Էս ինտերնետ կլուբ աշխատելուս տարիներին (մի տաս տարի առաջ) որ տեսնում էի դեղնակտուցները ոնց են mIRC-ում աղջիկ խոսացնում, խնդալս գալիս էր։ Հետո հավեսի ընկա, սկսեցի ես խոսացնել։
Երբեք ստանդարտ բարևով չեմ սկսել խոսակցությունը։
Մի երկու դեպք եմ հիշում։ Անունս դրել էի ուռած Կառլսոն, ու սաղին դայաղվում էի, ասում էի վառելիքս պրծել ա, շտապ մուրաբայա պետք։ Մյուս դեպքում ներկայացել էի որպես Գաբրիել հրեշտակապետ ու ասում էի, որ զրուցակցիս պապն ա ինձ ուղարկել, նասկի ա ուզել։ Հետագա «զրույցը» նույն սցենարով էի զարգացնում։ Հիշում եմ, որ լավ էֆեկտիվ էր
Էջանիշներ