Այս թեման բացում եմ, քանի որ համարում եմ, որ մեր հասարակության անդամներին, ցավոք, հարկավոր է հոգեբանի խորհուրդատվությունը: Այստեղ նաև կարող եք ստանալ ձեր հարցերի պատասխանները: Կարող եք գրել ձեր խնդիրների մասին, գաղտնիությունը երաշխավորված է:
Այս թեման բացում եմ, քանի որ համարում եմ, որ մեր հասարակության անդամներին, ցավոք, հարկավոր է հոգեբանի խորհուրդատվությունը: Այստեղ նաև կարող եք ստանալ ձեր հարցերի պատասխանները: Կարող եք գրել ձեր խնդիրների մասին, գաղտնիությունը երաշխավորված է:
Շատ լավ միտք է, բայց թեման ավելի հարմար կլինի "Հոգեբանություն ու Փիլիսոփայություն " բաժնում
Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...
Մի վայրկյան.... ո՞վ է երաշխավորում գաղտնիությունը...Artgeo-ի խոսքերից
Շատ լավ թեմա է... բայց.... այնքան մարդ է մտնում ֆորում... որ երևի շատ-շատերը, ես էլ, չեն գրի իրենց խնդիների մասին.....
Ты так хотел побед -
так забирай свой приз...
Ունեմ մի ցանոթ, որը ամբողջ օրը ստում է,իսկ երբ էլ ճիշտ է ասում արդեն չենք հավատում :Ստում է առանց մտածելու ,որ ուրիշներին ցավ է պատճառում :Ինչպես վարվել:
Վաղո՞ւց է ստում, ի՞նչ տարիքի է, ի՞նչ բնույթի սուտ է ( անձնականին վերաբերող, հնարածին իրադարձություններ կամ իրական իրադարձությունների աղավաղում, բամբասանք-սուտ... մի քիչ մանրամասնեք )Բելկա-ի խոսքերից
Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...
1000 ներողություն ` ֆորումի հոգեբանը ով է ? ...
ԿՅԱՆՔԸ ՀԱՍՔԱՆՉ Է ...
Բյուրակնը հաստատ՝ մյուսներին (եթե կան) չգիտեմ…Bonita-ի խոսքերից
Որ Բյուրակնը ֆորումի հոգեբանը լինի, սաղ ֆորումը համերաշխաբար ինքնասպանության փորձ կանի. ընդ որում ՝հաջողՀովսեփ-ի խոսքերից
Alphaone (17.01.2013)
Ե՞ս… Կյանքներիցդ ձե՞ռք եք քաշել Ես ո՞ր օրվա հոգեբանն եմ:Բյուրակնը հաստատ՝ մյուսներին (եթե կան) չգիտեմ…
Իմ իմանալով դու մասնագիտությամբ հոգեբան ես… եթե սխալվում եմ, կներես…Բյուրակն-ի խոսքերից
Լիովին համաձայն եմ հիանալի ու դիպուկ արտահայտություն է…
Երբ որ նշան են բռնել թիկունքիդ, քո զգաստությունն էլ իմաստ չունի...
Es mi hat harc em uzum tal.Es mi @nkeruhi unem vor@ mi tgai het xosuma,irar sirum en bayc agjka hayr@ tuyl chi talis handipen.Inch xorhurd ktayik,sharunakel te lsel hor@.
Մոդերատորական: Ծանոթացեք ակումբի օրենսդրությանը։ Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում լատիներեն տառերով հայերեն գրառումները:
Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը, Տրանսլիտի ձևափոխիչը կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն» թեման :
.Arm_Lionne-ի խոսքերից
Մեկ տարի է ինչ շարունակվում է ,տարիքը 16 տ.,ստում է որպեսզի աչքի ընկնի,բայց մնացած բոլորը տուժվում են
ՈՒրեմն 16 տարեկան է՝ դեռահաս: Դժվար, անցումային տարքի է, որում տեղի է ունենում անհատականության զգացողության ձևավորում, նախկին հետաքրքրությունների մահացում, սեռական հասունացում / մղում, ինչն էլ պայմանավորում է այս շրջանի բացասական ախտանիշնները ( տագնապայնություն, ագրեսիվություն, լարվածություն, անիմաստ բունտ, նեգատիվիզմ...): Ի հայտ են գալիս նաև մտերմիկ հարաբերությունների ձգտում, սիրո զգացմունքների արթնացում.... Այս տարիքում մի շարք դերեր փոփոխության են ենթարկվում, դեռահասը ստիպված է լինում յուրացնել մի շարք նոր դերեր, ինչը այս տարիքում ի հայտ եկող կտրուկ փոփոխությունների, զարգացման ընդհատուն բնույթի հետևանքով դժվարանում է: Դեռահասը դերային շփոթի մեջ է հայտնվում, անորոշություն է տիրում նրա սոցիալական ստատուսի մեջ, հին ու նոր դերերի մեջ բախում է առաջանում: Գուցե նրա ստելը պայմանավորված է դրա հետ, բացի այդ, դու ինքդ նշացիր ( հավանաբար նկատել ես), որ ստում է նաև ուշադրություն գրավելու համար , դա բնական է, քանի որ այդ տարիքում մեծանում է սեփական անձի նկատմամբ առանձնահատուկ ուշադրության պահանջը (ամենայն ճշգրտութայմբ չեմ կարող ասել, քանի որ պակասում է անձնական շփումը և դու շատ թռուցիկ ես բնութագրում նրա վարքը, կարող եմ միայն ենթադրել) : Այս տարիքի հիմնական պրոբլեմը այն է, որ անձը ոչ երեխա է, ոչ մեծ, անորոշ վիճակում է, ինչն էլ ներքին հակասությունների , ոչ ադեկվատ վարքի, անինքնավստահության, մի ծայրահեղությունից մյուսի մեջ հայտնվելու պաճառ է հանդիսանում: Ինչու եմ մի քիչ մանրամասը գրում այս մասին ( չեմ անհատականացնում, այլ դեռահասներին բնորոշ ընդհանուր վարքն եմ նկարագրում), որպեսզի հասկանաս թե ինչ հոգեկան ապրումներ են տեղի ունենում նրա մոտ : Խորհուրդ կտամ մաքսիմալ ուշադրություն ցուցաբերել նրա նկատմամբ, որպեսզի իրեն արհամարված չզգա , ու հնարավորինս զգույշ վերաբերվել, քանի որ այդ տարքիում դեռահասները շատ խոցելի են լինում: Եվ իհարկե ընկերաբար / մտերմաբար բացատրել ստելու բացաական հետևանքները , սովորության վերածվելը ու անտեղիությունըԲելկա-ի խոսքերից
Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...
Anush հարցդ հոգեբանական վերլուծություն չի պահանջում : Սիրային բնույթի հարցերով ավելի լավ է " Սեր, Զգացմունքներ, Ռոմանտիկա " բաժնում գրես
Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ