет что-либо общее с умом!
Гете

Любовь, которая ежедневно не возрождается, ежедневно умирает.

Полюбить можно лишь то, что знаешь.
Леонардо да Винчи

В любви недостаточно даже "слишком".
Бомарше

Երկնային
18.01.2008, 20:21
Գաղտնիքը նման է հագուստի վրայի անցքի, որքան ցանկանում ես խնամքով թաքցնել այն, այնքան շատ է այն երևում:
Բերգսոն

Ամենածիծաղելի ցանկությունը բոլորին դուր գալու ցանկությունն է:
Գյոթե

Սահմանափակ մարդիկ սովորաբար դատապարտում են այն ամենը, ինչ դուրս է նրանց մտահորիզոնի սահմաններից:
Լառոշֆուկո

Ավելի դյուրին է զսպել առաջին ցանկությունը, քան բավարարել բոլորը, ինչ գալիս է նրանից հետո:
Ֆրանկլին

Մարդուն լռել ստիպելով, դուք դեռ նրան չհամոզեցիք:
Ջոն Մորլի

Սերխիո
18.01.2008, 20:27
իսկ կարելի է գեղեցիկ մտքի փոխարեն ճիշտ միտք գրեմ ?

Այն ժողովուրդը ,որը չի ցանակնում կերակրել իր բանակին ,կկերակրի թշնամու բանակին...

Նապոլեոն Բոնապարտ

Երկնային
24.01.2008, 18:15
Մենք շատ բաներ ենք ասում, բայց երբ ժամանակը հասնում է ամենակարևոր խոսքերին, լռում ենք… :oy

Մենք ասում ենք «Շնորհակալ եմ, որ դու կաս», երբ չենք կարողանում ասել «Ես սիրում եմ քեզ»...

Մենք ասում ենք «Ես ապրելու պատճառ չունեմ», երբ ցանկանում ենք, որ մեզ ապացուցեն, որ սխալ ենք…

Մենք ասում ենք «Այստեղ ցուրտ է», երբ ինչ-որ մեկի ջերմության կարիքն ենք զգում…

Մենք ասում ենք «Ինձ քեզանից էլ ոչինչ պետք չէ», երբ չենք կարողանում ստանալ այն, ինչ ցանկանում ենք…

Մենք ասում ենք «Ես ոչ մեկին պետք չեմ», երբ իրականում պետք չենք միայն մեկ մարդու…

Մենք ասում ենք «Դու լավ ընկեր ես», երբ ցանկանում ենք ավելացնել «…բայց դու երբեք ինձ համար ավելին չես լինի» …

Մենք ասում ենք «Ես վստահում եմ քեզ», երբ վախենում ենք, որ խաղալիք կդառնանք…

:love

Annychka
25.01.2008, 19:32
Մենք երբեմն հենց կորստի մեջ ենք գտնում սփոփանք,իսկ երբեմն էլ հենց գտածն ենք դառնորեն ողբում:
Շեքսպիր

Երբ վիշտը քեզ այցելության գա՝ նայիր շուրջդ և մխիթարվիր. կան մարդիկ,որոնց բաժինն ավելի ծանր է քոնից:
Եզոպոս

Ով չի սիրում՝չի կարող նաև ատել.ով ոչ մի բանով չի հիանում՝չի կարող նաև արհամարհել.ով ոչ մի բան չի աստվածացնում՝ չի կարող նաև անիծել:
Լ.Բյոռնե

Belle
28.01.2008, 17:07
Մարիկ միշտ էլ անկեղծ են. Միայն նրանց անկեղծությունը փոփոխվում է:
Տրիստան Բեռնար

Անկեղծությունը ճշմարտություն է:
Լավել

Անկեղծությունը, որի մեջ կարեկցանք չկա, նման է կարեկցանքի, որի մեջ անկեղծություն չկա:
Ֆրանցիսկ Սալեցի

Ես կարող եմ խոստանալ անկեղծ լինել, սակայն անկողմնակալ` երբեք:
Գյոթե

Անկեղծություը չի կարելի համարել ճշմարտության վկայություն և չշմարիտ վարքագծի ապացույց. Դուք կարող եք թույն խմել, անկեղծորեն հավատալով, որ անհրաժեշտ դեղամիջոց եք ընդունել, բայց արդյո?ք ձեր հավատը կփրկի ձեզ մահից:
Թրայոն Էդվարդս

Մտածել, թե բոլոր մարդիկ ազնիվ են` հիմարություն է, բայց կարծել, թե ազնիվ մարդիկ չկան, ավելի քան հիմարություն է:
Ջոն Քուինսի Ադամս

Յուրաաքանչյուր մարդ հիմարության իրավունք ունի, դրան չի կարելի առարկել, բայց այդ իրավունքից հարկավոր է օգտվել որոշ չափավորությամբ:
Բյոռնե

Ամեն տխմար կգտնի էլ ավելի մեծ տխմարի, որը կսկսի հիանալ նրանով:
Բուալո

Ուրախ մարդիկ ավելի շատ են հիարություն անում, քան տխուրները, բայց տխուրները մեծ հիմարություններ են անում:
Կլեյստ

Հիմար է այն ձուկը, որ միևնույն խայծին բռնվում է երկու անգամ:
Թոմաս Ֆուլեր

Թացից ավելի թաց չի լինում:
Աուերբախ

Խորունկ տառապանքներն անմռունչ են:
Նիկոլա Բարտ

Լավագույն օծանելիքը միշտ փոքր սրվակներով է:
Դրայդեն

Դեկադա
28.01.2008, 19:20
Ես տեսնում եմ, որ մարդիկ չեն ապրում, այլ հարմարվում են և այդպիսով վատնում իրենց ամբողջ կյանքը:Ու երբ կողոպտում են իրենք իրենց` վատնելով ժամանակը, սկսում են գանգատվել բախտից:

Ապրելու համար պետք է կարողանալ որևէ բան անել:Եթե չես կարողանում անել` ծախում ես ինքդ քեզ:

Մ.Գորկի

Ջուզեպե Բալզամո
29.01.2008, 01:45
կինը մարդու բարեկամն է !!!
հեղինակն անհայտ է

Հեղինակ՝Արկադի Ռայկին: Աղբյուր՝Քաղաքացի Սաախով("Կովկասի գերուհին" ֆիլմից)

Ավելացվել է 3 րոպե անց

Ապրելը լավ է,լավ ապրելը՝ ավելի լավ է։
Անհայտ հեղինակ

Հեղինակներ՝ Ցանցառ և Նիկուլին- "Կովկասի գերուհին"(գարեջուր խմելու տեսարան)

Կյանքդ ապրիր այնպես, որ երբ գնալուդ պահը գա՝ հետ նայես ու չափսոսաս: Բայց, երբ կնայես ու կտեսնես որ այդպես չի անցել՝ էլի չափսոսաս…

Հեղինակ՝ պապըս

Երկնային
02.02.2008, 00:18
Գիշերվա լռության մեջ ավելի շատ երազում ես մեկ մարդու քնքուշ խոսքի, քան հազարավոր մարդկանց ծափահարությունների մասին…

Միայնակ մարդը ջերմություն է խնդրում, իսկ մենք կարող ենք միայն ցավակցել նրան, և նա շարունակում է մրսել…

Սերը հրաշալի ծաղիկ է, բայց համարձակություն է պետք, որպեսզի հասնես անդունդի ծայրին այն քաղելու համար…

Սիրահարվածները ծանր են տանում միայնակությունը… Իսկ չսիրվածները` ավելի ծանր…

ChildOfTheSky
02.02.2008, 03:02
_Ահա և վերջ _ ասաց մի ծեր ձի ` տեսնելով առաջին ավտոմեքենան :

Դեկադա
02.02.2008, 09:12
Հիշողությունը` դժբախտների այդ խարազանը, մինչև իսկ անցյալի քարերին է կենդանություն տալիս, և անցյալում խմած թույնի մեջ մեղր է կաթեցնում:

Մ. Գորկի

Տիրոջը տան համար չեն հարգում,տիրոջ շնորհիվ են հարգում տունը:

Ցիցերոն

Երկնային
24.02.2008, 17:03
մարդիկ առանց սիրո… :love

Պարտականությունն առանց սիրո դարձնում է մարդուն շուտ բռնկվող…

Արդարությունն առանց սիրո դարձնում է մարդուն դաժան…

Ճշմարտությունն առանց սիրո դարձնում է մարդուն քննադատ…

Դաստիարակությունը առանց սիրո դարձնում է մարդուն երկերեսանի…

Խելքն առանց սիրո դարձնում է մարդուն խորամանկ…

Բարեհամբուրությունն առանց սիրո դարձնում է մարդուն քծնող…

Հավատքն առանց սիրո դարձնում է մարդուն ֆանատիկ…

Պատիվն առանց սիրո դարձնում է մարդուն գոռոզ…

Հարստությունն առանց սիրո դարձնում է մարդուն ժլատ…

Դեկադա
24.02.2008, 18:49
Կռվելու համար խելքը բավական է:Հաղթելու համար հարկավոր է տաղանդ և զինամթերք:


Հիմա յուրաքանչյուր մարդ պետք է ունենա մի մտերիմ, որի հետ կարողանա անկեղծորեն խոսել, որովհետև ինչ արժանիքներ էլ ունենա, միաընակությունդ զգում ես:

Է. Հեմինգուեյ

Empty`Tears
25.02.2008, 01:36
Նա ով պատմում է ուրիշի թերությունների մասին, ուրիշին էլ պատմում է քո թերությունների մասին:
Ամոթի զգացումը չի դաստիարակվու, այն տրվում է ի ծնե:
Ամենածիծաղալի ցանկությունը, դա` բոլորին դուր գալու ցանկությունն է...(Ծափահարում եմ,համամիտ եմ)
Պետք է լինել մի քիչ նման` իրար հասկանալու համար, բայց պետք է լինել մի քիչ տարբեր` իրար սիրելու համար: :love

Empty`Tears
25.02.2008, 01:47
Նա, ով չի կարող լռել , հազվադեպ է կարողանում լավ խոսել:
Մարդկանց խանգարող թերությունն այն է, որ նրանք չեն զգում, թե ինչի են ընդունակ:
Երջանկությունը ավելի դյուրին է գտնել, քան պահպանել:
Յուրաքանչյուր ցանկություն մահ է գտնում իր բավարարության մեջ:

aniko
29.02.2008, 17:14
1. Վիճել խելոքի հետ նշանակում է խոսել, խոսել հիմարի հետ նշանակում է վիճել:
2. Ուզում են բոլորը, ունենում կարողացողները:
3. Գիտունը միշտ գիտենալու ու չգիտենալու արանքում է գտնվում, իսկ անգետը՝ գիտենալու ու լավ գիտենալու արանքում:
4. Ագահությունից կուրացածը այլեվս չի բուժվում:
5. Թ՛ե լավ, թ՛ե վատ նկարները հետեվի կողմից միեվնույն տեսքն ունեն:
6. Մինչեվ ջուրն ու սառույցը վիճում էին, թե ով է ում ծնել, գոլորշին երկուսին էլ վերացրեց:
7. Ժպիտը գդալ է, որով թույն են տալիս:
8. Տեղին ժպիտը համեմունք է:
9. Մարդիկ միանում են, երբ միանում են ստամոքսները:

Grieg
29.02.2008, 17:29
7. Ժպիտը գդալ է, որով թույն են տալիս:

սա լավն էր :)

EmyTa
11.03.2008, 11:17
Մարմինն արահայտում է այն ոգին, որն ինքը ամփոփում է:

Belka
11.03.2008, 12:11
Հիմարների նկատմամբ սեփական խելքը ցուցադրելու միայն մեկ ճանապարհ կա նրանց հետ չխոսել:

Երջանկության մոտ տանող ամենակարճ ճանապարհն. ուրախ տրամադրությունն է:

Լուսիանա
11.03.2008, 13:07
Ով ոչինչ չի սպասում, չի ապրում նաև հիասթափություն
Ռեմարկ

Եթե սերը անձնազոհություն չէ, ապա բոլոր դեպքերում հիանալիորեն քողարկված եսասիրություն է
Սոմերսեթ Մոեմ

Երկնային
11.03.2008, 17:29
սիրել = տառապե՞լ…

Եթե սիրել նշանակում է տառապել… Տառապելուց խուսափելու համար, պետք է չսիրել, բայց այդ դեպքում մարդ տառապում է չսիրելուց… Այսինքն սիրելը տառապել է, չսիրելը տառապել է... տառապելը տառապել է…
Երջաիկ լինել նշանակում է սիրել… ստացվում է, որ երջանիկ լինելը տառապել է, բայց տառապանքը մարդուն դժբախտացնում է… այսինքն դժբախտ լինելու համար մարդ պետք է սիրի, կամ սիրի տառապել, կամ տառապի չափազանց երջանիկ լինելուց… :think

խճճվեցի… չէ՛, սիրել չի նշանակում տառապել… :love

Երկնային
11.03.2008, 18:25
Սիրո մեջ ամենադժվարը ոչ թե սիրելն է, այլ, ի պատասխան, քեզ սիրել թույլ տալու համարձակություն ունենալն է…

Կյանքը ոչ թե բաղկացած է պահերից, երբ շնչում ենք, այլ այն վայրկյաններից, որոնցից կտրվում է մեր շունչը…

Սերը մի թռիչք է… միայն թե ինչ-որ մեկը պետք թ քեզ ոգևորի, որ այն կատարես…

Կնոջ սիրտը գաղտնիքների մի մեծ օվկիանոս է…

Լեո
11.03.2008, 19:08
Մարդիկ մահանում են, որպեսզի մարդկությունն ապրի:
Վ.Գ.Բելինսկի

Երկնային
19.03.2008, 14:27
Փորձիր համոզել ինքդ քեզ և դու կհասկանաս թե ինչքան խղճուկ են ուրիշներին համոզելու քո փորձերը:

Լառոշֆուկո

Հրամայում են նրան, ով չի կարողանում ենթարկվել ինքն իրեն:

Ֆ. Նիցշե

Մահից ամենաքիչը վախենում են այն մարդիկ, ում կյանքն ամենամեծ արժեքն ունի:
Կանտ

Մարդուն տվեք այն ամենը, ինչ նա ցանկանում է և հենց այդ նույն վայրկյանին նա կզգա, որ այդ ամենը ամենը չէ:

Կանտ

Եթե մարդուն անընդհատ ասեն, թե նա “խոզ է”, ապա նա, ի վերջո, իրոք կխռնչա:

Մ. Գորկի

Այն մարդը, որին ոչ ոք դուր չի գալիս, անհամեմատ ավելի դժբախտ է, քան նա, ով ոչ մեկին դուր չի գալիս:

Ֆ. Լարոշֆուկո

Մարդ ինչքան խելացի է, այնքան շատ է գտնում օրինգինալ մարդկանց: Միջակ անհատները տարբերություն չեն գտնում մարդկանց միջև:

Բ. Պասկալ

Դեկադա
20.03.2008, 21:23
Եթե թշնամիներս չգիտեն թե ինչպես ինձ վնաս հասցնեն, թող բարեկամներիցս սովորեն, թե ինչպես իմ հերը կարելի է անիծել:

Կորյուն Վահունի

Ով խելոք է վերցնում է ինչ-որ կա, ով անխելք է, ոչինչ չի ստանում և ամեն մեկը ինքն է սովորում:

Մ. Գորկի

Ձեռնտու է որոշ մարդկանց ունենալ թշնամիների թվում, քան բարեկամների:

Դոստաևսկի

Բոլորը գանգատվում են հիշողության անբավարարությունից, սակայն ոչ ոք առողջ դատողության պակասից չի գանգատվում:

Ֆ. Լառուշֆուկո

Hripsimee
21.03.2008, 00:16
Աստված չէր կարող լինել ամենուր,դրա համար էլ Նա ստեղծեց մայրերին:

Գրական թերթից`
Կա մի սուր որ չի վախենում պատյանից?
Դեռ ոչ մի ստվեր չի արևահարվել:
Դեռ ոչ մի սողուն մյուսի վրայով չի սողացել:
Ծառը պատասխանատու չէ անտառի հրդեհի համար:

Շարունակելի...:)

Դեկադա
02.04.2008, 18:16
Տիրոջը տան համար չեն հարգում, տիրոջ շնորհիվ են տունը հարգում:

Ցիցերոն

Մեր կյանքն անցնում է ձգտումների մեջ՝ ինչ մենք չունենք և ափսոսանքների մեջ՝ ինչ մենք այլևս չենք ունենա:

Ռու:(

Կաթիլ
02.04.2008, 19:30
«Սիրո որսը մեծամտության արդյունք է»
Խիլ Վիսենտե

Դեկադա
03.04.2008, 18:43
Երջանկությունը առողջության նման է, երբ չես նկատում` նշանակում է նա կա:

Տուրգենև

Խելացի մարդը ստիպված է երբեմն խաբելու, որպեսզի կարողանա հիմարների հետ զրուցել:

Է. Հեմինգուեյ

Brigada
03.04.2008, 18:49
Պայքար-Պայքար մինչև վերջ

մտքի հեղինակ «ԲՐԻԳԱԴԱ»

Belle
03.04.2008, 18:52
Աստված չէր կարող լինել ամենուր,դրա համար էլ Նա ստեղծեց մայրերին:





Շատ լավ էր

Ra$Ta
03.04.2008, 18:53
Կյանքը գեղեցիկ է , դրա համար թողեք թող այն ձեզ բռնաբարի(c)Ra$Ta

Լուսիանա
03.04.2008, 20:20
Нам всегда кажется, что нас любят за то, что мы хороши. А не догадываемся, что любят нас от того, что хороши те, кто нас любят.:love Л. Толстой

Tigran Adunts
03.04.2008, 20:27
Իդեալական մարդիկ չեն լինում... Լինում են իդեալական մտքեր :)

Ավելացվել է 3 րոպե անց

Կյանքը գեղեցիկ է , դրա համար թողեք թող այն ձեզ բռնաբարի(c)Ra$Ta



Դու միշտ տենց ես անում? :)) Ինչը գեղեցիկ ա, թողնում ես քեզ ....? :D

Kuk
03.04.2008, 21:47
Чтобы любить, надо забыть все, что знаешь о любви..
--------------------------------------------------------------------------------------------
Любовь одна, но подделок под нее - тысячи.
--------------------------------------------------------------------------------------------
Если вы начнете судить людей, у вас не хватит времени на то, чтобы любить их.
--------------------------------------------------------------------------------------------
Любовь - это когда счастье другого есть необходимое условие вашего счастья.
--------------------------------------------------------------------------------------------
Девиз для женщин: "Изменяйся, оставаясь незаменимой!".
--------------------------------------------------------------------------------------------
Первый вздох любви - это последний вздох мудрости.
--------------------------------------------------------------------------------------------
Любовь - как ветер в моих руках. Так легко почувствовать, но так сложно поймать.

Աբելյան
03.04.2008, 22:07
"Նրանց համար Կոմիտաս գոյություն չունի, Արամ Խաչատրյան գոյություն չունի, Չարենց գոյություն չունի. Չարենցը Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի համար 1000 դրամանոցի վրա պատկերված պատկեր է, իսկ Կոմիտասը` ոչ թե կոմպոզիտոր, այլ փողոց, որտեղ կարելի է շենքեր կառուցել, հողահատկացումներ կատարել, ուրիշ ոչինչ":

Լևոն Տեր-Պետրոսյան

Kuk
03.04.2008, 22:46
Уметь высказать насколько любишь - значит мало любить.
-----------------------------------------------------------------------------------------------------
Женщина лишь тогда верит слову "люблю", когда оно сказано тихо и просто.
-----------------------------------------------------------------------------------------------------
Разлука для любви - что ветер для огня: слабую она гасит, а большую раздувает.
-----------------------------------------------------------------------------------------------------
Некоторые женщины достойны, чтобы драться за них… Но некоторые - чтобы умереть.
-----------------------------------------------------------------------------------------------------
Сказать "Я тебя люблю" займет несколько секунд, показать как - всю жизнь.
-----------------------------------------------------------------------------------------------------
Любовь - единственная игра, не прекращающаяся из-за темноты.

Ra$Ta
03.04.2008, 23:45
Շարունակենք բռնաբարությունների թեման , բայց էս մեկը իմ միտքը չի :D

Ոչ մեկ կույս չի մեռնում որտև վերջում կյանքը բոլորիսել բռնաբարումա

Fedayi
04.04.2008, 10:28
-Աստված մեռավ,-ասաց Նիցշեն:
-Նիցշեն մեռավ,-ասաց Աստված::D:D

Մելիք
06.04.2008, 01:56
-Աստված մեռավ,-ասաց Նիցշեն:
-Նիցշեն մեռավ,-ասաց Աստված::D:D

Ոժեեեղ էր:D:D Էս միտքը մորավորապես էս ձևով իմ մտքով էլ ա անցել, բայց մենակ հիմա զգացի դրա սրամտությունը:D

Ծով
06.04.2008, 02:03
Հա լուրջ:D...հզոր էր:hands

Աբելյան
06.04.2008, 11:00
Ես պիտի դուրս գամ դեպի հրապարակ,
Առանց քնարի, անզարդ խոսքերով,
Ես պիտի գոչեմ, պիտի բողոքեմ,
Խավարի ընդդեմ պատերազմելով:

Ներկա օրերում այլ ի՞նչ սև քնար,
Սու՛ր է հարկավոր կտրիճի ձեռքին:
Արյուն ու կրա՛կ թշնամու վրա.
Ա՛յս պիտի լինի խորհուրդ մեր կյանքին:

Մ. Նալբանդյան

Fedayi
08.04.2008, 17:18
Ավելացվել է 1 րոպե անց
Մի ծաղիկը ավելի լավ է հաղորդում ծաղկի պերճությունը, քան հարյուրը:

Գեղեկությունը կարիք չի զգում լրացուցիչ զարդերի, ամենից շատ նրան գեղեկացնում է զարդերի բացակայությունը:

Նվիրում եմ որոշ աղջիկներին...:D

Երկնային
08.04.2008, 17:57
Սիրել հանուն սիրված լինելու Երկրային է, սիրել հանուն սիրո` Երկնային…

:oy

Fedayi
08.04.2008, 18:23
Եթե թքում են մեջքիդ, ուրեմն դու առջևում ես: :think

Կոնֆուցիոս

Երկնային
10.04.2008, 20:02
Մարդկային գոյության ընթացքում ծագած հարցերից ամենամեծ արժեքը ունեն միայն չորս հարց`

1. Ի՞նչն է սրբություն…
2. Ինչի՞ց է հոգին կազմված…
3. Հանուն ինչի՞ արժե ապրել…
4. Հանուն ինչի՞ արժե մահանալ…

…և բոլոր այս հարցերին կա միայն մեկ պատասխան… ՍԵՐ… :love

Apsara
10.04.2008, 22:09
Բոլոր դիկտատորներին և դեպուտատներին պետք է անընդհատ, բայց միևնույն պատճառաբանությամբ փոխել

Դեկադա
13.04.2008, 18:44
Անկախ ամեն ինչից սիրիր մարդուն, թե չէ ապրելը պատիժ կդառնա քեզ համար: Չարին իմացիր պատժել, բաըց չարություն չգօրծես:

Ս. Գրիգորյան

Կորցրած ամոթը չի վերադառնա:

Սենեկա

Երջանկությունը ամուր առողջությունն է և թույլ հիշողությունը:

Հեմինգուեյ

Հարուստն ունի ամեն ինչ բացի սրտից, իսկ աղքատը ոչինչ չունի՝ բացի սրտից:

Fedayi
13.04.2008, 19:36
Հանցավոր հարուստը ուրախ խնդալով,
Մեղքից ազատվել է մեծ գումար տալով.
Խեղճ մարդը սխալմամբ մի հավ գողնալով,
Բանտի մեջ է փտել, խելքի՛ աշեցեք:

Ջիվանի

Fedayi
13.04.2008, 20:13
Ամենաանտանելի մարդիկ իրենց հանճարեղ համարող տղամարդիկ են և իրենց անդիմադրելի համարող կանայք:

Չգիտեմ` ով է ասել, բայց հալալ ա:hands:hands

Երկնային
21.04.2008, 02:41
Անհնարինը… :oy

Անհնարինը, դա պարզապես բառ է, որի ետևում պաղկվում են թույլ մարդիկ… Նրանց համար ավելի հեշտ է ապրել սովորական աշխարհում, քան գտնել իրենք իրենց մեջ ուժ, որ այն փոխեն դեպի լավը…

Անհնարինը, դա փաստ չէ, դա շատ ավելի քիչ է…

Անհնարինը, դա մահապատիժ չէ, այլ միայն պայքարի կոչ…

Անհնարինը, դա միայն մի քայլ է` ինքդ քեզ փոխելու…

Անհնարինը, դա մշտական չէ…

Անհնարինը հնարավոր է…

Ավելացվել է 15 րոպե անց
Չկա ոչինչ ավելի հետաքրքիր քան երկու սիրահարների խոսակցությունը, որոնք լռում են... :love

Fedayi
21.04.2008, 10:57
Շիկնելու հատկությունը ամենամարդկայինն է մարդկային հատկություններից: :oy
Դարվին

Ավելացվել է 3 րոպե անց

Չկա ոչինչ ավելի հետաքրքիր քան երկու սիրահարների խոսակցությունը, որոնք լռում են... :

Սիրո մեջ լռությունը բառերից կարևոր է:
Պասկալ

Երկնային
21.04.2008, 18:26
Մենակությունը դա…

Երբ օրերով հեռախոսը չի զանգում - դա մենակություն չէ… դա վատ ընկերներն են…

Երբ լսում ես թե ինչպես է գնում ժամանակը - դա մենակություն չէ… դա շատ ազատ ժամանակ ունենեալն է…

Երբ ոչ ոք չկա, ում սպասես - դա մենակություն չէ… դա վատատեսություն է…

Երբ գողանում ես ուրիշի կյանքից պատառիկներ քոնը լցնելու համար - դա մենակություն չէ… դա անինքնավստահութուն է…

Երբ մարդ չկա` ում հետ խոսես, ու դու սկսում ես խոսել ինքդ քեզ հետ - դա մենակություն չէ… դա հիվանդություն է…

Երբ դու օրերով լաց ես լինում դատարկ սենյակում - դա մենակություն չէ… դա դեպրեսսիա է…

Երբ դու կարծում ես, թե ոչ ոք քեզ չի հասկանում - դա մենակություն չէ… դա էգոիզմ է…

Երբ ուզում ես անճարությունից բարձր գոռալ - դա մենակություն չէ… դա ցավ է…

Երբ դու ոչ մեկին պետք չես - դա մենակություն չէ… դա ինքնախաբեություն է…


Մենակությունը դա այն է, ինչ մենք ինքներս ենք հորինում, երբ ոչ ոք մեզ չի ասում ամենահասարակ բառերը` Ես քեզ սիրում եմ… :oy

Երկնային
23.04.2008, 01:17
Երջանկությունը նման է թիթեռնիկի… Ինչքան փորձում ես նրան բռնել, այնքան ավելի է քեզանից փախչում ու հեռվանում…
… բայց բավական է` ուշադրությունդ կենտրոնացնես այլ բաների վրա, այն կգա ու կամացուկ կնստի քո ուսին… :love

Empty`Tears
23.04.2008, 03:55
Եթե հետաքրքրասիրությունը մեռնում է, նշանակում է ծերությունը վրա է հասել...

Աշխարհը խղճուկ է միայն խղճուկի համար, աշխարհը դատարկ է միայն դատարկամիտների համար... (շատ եմ սիրում..)

Երբեք չի հիշվի նախորդը, եթե չգա հաջորդը...

Միշտ եղիր այն, ինչ կաս, հակառակ դեպքում կլինես ոչինչ...

Վտանգավոր է թերագնահատել ինքն իրեն գերագնահատողին...

Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է...

Սխալը ևս օգտակար է լինում, քանի դեռ երիտասարդ ենք, միայն այն հետներս քարշ չտանք մինչև ծերություն...

Սովորիր ապրել այն րոպեն, երբ քեզ թվում է ամեն ինչ վերջացել է...

Նա, ով ուզում է, անում է ավելի շատ քան նա ով կարողանում է...


Բոլորն էլ ճիշտ են....:roll

Fedayi
23.04.2008, 10:08
Եթե հետաքրքրասիրությունը մեռնում է, նշանակում է ծերությունը վրա է հասել...

Աշխարհը խղճուկ է միայն խղճուկի համար, աշխարհը դատարկ է միայն դատարկամիտների համար... (շատ եմ սիրում..)

Երբեք չի հիշվի նախորդը, եթե չգա հաջորդը...

Միշտ եղիր այն, ինչ կաս, հակառակ դեպքում կլինես ոչինչ...

Վտանգավոր է թերագնահատել ինքն իրեն գերագնահատողին...

Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է...

Սխալը ևս օգտակար է լինում, քանի դեռ երիտասարդ ենք, միայն այն հետներս քարշ չտանք մինչև ծերություն...

Սովորիր ապրել այն րոպեն, երբ քեզ թվում է ամեն ինչ վերջացել է...

Նա, ով ուզում է, անում է ավելի շատ քան նա ով կարողանում է...


Բոլորն էլ ճիշտ են....:roll

Մի հատ էլ իմ կողմից.

Նրան, ով գիտի` ուր է գնում, աշխարհը ճանապարհ է տալիս:

John
23.04.2008, 10:41
Ամեն անգամ, երբ մտածում եմ, որ արդեն մեծ եմ, հիշում եմ, թե ինչքան փոքր էի նախորդ անգամ, երբ մտածում էի, թե մեծ եմ :)

Երկնային
04.05.2008, 02:19
Գեղեցկություն… :love

Այն ամենը, ինչ սիրում ես, գեղեցիկ է…

Ապագան նրանցն է, ովքեր հավատում են իրենց երազանքների գեղեցկությանը…

Ամեն ինչ գեղեցիկ է, բայց ոչ բոլորն են դա նկատում…

Իսկական գեղեցկությունը պետք է ծնվի, պետք է ծաղկի մարդու ներսում…

Դու չես սիրում կնոջը, որովհետև նա գեղեցիկ է, բայց նա գեղեցիկ է, որովհետև դու նրան սիրում ես…

Ցանկացած գեղեցկության համար ինչ-որ տեղ կա մի աչք` այն տեսնելու… Ցանկացած ճշմարտության համար ինչ-որ տեղ կա ականջ` այն լսելու… Ցանկացած սիրո համար ինչ-որ տեղ կա մի սիրտ` այն ընդունելու…

Աշխարում ամենագեղեցիկը չես կարող տեսնել կամ շոշափել… այն պետք է զգաս սրտովդ…

Գեղեցկությունն այն է, ինչ զգում ես ներսումդ… և հենց դա է արտացոլում հայացքդ…

Երկնային
07.05.2008, 02:28
Երազանք…

Մի փչացրու այն, ինչ ունես`երազելով նրա մասին, ինչ չունես… Հիշիր, որ այն, ինչ ունես հիմա, մի ժամանակ այն բաներից մեկն էր, ինչի մասին երազում էիր…

Երազիր, կարծես թե միշտ ապրելու ես, ապրիր` կարծես այսօր կյանքիդ վերջին օրն է…

Երազկոտ մարդը նա է, ով կարող է գտնել իր ճանապարհը լուսնի լույսով, բայ նրա պատիժն այն է, որ նա տեսնում է արևածագը ավելի շուտ, քան մնացածը…

Մենք արգելափակում ենք մեր երազանքերը, երբ թույլ ենք տալիս, որ վախն ավելի ուժեղ դառնա, քան հավատքը…

Երազանքը լավն է և օգտակար է, եթե միայն չմոռանալ, որ այն երազանք է…

Իրականությունն ամենքի անիրական երազանքն է…

Empty`Tears
07.05.2008, 02:41
Չափազանցումը բարեկիրթ մարդկանց սուտն է...

Նա ով պատմում է ուրիշի թերությունների մասին, ուրիշին էլ պատմում է քո թերությունների մասին...

Ամենածիծաղալի ցանկությունը, դա` բոլորին դուր գալու ցանկությունն է... (աաա շատ եմ սիրում)

Այն մարդը, որի բախտը բերել է, մի մարդ է, որն արել է այն, ինչ ուրիշները միայն պատրաստվում են անել...

Չկա ավելի հեշտ բան, քան սովորական կնոջը բացառիկ դարձնելը... Բավական է սիրել նրան...

Նա, ով չի կարող լռել ,... հազվադեպ է կարողանում լավ խոսել...

Որքան շատ ենք խոսում մեր արժանիքների մասին, ...այնքան քիչ են դրանց հավատում... :roll

Empty`Tears
08.05.2008, 07:23
Դատաողություններ են անում բոլորը,...սակայն քիչ են կշռադատողները...

Տխմարը մի առավելություն ունի խելոքի հանդեպ,.. ինքն իրենից մշտապես գոհ է..

Տխմարության դեմ ոչ մի օրենքներ չկան...

Երբ ասելու ոչինչ չկա, ... միշտ վատն են խոսում...

Ով ուզում է առաջ լինել, ... նրա առաջին պարտականությունն է մաքրել օդը իր շրջապատում..

Ով կերցրել է ամոթը, նրան պետք է մեռած համարել...

Ով մաքուր է հոգով, նա ճանաչում է բանականության հաղթանակը իր հանդեպ...

Արհամարհանքը ոչ բոլորին է սազում...

Ամեն բանում թող չափ լինի...ամեն բան պետք է սահմաններ ունենա...

Նա ով ոչինչից չի վախենում.. պակաս հզոր չէ...քան նա, ում առաջ բոլորը դողում են...



Ամեն ինչն էլ մարդու համար է ստեղծված... :roll

Երկնային
10.05.2008, 23:20
Եթե ուզում ես, որ կինը լինի Հրեշտակ, ստեղծի՛ր նրա համար Դրախտ…

Empty`Tears
11.05.2008, 03:03
Մեր սիրած մարդիկ ավելի մեծ իշխանություն ունեն մեր վրա.., քան մենք ինքներս...

Համեստը նա չէ, ով անտարբեր է գովեստների նկատմամբ.., այլ նա.., ով ուշադիր է կշտամբանքների հանդեպ...

Բավական չէ բարի լինել.., պետք է նաև նրբանկատ լինել...

Անցյալը ավելի հեշտ է պարսավել քան ուղղել...

Դյուրին է ատել նրանց,.. ում վատ գիտես...

Կան բնավորության վատ հատկանիշներ, որոնցից երբեմն մեծ տաղադներ են կազմավորվում... ( լավն էր )

Ծիծաղը երջանկության չափանիշ չէ... ( իսկապես.)

Նա ով ոչինչ չգիտե, չի կասկածում ոչ մի բանում... :roll

Երկնային
16.05.2008, 02:08
Նա, ով միշտ սպասում է մի առիթի, որ միանգամից շատ լավություն անի, երբեք ոչինչ էլ չի անի… Կյանքը մանրուքներից է բաղկացած… Շատ հազվադեպ է առիթ հանդիպսանում միանգամից շատ բան անել… Իրական մեծահոգությունը նրանում է, որ լինես մեծահոգի մանրուքներում…

Empty`Tears
22.05.2008, 04:34
Գովեստներն օգտակար են թեկուզ նրանով, որ գործնականորեն ամրապնդում են մեր մեջ եղած առաքինություններն....
Ավելի լավ է քիչ հասկանալ, քան ոչ ճիշտ...
Չկա այնպիսի մարդ, որը չամաչի սիրած լինելու համար , եր բարդեն դադարել է սիրել... :love :roll

Empty`Tears
24.05.2008, 08:30
Մարդու մասին չի կարելի դատել առաջին հայացքից, արժանիքները սովորաբար պատված են համեստության քողով, թերություններն քողարկված են կեղծավորության դիմակով...
Մարդկանց փոխելու համար հարկավոր է սիրել նրանց…Նրանց ներգործելը համամասնական է նրանց նկատմամբ սիրուն...
Որևէ մեկի հատկանիշը գնահատելու համար, հարկավոր է այդ հատկանիշի որոշ մասն ունենալ նաև իր մեջ... (Վ. Շեքսպիր:love )..:roll

Tigran Adunts
24.05.2008, 11:14
Ժողովուրդ, Դուք բռնեք իմ փեշից, իսկ ես` Աստծո... Գարեգին Նժդեհ

Fedayi
24.05.2008, 18:31
Կանանց ուժը գեղեցկությունն է, ինչպես ուժը` տղամարդկանց գեղեցկությունը:

Երկնային
26.05.2008, 03:50
Անունդ ոչ մի կարորություն չի ներկայացնում ինձ համար, քանի դեռ կարող եմ քեզ անվանել Իմը… :love

Հ.Գ. ոչ մեկին ուղղված չէ… ուղղակի դուրս եկավ…

Empty`Tears
26.05.2008, 12:17
Քչախոս մարդուն շատերը երկար ժամանակ խելոք են համարում, նման այն բանի, ինչպես հանգիստ բնավուրությունը հաճախ ընդունվում է իբրև ուժ...:)

Միտքը պետք է անմիշապես ասի ամեն ինչ կամ չասի ոչինչ...

Երկնային
26.05.2008, 16:41
Մարդիկ չեն նկատում, թե ինչպես է գիշերներով լաց լինում նա, ով անցնում է կյանքի ճանապարհով ժպիտը դեմքին…

Empty`Tears
02.06.2008, 02:34
Հեգնանքից վախենալ ՝ նշանակում է սարսափել բանականությունից..
Կիրքը խելքի արբեցումն է..
Ինչ չեն հասկանում, նրան չեն տիրապետում..
Մեկն առաջի շարքում անգույն է, սակայն երկրորդում փայլում է...
Ընկեր ունենալու միակ միջոցը այդպիսին լինելն է...
Եթե ճնշում է հպարտությունը, նշանակում է սերը լռում է...

Սերը կարող է փոխարինել ամեն ինչին, իսկ սիրո փոխարեն չկա ոչինչ և ոչ մի տեղ...:)

Ոչ բոլորին էր հասու..:roll

Երկնային
18.06.2008, 03:26
Կյանքն ապրելու միայն երկու ձև կա`ապրել այն կարծես ամեն ինչ հրաշք է, կամ էլ այնպես, կարծես ոչինչ էլ հրաշք չէ…

Մենք կարող ենք հասկանալ, թե ինչ հրաշք է արևածագը , միայն եթե սպասել ենք մթության մեջ…

Մարդ կարող է կուրանալ` նայելով կյանքին այնպես, կարծես ամեն օր նույնն է, ինչ նախորդը… ամեն օր հրաշք է իր հետ բերում, պետք է միայն այն տեսնել…

Հրաշքը նրանում չի, որ կարողանաս թռչել օդում, կամ քայլել ջրի վրա… այլ կարողանաս քայլել երկրի վրա…

Որտեղ կա սեր, այնտեղ միշտ հրաշքներ են…

firewall
18.06.2008, 03:39
Որտեղ կա սեր, այնտեղ միշտ հրաշքներ են…[/I][/COLOR]
1000000 վիրտուալ վարկանիշ քեզ սրա համար :cry2 :)

Fedayi
10.07.2008, 21:50
Ես տառապում եմ ամենքի ցավով,
Եվ մոռանում եմ իմ ցավերն անգամ,
Ես մահանում եմ ամեն մի մահով,
Եվ հեռանում եմ այս կյանքից մաս-մաս:

Գագիկ Գինոսյան, "Ողջու~յն, տղե'րք"

Մարկիզ
10.07.2008, 22:42
Մոդերատորական: Ռուսերեն գրառումը ջնջված է: Տե՛ս կանոնադրություն (http://www.akumb.am/rules.php), 2.2.4 կետ (http://www.akumb.am/rules.php#kanon2.2.4):

Empty`Tears
11.07.2008, 02:32
Մարդիկ շատ ավելի քիչ հիմարություն կգործեին, եթե նրանց չվերաբերվեին այդքան լուրջ..
Եթե ճնշում է հպարտությունը, նշանակում է սերը լռում է...
Ինչքան լայն է միտքը, այնքան ավելի են նրան նեղում սեփական սահմանները..
Ով միշտ անում է այն ինչ ցանկանում է, հազվադեպ է անում այն ինչ պարտավոր է...
Երբ արհամարանքը փոխադարձ է, մի արհամարանքը չի ոչնչացնում մյուսին, այլ միայն կրկնապատկում է այն...
Ինչ է գիտելիքը…Ոչ այլն ինչ քան գրանցված փորձ..(համամիտ եմ)
Մենք ամենից հաճախ երջանկություն ենք կոչում այն , ինչ ինքներս չենք փորձել...(համամիտ եմ)..
Միայն աշխատանքի վերջում ենք մենք սովորաբար իմանում, թե ինչից էր այն պետք սկսել...
Կյանքը կարճ է, սակայն ձանձրույթը երկարաձգում է այն..:blin

Երկնային
22.07.2008, 00:34
Սիրված լինելու համար լավ է լինել գեղեցիք, բայց գեղեցիկ լինելու համար պետք է լինել սիրված…

Մեծահոգությունը կայանում է ոչ թե նրանում, որ դու տաս ինչ-որ մեկին այն, ինչի կարիքը քեզնից շատ ունի, այլ այն, առանց ինչի ինքդ էլ չես կարող…

Մարդ երբեք այնքան երջանիկ չի լինում, ինչքան որ ցանկանում է, և երբեք այնքան դժբախտ չի լինում, ինչէան որ իրեն թվում է…

Մեզ միշտ թվում է, թե լավն ենք, որովհետև մեզ սիրում են, բայց չենք հասկանում, որ ավելի լավն են նրանք, ովքեր մեզ սիրում են…

StrangeLittleGirl
03.08.2008, 12:54
Ինձ թվում է՝ ես միշտ երջանիկ կլինեմ այն վայրերում, որտեղ ես չկամ:
Փոլ Օսթեր

Մանոն
04.08.2008, 21:54
Գաբրիել Գարսիա Մարկեսի 13 մտքերը կյանքի մասին
1. Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ:
2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ով արժանի է, երբեք քո արտասվելու պատճառը չի դառնա:
3. Միայն այն պատճառով, որ մեկը քեզ չի սիրում այնպես, ինչպես դու ես ուզում, չի նշանակում, որ նա քեզ չի սիրում ամբողջ սրտով:
4. Իսկական ընկերը նա է, ով կբռնի քո ձեռքը և կզգա քո սիրտը:
5. Ինչ-որ մեկի համար թախծելու վատթարագույն միջոցը՝ լինել նրա կողքին և հասկանալ, որ նա երբեք քոնը չի լինի:
6. Երբեք չդադարես ժպտալ, եթե նույնիսկ տխուր ես, քանի որ ինչ-որ մեկը կարող է սիրահարվել քո ժպիտին:
7. Այս աշխարհում դու ընդամենը մի մարդ ես, բայց ինչ-որ մեկի համար դու մի ամբողջ աշխարհ ես…
8. Մի վատնիր ժամանակը նրա վրա, ով չի ցանկանում այն անցկացնել քեզ հետ:
9. Հնարավոր է՝ Աստված ցանկանում է, որ մենք հանդիպենք ոչ այն մարդկանց, քանի դեռ չենք հանդիպել այն ՄԻԱԿԻՆ: Որպեսզի երբ դա վերջ ի վերջո տեղի ունենա, մենք երախտապարտ լինենք:
10. Մի լա, որովհետև դա անցել է: Ժպտա, քանի որ դա եղել է:
11. Միշտ էլ կգտնվեն մարդիկ, որոնք քեզ ցավ կպատճառեն: Պետք է շարունակել հավատալ մարդկանց, ուղղակի լինել փոքր-ինչ զգույշ:
12. Դարձիր ավելի լավը և ինքդ հասկացիր՝ ով ես դու, նախքան կհանդիպես նոր մարդու և հույս կունենաս, որ նա կհասկանա քեզ:
13. Այդքան ջանք մի գործադրիր. ամեն լավ բան տեղի է ունենում անսպասելի:

Ջուզեպե Բալզամո
05.08.2008, 10:14
Ճիշտ բան անելը դժվար չէ, դժվարը ճիշտ բանն իմանալն է:
Իսկ, իմանալուց հետո` դժվար է չանելը …

unknown
05.08.2008, 11:41
Մարդիկ չեն նկատում, թե ինչպես է գիշերներով լաց լինում նա, ով անցնում է կյանքի ճանապարհով ժպիտը դեմքին…

Շատ լավն էր:loveԻմ մասին էր:(

Fedayi
05.08.2008, 12:59
Օր կա` կյանք արժի, կյանք կա` օր չարժի:

unknown
05.08.2008, 14:24
Եղիր զգաստ ինչպես սառույցը,մաքուր ինչպես ձյունը,դարձյալ զերծ չես մնա զրպարտությունից…
----------------------
Երազները ծույլ ուղեղի արգասիքներ են…
-----------------------
Սպիների վրա նա է ծիծաղում,ով վերք չի տեսել…
-----------------------
Աստղը չի ժպտում այնտեղ ուր արտասուք կա…
Վ. Շեքսպիր

Narinfinity
02.09.2008, 01:54
----------------------
Երազները ծույլ ուղեղի արգասիքներ են…
-----------------------
Վ. Շեքսպիր

Երազները ամենևին էլ ծույլ ուղեղի արգասիք չեն, այլ նկարների և ցանկությունների շարժուն խճանկար:

Հայկօ
02.09.2008, 01:59
----------------------
Երազները ծույլ ուղեղի արգասիքներ են…
-----------------------
Վ. Շեքսպիր

Փաստորեն՝ Շեքսպիրն էլ է տգետ եղել... Երազներից լավ միայն մի բան կա՝ իրականացած երազները:

Բարեկամ
02.09.2008, 04:02
Փաստորեն՝ Շեքսպիրն էլ է տգետ եղել... Երազներից լավ միայն մի բան կա՝ իրականացած երազները:

:think իրականացած երազները այլևս երազներ չեն:

Իսկ Շեքսպիրի հետ համաձայն եմ: Ավելին - երազները ոտքից գլուխ վատնում է, իսկ վատնումը սնվում է ծուլությունից: