Կինետուն
Էջ 2 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 89 հատից

Թեմա: Անուններ

  1. #16
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    29
    Գրառումներ
    2,026

    Re. Անուններ

    Ես անցյալ տարի մի հատ աղջկա հետ ծանոթացա, որն եկել էր Ամերիկայից. անունը շատ տարօրինակ՝ Արմեն: Անունը շատ էլ սիրուն տղու անուն է բայց, որ աղջկան են էդ անունը դնում, հեչ չի սազում:

  2. #17
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    25
    Գրառումներ
    875

    Re. Անուններ

    Իսկ ես իմ անվան մասին հստակ բաներ չգիտեմ… Նույնիսկ չգիտեմ, թե իրականում ինչական անուն է: Թուրք ծանոթներ ունեմ, որոնք ասում են՝ թուրքական է, հայերից շատերն ասում են՝ հայկական է, այս վերջերս նաև պարզել եմ, որ ճապոնական էլ է … Իսկ ինչ է նշանակում նույնպես չգիտեմ … Էլի ունեմ որոշ տեղեկություններ, ըստ որոնց «նարե» բառը էլֆիական լեզվով կոչվում է կրակ…
    Բայց ասեմ, որ շատ եմ սիրում իմ անունը :
    Եթե կան մարդիկ, որոնք ունեն տեղեկություն իմ անվան վերաբերյալ, ապա շատ շնորհակալ կլինեի, եթե տեղեկացնեիք ինձ, որովհետև շատ է հետաքրքրում անվանս իմաստը :
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  3. #18
    Պատվավոր անդամ StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    28
    Գրառումներ
    15,411
    Բլոգի գրառումներ
    17

    Re. Անուններ

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից
    Անունս - Վերոնիկա, նշանակում է հաղթանակ բերող: Հունական անուն է: Այդ անունը կրում եմ ի պատիվ "Կապիտան Թենքեշ" ֆիլմի հերոսուհու, մի փոքր էլ տատիս պատճառով (նրա անունը Վերա էր): Ու իմ անունը շատ եմ սիրում:
    Մի պահ ինձ թվաց, թե համադասարանցիս ես: Նրա անունն էլ է Վերոնիկա, իսկ տատիկինը՝ Վերա: Երբ զանգահարում էի նրանց տուն ու Վերային ուզում, տատիկին էին կանչում: Բայց չեմ հասկանում. մի՞թե դա նույն անվան կրճատ ձևը չի:

  4. #19
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    29
    Գրառումներ
    2,026

    Re. Անուններ

    Arisol եթե դու գտնես Հրաչյա Աճառյանի 4 հատորանոց անունների հանրագիտարանը այդտեղ հաստատ քո անունը կգտնես թե որտեղից է այն ծագել:
    Իսկ ես ունեի մի համառոտ անվանական բառարան, որն էլ չեմ կարողանում գտնել

  5. #20
    նապուկ Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Նյու Յորք
    Տարիք
    33
    Գրառումներ
    10,133
    Բլոգի գրառումներ
    21

    Re. Անուններ

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից
    Ես անցյալ տարի մի հատ աղջկա հետ ծանոթացա, որն եկել էր Ամերիկայից. անունը շատ տարօրինակ՝ Արմեն: Անունը շատ էլ սիրուն տղու անուն է բայց, որ աղջկան են էդ անունը դնում, հեչ չի սազում:
    Դե, բնական է, որովհետև մենք հայերս, կամ, ավելի ճիշտ՝ հայաստանցիներս, ուղղակի սովոր ենք, որ Արմենը տղամարդու անուն է, այնպես, ինչպես, օրինակ, Կարենը, բայց Կարենն էլ արտասահմանում կնոջ անուն է։ Ինձ թվում է, որ դա զուտ սովորության հարց է։
    Less is more.
    Ludwig Mies van der Rohe

  6. #21
    նապուկ Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Նյու Յորք
    Տարիք
    33
    Գրառումներ
    10,133
    Բլոգի գրառումներ
    21

    Re. Անուններ

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Մի պահ ինձ թվաց, թե համադասարանցիս ես: Նրա անունն էլ է Վերոնիկա, իսկ տատիկինը՝ Վերա: Երբ զանգահարում էի նրանց տուն ու Վերային ուզում, տատիկին էին կանչում: Բայց չեմ հասկանում. մի՞թե դա նույն անվան կրճատ ձևը չի:
    Չէ, Վերոնիկա անվան նշանակությունը Վերոնիկան արդեն բացատրեց, իսկ Վերան ռուսական անուն է, որ բառացիորեն նշանակում է հավատ։ Ինչպես տեսնում ես, այդ երկու անուններն իրար հետ ոչ մի կապ չունեն, միայն հնչողությունն է նման, դա էլ հենց շփոթության մեջ է գցում։
    Less is more.
    Ludwig Mies van der Rohe

  7. #22
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,912
    Բլոգի գրառումներ
    5

    Re. Անուններ

    Մեջբերում Uluana-ի խոսքերից
    Չէ, Վերոնիկա անվան նշանակությունը Վերոնիկան արդեն բացատրեց, իսկ Վերան ռուսական անուն է, որ բառացիորեն նշանակում է հավատ։ Ինչպես տեսնում ես, այդ երկու անուններն իրար հետ ոչ մի կապ չունեն, միայն հնչողությունն է նման, դա էլ հենց շփոթության մեջ է գցում։
    Համամիտ եմ, դրանք բացարձակապես իրար հետ կապ չունեցող անուններ են… Վերան օգտագործում են անունս կրճատելու համար, բայց որպես կրճատ անուն հաճախ օգտագործում են նաև Նիկա անունը:

  8. #23
    նապուկ Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Նյու Յորք
    Տարիք
    33
    Գրառումներ
    10,133
    Բլոգի գրառումներ
    21

    Re. Անուններ

    Իմ անունը՝ Անահիտ, հայկական անուն է, բայց պարսկական ծագում ունի, կազմված է an =ժխտական ածանցից և ahita «պիղծ» բառից. նշանակում է «անպիղծ», «անապական», «անարատ»։ Նաև հայոց դիցարանում պտղաբերության աստվածուհու անունն է։
    Փոքր ժամանակ, չգիտեմ ինչու, չէի սիրում իմ անունը, իսկ հիմա շատ եմ սիրում։
    Less is more.
    Ludwig Mies van der Rohe

  9. #24
    նապուկ Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Նյու Յորք
    Տարիք
    33
    Գրառումներ
    10,133
    Բլոգի գրառումներ
    21

    Re. Անուններ

    Ի դեպ, հայկական անունների նշանակության ու ծագման մսին կարող եք իմանալ այս կայքից. http://www.armenian.name/
    Նարե, բայց փնտրեցի, քո անունը չկար...
    Գիտես, մտածում եմ՝ գուցե Նարեն Նարինե անվան փաղաքշական ձևերի՞ց է։
    Less is more.
    Ludwig Mies van der Rohe

  10. #25
    Պատվավոր անդամ StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    28
    Գրառումներ
    15,411
    Բլոգի գրառումներ
    17

    Re. Անուններ

    Ես էլ էի այնտեղ փնտրում, բայց, չգիտեմ ինչու, կայքը չբացվեց: Իսկ նախկինում իմ անունն էի գտել: Ինձ դուր էր եկել այն արտահայտությունը, որ անունս նոր է, 20-րդ դարի սկզբերից են օգտագործել: Տատիկս մոտավորապես այդ ժամանակ է ծնվել:

  11. #26
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    25
    Գրառումներ
    875

    Re. Անուններ

    Մեջբերում Uluana-ի խոսքերից
    Ի դեպ, հայկական անունների նշանակության ու ծագման մսին կարող եք իմանալ այս կայքից. http://www.armenian.name/
    Նարե, բայց փնտրեցի, քո անունը չկար...
    Գիտես, մտածում եմ՝ գուցե Նարեն Նարինե անվան փաղաքշական ձևերի՞ց է։
    Հա, ես էլ եմ այնտեղ փնտրել և չեմ գտել, հայկական անունների գրքում (փոքր գիրք էր) նույնպես չկար… Բայց չեմ կարծում, որ Նարեն Նարինե անվան փաղաքշական ձևերից է, նույնիսկ մտածել դրամասին չեմ ուզում Չեմ սիրում, երբ անունս սխալ են ասում, ասենք Նարինե, Նառա, Նաիռա… Երևի ոչինչ այդքան չի նյարդայնացնում, ինչքան այդ մի բանը
    Ի դեպ, ասեմ, որ երբ Սանկտ-Պետերբուրգում և Մոսկվայում անունս հարցնում էին, ասում էի Нарэ, բոլորը հասկանում էին на "р", այսինքն մի անուն, որն սկսվում է "ռ" տառով ու սկսում էին այդ անունները թվարկել : Եվ այդպես անունս ասելն ինձ համար պրոբլեմ էր
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  12. #27
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2006
    Հասցե
    Երևանում
    Տարիք
    33
    Գրառումներ
    74

    Re. Անուններ

    Իմ անունը` Ժիրայր, երևի բոլորիդ պարզ է պարզ է որ հայկական անուն է, ժիր և այր բառերով կազմված, բայց ես այդքան էլ աշխույժ չեմ:
    Ծանոթության համար լավ ժամանակ է
    գարունը` երբ շուրջդ ամեն ինչ կենդանանում է,
    ամառը` երբ սկսվում է անպատասխատվության սեզոնը,
    աշունը` քանի որ տարին ավարտվում է, և միայնակ մնալու հեռանկարը վախեցնում է,
    և ձմեռը` երբ ջերմության և կրքի փափագ կա:

  13. #28
    Անհայտ կորած.. Firegirl777-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    28
    Գրառումներ
    991
    Բլոգի գրառումներ
    8

    Re. Անուններ

    ՀԱՅԿԱՆՈՒՇ
    հայ. Հայկ անունից և անուշ իգականացնող վերջնամասից (ինչպես՝ Վասկանուշ, Արմանուշ, Պերճանուշ անունները): Հայերի մեջ այս անունը տարածված է հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Սրա փաղաքշական ձևերն են՝ Հայկուշ, Հայկան, Կանուշ:
    Վերջինի մասին առաջին անգամ եմ լսում՝ Կանուշ, պատկերացնում եմ ինձ այդպես կանչեին , իսկ նախավերջինը ինձ համար շատ սովորական է և դեմ չէի լինի եթե ինձ այդպես դիմեին...

  14. #29
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,217

    Re. Անուններ

    ես մոռացել էի այս թեմայի մասին ...

    դե իմ անունը Քրիստինա է, երևի բոլորդ գիտեք : ով չգիտի , ասեմ, որ ոչ թե Քրիստինե ՝ հայկական տարբերակը , այլ հենց Քրիստինա դե դա Ռուսաստանում ծնվելու հետևանքն է ... հայերեն էլ է ա-ով գրվում ...

    մի անգամ ասեցին, բայց չեմ հիշում ինչ ծագում ունի : ինձ այդպես են անվանել իմ հորաքրոջ խնդրանքով : Այն ժամանակ ճանաչված է եղել " Քրիստինա և Էդգար " ֆիլմը , որը այդպես էլ չնայեցի , ու հորաքույրս խնդրել է , ավելի ճիշտ ինչքան ես գիտեմ , պարտադրել , որ աղջիկ ծնվելու դեպքում անունս դնեն Քրիստինա , իսկ տղայի դեպքում ՝ Էդգար : տարիներ հետո ծնվեց եղբայրս , ու ես այդ մասին անտեղյակ ինքս նրա անունը դրեցի Էդգար , երևի ճակատագիր է ...
    ասեմ, որ շատ եմ սիրում անունս ...

  15. #30
    նապուկ Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Նյու Յորք
    Տարիք
    33
    Գրառումներ
    10,133
    Բլոգի գրառումներ
    21

    Re. Անուններ

    Մեջբերում kiki-ի խոսքերից
    Այն ժամանակ ճանաչված է եղել " Քրիստինա և Էդգար " ֆիլմը , որը այդպես էլ չնայեցի , ու հորաքույրս խնդրել է , ավելի ճիշտ ինչքան ես գիտեմ , պարտադրել , որ աղջիկ ծնվելու դեպքում անունս դնեն Քրիստինա , իսկ տղայի դեպքում ՝ Էդգար :
    Հետաքրքիր է, ես մորիցս եմ լսել, որ այդպիսի մի հայտնի ֆիլմ է եղել, որից հետո մարդիկ համատարած իրենց երեխաների անունները դնում էին Քրիստինա/Քրիստինե և Էդգար։ Ուրեմն քեզ էլ են այդ ֆիլմի ազդեցության տակ Քրիստինե անվանել։
    Բայց այդ ֆիլմը երևի այդ երկու անունների տարածման հարցում լուրջ դեր է խաղացել, որովհետև մեր սերնդի երեխաների մեջ իսկապես շատ-շատ են Քրիստինե և Էդգար անունները։ Բայց, ինչքան նկատել եմ, Քրիստինեն ավելի շատ։

    Ի դեպ, սերիալներն էլ որոշ անունների տարածման գործում պակաս դեր չեն խաղացել...
    Less is more.
    Ludwig Mies van der Rohe

Էջ 2 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Տարօրինակ անուններ
    Հեղինակ՝ Davo'o, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 489
    Վերջինը: 22.11.2013, 11:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •