Կխնդրեի նրանց, ովքեր կատարել են օնլայն գնումներ, օգնեն ինձ գնել AzBox HD Premium արբանյակային ընդունիչ:
Օգտվելով ակումբցիների խորհուրդներից, գրանցվել եմ ebay.com-ում և paypal.com-ում, որտեղ նշել եմ իմ հասցեն անգլերենով, ինչպես գրված է բանկից ստացած «ՔԱՐՏԻ ԵՎ ՔԱՐՏԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՏՎՅԱԼՆՆԵՐԸ» թերթիկում:
paypal.com-ում գրանցել եմ քարտս և վերիֆիկացիա եմ արել ARCA համակարգով:
Status.JPG
AzBox HD Premium-ից գտել եմ azboxusa.com և ebay.com-ում:
Ինչպես հասկացա ebay.com-ում ապրանքը վաճառում է նույն azboxusa.com խանութը տարբեր Seller info-ներով:
1. azboxamerica
azboxamerica.jpg ...... azboxamerica_1.jpg
2.azboxusa
azboxusa.jpg ...... azboxusa_1.jpg
Սրանց տարբերությունն է Positive feedback-ը և 2.azboxusa-ում Each additional item-ը:
Ինչպես հասկացա, առաքումը Հայաստան կատարվում է USPS Priority Mail InternationalTM-ով, այսինքն սովորական փոստային առաքումով, որի արժեքն է 50$:
3. azboxusa.com
Այստեղ էլ առաքումը կատարվում է United States Postal Service * Priority Mail International $56.98, այսինքն էլի սովորական փոստային առաքումով:
Իսկ հիմա հարցերս
1. Եթե առաքվում է սովորական փոստային առաքումով, ապա ապրանքը գալիս է մեր փոստային բաժանմունք և մաքսազերծումը պետք է կատարեմ փոստային բաժանմունքում, գործ չունենալով մաքսայինի հետ:
Արդյոք ճիշտ՞ եմ:
2. Ամենաշատը ինչքան՞ ժամանակում կգա ապրանքը և ինչ՞ չնախատեսված բաներ կարող են պատահել սովորական փոստային առաքման ժամանակ:
3. Նշված տարբերակներից, որտեղից՞ խորհուրդ կտայիք գնել և ինչու՞:
4. Ինչ՞ անկանխատեսելի բաներ կան:
5. Ամենաշատը ինչքան՞ կնստցնեն վրես մաքսազերծումը:
Նախապես շնորհակալ եմ:
Էջանիշներ