Mephistopheles (10.09.2014)
Հայկօ (10.09.2014)
Վստահ չեմ, որ, օրինակ, կոնցեպտուալիզմի, դադայի կամ ֆլյուքսուսի մեջ գեղագիտության/էսթետիզմի նշույլներ անգամ կան, Մեֆ: Ասենք՝ Լոուրենս Վեյների քառակուսում էսթետիզմ կա՞: Ընդհակառակը, հեղինակներն իրենք են բազմիցս ասել, որ իրենք մերժում են էսթետիզմը արվեստում: Սա դիրքորոշման հարց ա. եթե հեղինակն ասում ա, որ իր գործում էսթետիզմ չկա, դու, իհարկե, ազատ ես դրանում էսթետիզմ տեսնելու, բայց հավանականությունը մեծ ա, որ դու սխալ ես հասկանում գործը: Ուրիշ հարց ա, իհարկե, որ էդ գործը կարող ա լինել լավը կամ վատը, հանճարեղ կամ զիբիլ և այլն, դրա մասին չենք խոսում:
Վերջին խմբագրող՝ Հայկօ: 10.09.2014, 19:26:
DIXIcarpe noctem
իհարկե կա Հայկօ ջան… ուղղակի էդ էսթետիզմը չի համապատասխանում արդեն ընդունված "օֆիցիալ", "դասական" էսթետիզմի սահմանմանը… էսթետիկան մի տեսակ չի լինում ու պատմության ընթացքում միշտ վերասահմանվում ա… դրա համար բոլոր նոր ուղղությունները դժվարությամբ են ընդունվում եթե ոչ սվինների վրա… համարվում են հակաէսթետիկ կամ էսթետիկայի բացակայություն. որովհետև չեն համապատասխանում տիրող էսթետիկ չափանիշներին որոնք դոգմայի են վերածվել…
եթե մարդը կատարում ա վիզուալ ընտրություն, ապա դա արդեն էսթետիկ ակցիա ա… ոնց որ վերը նշեցի՝ հարցականի տակ ա դրվում ընդունվածն ու առաջարկվում ա նորը… երբ որ նկարիչն ասում ա "արվեստում էսթետիկա չկա" դա արդեն տեղով էսթետիկ statement ա… չկա էսթետիզմ դասական իմաստով որովհետև դասական էսթետիզմ որպես այդպիսին գոյություն չունի… հեղինակն ասում ա որ իր գործերում չկա էսթետիզմ, այսինքն էն էսթետիզմը որ դու ես փնտրում չկա… դու չես կարող էդ գործերին ունենալ նույն մոտեցումն ինչ անցյալի գործերին, այսինքն մենակ արվեստը չի փոխվում այլ փոխվում ա նաև մեր մոտեցումը արվեստի գործերին…Ասենք՝ Լոուրենս Վեյների քառակուսում էսթետիզմ կա՞: Ընդհակառակը, հեղինակներն իրենք են բազմիցս ասել, որ իրենք մերժում են էսթետիզմը արվեստում: Սա դիրքորոշման հարց ա. եթե հեղինակն ասում ա, որ իր գործում էսթետիզմ չկա, դու, իհարկե, ազատ ես դրանում էսթետիզմ տեսնելու, բայց հավանականությունը մեծ ա, որ դու սխալ ես հասկանում գործը: Ուրիշ հարց ա, իհարկե, որ էդ գործը կարող ա լինել լավը կամ վատը, հանճարեղ կամ զիբիլ և այլն, դրա մասին չենք խոսում:
եթե մի բան վիզուալ ա ու դրանից կախված նկարիչն ընտրություն ա կատարում, եթե մարդն ընտրում ա իր մտքի վիզուալ արտահայտչաձևը, ապա խոսքն արդեն էսթետիզմի մասին ա…
Շինարար (12.09.2014)
Կներեք թեմայից դուրս ...
Lusina (10.09.2014), Mephistopheles (10.09.2014), Աթեիստ (11.09.2014), Լեո (11.09.2014)
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Վոլտերա (11.09.2014)
Համապատասխան ինֆորմացիայի պակաս ունես ուղղակի: Լրիվ լուրջ եմ ասում, որովհետև վստահ եմ, որ դու առնվազն ունակ ես հասկանալու էդ «merda d'atrista»-ներին, ուղղակի բավարար չես խորացել: Նորմալ ա, քչերն ունեն էդ գիտելիքները, ու դրանք հաստատ կենսականորեն անհրաժեշտների շարքից չեն: Եթե հակված ես էդ ամեն ինչը վերանայելու, իմ կարծիքով ճիշտը Գրինբերգից ու Ռոզենբերգից սկսելն ա, հետո մի քիչ Շապիրո ու նաև Ադորնոյի՝ արվեստին վերաբերող աշխատությունները (շատ լավն են, ի դեպ, անկախ նրանից, որ արվեստի մասին են ): Հետո կարելի ա կամաց-կամաց մի երկու հոդված էլ Հալ Ֆոսթեր, Ռոզալինդա Կրաուս, Մայքլ Ֆրիդ, երևի նաև մի քիչ էլ Արթուր Դանթո, Լոուրենս Օլուեյ ու Դոնալդ Քուսփիթ կարդալ: Հետաքրքիր ոլորտ ա, խորանալու դեպքում հաստատ չես փոշմանի ծախսած ժամանակի համար: Եթե առնվազն էսքանին մի քիչ (գոնե ամեն մեկից մի երկու կարևոր հոդված) ծանոթ ես ու շարունակում ես պնդել քո կարծիքը, ես ասելու ոչինչ չունեմ: Իսկ եթե ոչ, ուրեմն պարզապես բավարար չափով չես հասկանում՝ ինչի մասին ա խոսքը: Ես էլ, բնականաբար, նույնիսկ չեմ էլ փորձի քեզ հակառակը համոզել, քանի դեռ ինքս համոզված չեմ լինի, որ մենք հասկանում ենք իրար (դու քո փորձից հաստատ կիմանաս, թե առանց իրար հասկանալ կարողանալու բանավեճերը ինչ դաժան բաներ են ):
Հա, «Merda d'artista» տերմինը լիարժեք կիրառելի ա Մանցոնիի դեպքում, ստեղ ասելու բան չունեմ :
DIXIcarpe noctem
Էդ չհասկանալու խնդիր չի, էդ գիտակցություն է, որ ունի Արիստոտելյան/Կանտյան դպրոցի ամեն ներկայացուցիչ: Եթե ինձ հարցնեն, թե ժամանակակից որ նկարիչն է ինձ դուր գալիս, ես միանշանակ կասեմ՝ Դեյվ ՄակԿին:
Իմ նշած մարդիկ ինձ համար ծույլ մաստուրբատորներ են, որոնց իդեաներն այնքան են սպառվել, որ սկսել են ֆիգնյայով զբաղվել:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Ասենք, ինչու՞ Ջեքսոն Պոլլոկին ու Արշիլ Գորկուն չեմ կպնում
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
այ էս մասի վրա մի բան եմ ուզում ասել… եթե իրա ու մնացածների գործերը փոխում են գեղեցիկի ընկալումը (որն, իմ կարծիքով անում են… արվեստն ու գեղեցիկն էսօր շատ ավելի լայն հասկացություն ա քան առաջ… ) ուրեմն կա… իրանք ինչ ուզում են թող ասեն, արդեն դա կապ չունի…
…ու ընդհանրապես, էսթետիկա ասելով ի՞նչ ենք հասկանում…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ