Իմ կարծիքով սա էլ պետքա լիներ վերին հատվածում, Եռաչափ գրաֆիկա և Վեբ ձևավորում հատվածում, բայց այդ տեղ փաստորեն բաժին բացելու հնարավորություն չկա:
Այս բաժնում ես չեմ ուզում առանձնացնել ծրագրերը, այլ կուզենայի քնարկվեր թղթային ձևավորման խնդիրներ ընդհանուր առմամբ: Ես ինքս աշխատում եմ թերթում, ձևավորող և օգտագործում եմ QuarkXPress ծրագիրը, որը իմ կարծիքով շատ հարմար է ամենօրյա պարբերականների համար, ասենք ինչքան գիտեմ մեր մոտ բոլոր թերթերն էլ այս ծրագրով են սարքվում, բայց կան նաև այլ ծրագրեր որոնք օգնում են սրան, հիմնականում ռաստրային Photoshop, և վեքտորային Adobe Illustrator, CorelDRAW: Հա կա նաև Adobe InDesign ծրագիրը, որը հավասարազոր է QuarkXPress-ին բայց սրանով ավելի շատ գունավոր ամսագրեր են սարքում: Սպասում եմ քննարկումների և աշխատանքային հարց-պատասխանների:
Էջանիշներ