Մատաղացու կենդանուն մորթելուց առաջ օրհնված աղ են տալիս ուտելու: «Աղն ա կերել մատաղը » բառացի նշանակում ա. մատաղը արդեն աղը կերել ա, այսինքն էն նպատակը, որի համար մատաղ էր արվում, ընդունելի ա, ընթացքի մեջ ա։
Ասվում ա էն դեպքում, երբ չնկատելու ես տալիս, հանդուրժում ես քո նկատմամբ տևական ժամանակ արված ու շարունակվող վատությունը, վատ վերաբերմունքը, նույն կերպ չես պատասխանում։
Թե էս երկու հասկացությունները ոնց են բերել կպցրել իրար, լավ չեմ պատկերացնում, եկեղեցական ինչ-որ տեքստերից եկած բան ա ամենայն հավանականությամբ, կամ եթե մատաղ ես անում, ընթացքի մեջ ա, վատություն չես կարող անել, ստիպված հանդուրժում ես։ Էդ տիպի ինչ-որ բան։
Էջանիշներ