Մինա (28.07.2014)
Մմմ, աստծո բացակայությունն ինձ հեռու պահի նման հիասքանչ իրականությունից: Եթե դրանք անվանենք իդեալներ, ապա իմ վերաբերմունքն այդ իդեալների նկատմամբ հանգիստ կարելի է տեղադրել արհամարհանքի ու զզվանքի արանքում:
Այդ կարծիքի միակ խորությունը, որ կարելի է տեսնել, մոլորությունների խորությունն է: Ընդհանրապես, ինձ համար լրիվ սովորական է, որ մարդիկ, իրենց իռացիոնալ կարծիքի համար ռացիոնալության պատրանք ստեղծելու համար դրանք հիմնավորում են անորոշ բարդության ներդրված իռացիոնալ փաստարկներով:
Սխալ չէին, ծաղրական էին:
Ու դա, սպասիր գուշակեմ, հիմնավորվում է շատ խորը ու հույժ ռացիոնալ փաստարկներով: Չէ, սպասիր. «մեղք» հասկացությունը, լինելով զուտ իռացիոնալ բնույթի, ու պայմանավորված լինելով կրոնական-հասարակական պարադիգմով, ֆիզիկապես չի կարող հիմնավորվել ռացիոնալ փաստրկներով: Այլ կերպ ասած, քո տեսանկյունը ոչ թե ռացիոնալ է, այլ հիմնված քո կրոնա-պսևդոփիլիսոփայական համոզմունքների վրա:
Ու դու ինձ կարծում ես, որ դա ինձ այնքան հետաքրքիր է, որ ես քո «գիրքը» կարդա՞մ: Հավատա, այդ թեմայով ես այնքան ոչ ադեկվատ գրքեր եմ կարդացել, Հերման Ռոլեդերը քեզ օրինակ, որ ևս մեկն այդ ցանկին ավելացնել, հաշվի առնելով, որ այն դժվար թե սեփական ուղղության մեջ որևէ նշանակալիություն ունենա, դատելով հեղինակից, իմաստ չունի:
Երկարը խոսքը կարճ, ես քո տեսանկյունը ոչ թե պարզապես սխալ եմ համարում, այլ ոչ ադեկվատ: Այն աստիճանի ոչ ադեկվատ, որ ես անընդունելի եմ համարում նույնիսկ այն կետ առ կետ քննարկելն ու ժխտելը:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Իսկ ինչ–որ պրոբլեմ կա՞ ներկա իրավիճակի հետ, թե՞ թեման բացվել է, որ իմանանք տարբեր մարդիկ ինչ կապրիզներ ունեն սեքսի ու ամուսնության հետ կապված ։Ճ
Si vis pacem, para bellum
Հա, համաձայն եմ: Դրա համար թեմայի հետ կապված իմ կարծիքն էս ա. ապրել իրար հետ, իրար մեջ որոշել, թե ով քանի հոգու հետ ա քնում, բայց օրինական դաշտում ունենալ մենակ մի հոգու հետ ամուսնանալու հնարավորություն (երկրորդ անգամ ամուսնանալ միայն ամուսնալուծվելուց հետո): Ու թե իրար հետ ապրելն ամուսնություն կդառնա, թե չէ, արդեն կախված վնաս-օգուտ հարաբերակցությունից ու կոնկրետ հանգամանքներից:
Nihil (29.07.2014)
Հմմմ ...
Վայ, ակումբում պոլիգամիայի մասին մի քիչ ուրիշ տեսանկյունից թեմա կա
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ