User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Ֆանտաստիկա և ֆենթեզի ժանրերում չորրորդ համահայկական Գրական Մրցույթը

  1. #1
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,473
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ֆանտաստիկա և ֆենթեզի ժանրերում չորրորդ համահայկական Գրական Մրցույթը



    Մեկնարկում է Ֆանտաստիկա և ֆենթեզի ժանրերում չորրորդ համահայկական Գրական Մրցույթը՝ #Armcon2023-ը,

    Այս տարվա նախաձեռնությունը առանձնահատուկ է՝ այն նվիրված է հայկական դիցաշխարհին:

    Պատահական չէ մրցույթի խորհրդանիշը՝ հինգգլխանի վիշապը, որից հորդում են ջրի հոսանքներ։ Միգուցե Արշալույս 5 վիշապաքարը պատմում է մեր լեռնաշխարհի առաջին մոգական պատմությունը։

    Մրցույթին մասնակցելու համար ծանոթացեք կանոններին https://www.armcon.am/ կայքում և ուղարկեք Ձեր աշխատանքները՝ [email protected] հասցեին, հուլիսի 10-ից մինչև նոյեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում:

    Լավագույն աշխատանքները կտպագրվեն Բուկինիստ գրախանութի աջակցությամբ՝ ժողովածուի տեսքով:

    Մրցույթի շրջանակներում լինելու են workshop-եր, որոնց ընթացքում հանդիպելու ենք տարբեր գրողներ և բանախոսների հետ, քննարկելու ենք տարբեր թեմաներ։ Ընթացքում թեմայում կլինեն թարմացումներ տեղի ունեցող միջոցառումների վերաբերյալ։

    Մրցույթի մասին Ակումբում գրելու հիմնանական պատճառս, տաղանդաշատ ակումբցիներն են։ Հուսով եմ կգտնվեն մրցույթին մասնակիցել ցանկացողներ։

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (01.08.2023), ivy (30.07.2023), Jarre (31.07.2023), Sambitbaba (23.01.2024), Աթեիստ (06.08.2023), Հայկօ (31.07.2023), Ուլուանա (31.07.2023)

  3. #2
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,473
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կանոններ

    1. Ընդհանուր տեղեկատվություն

    Ժանր՝ Ֆանտաստիկա և ֆենթըզի,
    Լեզուն՝ Հայերեն
    Աշխատանքների ընդունում՝ Հուլիսի 10 - նոյեմբեր 20, 2023թ.
    Մեկ մասնակցի կողմից ներկայացվող աշխատանքների քանակը՝
    անսահմանափակ


    Աշխատանքների մասնակցությունը մրցույթին՝
    • Աշխատանքը պետք է հիմնվի հայկական առասպելաբանության, էպոսի,դիցաշխարհի վրա կամ ոգեշնչված լինի դրանցից,
    • Այլ մրցույթներին ներկայացվող, ներկայացված կամ նախկինում տպագրված գործերը չեն կարող ներկայացվել մրցույթին,
    • Աշխատանքի ծավալը պետք է լինի նվազագույնը 15 հազար նիշ, առավելագույնը` 40 հազար նիշ, ներառյալ բացատները,
    • Աշխատանքը պետք է լինի ամբողջական ստեղծագործություն,
    • Աշխատանքը պետք է լինի խմբագրված և սրբագրված,
    • Աշխատանքի տառաչափը՝ 12, միջտողային հեռավորությունը՝ 1.5, տառատեսակը՝
    • UNICODE (Sylfaen) համակարգի,


    Վիճելի դեպքերում վերջնական որոշումը կայացվելու է ԱրմԿոնի կազմ.կոմիտեի կողմից:
    Աշխատանքների հրապարակումը՝ մրցույթին ներկայացված աշխատանքներից հատընտիր գործեր հրապարակվելու են մրցույթի պաշտոնական կայքում ինչպես նաև
    ֆեյսբուքյան էջում: Մրցույթում հաղթած լավագույն աշխատանքները տպագրվելու են ժողովածուում:
    Մասնակիցների տարիքային սահմանափակումը՝ մասնակիցը պետք է լինի 16
    տարեկան կամ բարձր:

    2. Ինչպես դիմել

    Աշխատանքները ուղարկել [email protected] հասցեին «Արմկոն. Կեղծանուն. Աշխատանքի անվանում» թեմայով և կցել աշխատանքը *.docx ֆորմատով: Ֆայլը
    Մասնակցության կանոններ պետք է կրի «Ձեր կեղծանունը- աշխատանքի անունը» անվանումը: Նամակում հարկավոր է նշել հեղինակի մասին հետևյալ տեղեկությունը՝
    - Անուն ազգանունը և կամ գրական կեղծանունը (ըստ ցանկության)
    - Տարիքը
    - Բնակության հասցեն
    - Հեռախոսահամար
    - Աշխատանքի վերնագիրը
    Ուղարկելով աշխատանքը մասնակիցը հաստատում է իր համաձայնությունը մրցույթի կանոններին:
    Աշխատանքների գնահատումը իրականացվելու է ﬔկ կամ երկու փուլով:
    Վերջնական գնահատումը իրականացնելու է փորձառու ժյուրին: Ժյուրիի կազմը կհրապարակվի մրցույթի ֆեյսբուքյան էջում և կայքում:

    3. Մրցույթի ժամկետները
    Աշխատանքների ընդունման սկիզբ՝ Հուլիս 10 2023
    Աշխատանքների ընդունման ավարտ՝ Նոյեմբերի 20 2023
    Գնահատման ժամկետները կհրապարակվեն աշխատանքների ընդունման ավարտից հետո:

    4. Աշխատանքների տպագրությունը. մրցանակներ
    Լավագույն աշխատանքները Բուկինիստ գրախանութի աջակցությամբ կտպագրվեն
    ժողովածուում:

    5. Լրացուցիչ տեղեկատվություն

    • Գաղտնիությունը պարտադիր չէ՝ յուրաքանչյուր մասնակից ազատ է ներկայանալ իրական անունով կամ կեղծանունով:
    • Մրցույթի կազմ. խորհուրդն իրավունք ունի աշխատանքը չընդունել կամ հանել մրցույթից, եթե այն հակասում է ՀՀ օրենքներին կամ մրցույթի ոգուն:
    • Աշխատանքը հանվում է մրցույթից գրագողության հայտնաբերման դեպքում:
    • Մրցույթի կանոնները կարող են փոփոխվել կազմ. խորհրդի որոշմամբ՝ դրա մասին սոցիալական կայքում հայտարարելով:
    • Մրցույթի կայքում հրապարակվելու է հայոց դիցաշխարհին նվիրված մասնագիտական գրականության ցանկ՝ մասնակիցներին օգնելու և ուղղորդելու համար:


    Հարցերի դեպքում՝
    Զանգահարել 044933930 հեռախոսահամարով կամ գրել
    [email protected] էլեկտրոնային հասցեին, Armcon-ի ֆեյսբուքյան էջին:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (31.07.2023), Ուլուանա (31.07.2023)

  5. #3
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,473
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

    ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

    1. Վիշապ քարակոթողները / Խմբ.՝ Ա. Պետրոսյան, Ա. Բոբոխյան ; ՀՀ ԳԱԱ, հնագիտության և ազգագրության ինստիտուտ.

    2. Վիշապը հեքիաթի և իրականության սահմանին. Խմբ.՝ Ա. Բոբոխյան, Ա. Ջիլիբերտ, Պ. Հնիլա, Երևան, 2019:

    3. Ադոնց Ն. 1972, Հայաստանի պատմություն, Երևան

    4. Ալիշան Ղ. 1895, Հին հաւատք կամ հեթանոսական կրօնք հայոց, Վենետիկ:

    5. Բադալյան Մ. 2013: Ուրարտական սեպագիր արձանագրություններով ժայռափոր դռները (խորշեր), ՎԱՆ I, 82 – 94:

    6. Բադալյան Մ. 2014.: «Խալդի և Բագբարթու»: Ուրարտուում «Սրբազան ամուս նության» ծեսի գոյության խնդրի շուրջ, «Բ. Բ. Պիոտրովսկին և հնագիտությունը» ժողովածու, Երևան, 2014, «Դանիելյան Պրինտ» տպագրատուն, 145 – 160:

    7. Իսրայելյան Հ. 1973: Պաշտամունքն ու հավատալիքը ուշ բրոնզեդարյան Հայաստանում (ըստ հնագիտական նյութերի), Երևան, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 172 էջ:

    8. Հարությունյան Ս. Բ. 2000. Հայ առասպելաբանություն. Բեյրութ:

    9. Հարությունյան Ս. Բ., Հայ հին վիպաշխարհը, Երևան:
    Հմայակյան Ս. Գ. 1990, Վանի թագավորության պետական կրոնը, Երևան
    Ղանալանյան Ա., 1969, Ավանդապատում, Երևան:

    10. Մարտիրոսյան Հ. 1973: Հայաստանի նախնադարյան նշանագրերը, Երևան, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 83 էջ:

    11. Մարտիրոսյան Հ. 1978: Գիտությունը սկսվում է նախնադարում, Երևան, «Սովետական գրող» հրատարակչություն, 208 էջ:

    12. Մելիք-Փաշայան Կ. 1963: Անահիտ դիցուհու պաշտամունքը, Երևան, Հայկական ՍՍՌ ԳԱ հրատարակչություն, 164 էջ:

    13. Պետրոսյան Ա. 1997. Հայկական էպոսի հնագույն ակունքները. Երևան։

    14. Պետրոսյան Ա. 2006, Արամազդ. Կերպար, պաշտամունք, նախատիպեր, Երևան:

    15. Պետրոսյան Ա. 2017, Հայ ժողովրդի ծա ման խնդ րը, Երևան, «Անտարես», 256 էջ:
    Սիմոնյան Լ. 2017, Ծառ-ծաղկաքաղիկ, Երևան:

    16. Սրվանձտյանց Գ. 1978: Երկեր I, Երևան, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 668 էջ:

    17. Ֆրեզեր Ջ. Ջ. 1989: Ոսկե ճյուղը, Երևան, «Հայաստան» հրատարակչություն, 880 էջ:

    18. Eliade M. 1964: Cosmos and History, The Myth of the Eternal Return, New York, Harper and Brothers, 176 p.

    19. Вардумян Г. Дохристианский пантеон армян, Ереван, 2009.

    20. Петросян А. Е. 2002, Армянский эпос и мифология. Ереван.

    21. Пропп В. Я. 1946. Исторические корни волшебной сказки. Л.

    Սկզնաղբյուրներ
    Ագանթանգեղոս
    Մովսես Խորենացի
    Հովհան Մամիկոնյան

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (31.07.2023), Ուլուանա (31.07.2023)

  7. #4
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,017
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մուշու-ի խոսքերից Նայել գրառումը

    Աշխատանքների մասնակցությունը մրցույթին՝
    • Աշխատանքը պետք է հիմնվի հայկական առասպելաբանության, էպոսի, դիցաշխարհի վրա կամ ոգեշնչված լինի դրանցից,
    • Այլ մրցույթներին ներկայացվող, ներկայացված կամ նախկինում տպագրված գործերը չեն կարող ներկայացվել մրցույթին,
    • Աշխատանքի ծավալը պետք է լինի նվազագույնը 15 հազար նիշ, առավելագույնը` 40 հազար նիշ, ներառյալ բացատները,
    • Աշխատանքը պետք է լինի ամբողջական ստեղծագործություն,
    • Աշխատանքը պետք է լինի խմբագրված և սրբագրված,
    • Աշխատանքի տառաչափը՝ 12, միջտողային հեռավորությունը՝ 1.5, տառատեսակը՝
    • UNICODE (Sylfaen) համակարգի,
    Ինչ հավես մրցույթ է, մենք էլ էինք մի ժամանակ էսպիսի բաներ կազմակերպում․․․

    Տեսնես հին ու նոր ակումբցիներից մասնակցողներ կլինե՞ն։

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մուշու (01.08.2023)

  9. #5
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,473
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ հավես մրցույթ է, մենք էլ էինք մի ժամանակ էսպիսի բաներ կազմակերպում․․․

    Տեսնես հին ու նոր ակումբցիներից մասնակցողներ կլինե՞ն։
    Հույս ունեմ կլինեն, հենց այդ նպատակով եմ թեման ստեղծել։ Ընթացքում հետաքրքիր հանդիպում-աշխատանեցներ էլ ենք ունենալու։ Առաջինը շատ հավես անցավ։
    Իսկ դու կարող՞ ա մասնակցես

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (01.08.2023)

  11. #6
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,017
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մուշու-ի խոսքերից Նայել գրառումը
    Հույս ունեմ կլինեն, հենց այդ նպատակով եմ թեման ստեղծել։ Ընթացքում հետաքրքիր հանդիպում-աշխատանեցներ էլ ենք ունենալու։ Առաջինը շատ հավես անցավ։
    Իսկ դու կարող՞ ա մասնակցես
    Ես՝ չէ, բայց հուսով եմ, որ ակումբցիներից ուրիշ մասնակցողներ կլինեն, շատ հետաքրքիր մրցույթ է:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (06.08.2023), Մուշու (02.08.2023)

  13. #7
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,017
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մրցույթի արդյունքներն արդեն կա՞ն:
    Ստեղծագործական աշխատանքները կարո՞ղ ենք ինչ-որ տեղ կարդալ:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մուշու (22.01.2024)

  15. #8
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,473
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես մոռացել եմ էստեղ նշել, որ մրցույթի վերջնաժամկետը երկարաձգվել է և ավարտվում է մարտի 1ին

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (22.01.2024)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •