Տրիբուն-ի խոսքերից
Էն որ ծխախոտի վրա դրվող հարկերը բարձրացնում են, ու արդյունքում գինը բարձրանում ա, էնքան էլ հիմար բան չի: Ամեն դեպքում, ծխախոտն էլ էլաստիկ ապրանք ա: Լուրջ ծախողի դեպքում ազդեցությունը կարող ա էտքան էլ ուժեղ չլինի, այսինքն էլաստիկությունը ցածր լինի, բայց պոտենցիալ նոր ծխել սկսողների վրա ազդեցությունն ահագին ուժեղ ա: Նոր ծխել սկսողները, յոգուրտոտ ուղեղով ջահելությունը, նաև ցածր եկամտային խումբ ա, ու իրանց դեպքում բարձր գինը իրոք պատճառ ա, որ չսկսեն ծխել:
Լիքը հետազոտություններ կան էս առումով, ու էլաստիկության լուրջ հաշվարկներ կան արված տարբեր երկրներում: Կառավարությունները էնքան էլ հիմար չեն, որ անոռուգլուխ հարկերը բարձրացնեն, քանի որ ծխախոտի վրա դրված ակցիզը նաև պետության երկամուտների լուրջ աղբյուր ա: Հիմա թվերը չեմ հիշում, բայց կախված տարիքից, եկամուտներից, կրթությունից, երկրից և այլն, էլաստիկության գործակիցը -0.4-ից -1.2 միջակայքում ա: Այսինքն, ծխախոտի գնի 10% աճը, նվազագույնը բերում ա 4% սպառման կրճատման, առավելագույնը՝ 12% կրճատման:
Էջանիշներ