Ակումբում շատ ենք քննարկել մեր սիրած գրքերը, բայց մանկական գրքերի մասին գրեթե չի խոսվել: Վարպետի՝ «Ծիպիլին, Տիմբական և ծիծաղը» գրքի մասին գրառումը հուշեց, որ կարելի է այսպիսի թեմա բացել: Եկեք վերհիշենք մեր մանկությունը կամ էլ մանկանալը:
Ակումբում շատ ենք քննարկել մեր սիրած գրքերը, բայց մանկական գրքերի մասին գրեթե չի խոսվել: Վարպետի՝ «Ծիպիլին, Տիմբական և ծիծաղը» գրքի մասին գրառումը հուշեց, որ կարելի է այսպիսի թեմա բացել: Եկեք վերհիշենք մեր մանկությունը կամ էլ մանկանալը:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Smokie (25.03.2016)
"Չիպոլինոյի արկածները", "Ջելսոմինոյի արկածները", "Վիննի Թուխը և բոլորը, բոլորը"
մեկ էլ տանը երկու հատ հայակական հեքիաթների ժողովածու ունեինք, ուշքս գնում էր դրանց համար՝ մեկը կոչվում էր "Հազարան բլբուլ" էն մեկն էլ չեմ հիշում, բայց նենց լավն էր... երևի ինչ-որ հեռու անկյունում դեռ պահած կլինի, հազիվ թե դա որևէ մեկին նվիրած լինեմ:
Smokie (25.03.2016)
Անգետիկը…գժվում էի, նաեւ Գրիմ եղբայրների հեքաթները…
Շատ էի սիրում Անդերսենի հեքիաթները
Չէ, կաթիլը ծով չի դառնում...
Ուրեմն մեր դպրոցական գրադարանում "Չիպոլինոյի արկածները" միակ գիրքն էր, որից մի քանի հատ կար Ու երբ մտնում էինq` մենակ էդ գիրքն էր ազատ: Ու ես էդ գիրքը կարդացի մի 15 անգամ, եթե ոչ ավել: Ու մինչեւ հիմա գժվում եմ: Հիմա էլ համարում եմ, որ ամենասիրածս մանկական գիրքն ա: Հետաքրքիր նախախնամություն ա չէ? Պատկերացնում եք, եթե ասենք Արամայիս Սահակյանի երկերի ժողովածուից մի քանի հատ լիներ մեր դպրոցական գրադարանում?
Հա, չմոռանամ եւս երեք գիրք: Մեկը "Ուրֆին Ջյուս"-ն էր, որը "Զմրուխտե քաղաքի կախարդի" շարունակությունն էր. շատ էի սիրում էն պահը, երբ կախարդական փոշու միջոցով փայտե զինվորիկները կենդանանում էին: Իսկ մյուսը` "Միշկան, Սերյոգան եւ ես", միջին տարիքի մոսկովյան դպրոցականների մասին էր, նենց հավես էր կարդացվում, մանավանդ առաջին համբույրի մասին, էն էլ էդ տարիքի համար ու էդ տարիքում ընթերցելիս Երրորդն էլ դե "Ծիպիլին, Տիմբական ու Ծիծաղն" էր
Ավելացվել է 2 րոպե անց
Վայ չէ~.... բա "Խոսող կապոցը", բա "Բա բրոնզե թռչունը", բա "Ծերունի Խոտաբիչը"... Չէ~, շատ ե~ն, շատ-շատ ե~ն
Վերջին խմբագրող՝ Վարպետ: 07.08.2008, 22:29: Պատճառ: Գրառման ավելացում
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Շատ էի սիրում «Ջելսոմինոյի արկածները»: Հիշում եմ՝ սկզբում ֆիլմն էի տեսել, բայց գիրքը հետո պապաս առավ, բերեց, ու էլի մեծ հաճույքով կարդացի:
«Չիպոլինոյի արկածներն» էլ էի շատ հավանել, մամաս նույնիսկ հանձնարարել էր, որ կարդալուց հետո էդ գրքի համառոտ բովանդակությունն ու վերլուծությունը գրեի: Բայց դա էնքան էլ մանկական չէր, շատ հետաքրքիր էր, որ հեղինակն էդ բանջարաբոստայային կուլտուրաների միջոցով բավական լուրջ գաղափարներ ու կոռումպացված պետության մոդել էր պատկերել , ինչը ես, իհարկե, հետո՝ արդեն հասուն տարիքում, ուղղակի հետադարձ հայացք գցելով՝ զգացի:
«Ծիպիլին, Տիմբական և ծիծաղը» գիրքը այնքան էլ վաղ տարիքում չեմ կարդացել, կարծեմ 8-րդ դասարանում էի, պապիկիս տանը գտա, հեղինակն էր նվիրել, հավեսով կարդացի մի շնչով, որից հետո եղբայրս, քույրս ու մայրս էլ կարդացին, ընտանեկան սիրելի գիրք էր դարձել:
Հայկական հեքիաթներից մեկ էլ «Չիկարելիի արկածները» գիրքն է տպավորվել: Հեչ ո՞վ է կարդացել:
«Անգետիկի արկածներն» էլ էր լավը:
«Վինի թուխը և բոլորը-բոլորը» գիրքն էլ տանն ունեինք, մի քանի անգամ փորձել եմ կարդալ, բայց մի տեսակ ներվերիս վրա ազդել է, ու չեմ կարողացել շարունակել, չգիտեմ ինչի... Ախր մուլտֆիլմն էնքան եմ սիրում, բայց էդ գիրքը...
Մի գիրք էլ հիշեցի, որ շատ լավն էր, բայց ոչ մեկից չեմ լսել, որ կարդացած լիներ: Միայն մի երկու տարի առաջ Բյուրակնին եմ տվել, ինքն էլ է կարդացել. Հեղինակը՝ կարծեմ Պոլ Հելիկո, վերնագրը՝ «Ջենի»… Մի տղայի մասին է, որը մի գեղեցիկ օր հանկարծ կատու է դառնում, որից հետո ամբողջ գիրքը նրա կատվային արկածների մասին է, թե ինչպես է թափառում, հանդիպում զանազան կատուների ու շների, իսկ կատուներից մեկի՝ Ջենիի հետ ընկերանում, մտերմանում է, էնքան հետաքրքիր էր, կարդալիս լրիվ մտնում էիր կատվի դրության մեջ, շատ տպավորիչ էր... Հետաքրքիր է, ուրիշ որևէ մեկը կարդացե՞լ է այս գիրքը:
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 07.08.2008, 22:43:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Վայ, Ան, "Չիկարելին" էլ եմ անգիր արել, ուղղակի ասեցի գրեմ՝ ոչ մեկ կարողա չիմանա, հավես չկար, փաստորեն, դու էլ ես կարդացել, ուխ
matlev (27.03.2016)
Smokie (25.03.2016)
Ես էլ Գրիմ Եղբայրների Հեքիաթների մի հատ մեեծ գիրք ունեմ... երևի բոլոր հեքիաթները կարդացել եմ կամ իմ համար կարդացել են երբ դեռ կարդալ չգիտեի
Մեկ էլ մի հատ գիրք կա... Ինչոր Բելոռուական հեքիաթներ /վայթմ/ էտ էլ էր կարգին գիրք
Loading your personal settings....
Smokie (25.03.2016)
"Ուկրաինական ժողովրդական հեքիաթներ"..դրանից հետո Ժյուլ Վեռն ու Մայն Ռիդ-ի գրքերը
...
Smokie (25.03.2016)
Հա, ուկրաինական ժողովրդական հեքիաթների գիրք մենք էլ ունեինք, ես էլ եմ կարդացել լրիվ ու շատ էի սիրում: Հատկապես տպավորվել է մեջից մի հատ հեքիաթ, որի մեջ մի կանաչ բիձուկ կար՝ երկար մորուքով, անունն էլ Օխայ էր, գետնի տակ էր ապրում: Մի անգամ մի մարդ ծարավ ժամանակ ջուր է խմում, ասում է. «օխա՜յ», մեկ էլ բիձուկը հայտնվում է ու ասում. «Ինձ կանչո՞ղ է եղել»:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Լավ թեմա է, լավ հիշողություներ արթնացրեց…
Հիշում եմ լիքը հեքիաթների գրքեր որ ունեի ու նվիրել էին: Վետնամականից սկսած մինչև դանիական ու նորվեգական:
Ամենասիրելի հեքիաթս թումանյանի "Բարիկենդանն" էր: Շատ էի հրճվում "հիմար" ծերունիների միամիտության վրա:
Շատ էր սիրում նաև Վախթանգ Անանյանի "Քարանձավի բնակիչները" ու որսորդական պատմությունները:
Ամեն ամառային արձակուրդներին պարտադիր ծրագիրս էր ՝ "Թոմ Սոյերի արկածները" , "Ռոբիզոն Կրուզոն"… Շատ շատ են
«Ծիպիլին, Տիմբական և ծիծաղը» իմ սիրած գրքերից էլ է… Նաև՝ «Փոքրիկ շրջմոլիկը», Թումանյանի բոլոր հեքիաթները և մանկական բանաստեղծությունները, նույնը նաև Ղազարոս Աղայանի, մեկ էլ սկանդինավյան ժողովրդական հեքիաթները, որոնցից ես շատ բան եմ քաղել դեռ այն ժամանակ… Հա՛, մեկ էլ սիրում էի «Մաթիլդա» կոչվող վիպակը, "Railway Children"-ը, լիքը ուրիշ բաներ, որ հիշեմ, կգրեմ:
Smokie (25.03.2016)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ