User Tag List

Էջ 4 68-ից ԱռաջինԱռաջին 123456781454 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 1008 հատից

Թեմա: Եհովայի վկաներ

  1. #46
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եհովայի վկաներ

    Կազմակերպության անդամներն ակտիվ աշխատում են բոլոր երկրներում։ Արտերկրում նրանց գործունեությունն ապահովելու համար ստեղծվել է մոտ 100 մասնաճյուղ։ Կազմակերպությունը նյութական գերազանց հնարավորություններ ունի իր գրականության տպագրության համար, որն հրատարակվում է շուրջ 160 լեզուներով, այդ թվում՝ հայերեն, ռուսերեն, ուկրաիներեն, և այլն։ Չնայած բազմաթիվ չկատարված մարգարեությունների և բացթողումների, «Եհովայի վկաները» գրավում են բազմաթիվ պարզամիտ մարդկանց։ 1978 թվականին նրանց թիվն աշխարհում կազմում էր շուրջ 2.2 մլն մարդ, իսկ ներկայումս այդ թիվը մի քանի միլիոնների է հասնում՝ կազմակերպության ակտիվ գործունեության շնորհիվ։
    «Եհովայի վկաների», ինչպես ցանկացած աղանդավորական շարժման համար բնորոշ է այն, որ իրենց ուսմունքի առաջացման մեջ առկա է անհատի կամ մի քանի մարդու սեփական կամքն իր տարբեր դրսևորումներով՝ ուսմունքի առանձին մասեր առավելապես շեշտադրվում են, ինչը բերում է ֆանատիզմի կամ Աստծո կողմից մարդկանց փրկության հարցում սեփական անձին յուրահատուկ դերի վերագրմանը, ինչպես նաև Սուրբ Գրքի առանձին տեղերի մեկնաբանություն՝ առանց համատեքստը հաշվի առնելու, անտեսելով դրանց աստվածաշնչյան կապը։
    Հույսը մարդու, այլ ոչ Աստծու վրա՝ ահա հոգևոր պարտության պատճառներից մեկը։ Տեսականորեն, «վկաները» հայտարարում են, որ չկա այնպիսի մարդ, որի կարծիքը կատարյալ և զերծ լինի մեղքից, սակայն գործնականում նրանք հետևում են մարդկային հեղինակությունների համակարգին՝ դիտարկելով Աստվածաշունչը Դիտարանի տեսանկյունից, այլ ոչ հակառակը։ Այնինչ Աստվածաշունչը սովորեցնում է վստահել ոչ թե տկար մարդուն, այլ ամենազոր Աստծուն.

    Այսպէս է ասում Տէրը. «Թող անիծեալ լինի այն մարդը, որ իր յոյսը կը դնի մարդու վրայ՝ ապաւինելով նրա մարմնին ու բազկին, իսկ նրա սիրտը կ՚ապստամբի Տիրոջ դէմ։
    Բայց թող օրհնեալ լինի այն մարդը, որ յոյսը Տիրոջ վրայ կը դնի, որ Տէրը նրա յոյսը կը դառնայ։
    (Երեմ. 17. 5, 7)

    Դադարեցէ՛ք յոյս դնել այն մարդու վրայ, որի շունչը ռունգերի մէջ է, որովհետեւ ի՞նչ վստահութիւն կարող է ներշնչել նա։ (Ես. 2.22)

    Ամբողջ սրտով յոյսդ դի՛ր Աստծու վրայ եւ մի՛ հպարտացիր քո իմաստութեամբ։ (Առակ. 3.5)

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    xalyavshik (11.01.2009), Գիտունիկ (13.11.2018), Մեղապարտ (23.06.2009)

  3. #47
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2007
    Գրառումներ
    184
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եհովայի վկաներ

    Մեջբերում Սահակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռեալիստ ջան Քրիստոնեություննե՞լ ես համարում վտանգավոր։ Որովհետև այնտեղ նույն պատմությունն է։ Հիշիր Սոդոմ և Գոմորայի պատմությունը երբ ընտանիքի մի մասը կործանվում է իսկ մյուս մասը փրկվում։
    Երբ Եհովան Աբրահամին ասեց որ նա սպանի իր միածին որդի Իսահակին Աբրահամը այդ քայլին գնաց։ Հիսուս Քրիստոսը իր ընտանիքի անդամների նկատմամբ ասել է, որ իր մայրը, հայրը, և եղբայրները չեն իր ընտանիքի անդամները այլ նրանք որոնք հետևուն են իր ուսմունքին։
    Քո գրածից հետևում է, որ Լոթնել, Աբրահամնել, Հիսուսնել, Սամվելնել շատ վտանգավոր մարդիկ են եղել։ Ես քո գրառման իմաստը բոլորովին չեմ հասկանում։ Լավ կլիներ մի քիչ պարզաբանեիր։
    Հարգելի սահակ, կներես բայց... դու իրողությունները լրիվ շփոթում ես իրար հետ, Ձեր պատկերացումները քրիստոնեություն հավատամքի վերաբերյալ շատ հեռու են իրականությունից: Նախ, Սոդոմ գոմորի պատմությունը եւ Աբրահամի կյանքի դրվագները,՝ դա քրիստոնեություն հավատամքի հետ բոլորովին կապ չունեն, դու մեջբերումներ ես անում աստվածաշնչից, որը կազմված է հին եւ նոր կտակարաններից, իսկ հին կտակարանը եթ՞ե տեղ է զբաղեցնում նոր կտակարանից առաջ, դա չի նշանակում որ հին կտակարանը կարելի է ընդունել որպես քրիստոնեություն քարոզող գիրք: Քրիստոնեության գիրքը՝ դա նոր կտակարանն է, իսկ հին կտակարանը բոլորովին կապ չունի քրիստոնեության գաղափարախոսության հետ, որովհետեւ այնտեղ մեկ բառ անգամ գոյություն չունի Քրիստոսի խոսքը:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (11.06.2009)

  5. #48
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եհովայի վկաներ

    Քննելով «Վկաների» ուսմունքն Աստվածաշնչի ներքո, կարելի է տեսնել, որ այն հակաաստվածաշնչյան և հակաքրիստոնեական է։

    «Եհովայի վկաների» վերոբերմունքն Աստվածաշնչին

    ա) «Վկաները» միայն իրենց են վերապահում Աստվածաշնչի իմացության և մեկնության իրավունքը

    «Դիտարանի» 1/5/57 համարում ասվում է. «Աստվածաշունչը նախատեսված չէ նրա համար, որ գործի առանձին և իրենից կենսատու ճշմարտություններ բխեցնի։ Աստված այդ լույսն ուղարկում է միայն Իր կազմակերպության միջոցով»։

    Այստեղից երևում է, որ որպես քրիստոնեական ուսմունքի հիմք դրված է ոչ թե Աստվածաշունչը (ի տարբերություն Եկեղեցու), Աստծո Խոսքը, այլ «Եհովայի վկաներ» կազմակերպությունը։
    Սա հակասում է Աստվածաշնչին, որն ասում է, որ հավատը մարդկային իմաստության արդյունք չէ, այլ Աստվածային զորության.
    ...եւ իմ խօսքը եւ քարոզութիւնը իմաստութեան ճարտար խօսքերով չէին, այլ Սուրբ Հոգու համոզիչ զօրութեամբ, որպէսզի ձեր հաւատը չլինի մարդկանց իմաստութեամբ, այլ՝ Աստծու զօրութեամբ։ (Ա Կորնթ. 2.4,5)

    Աստված սովորեցնում և իր լույսն ուղարկում է բոլորին, ովքեր խոնարհվում են՝ լսելու նրա խոսքը.

    Դրա համար էլ մեղաւորներին դնում ես օրէնքի գիտութեան ճանապարհի վրայ։ Հեզերին առաջնորդում ես դատաստանի մէջ, հեզերին սովորեցնում քո ճանապարհները։ (Սաղմ. 24.8,9)

    բ) «Վկաները» փոխում են Աստվածաշնչի այն տեղերը, որոնք իրենց «հարմար չեն»

    «Նոր աշխարհի թարգմանության» մեջ միտումնավոր փոխված է աստվածաշնչյան տեքստը մի շարք տեղերում։ Դա արված է՝ Աստվածաշունչն իրենց ուսմունքին հարմարեցնելու և Աստվածաշնչի հեղինակությունը շահարկելու համար։

    1. Նոր Կտակարանում ամենուրեք «Աստված» բառը փոխարինված է «Եհովա» բառով, այնինչ վերջինս Նոր Կտակարանի հունական բնագրում և նրա եբրայերեն թարգմանությունում ընդհանրապես չի հանդիպում։

    2. «Վկաները» ժխտում են Սուրբ Երրորդության գաղափարը և գրվածքը ձևափոխում են այնպես, որ Քրիստոսին ներկայացնեն ոչ թե որպես Աստված՝ ծնված (այլ ոչ ստեղծված) Հորից, Հորը և Սուրբ Հոգուն հավասար և անբաժան, այլ որպես ստեղծված հրեշտակ։ Նույնպես և Սուրբ Հոգին նրանց կողվից չի դիտարկվում որպես Սուրբ Երրորդության Անձերից մեկը։

    Դիտարկենք ձևափոխություններից մի քանիսը.

    ա. Հովհ. 1.1

    Աստվածաշունչ՝ Սկզբից էր Բանը, եւ Բանը Աստծու մօտ էր, եւ Բանը Աստուած էր։
    Նոր աշխարհի թարգմանություն՝ Սկզբից էր Բանը, եւ Բանը Աստծու մօտ էր, եւ Բանը աստուած էր։

    բ. Ծննդ. 1.2

    Աստվածաշունչ՝ Երկիրն անձեւ ու անկազմ էր, խաւար էր տիրում անհունի վրայ, եւ Աստծու հոգին շրջում էր ջրերի վրայ։
    Նոր աշխարհի թարգմանություն՝ Երկիրն անձեւ ու անկազմ էր, խաւար էր տիրում անհունի վրայ, եւ Աստծու գործող ուժը շրջում էր ջրերի վրայ։

    գ. Կող. 2.9
    Աստվածաշունչ՝ ...նրա (Քրիստոսի) մէջ է բնակւում Աստուածութեան ամբողջ լիութիւնը մարմնապէս։
    Նոր աշխարհի թարգմանություն՝ ...նրա (Քրիստոսի) մէջ է բնակւում աստուածային բնութեան ամբողջ լիութիւնը մարմնապէս։

    դ. Եբր. 1.8
    Աստվածաշունչ՝ Իսկ Որդու մասին ասում է. «Քո գահը, ո՛վ Աստուած, կը կենայ հավիտեան»։
    Նոր աշխարհի թարգմանություն՝ Իսկ Որդու մասին ասում է. «Քո գահը Աստուած է հավիտեան»։

    ե. Գործք 20.28
    Աստվածաշունչ՝ Ուրեմն ուշադիր եղեք դուք ձեզ և ամբողջ հոտին, որի վրա Սուրբ Հոգին տեսուչ դրեց ձեզ՝ հովվելու Աստծո եկեղեցին, որը (նա) ստացավ Իր արյունով։
    Նոր աշխարհի թարգմանություն՝ Ուրեմն ուշադիր եղեք դուք ձեզ և ամբողջ հոտին, որի վրա Սուրբ Հոգին տեսուչ դրեց ձեզ՝ հովվելու Աստծո եկեղեցին, որ ստացավ Իր Որդու արյունով։

    զ. Հռովմ. 10.13
    Աստվածաշունչ` ամենայն ոք, որ Տիրոջ անունը կանչի, կը փրկուի։
    Նոր աշխարհի թարգմանություն` ամենայն ոք, որ Եհովա անունը կանչի, կը փրկուի։

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    may (18.01.2009), Գիտունիկ (13.11.2018)

  7. #49
    soleil levant Amaru-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2006
    Հասցե
    Над каштановым побегом, в переплетах Мураками.
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եհովայի վկաներ

    աա, նյարդայնացա… աղանդավորների գաղափարները Ձեր մոլեռանդության դեմ ոչինչ են…
    Держи меня за руку долго, пожалуйста,
    Крепко держи меня, я не пожалуюсь...

  8. #50
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    46
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եհովայի վկաներ

    Մեջբերում սիսար-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի սահակ, կներես բայց... դու իրողությունները լրիվ շփոթում ես իրար հետ, Ձեր պատկերացումները քրիստոնեություն հավատամքի վերաբերյալ շատ հեռու են իրականությունից: Նախ, Սոդոմ գոմորի պատմությունը եւ Աբրահամի կյանքի դրվագները,՝ դա քրիստոնեություն հավատամքի հետ բոլորովին կապ չունեն, դու մեջբերումներ ես անում աստվածաշնչից, որը կազմված է հին եւ նոր կտակարաններից, իսկ հին կտակարանը եթ՞ե տեղ է զբաղեցնում նոր կտակարանից առաջ, դա չի նշանակում որ հին կտակարանը կարելի է ընդունել որպես քրիստոնեություն քարոզող գիրք: Քրիստոնեության գիրքը՝ դա նոր կտակարանն է, իսկ հին կտակարանը բոլորովին կապ չունի քրիստոնեության գաղափարախոսության հետ, որովհետեւ այնտեղ մեկ բառ անգամ գոյություն չունի Քրիստոսի խոսքը:
    Հոպպա~... Հասանք Այսինքն Դուք կասկածի տակ եք դնում Սուրբ Երրորդության մասին դոգմատը? Իսկ Հին Կտակարանի մարգարեությունները Մեսիայի գալստյան մասին? Իսկ Հիսուսն ի վերջո ում որդին էր? Իսկ Աբրահամի` Իսահակին զոհաբերելը ինչ էր, եթե ոչ Հայր Աստծո` իր անելիքների մասին նախահիշատակում? Ինչ ասել է Հին Կտակարանը կապ չունի քրիստոնեության հետ? Հապա ինչի հետ կապ ունի, բացի հուդայակութնունից իհարկե ՈՒ ինչպես կարող էր լինել Հին Կտակարանում Քրիստոսի խոսքը, եթե նրա ծնունդով է դրվում Նոր Կտակարանի հիմքը? (Բայց Դուք այնպես պնդեցիք, կարծես շատ ուշադիր ու տառ առ տառ կարդացել էիք Հին Կտակարանը` իրոք համոզվելու համար, որ Քրիստոսի խոսքն իսկապես այնտեղ գոյություն չունի)Դուք Ձեզ համար աննկատ մտել եք ականապատված դաշտ, ոտքերնիդ զգույշ դրեք հողին

    ____________________
    Լավ... Ես կարդացի Ձեր որոշ քաղաքական գրառումներ եւ հասկացա, որ ականապատված դաշտ մտնելը Ձեր թուլությունն է, թերեւս Փաստորեն ես սկսում եմ համոզվել մի բանում, որ որեւէ հարցում մոլորության մեջ գտնվող մարդը հակում ունի մոլորության մեջ լինելու ընդհանրապես ցանկացած բնագավառում
    Վերջին խմբագրող՝ Վարպետ: 30.07.2008, 02:07: Պատճառ: Գրառման ավելացում
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (11.01.2009), Freeman (22.07.2010), Գիտունիկ (13.11.2018)

  10. #51
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եհովայի վկաներ

    Ես էլ եմ համամիտ սիսարի կարծիքին: Հին Կտակարանը և քրիստոնեությունը տարբեր բաներ են: Քրիստոնեության ուսմունքը Հին Կտակարանի հետ զուգահեռներ տանում է , բայց միշտ տարբերություն դնելով:
    Իսկ Եհովականները վտանգ այնքանով են ներկայացնում, ինչքան անգործ է մեր եկեղեցին: Ավետարանների հնագույն նմուշներ հայերենով են, իսկ մեր երկրում ինչ որ վկաներ մեզ բացատրում են թե ինչ է գրված այնտեղ
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Dragon (04.08.2009), Tig (11.06.2009)

  12. #52
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եհովայի վկաներ

    Բարև ձեզ։
    Մեջբերում Amaru-ի խոսքերից Նայել գրառումը
    աա, նյարդայնացա… աղանդավորների գաղափարները Ձեր մոլեռանդության դեմ ոչինչ են…
    Ի՞նչ մոլեռանդության մասին է խոսքը։ Եթե ինչ–որ կազմակերպության մասին ասում ես, թե աղանդ է, պետք է հիմնավորես. ես դա էլ փորձել եմ անել, քանի որ խուսափում եմ անհիմն հայտարարություններ անելուց։
    Իմ կարծիքով, Հայաստանցի «Եհովայի վկաներից» շատերը գրեթե ոչինչ չգիտեն այս ամենի մասին (կազմակերպության պատմությունը, ուսմունքի անհամապատասխանությունը քրիստոնեական գաղափարներին, և այլն), քանի որ նրանց դա չի ներկայացվում, ոչ էլ առանձնապես հետաքրքրվում են, թե ինչու են իրենց աղանդ համարում։ Երբեմն դա նույնիսկ ընկալվում է որպես հալածանքի մի ձև, և նրանք կարծում են, թե հալածվում են Քրիստոսի անվան համար (մանավանդ տեսնելով հասարակության վերաբերմունքը, որի մեծամասնությունն ինքը չգիտի, թե «վկաներն» ինչու են աղանդ, միայն լսել է, որ Նյու–Յորքից աշխատավարձ են ստանում, և դա բավական է համարում նրանց աղանդ անվանելու համար)։

    Մարդկանց անհրաժեշտ է բացատրել (այլ ոչ հայհոյել կամ սպառնալ), թե ինչու է նրանց շարժումն աղանդավորական համարվում, բայց դրա համար նախ ինքդ պետք է իմանաս։ Ես, օրինակ, մորմոնների ուսմունքի մասին չգիտեմ, այդ պատճառով նրանց աղանդ լինելը չեմ կարող պնդել։

    Իսկ դուք անձամբ գիտե՞իք, թե ինչի համար են «Եհովայի վկաները» աղանդ համարվում։

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (11.06.2009)

  14. #53
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եհովայի վկաներ

    Մեջբերում սիսար-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի սահակ, կներես բայց... դու իրողությունները լրիվ շփոթում ես իրար հետ, Ձեր պատկերացումները քրիստոնեություն հավատամքի վերաբերյալ շատ հեռու են իրականությունից: Նախ, Սոդոմ գոմորի պատմությունը եւ Աբրահամի կյանքի դրվագները,՝ դա քրիստոնեություն հավատամքի հետ բոլորովին կապ չունեն, դու մեջբերումներ ես անում աստվածաշնչից, որը կազմված է հին եւ նոր կտակարաններից, իսկ հին կտակարանը եթ՞ե տեղ է զբաղեցնում նոր կտակարանից առաջ, դա չի նշանակում որ հին կտակարանը կարելի է ընդունել որպես քրիստոնեություն քարոզող գիրք: Քրիստոնեության գիրքը՝ դա նոր կտակարանն է, իսկ հին կտակարանը բոլորովին կապ չունի քրիստոնեության գաղափարախոսության հետ, որովհետեւ այնտեղ մեկ բառ անգամ գոյություն չունի Քրիստոսի խոսքը:
    Ներողություն եմ խնդրում, հարգելի Սիսար, բայց թույլ տվեք տվեք չհամաձայնել Ձեզ հետ: Հին Կտակարանը հենց ամբողջությամբ նախապատրաստումն է Քրիստոսի և քրիստոնեության: Նորն ուղղակի Հնի լրումն է: Չեմ ուզում շատ մտնել մանրամասների մեջ, քանի որ թեմայից շեղվում ենք: Եթե ցանկանաք, կարող ենք այս հարցով առանձին թեմա բացել:

  15. #54
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եհովայի վկաներ

    Մեջբերում Monk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ներողություն եմ խնդրում, հարգելի Սիսար, բայց թույլ տվեք տվեք չհամաձայնել Ձեզ հետ: Հին Կտակարանը հենց ամբողջությամբ նախապատրաստումն է Քրիստոսի և քրիստոնեության: Նորն ուղղակի Հնի լրումն է: Չեմ ուզում շատ մտնել մանրամասների մեջ, քանի որ թեմայից շեղվում ենք: Եթե ցանկանաք, կարող ենք այս հարցով առանձին թեմա բացել:
    Հարգելի Մոնկ ,նա ճիշտ է նկատել հայ ժողովրդի հիմնական մասը առանձնացնում է հին կտակարանը նորից և չի դիտում այն մեկ ընդահրություն :Սա մեծագույն և ցավալի թյուրիմացույուն է հատկապես մեզ հայերիս համար :
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  16. #55
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եհովայի վկաներ

    Մեջբերում Վանական-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Մոնկ ,նա ճիշտ է նկատել հայ ժողովրդի հիմնական մասը առանձնացնում է հին կտակարանը նորից և չի դիտում այն մեկ ընդահրություն :Սա մեծագույն և ցավալի թյուրիմացույուն է հատկապես մեզ հայերիս համար :
    Հարգելի Վանական, ով է ճիշտ նկատել և ինչը?
    Հայ ժողովրդի հիմնական մասի մոտեցման մասին Ձեր արած դիտարկումը ես ոչ կարող եմ ժխտել, ոչ էլ հաստատել

  17. #56
    Լիարժեք անդամ Aurora-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Գրառումներ
    130
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եհովայի վկաներ

    Իսկ Եհովա անունը ,,վկաներն,, են մոգոնել? Ընդհանրապես, Աստվածաշնչի մեջ ինչ որ տեղ նշվում է, որ աստված անուն ունի եվ այն Եհովա է?

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գիտունիկ (13.11.2018)

  19. #57
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եհովայի վկաներ

    Մեջբերում Aurora-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ Եհովա անունը ,,վկաներն,, են մոգոնել?
    Ոչ։
    Ընդհանրապես, Աստվածաշնչի մեջ ինչ որ տեղ նշվում է, որ աստված անուն ունի եվ այն Եհովա է?
    Աստուած ասաց Մովսէսին. «Ես այն Աստուածն եմ, որ Է»։ Եւ աւելացրեց. «Այսպէս կ՚ասես իսրայէլացիներին. «Որ Է-ն առաքեց ինձ ձեզ մօտ»։ (Ելից 3.14)
    Ենթադրվում է (չնայած՝ դրա վերաբերյալ շատ տարաձայնություններ կան), որ «այն Աստուածն եմ, որ Է» (կամ, մեկ այլ թարգմանությամբ՝ «Ես եմ, որ եմ») եբրայերեն արտասանվել է «Յախվե», այսինքն Աստված Ինքն Իրեն այս մեջբերման մեջ անվանում է «Յախվե»։ Եվրոպացիները, որոնք չեմ կարողացել արտասանել այդ բառը, դարձրել են այն Jehova, մենք էլ՝ Եհովա։

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գիտունիկ (13.11.2018)

  21. #58
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եհովայի վկաներ

    Ես մի փոքր ավելի ընդարձակեմ ars83-ի պատասխանը: Սուրբ Գրքի եբրայերեն ձեռագրերում Աստծուն տրվող տարբեր անուններ կան, որոնք հիմնականում արտահայտում են Աստծո հատկանիշները. Էլ, Էլօհիմ, Շադդա, Քաննա և այլն: Աստվածաշնչի արդի հրատարակություններում դրանք պարզապես թարգմանվել են Աստված կամ Տեր: Այդ տրվող անունների շարքում ամենաշատ գործածվածներից մեկը, այպես կոչված, Եհովան է, որի առավել ճիշտ հնչողությունն է համարվում Յահվեն կամ Յահվեհը: Աստծո պատասխանը Մովսեսին (ars83-ի մեջբերման մեջ նշված) հրեաները համարել են Աստծո անուններից մեկը, բայց այն արտասանելու իրավունք է ունեցել միայն քահանայապետը, այն էլ տարին մեկ անգամ, Սրբություն Սրբոց մտնելիս: Մյուսները պարզապես հասնելով այդ անվանը` հնչեցնում էին Էդոնա բառը (ըստ շեվա հնչողության), այինքն` Տեր: Քանի որ հին եբրայական ձեռագրերում միայն բաղաձայներն էին գրվում, ապա այդ անունը քառատառ էր` ՅՀՎՀ: Հրեաների գերությունների շրջանում, երբ քահանայական տոհմի ժառանգորդները վերացել էին, այդ անվան հնչողությունը նույնպես կորել էր: Հետագայում հրեաները այդ խնդիրը լուծեցին քառատառի բաղաձայների միջև տեղադրելով Էդոնա մակդիրի ձայնավորները, որի արդյունքում ստացվեց Եհովան: Եհովայի վկաների պնդումը, թե սա Աստծո միակ ու ճշմարիտ անվանումն է, իրականությանը չի համապատասխանում: Սա ընդամենը ստեղծված իրավիճակից ելք գտնելու ճիգի արդյունքում ստեղծված բառ է: Իսկ Սուրբ Գրոց արդի ուսումնասիրողները գտնում են, որ կրիպտոգրամմայի առավել հավանական հնչողությունն է Յահվեհը:
    Իսկ եթե աստվածաբանորեն քննելու լինենք Ելք 3.14 համարը, Աստված ոչ թե Իր անունն է տալիս, այլ ընդհակառակը, մերժում է որևէ անուն տալ իրեն. <Ես այն Աստուածն եմ, որ Է>, այսինքն այլ աստվածներ չկան, որոնցից տարբերվելու համար հարկ լիներ անուն ասել: Նա Միակ, Ճշմարիտ ու Հավիտենական Աստված է:

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    may (18.01.2009), Գիտունիկ (13.11.2018)

  23. #59
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եհովայի վկաներ

    Մոդերատորական. Կրոնական անհանդուրժողականության դրսևորմուներ ունեցող գրառումը ջնջվել է:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 02.10.2008, 15:15:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  24. #60
    Լիարժեք անդամ Aurora-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Գրառումներ
    130
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եհովայի վկաներ

    Շատ շնորհակալություն ARS 83 -ին եվ MONK-ին հիմնավոր եվ փաստացի տեղեկությունների համար: Կարծում եմ յուրաքանչյուր խելամիտ մարդ կարդալով ձեր գրառումները երբեք չի շեղվի ու գնա աղանդների հետեվից: Շատ մեծ ու ազգապահպան գործ եք անում, հայ հասարակությանը ներկայացնելով աղանդների իրական գործունեության մասին , որովհետեվ ոչ բոլորը գիտեն, թե իրականում իրենցից ինչ են ներկայացնում դրանք եվ դեպի ուր են տանում մարդկանց: Կրկին անգամ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:

Էջ 4 68-ից ԱռաջինԱռաջին 123456781454 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •