Ես անցյալ տարի մի հատ աղջկա հետ ծանոթացա, որն եկել էր Ամերիկայից. անունը շատ տարօրինակ՝ Արմեն: Անունը շատ էլ սիրուն տղու անուն է բայց, որ աղջկան են էդ անունը դնում, հեչ չի սազում:
Ես անցյալ տարի մի հատ աղջկա հետ ծանոթացա, որն եկել էր Ամերիկայից. անունը շատ տարօրինակ՝ Արմեն: Անունը շատ էլ սիրուն տղու անուն է բայց, որ աղջկան են էդ անունը դնում, հեչ չի սազում:
Իսկ ես իմ անվան մասին հստակ բաներ չգիտեմ… Նույնիսկ չգիտեմ, թե իրականում ինչական անուն է: Թուրք ծանոթներ ունեմ, որոնք ասում են՝ թուրքական է, հայերից շատերն ասում են՝ հայկական է, այս վերջերս նաև պարզել եմ, որ ճապոնական էլ է … Իսկ ինչ է նշանակում նույնպես չգիտեմ … Էլի ունեմ որոշ տեղեկություններ, ըստ որոնց «նարե» բառը էլֆիական լեզվով կոչվում է կրակ…
Բայց ասեմ, որ շատ եմ սիրում իմ անունը :
Եթե կան մարդիկ, որոնք ունեն տեղեկություն իմ անվան վերաբերյալ, ապա շատ շնորհակալ կլինեի, եթե տեղեկացնեիք ինձ, որովհետև շատ է հետաքրքրում անվանս իմաստը :
Моя религия очень проста, моя религия - доброта.
(c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>
http://www.buddhism.am
Մի պահ ինձ թվաց, թե համադասարանցիս ես: Նրա անունն էլ է Վերոնիկա, իսկ տատիկինը՝ Վերա: Երբ զանգահարում էի նրանց տուն ու Վերային ուզում, տատիկին էին կանչում: Բայց չեմ հասկանում. մի՞թե դա նույն անվան կրճատ ձևը չի:Cassiopeia-ի խոսքերից
Arisol եթե դու գտնես Հրաչյա Աճառյանի 4 հատորանոց անունների հանրագիտարանը այդտեղ հաստատ քո անունը կգտնես թե որտեղից է այն ծագել:
Իսկ ես ունեի մի համառոտ անվանական բառարան, որն էլ չեմ կարողանում գտնել
Դե, բնական է, որովհետև մենք հայերս, կամ, ավելի ճիշտ՝ հայաստանցիներս, ուղղակի սովոր ենք, որ Արմենը տղամարդու անուն է, այնպես, ինչպես, օրինակ, Կարենը, բայց Կարենն էլ արտասահմանում կնոջ անուն է։ Ինձ թվում է, որ դա զուտ սովորության հարց է։քաղաքացի-ի խոսքերից
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Չէ, Վերոնիկա անվան նշանակությունը Վերոնիկան արդեն բացատրեց, իսկ Վերան ռուսական անուն է, որ բառացիորեն նշանակում է հավատ։ Ինչպես տեսնում ես, այդ երկու անուններն իրար հետ ոչ մի կապ չունեն, միայն հնչողությունն է նման, դա էլ հենց շփոթության մեջ է գցում։Բյուրակն-ի խոսքերից
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Համամիտ եմ, դրանք բացարձակապես իրար հետ կապ չունեցող անուններ են… Վերան օգտագործում են անունս կրճատելու համար, բայց որպես կրճատ անուն հաճախ օգտագործում են նաև Նիկա անունը:Uluana-ի խոսքերից
Իմ անունը՝ Անահիտ, հայկական անուն է, բայց պարսկական ծագում ունի, կազմված է an =ժխտական ածանցից և ahita «պիղծ» բառից. նշանակում է «անպիղծ», «անապական», «անարատ»։ Նաև հայոց դիցարանում պտղաբերության աստվածուհու անունն է։
Փոքր ժամանակ, չգիտեմ ինչու, չէի սիրում իմ անունը, իսկ հիմա շատ եմ սիրում։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ի դեպ, հայկական անունների նշանակության ու ծագման մսին կարող եք իմանալ այս կայքից. http://www.armenian.name/
Նարե, բայց փնտրեցի, քո անունը չկար...
Գիտես, մտածում եմ՝ գուցե Նարեն Նարինե անվան փաղաքշական ձևերի՞ց է։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ես էլ էի այնտեղ փնտրում, բայց, չգիտեմ ինչու, կայքը չբացվեց: Իսկ նախկինում իմ անունն էի գտել: Ինձ դուր էր եկել այն արտահայտությունը, որ անունս նոր է, 20-րդ դարի սկզբերից են օգտագործել: Տատիկս մոտավորապես այդ ժամանակ է ծնվել:
Հա, ես էլ եմ այնտեղ փնտրել և չեմ գտել, հայկական անունների գրքում (փոքր գիրք էր) նույնպես չկար… Բայց չեմ կարծում, որ Նարեն Նարինե անվան փաղաքշական ձևերից է, նույնիսկ մտածել դրամասին չեմ ուզում Չեմ սիրում, երբ անունս սխալ են ասում, ասենք Նարինե, Նառա, Նաիռա… Երևի ոչինչ այդքան չի նյարդայնացնում, ինչքան այդ մի բանըUluana-ի խոսքերից
Ի դեպ, ասեմ, որ երբ Սանկտ-Պետերբուրգում և Մոսկվայում անունս հարցնում էին, ասում էի Нарэ, բոլորը հասկանում էին на "р", այսինքն մի անուն, որն սկսվում է "ռ" տառով ու սկսում էին այդ անունները թվարկել : Եվ այդպես անունս ասելն ինձ համար պրոբլեմ էր
Моя религия очень проста, моя религия - доброта.
(c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>
http://www.buddhism.am
Իմ անունը` Ժիրայր, երևի բոլորիդ պարզ է պարզ է որ հայկական անուն է, ժիր և այր բառերով կազմված, բայց ես այդքան էլ աշխույժ չեմ:
Ծանոթության համար լավ ժամանակ է
գարունը` երբ շուրջդ ամեն ինչ կենդանանում է,
ամառը` երբ սկսվում է անպատասխատվության սեզոնը,
աշունը` քանի որ տարին ավարտվում է, և միայնակ մնալու հեռանկարը վախեցնում է,
և ձմեռը` երբ ջերմության և կրքի փափագ կա:
ՀԱՅԿԱՆՈՒՇ
հայ. Հայկ անունից և անուշ իգականացնող վերջնամասից (ինչպես՝ Վասկանուշ, Արմանուշ, Պերճանուշ անունները): Հայերի մեջ այս անունը տարածված է հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Սրա փաղաքշական ձևերն են՝ Հայկուշ, Հայկան, Կանուշ:
Վերջինի մասին առաջին անգամ եմ լսում՝ Կանուշ, պատկերացնում եմ ինձ այդպես կանչեին , իսկ նախավերջինը ինձ համար շատ սովորական է և դեմ չէի լինի եթե ինձ այդպես դիմեին...
ես մոռացել էի այս թեմայի մասին ...
դե իմ անունը Քրիստինա է, երևի բոլորդ գիտեք : ով չգիտի , ասեմ, որ ոչ թե Քրիստինե ՝ հայկական տարբերակը , այլ հենց Քրիստինա դե դա Ռուսաստանում ծնվելու հետևանքն է ... հայերեն էլ է ա-ով գրվում ...
մի անգամ ասեցին, բայց չեմ հիշում ինչ ծագում ունի : ինձ այդպես են անվանել իմ հորաքրոջ խնդրանքով : Այն ժամանակ ճանաչված է եղել " Քրիստինա և Էդգար " ֆիլմը , որը այդպես էլ չնայեցի , ու հորաքույրս խնդրել է , ավելի ճիշտ ինչքան ես գիտեմ , պարտադրել , որ աղջիկ ծնվելու դեպքում անունս դնեն Քրիստինա , իսկ տղայի դեպքում ՝ Էդգար : տարիներ հետո ծնվեց եղբայրս , ու ես այդ մասին անտեղյակ ինքս նրա անունը դրեցի Էդգար , երևի ճակատագիր է ...
ասեմ, որ շատ եմ սիրում անունս ...
Հետաքրքիր է, ես մորիցս եմ լսել, որ այդպիսի մի հայտնի ֆիլմ է եղել, որից հետո մարդիկ համատարած իրենց երեխաների անունները դնում էին Քրիստինա/Քրիստինե և Էդգար։ Ուրեմն քեզ էլ են այդ ֆիլմի ազդեցության տակ Քրիստինե անվանել։kiki-ի խոսքերից
Բայց այդ ֆիլմը երևի այդ երկու անունների տարածման հարցում լուրջ դեր է խաղացել, որովհետև մեր սերնդի երեխաների մեջ իսկապես շատ-շատ են Քրիստինե և Էդգար անունները։ Բայց, ինչքան նկատել եմ, Քրիստինեն ավելի շատ։
Ի դեպ, սերիալներն էլ որոշ անունների տարածման գործում պակաս դեր չեն խաղացել...
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ