Հին կազմի կոստալգիան հազիվ թողեց՝ էս նորերին նայեմ։ Չէ, կներեք, բայց լավը չեն։ Ինձ արտաքինը հեչ չի հուզում, բայց էն աղջիկների մեջ կրակ կար, կյանք կար, սրանք ոնց որ ուղղակի 90/60/90 տիկնիկ լինեն
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Ես իրանց համերգին էլ եմ եղել Իրանք Երևան միակ ուկրաինկեքն էին, որոնց բեմի վրա կիսամերկ տեսնելու համար տնեցիք դեռահասին փող կտային:
My World My Space (14.11.2013), Աթեիստ (14.11.2013), Անվերնագիր (14.11.2013), Արամ (14.11.2013), Նաիրուհի (16.11.2013), Ռուֆուս (14.11.2013), Վահե-91 (14.11.2013), Տրիբուն (14.11.2013)
Մոդերատորական. Ուկրաինկեքի ծիծիկների ու այլ բարեմասնությունների մասին խոսելու համար խնդրում եմ տեղափոխվել հարևան «Ինտիմ անկյուն»՝ իմ աչքից ու ականջից հեռու:
Մոդերատորական 2. Բազմաթիվ հեռուստադիտողների խնդրանքով թեման վերաբացվում է:
Մի շարք գրառումներ ջնջվել են՝ այս անգամ դեռ առանց տուգանայինների կամ զգուշացումների, բայց հրապարակայնորեն զգուշացնում եմ, որ «Երաժշտություն» բաժինը «Ինտիմ անկյուն» դարձնող գրառումների հեղինակները հետո խստորեն կտուգանվեն, իսկ թեման ընդմիշտ կփակվի:
Ինչպես երաժշտական ցանկացած խումբ, այնպես էլ ՎիաԳրան իրավունք ունի թեմա ունենալ էստեղ, բայց անիմաստ, վուլգար ու ծաղրական գրառումներից զերծ մնացեք, եթե ցանկանում եք նրանց տեսնել այս բեմի վրա:
Շնորհակալություն: Իսկ հիմա ծափահարություններ, ՎիաԳրա վ ստուձիու:
Նոր կազմը վատը չի, բայց ինձ համար Վիա Գրա խմբի լավագույն եռյակը մնում է՝ Աննա Սեդակովայի, Վեռա Բրեժնեվայի, Նադյա Գրանովսկայի եռյակը:
Ինտերնետով մի քիչ հետևել եմ «Ուզում եմ Վիա Գրա» երաժշտական հաղորդմանը: Մյուս խմբերի մեջ այս խումբը, որը դարձավ նոր Վիա Գրա, ըստ իս՝ լավագույնն էր մնացած խմբերից, իսկ թե Վիա Գրա խմբի պատմության մեջ հետագայում ինչ տեղ կզբաղեցնեն, ցույց կտա ժամանակը:
Վերջին խմբագրող՝ Այբ: 16.11.2013, 10:09:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ