User Tag List

Նայել հարցման արդյունքները: Հավատու՞մ եք, որ մահից հետո կյանք կա

Քվեարկողներ
133. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո, հավատում եմ

    75 56.39%
  • Ոչ, չեմ հավատում

    34 25.56%
  • Չեմ կարող պատասխանել

    24 18.05%
Էջ 4 67-ից ԱռաջինԱռաջին 123456781454 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 991 հատից

Թեմա: Մահ... իսկ հետո՞

  1. #46
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մահ... իսկ հետո՞

    Չէ՜, դու սխալ ես հասկանում: Քեֆը տալով չի, այլ Հիսուսին հավատալով ու ընդունելով որպես Տեր և Փրկիչ: Իսկ մենք նույնիսկ մեր ամենալավ գործերով այնքան մեղավոր ենք, որ արժանի չենք փրկության:

  2. #47
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մահ... իսկ հետո՞

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Չէ՜, դու սխալ ես հասկանում: Քեֆը տալով չի, այլ Հիսուսին հավատալով ու ընդունելով որպես Տեր և Փրկիչ: Իսկ մենք նույնիսկ մեր ամենալավ գործերով այնքան մեղավոր ենք, որ արժանի չենք փրկության:
    Շատ «քրիստոնյաներ» հենց այդպես էլ վարվում են. «Հիսուսը մեր Տերն է, Հիսուսը մեզ կփրկի» ասելով սարսափելի գործեր են անում։ Ստացվում է, որ նրանք իրենց սարսափելի վատ գործերով հանդերձ կփրկվեն, իսկ նա, ով ամբողջ կյանքում առաքինի կյանք է վարել, բայց Հիսուսի գոյության մասին երբևէ չի էլ իմացել, հավերժ վառվելու է դժոխային կրակի մեջ։
    Ու ստացվում է, որ Աստված ինքն է մեզ մեղավոր ստեղծել, բայց մենք արժանի չենք փրկության։
    Չէ, ամեն ինչ իրականում լրիվ այլ կերպ է։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (17.08.2012), Խաչիկ-Ապեր (02.07.2010)

  4. #48
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մահ... իսկ հետո՞

    Ճիշտն ասած, ես չեմ ուզում այս վեճը շարունակել, մանավանդ որ թեմայից շեղվում ենք... բայց... շատ ճիշտ ես արել, որ «քրիստոնյաներ» ես գրել, ոչ թե քրիստոնյաներ... Որովհետև Հիսուսին իրապես հավատացողները կատարում են նաև Նրա մեծագույն պատվիրանները, բայց շատերը չեն հասկանում Նրա արժեքը և անընդհատ մեղք են գործում՝ մտածելով, որ Աստված կների: Հավատա, որ նրանց հաստատ Աստված չի ների:
    Իսկ Աստված մարդուն անթերի էր ստեղծել, բայց տվել էր ընտրության հնարավորություն: Մարդն ընտրեց մեղքը, և հիմա ամենքս մեղավոր ենք:
    Հետո, մեղքը մենակ մարդ սպանելն ու գողանալը չի: Մեղքը Աստծո կամքին հակառակվելն է: Իսկ այդ «առաքինի» կյանքով ապրողները հավատացած եմ, որ մեկ անգամ չէ, որ Աստծո կամքին դեմ են գնացել:

  5. #49
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    29.04.2006
    Գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մահ... իսկ հետո՞

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Չէ՜, դու սխալ ես հասկանում: Քեֆը տալով չի, այլ Հիսուսին հավատալով ու ընդունելով որպես Տեր և Փրկիչ: Իսկ մենք նույնիսկ մեր ամենալավ գործերով այնքան մեղավոր ենք, որ արժանի չենք փրկության:
    Համաձայն եմ. մեզնից ոչ ոք արժանի չէ Արքայության, որովհետեւ բոլորս մեղավոր ենք, բայց գոնե պետք է ձգտել կատարելագործվել, մնացածն Աստված կորոշի՝ ըստ մեր հավատի: Իսկ ինչ է հավատն առանց գործի. էնպես որ, բարի գործերը հաստատ կօգնեն. ինչքան կարող եք, շատ արեք

  6. #50
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մահ... իսկ հետո՞

    Կարծում եմ մահվանից հետո ամեն ինչ վերջանում է,էս մի կյանքն ենք ապրում։

  7. #51
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մահ... իսկ հետո՞

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Ինչ խոսք, տարբերություններ կան, բայց դրանք չի կարելի հակասություններ կոչել: Հունարեն ու եբրայերեն բնագրերն էլ են տարբերվում, բայց ես ընդունում եմ եբրայերենը, չնայած մեր եկեղեցին օգտագործում է հունարենից թարգմանությունը: Ես եբրայերենն եմ ընդունում, որովհետև հունարենը հենց եբրայերենից է թարգմանվել ու թեև չնչին, բայց ինչ-որ փոփոխությունների է ենթարկվել: Համենայնդեպս, դրանք հակասություններ չեն, այլ իրարից փոքր-ինչ տարբերվող մտքեր:
    Ես մի քիչ սխալ էի արտահայտել միտքս. ճիշտ է, տվյալ դեպքում խոսքը հակասությունների մասին չէ, այլ անճշտությունների, իսկ հակասությունները Աստվածաշնչի ներսում են, ոչ թե տարբեր հրատարակությունների միջև։ Բյուր, քո ասած փոքր-ինչ տարբերվող մտքերը հաճախ լրիվ այլ իմաստ են տալիս նախադասություններին, օրինակ՝ իմաստուն օձը դառնում է խորամանկ, Կենաց (Կյանքի) ծառը մի ուրիշ հրատարակության մեջ դառնում է բարու և չարի իմացության ծառ, այն դեպքում, երբ դրանք երկու տարբեր ծառեր են, աստծո որդիները մի ուրիշ տեղ դառնում են աստծո հրեշտակներ, Հուդիթի և այլոց գրքերում մի պետության թագավորը հայտնվում է այդ պետության դեմ կռվող թշնամու բանակի զորավարի դերում... և այլն։

    Ի դեպ, մի անճշտության էլ հանդիպել եմ, երբ թարգմանություն էի անում։ Տեքստը, որը թարգմանում էի, մայրի (кедр) ծառի մասին էր, որն օժտված է հզոր էներգիայով ու արտասովոր բուժիչ հատկություններով։ Տեքստում մեջբերված հատվածներ կային Աստվածաշնչից, որոնց մեջ խոսվում էր մայրու մասին։ Այդ հատվածները, բնականաբար, ես ոչ թե թարգմանում էի, այլ հայերեն Աստվածաշնչում գտնում էի համապատասխան հատվածն ու արտագրում։ Արտագրելիս նկատեցի, որ մայրի բառի փոխարեն եղևնի է գրված, ստուգելու համար մի հատ էլ ռուսերեն Աստվածաշունչը նայեցի. այնտեղ համապատասխան տեղում кедр էր գրված, այսինքն՝ հայերեն Աստվածաշնչում սխալ էր թարգմանված։ Ինչ խոսք, մայրի ծառին անծանոթ մարդու համար շատ հնարավոր է, որ տարբերություն չլինի՝ մայրի է թե եղևնի, վերջիվերջո, երկուսն էլ փշատերև ծառեր են ու արտաքինից գրեթե չեն տարբերվում, բայց բանն այն է, որ եղևնին իր հատկություններով չի կարող համեմատվել մայրու հետ, և բոլորովին պատահական չէ, որ ոչ թե եղևնու, այլ հենց մայրու անունն է Աստվածաշնչում նշվում։ Նորից եմ ասում, չիմացող մարդը դրա վրա ուշադրություն չի էլ դարձնի, բայց իրականում տարբերությունը, հետևաբար անճշտությունը ակնհայտ է։ Աստվածաշնչից մենք իմանում ենք, որ Սողոմոն արքան մայրուց տաճար է կառուցել։ Լիբանանից մայրի բերելու համար նա մեկ ուրիշ արքայի՝ Հերոնին, իր թագավորությունից քսան քաղաք է տալիս։ Քսան քաղաք՝ ինչ-որ շինանյութի դիմաց։ Այնպես որ, համաձայնեք, որ վերոհիշյալ անճշտությունը փոքր համարել չի կարելի։ Իսկ եթե նման անճշտություններ կան, ապա դեռ շատ բան կարելի է սպասել։

    Ախր, ճիշտ հասկացեք, ես նպատակ չունեմ ապացուցելու, որ Աստվածաշունչը սխալ գիրք է, դրանում արժեքավոր ու իմաստուն մտքերի առկայությունը ժխտել չի կարելի, բայց դա չի նշանակում, որ այնտեղ գրված ամեն ինչ պետք է հալած յուղի տեղ ընդունել, հատկապես, որ շատ դեպքերում մարդ ստիպված է լինում ընտրություն կատարել թարգմանիչների կամ հազարավոր տարիների ընթացքում դրանց վրա աշխատած բազմաթիվ մարդկանց մեղքով առաջացած տարբեր «ճշմարտությունների» միջև։ Ախր նմանատիպ օրինակներն այնքան շատ են, ես այդքանի մասին չեմ կարող անընդհատ գրել ու մեկնաբանել... Իմ կարծիքով, եղածն էլ բավական է։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 09.05.2006, 09:07:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (17.08.2012), Խաչիկ-Ապեր (02.07.2010)

  9. #52
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մահ... իսկ հետո՞

    Ես լռում եմ, բայց ոչ թե նրա համար, որ համաձայն եմ (չնայած անճշտուտյունների մասին ճիշտ ես ասում), այլ նրա համար, որ էլ հավես չունեմ, համ էլ պայմանավորվել էինք

  10. #53
    Անձրևի խենթ սիրահար Narinfinity-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.04.2006
    Հասցե
    Կիլիկիա
    Տարիք
    41
    Գրառումներ
    394
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զարմացած Re. Մահ... իսկ հետո՞

    Մեջբերում Hovsep-ի խոսքերից
    Կարծում եմ մահվանից հետո ամեն ինչ վերջանում է,էս մի կյանքն ենք ապրում։
    Մի կյանք ենք ապրում , եկեք լավ ապրենք ,
    Արժանի լինենք մեր միակ կյանքում ...
    Բայց ինչն է ստիպում որ այդպես էլ մենք ,
    Մեր ամբողջ կյանքում երբեք չենք փոխվում ,
    Հարցերն էլ նորից նույն բանն են ուզում,
    Պատասխանելու էլ շատ բառեր չենք գտնում ,
    Խնդում ենք տխուր , տխրում ենք , լռում ,
    Եվ դարից դարին անցնում ենք գնում ,
    Եվ հուշ ու շշուկ ,մեր թողած կյանքից , լոկ դա է մնում ...
    Բայց և ապրում ենք մարդկանց սրտերում , հիշվում ենք ուրախ ու միշտ էլ խնդուն ...

  11. #54
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ կարծիքով մեռնելուց հետո էն ա լինելու ինչ որ ծնվելուց առաջ:

    Չնայած հույս ունեմ որ էլի կապրեմ:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 05.06.2006, 00:55:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (17.08.2012)

  13. #55
    SPONTANEOUS Pantera-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2006
    Հասցե
    Ավստրալիա
    Տարիք
    45
    Գրառումներ
    37
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մահ... իսկ հետո՞

    Մահը համարում եմ վերածնունդ:
    «Չկա ոչինչ ավելի հետաքրքիր երկու սիրահարների խոսակցությունից, որոնք լռում են» - Տուրնիե

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (17.08.2012)

  15. #56
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մահ... իսկ հետո՞

    իսկ եթե ապրում ,շնչում,ծաղկում ,փթթում ու երգում ես,,,
    դրանից հետոն ինչիդ է պետք??

  16. #57
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    35
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մահ... իսկ հետո՞

    Երբ փոքր էի, երևի հինգ տարեկան հազիվ, ինքս ինձ սկսեցի խոսալ «Էլի ինձ խաբեցին…»: Մայրիկս շրջվեց դեպի ինձ և հարցրեց, թե ու՞մ մասին եմ խոսում, ո՞վ է ինձ խաբել, և ես ասացի «դե իրանք էլի, այնտեղ…», մայրս հարցրեց «որտեղ՞, ի՞նչ կա այնտեղ», ես էլ պատասխանեցի «դե այնտեղ, ուր կա ամեն ինչ և չկա ոչինչ, այնտեղ լավ է…», մայրս ՝«իսկ ինչու՞ ես նորից եկել այստեղ», ես ՝«դե ամեն անգամ ես այնտեղ եմ հայտնվում, հետո նորից ծնվում, ամեն անգամ ինձ խաբում են և ուղարկում այստեղ… Այս անգամ էլ ինձ ասել են, որ այստեղ ինձ բոլորը սիրելու են ու նորից խաբելով ուղարկել… Բայց բակում ինձ չեն սիրում Հայրիկս էլ չի սիրում »: Այս խոսակցությունը մայրս է ինձ պատմել, բայց ցավոք, ես չեմ հիշում… Ասում են, որ այդ տարիքում երեխաները հիշում են, թե մինչև այս կյանքում ծնվելը, որտե՞ղ են եղել և այս խոսակցությունը այդպիսի դեպքերից մեկն է… Իմ կարծիքով մարդ ծնվում է մի քանի անգամ, և պարտադիր չէ նույնիսկ, որ նա մարդ ծնվի: Սա այպես ասած շրջապտույտ է(չգիտեմ, թե ինչքանով ճիշտ թարգմանեցի այս բառը ռուսերենից... ուզում էի ասել «круговорот»): Մենք ծնվում ենք անընդհատ և մեր հաջորդ կյանքի լավ կամ վատ լինելը կախված է մեր տվյալ պահի կյանքից: Հաջորդ կյանքի լավ լինելը կախված է նրանից, թե որքանով ենք ճիշտ ապրում, բարություն, լավություն անում, ձգտում ենք անել այնպես, որ գոնե վնաս չտանք, եթե չենք կարողանում օգտակար ինչ-որ բան անել: Երևի թե ավելի պարզ կլինի, եթե ասեմ, որ դա կախված է մեր կարմայից (հայերեն՝ գործողություն): Եթե այս կյանքում մենք դժբախտ ենք, անհաջողությունների ենք հանդիպում, ապա դա նշանակում է, որ նախորդ կյանքերից մեկում մենք ինչ-որ բան սխալ ենք արել, վատ բան ենք արել և այժմ , կոպիտ ասած, վճարում ենք դրա համար: Եվ մենք վերադառնալու ենք Կյանք մինչ այն ժամանակ... когда полностью отработаем свою карму и достигнем просветления…Կներեք, հայերեն չկարողացա ասեմ, առանց էդ ել մնացածը ռուսերենից հայերեն հազիվ թարգմանեցի : Դե կարող է իմ գրածներիս մեջ հետագայում ինքս սխալ բաներ գտնեմ, երբ բուդդիզմն ավելի խոր ուսումնասիրեմ Սա հիմնական բուդդիզմի գաղափարներից է:
    Որպես վերջաբան այս ասածներիս, ասեմ, որ իմ կարծիքով մահից հետո ամեն մեկի մոտ լինում է այն, ինչ նա սերմանել է տվյալ կյանքում, թե որքանով է նա… отработал свою карму: Նորից ներող եղեք ռուսերենիս համար…
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (17.08.2012), Խաչիկ-Ապեր (02.07.2010)

  18. #58
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մահ... իսկ հետո՞

    Մեջբերում Arisol-ի խոսքերից

    Arisol ջան, ախր այսքան ժամանակ ու՞ր էիր, ինչու՞ ավելի շուտ չէիր գալիս, որ այդ խոսքերն ասեիր։ Բա ես ու Արշակը մեռանք քո այս ասածները կրկնելով, բայց ոչ ոք մեզ չէր հասկանում...
    Լսիր. կարո՞ղ է մենք իրար ճանաչում ենք։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  19. #59
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    35
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մահ... իսկ հետո՞

    Մեջբերում Uluana-ի խոսքերից
    Arisol ջան, ախր այսքան ժամանակ ու՞ր էիր, ինչու՞ ավելի շուտ չէիր գալիս, որ այդ խոսքերն ասեիր։ Բա ես ու Արշակը մեռանք քո այս ասածները կրկնելով, բայց ոչ ոք մեզ չէր հասկանում...
    Լսիր. կարո՞ղ է մենք իրար ճանաչում ենք։
    Դժվար թե ծանոթ լինենք, ես Երևանից չեմ, եկել եմ հիմա արձակուրդ, բայց ցանկության դեպքում կարող ենք ճանաչել
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  20. #60
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մահ... իսկ հետո՞

    Երևի նաüորդ կյանքում եք իրար ճանաչել
    Արշակն ու Անահիտը քիչ էին, մի հատ էլ Նարե ավելացավ.... լավ, ես դեռ կգամ

Էջ 4 67-ից ԱռաջինԱռաջին 123456781454 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հոգեվարքից հետո (օրագիր)
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 1197
    Վերջինը: Երեկ, 22:28
  2. Ակումբը 40 տարի հետո
    Հեղինակ՝ Moon, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 223
    Վերջինը: 22.07.2023, 15:28
  3. 2012 և հետո
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 85
    Վերջինը: 16.07.2014, 19:31
  4. Անդրանիկ Մարգարյանից հետո...
    Հեղինակ՝ P.S., բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 28.03.2007, 11:10

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •