Մարդը Երկիր մոլորակի ամենաանկապ արարածներիցա…
Ամենավատը ․էնա,որ բացի մարդկանցից ամեն ինչ հետաքրքիրա…
Մարդը Երկիր մոլորակի ամենաանկապ արարածներիցա…
Ամենավատը ․էնա,որ բացի մարդկանցից ամեն ինչ հետաքրքիրա…
Վերջին խմբագրող՝ enna: 08.06.2013, 21:20:
erexa (09.06.2013)
գիտակցված հիմարություն` համար 2...
փոփոխություն,,,,
Այբ (09.06.2013)
Նոր Կակտուսի՝ լույս աշխարհ հանած փոշոտ թեման էի մտել: Գրեթե բոլոր գրառումները հերթով կարդացի: Մի տեսակ անդուր ծակոց զգացի ներսից: Էն հին զգացողությունները վերապրեցի: Ինչ վատ բան ա վիրտուալը. ամեն ինչ պահում ա ոնց որ կա, ու երբ տարիներ անց նորից աչքովդ ա ընկնում, վերականգնվում ա էն անցած-գնացածը, էն, ինչը դու կարծում էիր մոռացել էիր կամ հիշում էիր քո ձևով, այսինքն՝ գիտեիր, որ ինչ-որ ժամանակ ակումբում չկայիր, բայց միայն գիտեիր, չէիր զգում: Դրա համար չէիր կարևորում, չէիր կենտրոնանում դրա վրա:
Հիմա շատ բան ա փոխվել: Էլ չկա էնպիսի ակումբցի, որի ներկայությունից ինձ անհարմար կզգամ: Հույս ունեմ՝ փոխադարձ ա: Հույս ունեմ՝ բոլորի համար ա սենց:
Ո՛չ մի հայտնի մարդու համար էլ պետք չէ գժվել, կամ եթե գժվել ապա միայն հեռվից:
Որքան տեղյակ եմ, մենք բոլորս էլ նույն կերպ ենք ծնվում: Ո՛չ մեկն էլ ոսկուց չի՛ ծնվել, ո՛չ էլ ադամանդից, ո՛չ մեկին էլ արագիլը չի բերել, ո՛չ էլ գետից են գտել: Բայց չգիտես ինչու՞, մենք հայտնի մարդկանց այնպես ենք վերաբերվում, կարծե՞ս թե՛ նրանք ադամանդից են ծնվել: Ահավոր շատ ուշադրություն ենք դարձնում նրանց, հետևում նրանց անձնական կյանքին, քննադատում,գժվում, սիրում, խելքներս թռցնում նրանց համար, և այլն և այլն:
Այս վերջերս մեկի հետ, հայտնի մարդկանց մասին էի զրուցում: Մի պահ ինքս ինձ պատկերացրի նրանց տեղն: Հետո վերլուծեցի և հասկացա, թե՛ որքա՜ն վայրենի ենք, մենք մարդիկ: Եվ այն հայտնի մարդիկ, որոնք հեռացել են իրենց կյանքից ինքնասպանություն գործելով, հասարակությունն էլ ունի իր մեղքի բաժինը: Սիրելու և ուշադրություն դարձնելու մեջ էլ,պետք է չափ ու սահման լինի: Հազարավոր մարդիկ, երբ հայտնի մեկին տեսնում են՝ գժի պես վազում են, որպեսզի ստորագրություն վերձնեն, նկարեն, նկարվեն: Այ, այս աստիճան ուշադրությունը, պետք չէ այդ հայտնի մարդկանց: Հեռուստացույցով հաճախ եմ տեսել, որ նրանք խուսափում են հազարավոր մարդկանցից: Արդյո՞ք սա նորմալ երևույթ է: Նրանք անգամ խուսափում են, հանգիստ սրտով դուրս գալ իրենց սեփական մեքենայից: Ես հիմա ո՛չ մի երգչի, կամ դերասանի համար էլ, չե՛մ գժվում: Ու եթե քայլեմ փողոցով ու հանդիպեմ հայտնի մեկին՝ կաշխատեմ չմոտենալ նրան, կամ եթե մոտենամ, ապա ո՛չ գժավարի: Քանի որ ես ու իմ նման հազարավոր մարդիկ, կարո՞ղ ենք ինքնասպանության հասցնել հենց այդ մարդուն:
Այս վերջերս էլ, հարազատներս, մի հայտնի դաշնակահարի էին տեսել իր մեքենայի մեջ նստած: Ցանկացան մոտենալ նրան, բայց հետո փոշմանեցին: Ինձ մոտ ո՛չ էլ ցանկություն առաջացավ: Ի՞նչ ուրախ եմ, որ չմոտեցանք...
''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''
Գիտեք, չհաշված լիքը առավելություններին մյուս կենդանիների հանդեպ, կատուներին նաև մի այլ բանի համար եմ սիրում: Նման ենք:
Կապ չունի ինչ կատու կամ որտեղ, տեսնում ես ու փորձում ես սիրել, իրենք էդ պահին էդ ուզեցին, քեզ կթողեն, չուզեցին՝ սկի կողմդ չեն նայի: Կսիրես իրանց, կխաղան քո հետ, ինչքան ուզեն, քեզ իրենց մոտիկ կթողեն, բայց հենց հոգնեցին, սիրուն կգնան, հենց փորձես պահել՝ ձեռքերդ կճանկռեն: Էսքանով հանդերձ, իրենք կարող են նաև նվիրվել, էն էլ ոնց: Երանի նրան, ում կատուն կնվիրվի:
Կատու :Love
Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.
Arpine (09.06.2013), CactuSoul (09.06.2013), Ruby Rue (09.06.2013), Smokie (10.06.2013), StrangeLittleGirl (09.06.2013), Stranger_Friend (12.06.2013), Անվերնագիր (09.06.2013), Մինա (11.06.2013), Նաիրուհի (09.06.2013)
հնությունը միշտ նստումա սրտիդ...
...մենք ապրում ենք ներկան ու ամեն րոպե դառնում անցյալ...
...բոլորս դառնում ենք անցյալ....
կարոտում եմ....
ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
....բլա, բլա, բլաաա՝
Ոնց չեմ սիրում, երբ մարդիկ դժգոհում են դժվարություններից: Ախր առանց դժվարությունների մեր կյանքը շատ ձանձրալի կլինի:
Ուղղակի երբեմն չենք հասկանում, որ պիտի պայքարենք, դժվարությունների միջով անցնենք, հիասթափվենք ու հուսահատվենք, որ ի վերջո կարողանանք հաջողությունների հասնել:
Եթե չիմանանք, թե ինչ բան է դժվարությունը, ապա երջանկությունն էլ երբեք մերը չի լինի...
Էս թեմայի գրառումները կարդալիս գրականությանս դասերը հիշեցի:
Դպրոցում գրականությանս ուսուցիչներին անընդհատ բողոքում էի, որ միայն հայ գրականություն ենք անցնում, ուզում էի՝ արտասահմանյան հեղինակների էլ ուսումնասիրեինք: Դասատուներս ուսերն էին թափ տալիս ու ասում, որ ես կարդամ, շատ կարդամ: Երբեմն՝ գրքեր էին խորհուրդ տալիս, հաճախ էլ ես էի գնում ու ոգևորված այս կամ այն գրքի մասին պատմում ու իրենց դասը հարամ անում: Չնայած իրենք էլ հիացած չէին, որ «Գրականություն» առարկան միայն հայ գրողներով է սահմանափակվում ու դեռ մի բան էլ՝ շատ լավ հայտնի գրողներ անտեսվում են:
Ցածր դասարաններում ամեն ինչ կարդում էի. և՛ հանձնարարվածն, և՛ այն ինչ ձեռքիս տակ կընկներ: «Սամվել»-ն ու «Գևորգ Մարզպետունի»-ն երկուական անգամ կարդացած կլինեի: 10-11 տարեկան երեխային, որ պատմությունից ու գրականությունից բան չէր հասկանում, դուր էին գալիս «պատմավեպ»-երը: Բայց քիչ-քիչ սկսեցի ձանձրանալ. նամանավանդ, երբ նույն գրքերը հանձնարարում էին կարդալ և՛ տարրական դասարաններում, և՛ միջին, և՛ ավագ դպրոցում, երբ ես արդեն քիչ թե շատ ձևավորված գրական ճաշակ ունեի: Հանձնարարում էին ու դասագրքերում էր կիլոմետրանոց անկապ բացատրություններ գնում. տրամաբանելու, հասկանալու, վերլուծելու ոչ մի հնարավորություն չէին թողնում: Սամվելը լա՛վն է և վերջ:
Սկսեցի էլ հանձնարարվածը չկարդալ. հույսը դնում էի շատախոս լեզվիս վրա, որ ինձ երբեք հուսախաբ չէր անում ու կապով-անկապ խոսելով բարձր գնահատականներ ստանում: Անընդհատ «կռիվ» էի անում դասատուներիս հետ, դասագրքերում եղած սխալներն ու ցնդաբանություններն էի գտնում, ուզում էի հասկանալ ու վերլուծել, ոչ թե զուբրիտ անել՝ պահանջվածի պես:
Ու էդպես էլ, եկավ տարեվերջյան բանավոր քննությունը, քաշեցի գրականության տոմսը, որում հարցեր էին Րաֆֆու «Կայծեր»-ից, Շիրվանզադեի «Քաոս»-ից ու էլի մի երկու գրքից, որ չէի կարդացել: Չեմ հիշում, թե ոնց պտտացրի, բայց Կայծերի փոխարեն Վարպետն ու Մարգարիտան պատմեցի, հետո էլ անցա Ֆաուստին ու Կաֆկայով ավարտեցի: Դասատուներս տենց էլ չիմացան, կամ էլ իմացան՝ ցույց չտվին, որ տոմսից տեղյակ չեմ ու ինձ «10» դրեցին:
Հետո էլ երկար ժամանակ խոսում էին, թե ինչ լավ էմ որ աշակերտնեևը բացի հանձնարարվածից ուրիշ բան էլ են կարդում...
Ասածս ինչ է՝ դասատուներն ի՞նչ մեղք ունեն, որ կրթական ծրագիրն է տափակ ու դեգրադացնող: Ու ոչ միայն գրականությանը, բոլոր առարկաներն էլ մի տեսակ ուզում են ուղեղդ կաղապարների մեջ դնել. սկսած պատմությունից վերջացրած մաթեմով, որտեղ «անգիր անելու» խնդիրները տրամաբանությունը ետին պլան են մղել: Շատ չեմ ուզում բողոքել, բայց նամանավանդ թեստային համակարգը ներմուծելուց հետո լրիվ ռոբոտացնում են. ախր էնքա՜ն հեշտ ա պատահականության սկզբունքով բարձր գնահատական ստանալը: Ու էդ թեստերի մեջ էլ էնքան աբսուրդ հարցեր են մտցնում, որ գիրքը նվազագույնը 5 անգամ կարդացած պիտի լինես, որ իմանաս, թե ով է օրինակ X-ի հարևանի քրոջ տղու մորքուրի ամուսինը: Չնայած զարմանալի չի. հայոց լեզվի և գրականության դասագրքերի հեղինակը մի անգամ դպրոց էր եկել, ոչ մի հարցի չկարողացավ նորմալ պատասխանել...
Ինչևէ, պահանջում եմ «Համաշխարհային գրականություն» առարկան դպրոցում:
Մարդ ես, միգուցե՞ Աշոծյանը թաքուն ֆորում ա մտնում ու կարդում Անկապ օրագիրը...
Վերջին խմբագրող՝ Ruby Rue: 09.06.2013, 19:44:
Էն որ դու մեկ էլ մի անծանոթ մարդ լիքը հարկեր բարձրանում եք ու պարզվումա,որ էտ անծանոթը ձեր տունա գալիս:
Ռուբիի պատմածից իմ գրականության քննությունը հիշեցի
Կարծեմ նախավերջինն էր, թե՞ նախավերջինից առաջինը: Ինչևէ, գիտեմ, որ ամենաշատը դրանից էի սարսափում, որովհետև զուգահեռ դասարանի դասատուն էր հանձնաժողովի նախագահը, ինքը սիրում էր սաղին քրքրել: Ու քանի որ ինքը մեր դասատուն չէր, մենք չգիտեինք էլ ոնց պատրաստվեինք, որ կռիսական հարցերի տակից դուրս գայինք (իսկապես, հետո երբ սարսափած պատմում էի զուգահեռ դասարանի էրեխեքին, թե ինչ հարցեր էր տվել, ծիծաղում էին, թե շատ հեշտ ա. դասերի ժամանակ իրենց թելադրել էր):
Ուրեմն դասարանի մի քանի աղջիկներով իրար հետ էինք պարապում: Էնպես էր ստացվել, որ Գայանեն բոլոր պատմավեպերն էր տակով-վրայով կարդացել, ես էլ մնացած ամեն ինչը (դե պատմավեպերն էլ, բայց լավ չէի հիշում): Դրեցինք, իրար պատմեցինք հերթով մեր կարդացածներն ու հիշացծները: Հետո, երբ տուն եկա, քնելուց առաջ մամաս Խորենացու Հայոց պատմությունն ամենայն մանրամասնությամբ պատմեց, ու գնացի քնելու:
Հաջորդ օրը քննությունն էր: Սկզբում ծույլիկները մտան: Չորրորդ կետը ցանկացած անգիր էր: Ասում են՝ սաղ Չարենցի Ես իմ անուշն էին ասում: Դրանից մի քիչ նեղվում էի, որովհետև էդ բանաստեղծությունը ես երեք-չորս տարեկանից գիտեի, ու հավես կլիներ, եթե քննությանն էլ ասեի: Բայց դե ես էնքան շատ բան անգիր գիտեի, որ կարող էի էդ մեկը զիջել նրանց:
Տոմսը քաշեցի: Երկրորդ, թե երրորդ տոմսն էր ընկել: Մի խոսքով, սկզբերից էր, իսկ սկզբերի տոմսերը շատ ավելի լավ գիտեի: Ընկել էր Նալբանդյան, Խորենացի ու օտարագիր հայ գրողներ: Նալբանդյանի կյանքը պատմեցի, բացատրեցի, թե ինչու ա ինքը կարևոր, մի քանի հատ էլ անգիր ասեցի: Հետո նույնը Խորենացու մասին: Հայոց պատմությունը նենց պատմեցի, որ հեչ չջոկվեց՝ չեմ կարդացել, թե չէ վերջս լավ չէր լինելու, Ողբն էլ անգիր ասեցի: Դե օտարագիր հայ գրողներից էլ Վիլյամ Սարոյանի վրա կենտրոնացա, ոտից գլուխ պատմեցի: Վերջին անգիրն էլ վերջին պահին որոշեցի. Թումանյանի Անուշից ասեցի, բայց Նախերգանքը չէ (էդ էլ էր ծույլիկների սիրած անգիրը), այլ մի ուրիշ հատված, որ էնքան մեծ էր, որ ստիպված ասեցին հերիք ա:
Բայց մեկ ա, էդ դասատուն կռիսականը խոդի էր տվել: Պահանջեց, որ Նալբանդյանի տնտեսագիտական հոդվածների անուններն ասեմ, մեկ էլ թե ինչու Կոստան Զարյանը սկսեց հայերեն գրել: Էդ հարցերին չպատասխանեցի: Բայց նենց ներվային վիճակում էի, մինչև հիմա հիշում եմ: Ձեռքերս քրտնել էին, կալգոտկաս էլ քրքքրել էի, լրիվ հատ էր գնացել: Այնուամենայնիվ, գերազանցս դրեցին, հանգիստ դուրս եկա քննությունից:
Գայանեին էլ Վարդանանքն էր ընկել: Էդ նույն դասատուն չորս կողմից քրքրել էր, որ բռնացնի՝ չի կարդացել: Բայց դե Գայանեն հո կարդացել էր, սաղ մանր-մունր հարցերին պատասխանել էր: Հետո որ հիշում ենք, ասում ենք, որ եթե մեր տոմսերը թարս ընկնեին, հաստատ տակից դուրս չէինք գա:
Դեռ չեմ կարողանում հասկանալ՝ ինչի, երբ մտնում եմ նորակառույց եկեղեցի, սկսում եմ մտածել այս կամ այն բանի մասին, նույնիսկ պատերի մեջ ներծծված անձրևաջրի, բայց ոչ հոգևորի: Հավատքով լցված ընկերներս ասում են, որ դա նրանից է, որ չեմ խորացել Կտակարանի, իրական հավատքի մեջ: Իրական հավատքը, իհարկե, համաձայն չեմ, բայց Կտակարանն իսկապես չեմ ուսումնասիրել: Ու դա բաց է իսկապես:
Բայց այլ բան էի ուզում գրել. մոմ վառելուց նկարվելու կայֆը ո՞րն է...
Տաղ գարեջրին
Մարմանդ գիշեվա մեջ ես ու դու. ե՞րազ, երևի, բայց արդեն մեկ ա, դու իմն ես էս գիշեր։ Միանգամից բացում եմ կափարիչդ ու ումպ անում. սիրում էտ քո փրփուրագոլորշիախառը համը։ Երկրորդ անգամ եմ ումպ անում, բայց այս անգամ արդեն երկար. փորձում եմ վայելել ամեն մի կաթիլդ։ Զգում եմ սառնությունդ, սպանիչ դառնությունդ, մարմնովս հաճույքի ալիքներ են անցնում։ Չգիտես ինչու՝ հիշում եմ մեր հանդիպումը Սևանում, երբ ես՝ տաք ավազի մեջ, իսկ դու՝ սառը ջրի, նայում եինք, թե ինչպես են լուսնի շողերը համբուրում լճի նո՜ւրբ ալիքները։ Գիտես, այն ժամանակել էր ինձ թվում, որ էտ ամեն ինչը երազ էը։Մշիգուցե երազը շարունակվո՞ւմ է, միգուցե ես երբեք էլ չեմ արթնացել… Կրկին քեզ ձեռքերիս մեջ եմ առնում ու ըմպում։ Թեթևությունիցդ զգում եմ, որ վերջդ մոտ է։ Ինչո՞ւ, ինչո՞ւ չկա այն երրորդը, ինչո՞ւ ենք ես ու դու միշտ մենակ… Վերջ, ներծծում եմ վերջին կաթիլներդ։
Հետաքրիր ա, ասես էս երազը ե՞ս եմ տեսնում, թե՞ ինձ են տեսնում
A long time ago, in a galaxy far, far away...
2023 թվական, Հայաստան
ՀՀ-ում մնացել ա մի հարյուր հոգի, որոնցից հիսունը էն այլանդակ հարստացած մասսան ա, որն արդեն վաղուց Հայաստանի վրա կայֆավատ չի լինում, որտև ինչ հնարավոր էր ուտել, կերել ա, ու հիմա էլ բան չի մնացել ուտելու: Էդ հիսուն հոգին մարդա իր սեփական ինքնաթիռով ամեն օր գնում ա ուր սիրտն ուզի, օրն ա մթնացնում, գալիս Հայաստան, քնում, որ առավոտը թարմ ուժերով նոր կայֆեր փնտրի: Իսկ էն մնացած հիսուն հոգին սկի տնից էլ դուրս չեն գալիս, սպասում են, թե իրենց վիզան երբ կլինի: Եթե դուրս էլ են գալիս, գնում են կանգառ, նստում են ցանկացած դատարկ երթուղայինի ղեկին ու իրենք իրենց հասցնում ուր պետք ա: Բոլոր բանկերը վերնվանված են «Սաշիկ բանկ» ու բոլոր բանկերին էլ էդ հիսուն հոգին պարտք են մինչև կյանքի վերջ: Մտնում են շաուրմայանոց, իրենց ձեռքով սարքում շաուրմա, վճարում, գնի երեսուն տոկոսը դնում մի կողմ, որպես ԱՍՀ /Ավելացված Սաշիկի Հարկ/, հետո, եթե շատ վատ օրի չեն, տաքսի են քշում դեպի տուն, իսկ եթե ուզում են խնայողություն անել, որ բանկի վարկերը փակեն շնչած օդի դիմաց, երթուղային են քշում մինչև տուն: Բոլոր սուպերմարկետներում ինքնասպասարկում ա, լիքը կամերաներ, եթե տասը դրամ պակաս ես վճարում, սնայպերը խփում ա:
Փողոցներում փողփողում են դեռ նախորդ տասնամյակից մնացած՝ «Դեպի ապահով Հայաստան» լոզունգները:
Վերջին խմբագրող՝ impression: 10.06.2013, 00:28:
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Alphaone (11.06.2013), ARMbrain (10.06.2013), CactuSoul (10.06.2013), Chilly (10.06.2013), enna (10.06.2013), Freeman (15.06.2013), Jarre (10.06.2013), John (10.06.2013), keyboard (10.06.2013), Meme (10.06.2013), murmushka (10.06.2013), Sagittarius (11.06.2013), Smokie (10.06.2013), StrangeLittleGirl (10.06.2013), Yevuk (10.06.2013), Աթեիստ (10.06.2013), Արէա (10.06.2013), Ժունդիայի (10.06.2013), Հայկօ (10.06.2013), Մինա (10.06.2013), Նաիրուհի (10.06.2013), Ներսես_AM (10.06.2013)
գրողի ծոցից վիզդ ծռում ես,որ ինձ նայես,էն էլ գլխիդ գրողը տալիսա,ասումա.<<Վայ,պո՜նչո...>>
Քեզ սիրումա էլի էտ անտեր գրողը,դրա համար միշտ ծոցումնա պահում,ապերախտ մի՛ եղիր ջանս,մարդ կա տաքանալու տեղ չունի...
Բյուր, բա չես լսե՞լ էս խոսքերը. ))
Որքան ոչ ադեկվատ ու տարօրինակ ինտեռնետներում և մասնավորապես ակումբում, այնքան ադեկվատ ու օրինակելի ռեալում:
Տարբեր ապուշ գործողությունների միջոցով սովորիր մարդկանց հետ շփվել վիրտուալում, որպեսզի հեշտ լինի ռեալում:
Սիրո խոստովանություններ գրիր անընդհատ ՖԲ-ներում, առաջ՝ օդնոներում ու զանազան չաթերում, որ ռեալում սիրո խոստովանություն կարողանաս անել ընդամենը ասենք՝ 10 վայրկյանում:
Կռվիր ակումբում, սիրիր ռեալում (նաև՝ այդ նույն ակումբցուն):
Թող մարդկանց «թշնամանքն» ու «ատելությունը» հավետ մնա ինտեռնետներում, այլ ոչ ռեալում:
© Ալեքսանդր Գողական Սուվորով
Իսկ եթե ավելի լուրջ, մարդ ենք` հոգնում ենք, նեղվում ենք, տանջվում ենք, սիրում ենք, աշխատում ենք, չարչարվում ենք, մտածում ենք, հետո էլ գալիս, այստեղ էշ-էշ հանգստանում ենք էլի: Դե էլ ի՞նչ հանգիստ՝ առանց մի երկու հոգու ներվեր ուտելու, առանց կծմծելու ու կծմծոցից տվյալ անձի նյարդային հուզական վիճակն ու անտրամադիր մռութը մտովի պատերացնելու: Կամ էլ թե չէ՝ ի՞նչ հանգիստ՝ առանց էշ-էշ խոսելու, ինքդ քո հետ կռիվ անելու, զգացմունքներդ ու ապրումներդ այստեղ-այնտեղ շաղ տալու: Մեջներս պահենք, որ գժվե՞նք… Բա սրանից էլ լավ հանգի՞ստ: Իբր այստեղ մեկը կա՞, որ գոնե երբեմն այդպես չի վարվում: Ուղղակի ինձ մոտ ավելի բուռն է լինում ամեն ինչը սովորաբար… Էնեռգիչնի եմ էլի…
Դե էլ նորից չպատմեմ՝ ես քեզ ինչքան եմ սիրում ու հարգում, գործընկեր ջան…
Այ օրինակ, հիմա նայիր՝ տեքստս գրել էի սովորական տառերով, հետո հիշեցի, որ իտալիկ չես սիրում կարդալ, դրա համար էլ հատուկ խմբագրեցի՝ փոխեցի իտալիկ:
Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 10.06.2013, 04:15:
Alphaone (11.06.2013), CactuSoul (10.06.2013), enna (10.06.2013), Freeman (15.06.2013), Jarre (10.06.2013), Lusntag Lusine (10.06.2013), One_Way_Ticket (10.06.2013), Smokie (10.06.2013), StrangeLittleGirl (10.06.2013), Tig (10.06.2013), Մինա (10.06.2013), Նաիրուհի (11.06.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ