User Tag List

Էջ 1 7-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 105 հատից

Թեմա: Առակներ, իմաստուն պատմություններ

  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Առակներ, իմաստուն պատմություններ

    Այստեղ գրում ենք մեր կարծիքով իմաստուն, հետաքրքիր և ուսանելի առակները, որոնք պարտադիր պետք է լինեն արձակ։ Միաժամանակ եկեք աշխատենք գրել ոչ այնքան հանրահայտ պատմություններ, որոնք, սակայն, խորիմաստ են և մտորելու տեղիք են տալիս...

    ***
    Ուժասպառ ճամփորդը քարշ էր գալիս ծովափով։ Հետ նայելով՝ նա ավազի վրա տեսնում էր իր ոտնահետքերի միայնակ հետագիծը։ Գիտակցությունը կորցնելով՝ ճամփորդը հանկարծ տեսավ ոտնահետքերի ևս մի շարան։ Նա բարձրացրեց աչքերը և իր կողքին տեսավ Աստծուն։ «Մի՛ հուսահատվիր։ Ես քեզ երբեք չեմ լքի։ Քո գոյության ամեն մի ակնթարթ, նույնիսկ ամենածանր պահերին ես միշտ կողքիդ կլինեմ»։
    Կյանքն արագ անցավ։ Ալեհեր ու տանջահար ճամփորդն էլի թափառում էր Կյանքի Օվկիանոսի ափով։ Վերջին անգամ հետադարձ հայացք գցելով իր տարիներին՝ նա տեսավ, որ երբեմն ոտնահետքերի երկու շավիղներն ընդհատվում են, և միայնակ ձգվում է միայն մի ոտնահետքը. միայնակություն կյանքի ամենադժվարին պահերին։ Այնժամ ճամփորդը գոռաց Աստծո վրա. «Աստվա՜ծ իմ, դու ստախո՛ս ես։ Դու լքե՛լ ես ինձ։ Նայի՛ր իմ կյանքի ամենավտանգավոր օրերին. այնտեղ միայն ի՛մ ոտնահետքերն են»։
    «Սիրելի՛ս,- հանգիստ պատասխանեց Աստված,- Դու սխալվում ես. Դրանք ոչ թե քո ոտնահետքերն են, այլ իմ, որովհետև կյանքիդ ամենադժվարին պահերին ես քեզ ձեռքերիս վրա եմ տարել»։
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 17.08.2010, 14:14: Պատճառ: նոր պահանջի ավելացում
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amarysa (09.04.2010), emo (27.04.2010), Monk (10.01.2009), Sambitbaba (04.07.2014), Shah (29.07.2010), հովարս (27.04.2011), Մանուլ (04.05.2010)

  3. #2
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առակներ, իմաստուն պատմություններ

    Ահա մեր դաժան իրականությունը փայլուն կերպով արտացոլող մի առակ...

    Մի վիշապ է հայտնվում ու փակում քաղաքի ջրի ակունքը։ Ջրի դիմաց բնակիչներից ամեն անգամ պահանջում է գեղեցիկ աղջիկներ, թանկարժեք իրեր ու այլևայլ ընծաներ։ Ամեն տարի քաղաքի ամենաքաջազուն երիտասարդը գնում է կռվելու նրա դեմ, բայց վիշապը միշտ հաղթում է։ Այսպես՝ շատ տարիներ, մինչև որ քաղաքում հայտնվում է մի իմաստուն։ Իմանալով ողբերգության մասին՝ նա ընտրում է մի ճշմարտասեր պատանու և սկսում նրան ուսուցանել։ Իմաստունը հիմնական ուշադրությունը բևեռում է բարոյական, հոգևոր դաստիարակության վրա, այնուհետև ուսուցանում է ռազմական արվեստ։ Պատանին առնականանում է, և երբ գալիս է կռվելու նրա հերթը, գնում ու հաղթում է վիշապին։ Ցնծացող համաքաղաքացիներն ապշում են, երբ վիշապի քարանձավում հայտնաբերում են բազում այլ վիշապների դիակներ։ Մարդիկ գլխի են ընկնում, որ ամեն անգամ հաղթել է իրենց ընտրած մարտիկը, բայց գայթակղվել է վիշապի արքայական կենցաղով, քաղաքի հանդեպ անսահման իշխանությամբ և ինքն է վերածվել վիշապի՝ դավաճանելով քաղաքին, բարեկամներին, ծնողներին... Եվ դեռ շատ ուրիշ բաներ են հասկանում նրանք...

    Ամեն անգամ այս առակը կարդալիս կամ հիշելիս մտածում եմ. տեսնես մարդկանց քանի՞ տոկոսն է ի վիճակի վիշապ չդառնալ դրա հնարավորությունն ունենալու դեպքում... Հեռվից ազնիվ ու բարոյական լինելն այնքան հեշտ է...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amarysa (09.04.2010), KiLa (10.04.2010), Quyr Qery (09.04.2011), Sambitbaba (04.07.2014)

  5. #3
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առակներ, իմաստուն պատմություններ

    Մեջբերում Uluana-ի խոսքերից
    Ահա մեր դաժան իրականությունը փայլուն կերպով արտացոլող մի առակ...
    Այս առակը ոչ միայն պատկերում է մեր դաժան իրականությունը, այլև իրավիճակից ելքն է ցույց տալիս ։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  6. #4
    չանդամ Լոս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    անտառում
    Տարիք
    37
    Գրառումներ
    134
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առակներ, իմաստուն պատմություններ

    Մեջբերում Uluana-ի խոսքերից
    ... Հեռվից ազնիվ ու բարոյական լինելն այնքան հեշտ է...
    Այ ես էլ եմ մտածում..
    դժվար է..
    թվում է թե ոչմեկ չի անցնի փորձությունը.. կամ .. լռիվ վիշապ չի դառնա.. մի որոշ պահով..

    ամենաքիչը պետք է աստծու ձայնը մեջտ խոսա.. կամ տենց մի բան..

  7. #5
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առակներ, իմաստուն պատմություններ

    Գոյություն ունի՞ արդյոք չարը
    (ժամանակակից զրույց)

    Համալսարանում պրոֆեսորն իր ուսանողներին մի հարց տվեց.
    - Այն ամենը, ինչ գոյություն ունի ստեղծել է Աստվա՞ծ։
    Մի ուսանող համարձակ պատասխանեց.
    - Այո, Աստված է ստեղծել։
    - Աստված ստեղծել է ամեն ի՞նչ։
    - Այո, պարոն,- պատասխանեց ուսանողը։
    Պրոֆեսորը հարցրեց.
    - Եթե Աստված է ստեղծել ամեն ինչ, ուրեմն Աստված է ստեղծել չարը, քանի որ այն գոյություն ունի։ Եվ համաձայն այն սկզբունքի, որ մեր կատարած գործերն են մեզ բնութագրում, ուրեմն Աստված հենց ինքը չա՞րն է։
    Ուսանողը, այդպիսի պատասխան լսելով, լռեց։ Պրոֆեսորը շատ գոհ էր ինքն իրենից։ Նա պարծեցավ ուսանողների մոտ, որ ինքը մեկ անգամ ևս ապացուցեց, որ Աստծո հանդեպ հավատը միֆ է։
    Մեկ ուրիշ ուսանող ձեռք բարձրացրեց և ասաց.
    - Կարո՞ղ եմ ձեզ հարց տալ, պրոֆեսո՛ր։
    - Իհարկե,- պատասխանեց պրոֆեսորը։
    Ուսանողը վեր կացավ և հարցրեց.
    - Պրոֆեսոր, ցուրտը գոյություն ունի՞։
    - Դա ի՞նչ հարց է, իհարկե, գոյություն ունի։ Դու երբևէ չե՞ս մրսել։
    Ուսանողները ծիծաղեցին երիտասարդի հարցի վրա։ Նա ասաց.
    - Իրականում, պարոն, ցուրտը գոյություն չունի։ Ֆիզիկային օրենքների համաձայն, այն, ինչ մենք ցուրտ ենք անվանում, ջերմության բացակայությունն է։
    Առարկան կամ մարդուն կարելի է ուսումնասիրել՝ ելնելով այն բանից, թե արդյո՞ք օժտված է էներգիայով, կամ էներգիա արձակու՞մ է։ Բացարձակ զրոն (-460°՝ ըստ Ֆարենհայթի) ջերմության լրիվ բացակայությունն է։ Այդ ջերմաստիճանում ողջ մատերիան դառնում է իներտ և հակազդելու անընդունակ։ Ցուրտը գոյություն չունի՛։ Մենք այդ բառը ստեղծել ենք, որպեսզի բնութագրենք, թե ինչ ենք զգում ջերմության բացակայության դեպքում։
    Ուսանողը շարունակեց.
    -Պրոֆեսո՛ր, խավարը գոյություն ունի՞։
    - Իհա՛րկե, գոյություն ունի։
    - Դուք դարձյալ սխալվում եք, պարո՛ն, խավար նույնպես գոյություն չունի։ Իրականում խավարը լույսի բացակայությունն է։ Մենք կարող ենք ուսումնասիրել լույսը, բայց ո՛չ խավարը։ Մենք կարող ենք օգտագործել Նյուտոնի պրիզման, որպեսզի սպիտակ լույսը տարրալուծենք բազմաթիվ գույների և ուսումնասիրեք յուրաքանչյուր գույնի տարբեր ալիքների երկարությունները։ Դուք չեք կարող չափել խավարը։ Լույսի սովորական ճառագայթը կարող է թափանցել խավարի աշխարհը և լուսավորել այն։ Դուք ինչպե՞ս կարող եք իմանալ, թե որևէ տարածություն որքանով է խավար։ Դուք չափում եք, թե որքան լույս է առկա, այնպես չէ՞։ Խավարը մի հասկացություն է, որը մարդն օգտագործում է, որպեսզի նկարագրի, թե ինչ է կատարվում, երբ բացակայում է լույսը։
    Ի վերջո, երիտասարդը հարցրեց պրոֆեսորին.
    - Պրոֆեսոր, չարը գոյություն ունի՞։
    Այս անգամ պրոֆեսորը անվստահ պատասխանեց.
    - Իհարկե, ինչպես արդեն ասացի։ Մենք ականատես ենք դառնում նրան ամեն օր։ Դաժանություն, բազմաթիվ հանցագործություններ, բռնություններ՝ ողջ աշխարհով մեկ։ Այս օրինակները ոչ այլ ինչ են, եթե ոչ չարի դրսևորումներ։
    - Չարը գոյություն չունի, պարո՛ն, կամ, համենայնդեպս, այն գոյություն չունի Նրա համար։ Չարը պարզապես ԱՍՏԾՈ բացակայությունն է։ Այն նման է խավարին և ցրտին. բառ է, որն ստեղծվել է մարդու կողմից՝ Աստծո բացակայությունը բացատրելու համար։ Աստված չի ստեղծել չարը։ Չարը ո՛չ հավատ է, ո՛չ սեր, որոնք գոյություն ունեն, ինչպես լույսն ու ջերմությունը։ Մարդու սրտում աստվածային սիրո բացակայությունն է չարը։ Այն նման է ցրտին, որ հայտնվում է, երբ չկա ջերմություն, կամ խավարին, որ տիրում է, երբ չկա լույս։
    Պրոֆեսորը նստեց իր տեղը։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 10.04.2006, 18:44:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amarysa (09.04.2010), KiLa (10.04.2010), Monk (10.01.2009), Sambitbaba (04.07.2014), Աշոտ Երկաթ (11.04.2012), հովարս (27.04.2011), Մանուլ (04.05.2010)

  9. #6
    Պատվավոր անդամ Մասսագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    561
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առակներ, իմաստուն պատմություններ

    Այսինքն ցուրտ գոյություն ունի, ջերմության բացակայությունը, կոչվում է ցուրտ: Գոյություն ունի ջերմության բացակայություն, մենք անուն ենք տվել դրան պարզապես, ինչպես կարող էինք ցուրտի տեղը ասել. "Վայ հիմա ջերմություն չկա", բայց ասում ենք "Վայ ցուրտ ա":
    Իսկ միգուցե բարին է չարի բացակայությունը, վիճելի հարց ա:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (24.06.2010), Quyr Qery (09.04.2011)

  11. #7
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առակներ, իմաստուն պատմություններ

    Մեջբերում Մրրիկ-ի խոսքերից
    Այսինքն ցուրտ գոյություն ունի, ջերմության բացակայությունը, կոչվում է ցուրտ: Գոյություն ունի ջերմության բացակայություն, մենք անուն ենք տվել դրան պարզապես, ինչպես կարող էինք ցուրտի տեղը ասել. "Վայ հիմա ջերմություն չկա", բայց ասում ենք "Վայ ցուրտ ա":
    Մրրիկ, քո ասածը բոլորովին չի հակասում վերը գրվածին։ Բանն էլ հենց այն է, որ մարդ ամեն ինչի բացակայության համար մի բառ հորինել է՝ խոսքն ավելի կարճ ու ավելի որոշակի դարձնելու համար։ Հավատա, որ եթե «ցուրտ» բառը հորինած չլինեին, դու միանգամայն բնական կհամարեիր ու հանգիստ կօգտագործեիր հենց քո ասած "Վայ հիմա ջերմություն չկա" արտահայտությունը։ «Ցուրտ» բառի օգտագործումը, ճիշտ այնպես, ինչպես մնացած բոլոր բառերը, պարզապես պայմանականություն է, ուրիշ ոչինչ։

    Մեջբերում Մրրիկ-ի խոսքերից
    Իսկ միգուցե բարին է չարի բացակայությունը, վիճելի հարց ա:
    Ոչ, վիճելի չէ, քանի որ Աստված բարին է ստեղծել, ոչ թե չարը։ Եթե չարը ստեղծած լիներ, այդ դեպքում էլ վիճելի չէր լինի, որովհետև ճիշտ հակառակը կլիներ, այսինքն՝ բարին կլիներ չարի բացակայությունը կամ բարու առկայությունը կբացատրեինք չարի բացակայությամբ, նայած թե որ մեկն ենք համարում նախնական և հետևաբար ընդունում որպես հիմք։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առակներ, իմաստուն պատմություններ

    Չարին Աստված է ստեղծել, բայց մարդն է իշխանություն տվել՝ հեռանալով Աստծուց: Հետևաբար չարն Աստծո բացակայությունն է:

    Ան ջան, մի ժամ փորձում էի էդ ամեն ինչը Հովիկին բացատրել, բայց չէր հաջողվում: Երբ մարդիկ փակում են իրենք իրենց Աստծո մասին չլսելու համար, մեր ցանկացած ասածն էլ նրանց համար անտրամաբանական է հնչելու:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (24.06.2010)

  14. #9
    Պատվավոր անդամ Մասսագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    561
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առակներ, իմաստուն պատմություններ

    Լավ էդ դեպքում ես աչքիս չվիճեմ, որովհտև մեկ ա չեմ էլ փորձելու հասկանալ, համոզված լինելով, որ դե էդքան էլ տենց չի էլի:

  15. #10
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առակներ, իմաստուն պատմություններ

    ԶՐՈՒՅՑ ՄԵԽԵՐԻ ՄԱՍԻՆ

    Ժուկով-ժամանակով ապրում էր մի դյուրաբորբոք ու անզուսպ երիտասարդ։ Եվ ահա մի անգամ հայրը նրան մի պարկ մեխ տվեց և պատժեց. ամեն անգամ, երբ նա չկարողանար զսպել բարկությունը, պետք է ցանկապատի գերանին մի մեխ խփեր։
    Առաջին օրը գերանի մեջ հայտնվեցին մի քանի տասնյակ մեխեր։ Հաջորդ շաբաթվա ընթացքում երիտասարդը սովորեց զսպել իր բարկությունը, և օր օրի գերանի մեջ խրվող մեխերի քանակը սկսեց նվազել։ Տղան հասկացավ, որ ավելի հեշտ է սեփական բարկությունը զսպել, քան մեխել գերանը։
    Վերջապես եկավ այն օրը, երբ նա այլևս չկորցրեց ինքնատիրապետումը։ Տղան դրա մասին պատմեց հորը, և նա ասաց, որ այսուհետև յուրաքանչյուր օր, երբ տղային հաջողվեր զսպել իր բարկությունը, նա պետք է մի մեխ հաներ գերանից։
    Ժամանակ անցավ, եկավ այն օրը, երբ որդին կարող էր հայտնել հորը, որ գերանի մեջ ոչ մի մեխ չի մնացել։ Այնժամ հայրը բռնեց որդու ձեռքը և մոտեցավ ցանկապատին.
    - Դու հանձնարարությունս վատ չկատարեցիր, բայց տեսնու՞մ ես, գերանի վրա որքա՜ն անցքեր կան։ Այն էլ երբեք առաջվանը չի լինի։ Երբ մարդուն ինչ-որ չար բան ես ասում, նրա ներսում մնում են այնպիսի սպիներ, ինչպիսիք այս անցքերն են։ Եվ կարևոր չէ, թե դրանից հետո դու քանի անգամ ես ներողություն խնդրելու, սպին կմնա։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  16. #11
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    43
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առակներ, իմաստուն պատմություններ

    Ֆշշոց

    Մի գյուղում օձին չէին սիրում։ Հենց օձը մտնում էր գյուղ, բոլորը վախենում–փախնում էին, բոլորը զզվում էին իրանից։ Վերջը օձը չի դիմանում ու գնում է գյուղի իմաստունի մոտ և հարցնում.
    — Այ դու իմաստուն ես, ասա, ի՞նչ անեմ, որ մարդիկ էլ չատեն ինձ։
    Իմաստունն էլ պատասխանում է.
    — Հերիք է մարդկանց կծես։
    Օձն էլ որոշում է, որ էլ չի կծի։ Գյուղի ժողովուրդն էլ նկատում է, որ այս օձը էլ չի կծում ու էլ չեն վախենում իրանից։ Երբ տեսնում են, գալիս են թքում են վրան, քարով խփում, երեխաներն էլ որպես խաղալիք են օգտագործում, հետը ինչ ուզում անում են։
    Վերջը օձը չի դիմանում, ջղայնացած գնում է իմաստունի մոտ և հարցնում.
    — Այս ի՛նչ հիմար խորհուրդ տվեցիր, ու դու էլ իմաստուն ես համարվո՞ւմ։
    Իմաստունն էլ պատասխանում է.
    — Այո, ես քեզ ասեցի, որ չկծես մարդկանց, բայց ես չեմ ասել, որ չֆշշացնես իրանց վրա։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 21.05.2006, 09:45:

  17. #12
    Սկսնակ անդամ alone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.08.2006
    Գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առակներ, իմաստուն պատմություններ

    Մեջբերում Uluana-ի խոսքերից
    ԶՐՈՒՅՑ ՄԵԽԵՐԻ ՄԱՍԻՆ

    Ժուկով-ժամանակով ապրում էր մի դյուրաբորբոք ու անզուսպ երիտասարդ։ Եվ ահա մի անգամ հայրը նրան մի պարկ մեխ տվեց և պատժեց. ամեն անգամ, երբ նա չկարողանար զսպել բարկությունը, պետք է ցանկապատի գերանին մի մեխ խփեր։
    Առաջին օրը գերանի մեջ հայտնվեցին մի քանի տասնյակ մեխեր։ Հաջորդ շաբաթվա ընթացքում երիտասարդը սովորեց զսպել իր բարկությունը, և օր օրի գերանի մեջ խրվող մեխերի քանակը սկսեց նվազել։ Տղան հասկացավ, որ ավելի հեշտ է սեփական բարկությունը զսպել, քան մեխել գերանը։
    Վերջապես եկավ այն օրը, երբ նա այլևս չկորցրեց ինքնատիրապետումը։ Տղան դրա մասին պատմեց հորը, և նա ասաց, որ այսուհետև յուրաքանչյուր օր, երբ տղային հաջողվեր զսպել իր բարկությունը, նա պետք է մի մեխ հաներ գերանից։
    Ժամանակ անցավ, եկավ այն օրը, երբ որդին կարող էր հայտնել հորը, որ գերանի մեջ ոչ մի մեխ չի մնացել։ Այնժամ հայրը բռնեց որդու ձեռքը և մոտեցավ ցանկապատին.
    - Դու հանձնարարությունս վատ չկատարեցիր, բայց տեսնու՞մ ես, գերանի վրա որքա՜ն անցքեր կան։ Այն էլ երբեք առաջվանը չի լինի։ Երբ մարդուն ինչ-որ չար բան ես ասում, նրա ներսում մնում են այնպիսի սպիներ, ինչպիսիք այս անցքերն են։ Եվ կարևոր չէ, թե դրանից հետո դու քանի անգամ ես ներողություն խնդրելու, սպին կմնա։
    Կարծում եմ դեմ չես լինի եթե գրածիդ ավելացնեմ այս քառյակը.

    Ինձնից առաջ էլ աշխարհ է եղել,
    Ինձնից հետո էլ հավերժ կլինի,
    Երանի՝ ով անփուշ հուշեր է թողել
    Օ՛, քանզի փշոտ հուշն էլ մահ չունի...
    Հ.Սահյան
    ԲԱՐԵՎ

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mariam1556 (10.06.2009), Լեռնցի (20.06.2010)

  19. #13
    Սկսնակ անդամ alone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.08.2006
    Գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առակներ, իմաստուն պատմություններ

    Մի մարդ քայլում է ծովափով ու անվերջ մտացում է ԱՍՏՎԱԾԱՅԻՆ սկզբի և
    այնպիսի հարցերի շուրջ , որոնց մասին շատ մտծողներ արտահայտվել են
    այսպես.
    -«ԱՍՏԾՈ ճանապարհները անքննելի են...»
    ԵՎ հանկարծ մի մանկան է հանդիպում, որը իր փոքրիկ դույլով օվկիանոսից
    ջուր էր վերցնում ու լցնում ավազի մեջ իր իսկ կողմից փորված փոսի մեջ…
    Մի քիչ նայելուց հետո այս մարդը երեխային ասում է.
    -Այդ ի՞նչ ես անում:
    -Ուզում եմ օվկիանոսը լցնել այս փոսի մեջ:
    -Բալես ինչու՞ ես չարչարվում, չե՞ս հասկանում, որ էս ահռելի օվկիանոսը չես
    կարող տեղավորել այդ փոքրիկ փոսի մեջ:
    Այդ խոսքերի վրա այս մանուկը հրեշտակ է դարնում ու հեռանում, ասելով.
    -Իսկ դու ինչպ՞ս ես փորձում ԱՍՏՎԱԾԱՅԻՆ իմաստությունը տեղավորել
    այդ քո փոքրիկ ուղեղի մեջ ...
    ԲԱՐԵՎ

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    emo (27.04.2010), Freeman (24.06.2010), Sambitbaba (04.07.2014)

  21. #14
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    43
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առակներ, իմաստուն պատմություններ

    ԴՈՒՌԸ

    Արևելքի մի մեծահարուստ իշխան կառուցում է իր համար ճոխ մի ապարանք, զարդարում է այն ամենաշքեղ կահերով ու գորգերով. դահլիճները լցնում է զմրուխտ կանաչով, երգեցիկ հավքերով ու խափշիկ սպասավորներով...
    Շրջում է իշխանը իր ապարանքների երանավետ սրահներում և հպարտությամ ասում ինքն իրեն.
    — Ո՞վ ունի սրա նման շքեղ ապարանք, ո՞վ կարող է մրցել ինձ հետ... Ոչ ոք...
    Եվ ինչպես ամեն մարդ, որ ցանկանում է իր ունեցած լավը մարդիկ տեսնեն ու գովեն, այդ իշխանն էլ ունենում է այդ մարդկային թուլությունը. ցանկանում է, որ երկրի անվանի մարդիկ՝ բանաստեղծներ, գիտուններ և իմաստուններ գան հիանան իր ապարանքով... գան և իր գործն ու փառքը տարածեն ամեն կողմ։
    Գալիս են ապարանքը շրջում–նայում նշանավոր բանաստեղծներ և հանպատրաստից հիացագին ոտանավորներ նվիրում իշխանին ու նրա ապարանքին... Գալիս են խոշոր գիտուններ և ներբող կարդում իշխանին, նրա ճաշակին, որ նրա անունն ու փառքը կմնան դարերում, որ այդ ապարանք կառուցողը կմնա անմահ...
    Փքվում է իշխանը և ավելի հպարտանում։
    Ամենից վերջը իշխանի ապարանքը տեսնելու է գալիս մի ծերունի դարվիշ, մի հասարակ դարվիշ։
    Ինչպես ամենքին, այնպես էլ սրան իշխանը պտտում է իր ապարանքի փարթամ սրահներում և ասում.
    — Ո՞վ ունի սրա նման շքեղ ապարանք, դերվիշ բաբա, ո՞վ կարող է մրցել իմ փառքի հետ...
    Դիտում, լսում է ծերունին և ասում.
    — Սակայն քո ապարանքը դուռն ունի, իշխան...

    Հ.Գ. Կարճ ասած, ավելի լավ է մեր ուղեղը գիտելիքներով լցնենք, գիտելիքը դուրս հանելու համար «դուռ» չկա։
    Վերջին խմբագրող՝ Վազգեն: 25.02.2007, 22:21:

  22. #15
    Մշտական անդամ emo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.10.2006
    Հասցե
    Yerevan, Armenia,
    Տարիք
    37
    Գրառումներ
    170
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առակներ, իմաստուն պատմություններ

    Կաթ կթիր, և յուղ կլինի,
    բայց եթե պտուկները շատ ճմլես, արյուն կգա:

    Այդպես էլ՝ եթե խոսքը ձգձգես,
    դատաստան ու կռիվ դուրս կգա:

    Առակներ

Էջ 1 7-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Աֆորիզմներ, իմաստուն մտքեր...
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 948
    Վերջինը: 16.07.2017, 21:00
  2. Երգերի պատմություններ
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 23.10.2013, 22:58
  3. Պոեզիա. Առակներ
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 25.11.2011, 12:34
  4. Պոեզիա. Հենրիկ Բաբաջանյան.Առակներ և քառյակներ
    Հեղինակ՝ Հենրիկ Բաբաջանյան, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 186
    Վերջինը: 05.05.2011, 16:28
  5. Հայ հանճարների կողմից ասված իմաստուն խոսքեր...
    Հեղինակ՝ Արիս, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 56
    Վերջինը: 11.06.2009, 15:28

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •