User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 5 համարի արդյունքները՝ ընդհանուր 5 հատից

Թեմա: Հայրեր-որդիներ կոնֆլիկտ

  1. #1
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայրեր-որդիներ կոնֆլիկտ

    Կարծում եմ բոլորն էլ ականատես են եղել այդ երևույթին: Ցանկացած ընտանիքում առկա է այն հանգամանքը, որ ծնողը զավակին ասում է՝ "Մեր սերունդը… Ձեր սերունդը…": Ինչո՞վ է պայմանավորված այն: Եթե ունկնդիր լինենք այդ բառերին, ապա պետք է ժամանակի հետ սերունդները գնալով ավելի վատը դառնան: Սակայն մենք մեր ծնողների համար լինելով "վատ սերունդ" ապագայում նման բառեր կասենք հենց մեր զավակներին: Սակայն բոլորն էլ կարող են վստահորեն ասել, որ այդպիսի "կոնֆլիկտ" գոյություն չունի պապ-թոռ հարաբերություններում: Կարծիք եմ լսել, որ ասում է, թե սերունդները բաժանվում են երկու խմբի, որոնք հերթագայում են միմյանց: Այսինքն մի սերունդը արարում է, երկրորդը վերաիմաստավորում այդ արարվածը: Երրորդ սերունդն արդեն կրկին արարելով է զբաղվում: Դրանից ելնելով եթե պապը արարող սերնդին է պատկանում, ապա պապի զավակը պապի արարածը վերաիմաստավորում է, իսկ պապի թոռը այլևս վերաիմաստավորելու ոչինչ չունենալով կրկին արարում է: Այսինքն պապ և թոռ սերունդները կրկնում են միմյանց, դրա համար նրանց միջև առկա չէ այն կոնֆլիկտը, որը կա հայր-որդի հարաբերություններում:
    Իսկ ի՞նչ եք կարծում դուք… Ինչո՞վ է պայմանավորված այդ կոնֆլիկտի առկայությունն ու բացակայությունը:

  2. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայրեր-որդիներ կոնֆլիկտ

    Իմ դիտառկումներով հայերիս մեջ Հայրեր-որդիներ կոնֆլիկտ այժմ բավական սուր է դարձել: Նրան գումարվել է հիմա նաև մայրեր- աղջիկները :
    Պատճառները բազմաբնույթ են, և հաճախ տրիվյալ լուծումները չեն օգնում, այլ ավելի խորացնում են հակամարտությունը:
    Սակայն ես կուզեի առանձնացնել էն պատճառը, որ ծագում է նրանից, որ Հայրերը "մոռանում են" որ իրենք էլ եղել են որդիներ, իսկ մայրերը աղջիկներ:
    Կան դեպքեր, որ իրականում տառապում են ամնեզիայով:
    Բայց մնացած դեպքերում ինչու՞ չեն ուզում հիշել իրենց անցյալը:
    Չսրբագրված անցյալը:
    Հիմնականում նրանից, որ իրենց շուրջը ամեն օր կառուցում են տարբել լեգենդներ իրենց "ճիշտ" որդի և ընդհանրապես "ճիշտ" մարդ լինելու մասին, և դառնում են գերի իրենց իսկ հյուսած "ցանցին": Հետեվաբար - հիմնական պատճառը ես ըեսնում եմ էտ ծնողների անորոշության ու վախի մեջ, թէ ինչ կլինի, որ եթե էտ "ցանցը" մի օր ծակվի... : Եվ էտ վախը փոխանցվում է հաջորդ հայկական ընտանիքին ու էսպես շարունակ:
    Կան ծնողներ, որոնք մի օր հաղթահարում են իրենք իրենց, ու ինչպես Բարոն Մյունխաուզենը իրենք իրենց մազերից քաշելով վեր են բարցրացնում: Ու դրան հետեվում է իսկական ծնողական երջանկությունը, երբ ծնողը ու երեխան դառնում են ընկերներ ու նաև մրցակիցներ: Ավաղ մեր իրականությունում էսպիսի դեպքերը հլա դեռ քիչ են:
    Ստիպված որոշ որդիներ նախընտրում են "ավանդապաշտ" մոդելը, իսկ որոշ "անհնազանդ"-ների մոտ էլ սաղ օրը կռիվ-դավի է:
    Վերջին խմբագրող՝ dvgray: 17.04.2007, 01:08:

  3. #3
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    —Այ տղա, ո՞նց թե, դու քրիստոնյա չե՞ս։
    —Չէ, բայց մուսուլման էլ չեմ, ոչ էլ բուդդիստ։ Ես ոչ մի կրոնի հետևորդ չեմ։
    —Հո դու խայտառակ չէ՞ս. քո պապը, քո հերը քրիստոնյա են, դու չէ՞։
    —Որ ավելի հետ գնանք, մեր նախնիները քրիստոնյա չեն եղել, բայց փոխվել են չէ՞։
    —էս հաստատ էդ ակումբում են քեզ վերբովկա արել…
    Ու հետո փորձեցի իրան բացատրել, թե մոտավորապես ինչ է Ակումբը։
    Ու ընդհանրապես ինքը չի կարողանում համակերպվել էն մտքի հետ, որ մենք տարբեր ենք։ Չնայած ոչ թե տարբեր ենք, այլ ինքը շատ բաներ անումա այնպես ինչպես բոլորն են անում, իսկ ես միշտ աշխատում եմ իմ նման անել։ Երբ հասկացնում եմ, որ սիրում եմ տարբերվել, ուղիղ չի ասում, բայց աչքերի մեջ կարդում եմ, որ վախենում է, թե մի օր էլ կուզենամ սեռական կողմնորոշմամբ տարբերվել։ Ես էլ շտապում եմ իրեն հավատացնել, որ էդքան չեմ խորանա։ Վեճն ավարտված է։
    Կարճ
    Կոնկրետ

  4. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (28.03.2015), Chuk (27.03.2015), enna (28.03.2015), ivy (28.03.2015), LisBeth (28.03.2015), Ruby Rue (28.03.2015), Smokie (28.03.2015), Tiger29 (27.03.2015), Աթեիստ (28.03.2015), Արամ (27.03.2015), Արէա (28.03.2015), Արշակ (29.03.2015), Մուշու (28.03.2015), Վոլտերա (27.03.2015)

  5. #4
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում boooooooom-ի խոսքերից Նայել գրառումը
    —էս հաստատ էդ ակումբում են քեզ վերբովկա արել…
    Ես գիտեմ, ինձ մի օր սպանելու են

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (27.03.2015), Cassiopeia (28.03.2015), Աթեիստ (28.03.2015)

  7. #5
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես գիտեմ, ինձ մի օր սպանելու են
    Բայց իրականում ճիշտա ասում. «Ակումբցին» մտածող, փոփոխվող, տեղը տիտիկ չանող տեսակա։ Եթե մարդուն պատկերացնենք որպես «կաթսայով ճաշ», ապա Ակումբցու «կաթսայի» տակ կրակ է վառվում և նրա «ճաշը» միշտ եռում է։
    Կարճ
    Կոնկրետ

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (28.03.2015), Chuk (28.03.2015), Smokie (28.03.2015), Աթեիստ (28.03.2015), Արէա (28.03.2015), Վոլտերա (28.03.2015)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայրեր ու որդիներ
    Հեղինակ՝ Սամսար, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 30.06.2010, 08:35

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •