Նախ մի հատ մի քանի հարկանի քֆուր Զվարթնոցին ու Աերոֆլոտին: Ահավոր բան ա. Կոպենհագենից Երևան հասնելու երկու տարբերակ կա. Աերոֆլոտն ա խելքին մոտ գներով, մեկ էլ Ավստրիականը՝ մոտ երկու անգամ ավելի թանկ: Էս ի՞նչ հաշիվ ա վաբշե: Փոխանակ մյուս ավիաուզիների չվերթներն ավելացնեն, Մոսկվան ա ավելանում ինչքան ասես:
Հիմա հարց. ուրեմն ուզում եմ Վիեննայով թռնել Երևան ու հետ գալ, բայց ուզում եմ նենց անել, որ հետդարձին Վիեննայում մի գիշեր մնամ: Էս կոմբինացիան ոչ մի ձև չեմ կարողանում ստանամ, մինչև առանձին չեմ գրում, որ ուզում եմ մնալ: Ու էս դեպքում համակարգը բռնում, երկու առանձին տոմս ա հաշվում. 1. Կոպենհագենից Վիեննայով Երևան ու հետդարձ, 2. Վիեննայից Կոպենհագեն
Կա՞ նենց ձև կամ համակարգ, որ կարանանք համոզենք՝ մի տոմս հաշվի:
Բոլոր նորմալ համակարգերն էլ ունեն (կակ մինիմում, orbitz, expedia): Ընտրում ես multiple destinations, մուտքագրում ես երեք սեգմենտ․ Կոպենհագեն֊Երևան, Երևան֊Վիեննա, Վիեննա֊Կոպենհագեն։ Ամբողջը մի տոմսում։
աչքիս One_Way_ticket–ը էս թեմային բաժանորդագրված ա։ Հենց մեկը գրառում ա անում հայտնվում ա։
Բյուր, Օne_way–ն ասեց բայց ավելի կոնկրետ եթե հենց ավստիակաին սայթից ես ուզում https://book.austrian.com/app/fb.fly?pos=UK&l=en ու ներքևում "More flights / Multi-segment journey" սեղմի։
Ուշադիր եղի՛ր, մալտիստոպերը միշտ չէ, որ ավելիէժան ա լինում, քան առանձին-առանձին տոմսերը: Ու եթե ուզում ես թռիչքներիդ արանքում ժամանակ թողնել, խորհուրդ կտամ Վիեննա-Երևան-Վիեննա ավստրիական վերցնես, Կոպենհագեն-Վիեննա-Կոպենհագեն ուրիշ ավելիեժան ավիաընկերություն, ասենք՝ Ջերմանվինգս կամ Էիրբերլին: Հավատա, որակի մեծ տարբերություն չկա, եթե ահավոր բոյով չես ու ծնկներիդ համար լայն տեղի կարիք չունես, կամ եթե կոպիլոտդ խելքը թռցրած չի:
Վիեննա ե՞րբ ես լինելու
Մենք մեղավոր չենք, որ հարցդ սխալ ես ձևակերպել Ասում ես ուզում ես մի տոմսի մեջ լինի, իսկ իրականում ուզում ես, որ մի սեգմենտի մեջ լինի։ Եթե չվերթների արանքը 24 ժամից քիչ է, կարող ես մի սեգմենտի մեջ գրել։ Եթե նույնիսկ ոչ մի համակարգ չի գտնում նման connection, զանգով պիտի հնարավոր լինի դա անել։ Բայց նկատի ունեցիր, այդ դեպքում ավիաընկերությունը պարտավորվում է քեզ Երևանից Կոպենհագեն հասցնել, Վիեննայի մասին խոսք չի գնում։ Եթե չվերթների ժամեր փոխվեն, cancel արվեն, և այլն, իրենք քեզ փորձելու են հնարավորինս շուտ Կոպենհագեն ուղարկել, գուցե նույնիսկ Վիեննան շրջանցելով։ Ու շատ բան չես կարող անել այդ դեպքում։ Ինքս multi-city տոմսերի մեծ սիրահար եմ, ու հաճախ կարողանում եմ այնպես անել, որ գինը դրանից ավելի թանկ չլինի, քան ուղիղ֊հետադարձովի դեպքում։ Պարզապես պետք է օրերի ու ուղղությունների հետ խաղալ։
Հլը եկեք բան հասկանանք ։
Մամային տոմս եմ նայում Նյու-յորք-ԵՐևան, հուլիսի 17ից 21ի կողմերը ու ամենաէժանը Etihad-ն է բերում( կստածի, եթե թռել եք իրանցով կարծիքներ ասեք), էտ արդեն համակերպվել եմ, մոտ 535$, ընդ․ թռիչքը 19 ժամ 15 րոպե, մի խոսքով օկ է, բայց, նոր նայեցի, նույն կատեգորիայի տոմսը ասենք, եթե նայեմ էս կիրակի օրվա վրա, բերում է 355-400$։ Հիմա ուզում եմ հասկանալ արդյոք հույսս դնեմ, որ թռիչքից մի շաբաթ առաջ էժանով կառնեմ, թե որ ամառ է դեմը հույս չունենա՞մ։
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
Ես թռել եմ Etihad-ով, 8 ժամ.
Լրիվ նորմալ էր, սպասարկումը շատ լավն էր, սնունդը նորմալ, իսկ աէրոֆլոտի սննդի հետ համեմատ՝ ընտիր, զբաղվելու համար ֆիլմ/երաժշտություն դիտել/լսելու հնարավորություն կա.
Ընտրելուց առաջ կարծիքներ էի կարդացել ֆորումներում, միակ բանը, որից մի թեթև դժգոհ մարդիկ կային, էն էր, որ ասում էին, թե նստատեղերը մոտ են իրար, ոտքերի համար ազատ տեղ չկա, բայց չէի ասի, իմ համար ահագին հարմար էր. Չգիտեմ, միգուցե կախված թռիչքից տարբեր ա կամ շատ բոյով մարդիկ են բողոքել
Տոմսի հետ կապված ավելի փորձառուները կգրեն , ես միշտ աշխատում եմ նախօրոք առնել
Վերջին խմբագրող՝ Lusina: 11.05.2015, 22:01:
Չէ, Կիտ, հույս չունենաս, չի էժանանա: Ամառը պիկ սեզոն ա, դրանով ա պայմանավորված, որ թանկ ա, իսկ հիմա էժան:
Հաշվի առնելով Զվարթնոցի դրած զըռռռ հարկերը՝ ոչ մի ավիաընկերության էլ ձեռ չի տալիս Հայաստան թռնելը Աչքիս սենց որ շարունակվի, մենակ Աերոֆլոտն ա մտնելու ու դուրս գա:
Չէ իրականում ինձ թվում է, որ նրանից է, որ ռեյսը մոտ է, իսկ տոմսեր շատ կան, բայց դե աչքիս չեմ կարող հույս դնել, որ նույնը հուլիսին կլինի, բայց որ եղավ Կգժվեմ
Հա բայց Աեռոֆլոտը հոր գին է սարքել չոտկի, լռիվ մոնոպոլիստ է իրան զգում․․․ չնայած մաման 2 անգամ իրանցով թռել է, գոհ էր, բայց ասենք գնալով թանկացնում են․․․
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ