Ինչ երգեր եք լսել, որ երգերն են, որ տպավորվել են հիշողության մեջ, և արդեն մեծ տարիքում լսելիս հուշեր են արթնացնում՞
Ինչ ճաշակ եք ունեցել փոքր ժամանակ՞
Փոխվել է այն արդյոք՞
Ինչ երգեր եք լսել, որ երգերն են, որ տպավորվել են հիշողության մեջ, և արդեն մեծ տարիքում լսելիս հուշեր են արթնացնում՞
Ինչ ճաշակ եք ունեցել փոքր ժամանակ՞
Փոխվել է այն արդյոք՞
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Դժվար է բոլորը հիշել.. փորձեմ մտաբերել:
Հայկական երգերից հիմնականում Հախվերդյանի երգերն եմ լսել, ռուսականից` Ալեգրովայի, Ուսպենսկայայի երգերը: Բիթլզ եմ շատ լսել:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Հիշում եմ` փոքր ժամանակ մի երգ էի շատ սիրում ու երգում…
Բառերը սենց էին`
А я маленькая мерзость
А я маленькая гнусь
Я поганками наелась
И на пакости стремлюсь
Я людей пугаю ночью
Обожаю крик и брань
А я маленькая сволочь
А я маленькая дрянь
շարունակությունը չեմ հիշում, բայց ընտիր երգ էր…
էս նկարը նկարվել ա էս երգը լսելուց…
Վերջին խմբագրող՝ Երկնային: 16.11.2008, 18:37:
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
ДДТ-Что такое осень , это небо
НУ ПОГОДИ-ի sound track-ները
Ես հիշում եմ, որ Բիթլզ էի լսում, մեկ էլ Ալլա Պուգաչովա մի 3 տարեկանում
ավելի ուշ, սիրում էի Էլեկտրոնիկ ֆիլմի սաունդտրեքերը
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Մի հատ երգ կար, որ լսում էի, կամ թեկուզ ես էի երգում, սկսում էի հուզվել ու արտասվել, դրա հաամր ինյ տանում կորցնում էի, որ արցունքներս չտեսնեին
Էս երգն էր՝
Վերադարձիր մայրիկ իմ հայրենիք,
Լսիր քո ձայնը կարոտ է մեզի,
Ճանապարհից ետ չենք դառնա երբեք,
Պետք է ապրենք,
Պետք է հավերժ լինենք,
Հայաստան
Տես իմ արցունքները Հայաստան,
Լալիս եմ,
Չեմ կարող քո մոտ գալ չեմ կարող,
Հայաստան,
Մոտիկ ես,
Բայց չեմ կարող երբեք քեզ միանալ,
Միանալ, միանալ:
Մի հատ էլ երգ կար, էլի լացում էի էտ երգի ժամանակ, լացկան էրեխա եմ եղել
Էս էր՝
Կապուտակ լճակի վրա կարապն էր լողում,
Եվ գլուխը օրօրելով նա երգ էր ասում:
Ախ իմ թևը վիրավոր է,
Չեմ կարող թռչել,
Ու այդ փոքրիկ վերքի համար,
Ես պետք է տուժեմ:
Մի լա մի լա սիրուն կարապ,
Մենք քեզ կօգնենք,
Դեպի հյուսիս (միշտ հույսիս էի ասում) դեպի հարավ մենք քեզ կտանենք:
Ու գնացին կարապները թռան հեռացան,
Դեպի հյուսի դեպի հարավ ,
Կարապին տարան:
Վայյ լավ հիշացրեցիր: Ուրեմն՝
Մի փոքրիկ բացատում,
Մի փոքրիկ տնակում,
Ապրում էր մի փոքրիկ աղջնակ:
Այդ փոքրիկ աղջկան,
Այդ սիրուն աղջկան,
Սիրում էր մի փոքրիկ պատանի:
Այդ փոքրիկ աղջկան,
Այդ սիրուն աղջկան,
Սիրում էր մի փոքրիկ պատանի:
Բայց դևը չար դևը,
Փախցրեց աղջկան,
Ու տարա՜վ պալատը:
Տղան իր ձին նստեց,
Թուր կեծակին կապեց,
Աղջկան չար դևից ազատեց:
Տղան իր ձին նստեց,
Թուր կեծակին կապեց,
Աղջկան չար դևից ազատեց:
1. Դեղնած դաշտերին իջել է աշուն,
Անտառը կրկին ներկել է նախշուն...
Լա–լա–լալալալա–լա՜, լա–լա–լալալալա–լա՜... (բառերը չեմ հիշում էլ)
2. Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
Տեսավ մի վարդ դաշտի միջին,
Վարդը տեսավ՝ ուրախացա՜վ,
Մոտիկ վազեց քնքուշ վարդին,
Քնքուշ վարդին, սիրուն վարդին (ստեղ կարողա փչեցի )
Կարմիր վարդը դաշտի միջին։
Տղան ասաց՝ քեզ կըպոկեմ (կարգին հայ տղայա, բա մի վարդ կարա՞ թողի, որ աճի իրա համար)
Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին,
Վարդը ասաց՝ քեզ կծակե՛մ (ես միշտ մտածում էի, որ էդ վարդը չափից դուրս երես առած ա եղել)
Բայց էլ չօգնեց սիրուն վարդին, և այլն...
Չգիտես ինչու՝ այս երգը լսելիս միշտ «մուժսկայա սոլիդառնոսծ»–ս բռնում էր, ափսոսում էի, որ տղու մատը փուշը ծակեց վարդը հեչ...
StrangeLittleGirl (19.11.2010), Yevuk (23.07.2010)
Թզուկի երգը
Երազ, երազ այս աշխարհում
Ես ապրում եմ, թռվռում,
Ճամփորդներին թափառական
Դեպի իմ տուն եմ կանչում
Իմ տուն եմ կանչում:
Բայց բոլորը ծիծաղում են միշտ,
Թե թզուկ ես թիզ ու կես,
Ու ես կրկին մենակ եմ մնում,
Միշտ տխրում այսպես
Բայց իմ հոգում կա մի երազանք,
Ճերմանկ, ճերմակ, թևավոր`
Մեծանալ եմ ես երազում
Այս աշխարհում լուսավոր,
Վառ ու լուսավոր:
Ու բոլորը ծիծաղում են միշտ... մնացածը ըստ կրկներգի
Այս սենց տխուր երգ շատ կարճլիկ մի տղայի կատարմամբ, որպիսին ես էի
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Cassiopeia (03.11.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ