Ավտոմաքսատուն մտել եմ մոտ 3 տարի առաջ ու մի 2 ամիս առաջ: Ուրեմն, այն ցուցակները, որ կային 3 տարի առաջ, հիմա հազիվ դրա կեսը լիներ:
Ցուցակներում հիմնականում այն մեքենաներն են, որոնք նախորդ տարիներին շատ են ներկրվել:
Եթե մեքենան կա ցուցակում, ապա մաքսազերծում են ըստ ցուցակի մաքսային արժեքի:
Իսկ եթե չկա, ապա որպես կանոն, մաքսային տեսուչը մաքսային արժեքը հաշվում է շուկայական արժեքից մի 20-30 տոկոս թանկ:
Էդ դեպքում պետք է մտնես բաժնի պետի՝ Արսենի մոտ, կամ օրենք թափ տաս, կամ էլ ծանոթ գցես, որ շուկայական արժեքով մաքսազերծեն:
Առաջին դեպքում, ավելի էժանով են մաքսազերծում:
Էջանիշներ