User Tag List

Էջ 1 7-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 100 հատից

Թեմա: Սեր-մեր

  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սեր-մեր

    Ակումբում աչքիս նոր ֆորմատ ա ձևավորվում Օրագրի գրառում, որին հետևում են դրանից ծնված թեմաները: Իրականում ուզում էի էս գրառմանն իմ օրագրում պատասխանել, բայց հետո որոշեցի թեմա բացել: Էկեք ստեղ մեծավարի փիլիսոփայենք ղզիկական թեմաներով:
    Մեջբերում Enna Adoly-ի խոսքերից Նայել գրառումը
    ուրեմն
    երևի սիրելը միֆ ա, ավելի շատ կապվածություն ու սովորություն, որ էդ մարդը մեզ պետք ա, ենթագիտակցական սիգնալ, որ մեզ էս մարդու հետ լավ ա: Այլ կերպ ասած մենք սիրում ենք էն մարդուն, որը մեր ենթագիտակցական պահանջմունքները ամենալավն ու ամենաշատն ա իրագործում:
    Օրինակ շատ մարդիկ ենթագիտակցորեն հակված են ցավելու, իրանք չեն նկատում, բայց իրականում հոգեկան ցավը իրենց հաճույք ա պատճառում ու իրանք նորից ու նորից ձգվում են մարդուն, ով վանում ա իրենց կամ անընդհատ ցավեցնում ա:
    (Լինում են չէ՞ դեպքեր մեկը գլուխդ տանում ա իր կողքինից բողոքելով, բայց երբ կանգնեցնում ես ու հարցնում, թե ինչու չի բաժանվում, ինքը ճակատիդ ա նայում )
    Իդեալական (իհարկե հարաբերականորեն) ընտանիքները իմ տեսանկյունից կազմվում են ելնելով նրանից, որ կին-ամուսին իրար պարզապես լավ լրացնում են, փազլի նման, ինքնըստինքյան իրանք իրար կողք հարմարավետ են իրար զգում, իրար մասին հոգ են տանում ու իրար առաջ տանում:
    սերը ամեն տեղ ու բոլորի մոտ ա գերագնահատված
    մեր պատկերացումներում, գրքերում, ֆիլմերում
    ինձ մոտ էլ
    Դա տանում ա նրան, որ էն պուճուր զգացմունքը, որ առաջանում ա քո ու ինչ-որ մեկի մեջ, չի գնահատվում, որովհետև դու միշտ սպասում ես ավելին լինի,որ սերը ավելի մեծ բան ա:
    Փֆֆֆ հավատս չի գալիս, որ ես խոսում եմ սենց բաներից, ախր իմ զգացմունքները երբևէ իմ կանտրոլի տակից դուրս չեն գալիս, ախր ես եմ ընտրում ինչ զգամ, ինչը նկատեմ,ինչը չէ. ինչի վրա կենտրոնանամ ու հիմա դրած քննարկում եմ` կա՞, թե՞ չկա:
    Էս վերջին տարվա ընթացքում ահագին գրականություն եմ կարդացել սիրո ու հարաբերությունների մասին՝ թե՛ գիտական, թե՛ գիտահանրամատչելի, թե՛ մենակ մատչելի: Ու մի բանում եմ համոզվել. էն սերը, որը մեզ մատուցվում ա գրքերում, կինոներում, որ տեսնում ենք որպես զգացմունքների հրդեհ, որ երկու հոգի են, որոնք առանց իրար կյանք չունեն, օրը քսանչորս ժամ իրար հետ են անցկացնում, որի մասին երգեր ու բանաստեղծություններ են գրվում, իրականում էն սերը չի, որը մեզ պետք ա: Մենք կարող ա դա շատ ուզենք, շատ գրավիչ թվա, շատ սիրուն թվա, բայց իրականում դա կործանիչ մի բան ա, ու շատ շուտ հակված ա մաս-մաս լինելու ու վերանալու: Դրա պատճառն էն ա, որ սենց հարաբերություններում մարդկանց ներքին չլուծված խնդիրներն են իրար ձգում, ու մեկը մյուսի խնդիրը վալիդացնելով հաճույք են ստանում: Բայց որոշ ժամանակ անց, քանի որ ոչ մի ջանք չեն թափում հարաբերություն կառուցելու վրա, էդ ամեն ինչը փուլ ա գալիս, սկսում են իրար չհասկանալ ու ի վերջո բաժանվում են:

    Էն, ինչ մեզ իրականում պետք ա, դրա մասին երգեր չեն գրվում, կինոներ չեն նկարահանվում ու անգամ կարող ա կողքից ձանձրալի թվա: Եթե նայենք մեր սիրած երաժիշտներին ու իրանց երգերին, մենք չենք սիրում լսել էն երգերը, որոնք գրվել են իրանց երջանիկ սերերի մասին: Էդ ալբոմները համարվում են ձանձրալի, մոնոտոն: Բայց հենց դա ա իսկական սերը, երբ հարաբերությունների վրա երկու կողմն էլ աշխատում ա, երբ հարաբերությունները կառուցվում են փոխադարձ հարգանքի վրա, կառուցվում են դանդաղ, առանց պաժառների, առանց գլուխը, քունն ու ախորժակը կորցնելու: Էն, ինչը մեզ տենց վիճակների մեջ ա դնում, պետք ա մեծ հարցականի տակ առնել ու փորձել հնարավորինս շուտ ազատվել դրանից:
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 23.09.2015, 13:12:

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (23.09.2015), enna (23.09.2015), John (23.09.2015), Sambitbaba (23.09.2015), Thom (16.02.2019), Yevuk (24.09.2015), Արշակ (25.09.2015), Արևհատիկ (23.09.2015), Զաքար (26.09.2015), Հայկօ (24.09.2015), Մուշու (24.09.2015), Ուլուանա (23.09.2015)

  3. #2
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ակումբում աչքիս նոր ֆորմատ ա ձևավորվում Օրագրի գրառում, որին հետևում են դրանից ծնված թեմաները: Իրականում ուզում էի էս գրառմանն իմ օրագրում պատասխանել, բայց հետո որոշեցի թեմա բացել: Էկեք ստեղ մեծավարի փիլիսոփայենք ղզիկական թեմաներով:


    Էս վերջին տարվա ընթացքում ահագին գրականություն եմ կարդացել սիրո ու հարաբերությունների մասին՝ թե՛ գիտական, թե՛ գիտահանրամատչելի, թե՛ մենակ մատչելի: Ու մի բանում եմ համոզվել. էն սերը, որը մեզ մատուցվում ա գրքերում, կինոներում, որ տեսնում ենք որպես զգացմունքների հրդեհ, որ երկու հոգի են, որոնք առանց իրար կյանք չունեն, օրը քսանչորս ժամ իրար հետ են անցկացնում, որի մասին երգեր ու բանաստեղծություններ են գրվում, իրականում էն սերը չի, որը մեզ պետք ա: Մենք կարող ա դա շատ ուզենք, շատ գրավիչ թվա, շատ սիրուն թվա, բայց իրականում դա կործանիչ մի բան ա, ու շատ շուտ հակված ա մաս-մաս լինելու ու վերանալու: Դրա պատճառն էն ա, որ սենց հարաբերություններում մարդկանց ներքին չլուծված խնդիրներն են իրար ձգում, ու մեկը մյուսի խնդիրը վալիդացնելով հաճույք են ստանում: Բայց որոշ ժամանակ անց, քանի որ ոչ մի ջանք չեն թափում հարաբերություն կառուցելու վրա, էդ ամեն ինչը փուլ ա գալիս, սկսում են իրար չհասկանալ ու ի վերջո բաժանվում են:

    Էն, ինչ մեզ իրականում պետք ա, դրա մասին երգեր չեն գրվում, կինոներ չեն նկարահանվում ու անգամ կարող ա կողքից ձանձրալի թվա: Եթե նայենք մեր սիրած երաժիշտներին ու իրանց երգերին, մենք չենք սիրում լսել էն երգերը, որոնք գրվել են իրանց երջանիկ սերերի մասին: Էդ ալբոմները համարվում են ձանձրալի, մոնոտոն: Բայց հենց դա ա իսկական սերը, երբ հարաբերությունների վրա երկու կողմն էլ աշխատում ա, երբ հարաբերությունները կառուցվում են փոխադարձ հարգանքի վրա, կառուցվում են դանդաղ, առանց պաժառների, առանց գլուխը, քունն ու ախորժակը կորցնելու: Էն, ինչը մեզ տենց վիճակների մեջ ա դնում, պետք ա մեծ հարցականի տակ առնել ու փորձել հնարավորինս շուտ ազատվել դրանից:
    Բյուր, որ ասացիր լիքը քո ասած դրվագներ հիշեցի ու շատ ֆիլմեր կան, որ հենց միասին էլ կործանվում են: Հա, բայց ո՞րն ա պատճառը, որ մենք, գիտակցելով իսկական սիրո ծանրությունը ու ոչ հաճելի բնույթը, անընդհատ ձգտում ենք դրան: Ահ, մի տեսակ վախվխելով եմ էդ թեման քննարկում, որովհետև ինչքան փորձում եմ հասկանալ, էնքան խճճվում եմ:

  4. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Enna Adoly-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, որ ասացիր լիքը քո ասած դրվագներ հիշեցի ու շատ ֆիլմեր կան, որ հենց միասին էլ կործանվում են: Հա, բայց ո՞րն ա պատճառը, որ մենք, գիտակցելով իսկական սիրո ծանրությունը ու ոչ հաճելի բնույթը, անընդհատ ձգտում ենք դրան: Ահ, մի տեսակ վախվխելով եմ էդ թեման քննարկում, որովհետև ինչքան փորձում եմ հասկանալ, էնքան խճճվում եմ:
    Նան, իսկական սեր ասելով ի՞նչ ես հասկանում: Էն առաջի՞ն պարբերությունը, թե՞ երկրորդը: Ինձ համար իսկական սերն էն ա, ինչն ամուր հիմքերի վրա ա, առանց գլխացավանքների, առանց ներվայնության, առանց ախորժակի ու քնի կորստի, էն ա, ինչի վրա կառուցվում ա համատեղ կյանք, ընտանիք ու մնացած բաները: Էդ ձգելու պահը ճիշտն ասած լավ չեմ հասկանում, բայց գրականության մեջ ասվում ա, որ երբ ներքին չլուծված խնդիրներ ունենք, մենք ձգտում ենք դեպի էն մարդկանց, որոնք վալիդացնում են էդ խնդիրները, հաստատում են, որ մենք «ճիշտ» ենք էդ հարցում, ու կախվածություն ենք ձեռք բերում: Օրինակ, եթե ես մտածում եմ, որ անքաղաքավարի մարդ եմ, ձգտում եմ դեպի ինձ անքաղաքավարի համարողը, լավ եմ զգում, որ ինքը հաստատում ա իմ՝ անքաղաքավարի լինելը, բայց որոշ ժամանակ անց դա պայթում ա: Չգիտեմ, ես էս հոգեբանական գրականությանը շատ լուրջ չեմ վերաբերվում: Բայց ամեն դեպքում ինչ-որ օրինաչափություն նկատել եմ, որ էն գժական սերերն ավելի հակված են տապալվելու, ավելի հակված են իրենց մեջ հուզական բռնության տարր պարունակելու, քան նրանք, որոնք զարգանում են դանդաղ ու առանց արկածների:

  5. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (23.09.2015), enna (23.09.2015), Աթեիստ (24.09.2015), Արշակ (25.09.2015), Արևհատիկ (23.09.2015)

  6. #4
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Էն, ինչ մեզ իրականում պետք ա, դրա մասին երգեր չեն գրվում, կինոներ չեն նկարահանվում ու անգամ կարող ա կողքից ձանձրալի թվա: Եթե նայենք մեր սիրած երաժիշտներին ու իրանց երգերին, մենք չենք սիրում լսել էն երգերը, որոնք գրվել են իրանց երջանիկ սերերի մասին: Էդ ալբոմները համարվում են ձանձրալի, մոնոտոն: Բայց հենց դա ա իսկական սերը, երբ հարաբերությունների վրա երկու կողմն էլ աշխատում ա, երբ հարաբերությունները կառուցվում են փոխադարձ հարգանքի վրա, կառուցվում են դանդաղ, առանց պաժառների, առանց գլուխը, քունն ու ախորժակը կորցնելու: Էն, ինչը մեզ տենց վիճակների մեջ ա դնում, պետք ա մեծ հարցականի տակ առնել ու փորձել հնարավորինս շուտ ազատվել դրանից:
    Հա, առողջ ու ներդաշնակ հարաբերությունները կողքից, որպես կանոն, անհետաքրքիր ու ձանձրալի են, քանի որ դրանք սովորաբար էնքան ինքնաբավ են, որ արտաքին՝ ուրիշների համար տեսանելի դրսևորումների կարիք չունեն, որ մարդիկ էլ գնահատեն որպես կրքոտ, հուզիչ կամ հեքիաթային սեր։ Դրանց առողջ ու ներդաշնակ (ինչու՞ չէ, նաև հեքիաթային) լինելը միայն իրենք՝ զույգերը գիտեն։ Էլի «Աներևույթ թագավորություն» հեքիաթը հիշեցի ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  7. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (11.05.2016), Sambitbaba (24.09.2015), Thom (16.02.2019), Արշակ (25.09.2015), Զաքար (26.09.2015)

  8. #5
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Նան, իսկական սեր ասելով ի՞նչ ես հասկանում: Էն առաջի՞ն պարբերությունը, թե՞ երկրորդը: Ինձ համար իսկական սերն էն ա, ինչն ամուր հիմքերի վրա ա, առանց գլխացավանքների, առանց ներվայնության, առանց ախորժակի ու քնի կորստի, էն ա, ինչի վրա կառուցվում ա համատեղ կյանք, ընտանիք ու մնացած բաները: Էդ ձգելու պահը ճիշտն ասած լավ չեմ հասկանում, բայց գրականության մեջ ասվում ա, որ երբ ներքին չլուծված խնդիրներ ունենք, մենք ձգտում ենք դեպի էն մարդկանց, որոնք վալիդացնում են էդ խնդիրները, հաստատում են, որ մենք «ճիշտ» ենք էդ հարցում, ու կախվածություն ենք ձեռք բերում: Օրինակ, եթե ես մտածում եմ, որ անքաղաքավարի մարդ եմ, ձգտում եմ դեպի ինձ անքաղաքավարի համարողը, լավ եմ զգում, որ ինքը հաստատում ա իմ՝ անքաղաքավարի լինելը, բայց որոշ ժամանակ անց դա պայթում ա: Չգիտեմ, ես էս հոգեբանական գրականությանը շատ լուրջ չեմ վերաբերվում: Բայց ամեն դեպքում ինչ-որ օրինաչափություն նկատել եմ, որ էն գժական սերերն ավելի հակված են տապալվելու, ավելի հակված են իրենց մեջ հուզական բռնության տարր պարունակելու, քան նրանք, որոնք զարգանում են դանդաղ ու առանց արկածների:
    Ամուր հիմքերի վրա լինելը, բնականաբար, անհրաժեշտություն ա, բայց լրիվ առանց գլխացավանքների, առանց ներվայնության, առանց ախորժակի ու քնի կորստի էլ դժվար թե որևէ հարաբերություն գոյություն ունենա։ Ուրիշ բան, եթե դրանք զգալի տեղ են գրավում, էն աստիճանի, որ մարդու էներգիայի մեծ մասը ծախսվում ա նման բաների վրա։

    Էն պահը մի քիչ լավ չեմ հասկանում, որ ասում ես՝ երբ ներքին խնդիրներ ունենք, ձգտում ենք դեպի էն մարդկանց, որոնք վալիդացնում են մեր խնդիրները։ Թեկուզ բերածդ օրինակը. չեմ հասկանում, ինչի՞ պիտի անքաղաքավարի մարդուն գրավի էն մարդու հետ հարաբերությունը, ով հաստատում ա իր անքաղաքավարի լինելը։ Իմ հասկանալով՝ էդ մազոխիզմի վերին աստիճան ա, ու հուսով եմ, որ նման մարդիկ շատ չեն։ Իմ պատկերացմամբ, ցանկացած քիչ թե շատ նորմալ մարդ ձգտում ա էնպիսի մարդու հետ հարաբերության, ով հակառակը՝ ավելի շատ նկատում ու վեր ա հանում իր դրական գծերը, ոչ թե հաստատում բացասականները։ Կամ էլ սխալ եմ հասկացել ասածդ...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (09.12.2015), Զաքար (26.09.2015)

  10. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամուր հիմքերի վրա լինելը, բնականաբար, անհրաժեշտություն ա, բայց լրիվ առանց գլխացավանքների, առանց ներվայնության, առանց ախորժակի ու քնի կորստի էլ դժվար թե որևէ հարաբերություն գոյություն ունենա։ Ուրիշ բան, եթե դրանք զգալի տեղ են գրավում, էն աստիճանի, որ մարդու էներգիայի մեծ մասը ծախսվում ա նման բաների վրա։

    Էն պահը մի քիչ լավ չեմ հասկանում, որ ասում ես՝ երբ ներքին խնդիրներ ունենք, ձգտում ենք դեպի էն մարդկանց, որոնք վալիդացնում են մեր խնդիրները։ Թեկուզ բերածդ օրինակը. չեմ հասկանում, ինչի՞ պիտի անքաղաքավարի մարդուն գրավի էն մարդու հետ հարաբերությունը, ով հաստատում ա իր անքաղաքավարի լինելը։ Իմ հասկանալով՝ էդ մազոխիզմի վերին աստիճան ա, ու հուսով եմ, որ նման մարդիկ շատ չեն։ Իմ պատկերացմամբ, ցանկացած քիչ թե շատ նորմալ մարդ ձգտում ա էնպիսի մարդու հետ հարաբերության, ով հակառակը՝ ավելի շատ նկատում ու վեր ա հանում իր դրական գծերը, ոչ թե հաստատում բացասականները։ Կամ էլ սխալ եմ հասկացել ասածդ...
    Բնական ա՝ առանց դժվարության հարաբերություն չի լինում, բայց էն դրամատիկ բաների մասին եմ ասում, որոնք տեսնում ենք կինոյում, երգերում ու գրականության մեջ, ոչ թե «անհետաքրքիր» ու «սովորական» դժվարությունների, որոնք հաղթահարվում են:

    Ինչ վերաբերում ա ներքին խնդիրների պահին, ապա իրոք կա տենց բան: Դա անգիտակցաբար ենք անում: Իրականում ստեղ դրական-բացասական հատկանիշի հարցը չի, քանի որ իմ կարճ կյանքի ընթացքում համոզվել եմ, որ բացասական ու դրական հատկանիշներ չկան: Կան հատկանիշներ, որոնց չափավոր դրսևորումը դրական ա, ծայրահեղը՝ բացասական: Բայց շատ դեպքերում մենք մեր էդ դրական հատկանիշներն ընկալում ենք որպես բացասական, ձգտում ենք դեպի էնպիսի մարդիկ, որոնք նույնպես դա բացասական են համարում, ու սկզբում մեզ լավ ա տենց մարդկանց հետ, որովհետև իրանք մեզ «հասկանում են»: Դա մազոխիզմ չի, որովհետև չենք հասկանում՝ ինչ ենք անում:

    Շատ են ասում՝ մինչև ինքդ քեզ չսիրես, չես կարող սեր գտնել: Ու այ սա էդ դեպքերից ա: Երբ դու քեզ ատում ես էս կամ էն հատկանիշի համար, դժվար ա նորմալ մարդուց պահանջելը, որ քեզ սիրի, դրա համար ձգվում ես դեպի մեկը, որը նույնպես ատում ա քո էս կամ էն հատկանիշը: Սա ոչ միայն գրականության մեջ եմ տեսել, այլև նկատել եմ թե՛ իմ, թե՛ շրջապատիս վարքագծում:

    Հետո էդ պաժառ հարաբերություններում մի բան էլ կա. էդ անդուր վիճակներն էնքան ահավոր են լինում, որ երբ մի քիչ լավ են լինում իրար հետ, էդ մի քիչ լավը որպես գժական լավ ա հասկացվում: Ո՞նց ա որ ձեռքերդ սառած են լինում, մտցնում ես սառը ջրի տակ, տաք են թվում: Այ տենց էլ էդ վայրիվերումներով հարաբերություններն են:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Thom (16.02.2019)

  12. #7
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ վերաբերում ա ներքին խնդիրների պահին, ապա իրոք կա տենց բան: Դա անգիտակցաբար ենք անում: Իրականում ստեղ դրական-բացասական հատկանիշի հարցը չի, քանի որ իմ կարճ կյանքի ընթացքում համոզվել եմ, որ բացասական ու դրական հատկանիշներ չկան: Կան հատկանիշներ, որոնց չափավոր դրսևորումը դրական ա, ծայրահեղը՝ բացասական: Բայց շատ դեպքերում մենք մեր էդ դրական հատկանիշներն ընկալում ենք որպես բացասական, ձգտում ենք դեպի էնպիսի մարդիկ, որոնք նույնպես դա բացասական են համարում, ու սկզբում մեզ լավ ա տենց մարդկանց հետ, որովհետև իրանք մեզ «հասկանում են»: Դա մազոխիզմ չի, որովհետև չենք հասկանում՝ ինչ ենք անում:

    Շատ են ասում՝ մինչև ինքդ քեզ չսիրես, չես կարող սեր գտնել: Ու այ սա էդ դեպքերից ա: Երբ դու քեզ ատում ես էս կամ էն հատկանիշի համար, դժվար ա նորմալ մարդուց պահանջելը, որ քեզ սիրի, դրա համար ձգվում ես դեպի մեկը, որը նույնպես ատում ա քո էս կամ էն հատկանիշը: Սա ոչ միայն գրականության մեջ եմ տեսել, այլև նկատել եմ թե՛ իմ, թե՛ շրջապատիս վարքագծում:
    Հա, ինքդ քեզ սիրելու հետ կապված լրիվ համաձայն եմ։ Բայց, մեկ ա, դեպի քո ասած մեկը ձգվելը էլի լավ չեմ պատկերացնում... Ու նենց էլ չի, որ ես միշտ ինքս ինձ սիրել եմ։ Ուղղակի տենց բան չեմ հիշում։ Մտածում եմ՝ կարո՞ղ ա նրանից ա, որ ես միշտ գիտակցել եմ ինքս ինձ չսիրելս ։

    Հետո էդ պաժառ հարաբերություններում մի բան էլ կա. էդ անդուր վիճակներն էնքան ահավոր են լինում, որ երբ մի քիչ լավ են լինում իրար հետ, էդ մի քիչ լավը որպես գժական լավ ա հասկացվում: Ո՞նց ա որ ձեռքերդ սառած են լինում, մտցնում ես սառը ջրի տակ, տաք են թվում: Այ տենց էլ էդ վայրիվերումներով հարաբերություններն են:
    Էդ հա, համաձայն եմ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. #8
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ոնց հասկացա ստեղ մոնոգամ հարաբերություններ են քննարկվում: Բա պոլիգամ սերը ու՞ր մնաց:
    Ինձ թվում ա, որ մարդիկ գնում են դեպի երջանկություն ու շատերին թվում ա, որ էդ գերագույն երջանկությունը սերն ա: Ու սերն ա մեկ այլի նկատմամ, անպայման մարդու: Ու ինչքան ես նկատեցի ինչ-որ տարիք/փուլ կա զույգի նկատմամբ ա, հետո սկսում ա սեր երեխու նկատմամբ, հետո երեխու երեխու: Էն սկզբերում էլ սեր ա ծնողի, հայրենիքի ու էլի ինչ որ բաների նկատմամբ: Ստացվում ա, որ մենք մեր ամբողջ կյանքում երջանկություն ենք փնտրում մարդկանց մեջ: Իսկ մարդկանց մեջ էդ փնտրել պետք չի:
    Vitam regit fortuna, non sapientia.

  14. #9
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ ինչ եք խոսում, բայց էսի հլա լսեք... քո ուզածից սենց բան չի ծնվում... Բյուր, քո ուզածը կոնտրակտ ա հարմարավետության...


  15. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում GriFFin-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ոնց հասկացա ստեղ մոնոգամ հարաբերություններ են քննարկվում: Բա պոլիգամ սերը ու՞ր մնաց:
    Ինձ թվում ա, որ մարդիկ գնում են դեպի երջանկություն ու շատերին թվում ա, որ էդ գերագույն երջանկությունը սերն ա: Ու սերն ա մեկ այլի նկատմամ, անպայման մարդու: Ու ինչքան ես նկատեցի ինչ-որ տարիք/փուլ կա զույգի նկատմամբ ա, հետո սկսում ա սեր երեխու նկատմամբ, հետո երեխու երեխու: Էն սկզբերում էլ սեր ա ծնողի, հայրենիքի ու էլի ինչ որ բաների նկատմամբ: Ստացվում ա, որ մենք մեր ամբողջ կյանքում երջանկություն ենք փնտրում մարդկանց մեջ: Իսկ մարդկանց մեջ էդ փնտրել պետք չի:
    Էլիզ, ինձ թվում ա՝ երջանկության մասին ամենասխալ պատկերացումներից մեկն էն ա, որ մարդու կողքին պետք ա ինչ-որ մեկը լինի, որ երջանիկ լինի: Ես կասեի՝ հակառակն ա: Մարդը չի կարող առողջ հարաբերության մեջ մտնել, եթե ինքը երջանիկ չի: Էդ դեպքում հարաբերությունը դառնում ա կախվածություն, զույգից մեկը պարազիտում ա մյուսին կամ երկուսն իրար, ու ի վերջո դա փուլ ա գալիս:

    Ինչ խոսք, պոզիտիվ հոգեբանությունը գիտականորեն ցույց ա տվել, որ մարդուն ամենաշատը երջանկացնում են ուրիշ մարդիկ, բայց խոսքը բնավ սիրո մասին չի, այլ ընդհանրապես այլ մարդկանց՝ ընկերների, ընտանիքի, անգամ անծանոթների: Բայց ընդհանուր առմամբ, երջանիկ մարդը ոչ մեկից կախված չի:

    Ինչ վերաբերում ա պոլիգամիային, ապա դա մի տեսակ իմ ուղեղում չտեղավորվող բան ա: Չգիտեմ՝ մյուսները ոնց են կարողանում:

    Մեֆ, բացարձակապես: Իմ ուզածն ամուր հարաբերություններ են՝ բոլոր դրական ու բացասական կողմերով:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (24.09.2015), Thom (16.02.2019), մարիօ (14.12.2015)

  17. #11
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Էլիզ, ինձ թվում ա՝ երջանկության մասին ամենասխալ պատկերացումներից մեկն էն ա, որ մարդու կողքին պետք ա ինչ-որ մեկը լինի, որ երջանիկ լինի: Ես կասեի՝ հակառակն ա: Մարդը չի կարող առողջ հարաբերության մեջ մտնել, եթե ինքը երջանիկ չի: Էդ դեպքում հարաբերությունը դառնում ա կախվածություն, զույգից մեկը պարազիտում ա մյուսին կամ երկուսն իրար, ու ի վերջո դա փուլ ա գալիս:

    Ինչ խոսք, պոզիտիվ հոգեբանությունը գիտականորեն ցույց ա տվել, որ մարդուն ամենաշատը երջանկացնում են ուրիշ մարդիկ, բայց խոսքը բնավ սիրո մասին չի, այլ ընդհանրապես այլ մարդկանց՝ ընկերների, ընտանիքի, անգամ անծանոթների: Բայց ընդհանուր առմամբ, երջանիկ մարդը ոչ մեկից կախված չի:

    Ինչ վերաբերում ա պոլիգամիային, ապա դա մի տեսակ իմ ուղեղում չտեղավորվող բան ա: Չգիտեմ՝ մյուսները ոնց են կարողանում:

    Մեֆ, բացարձակապես: Իմ ուզածն ամուր հարաբերություններ են՝ բոլոր դրական ու բացասական կողմերով:
    Ես էլ եմ էդ ասում, բայց իմ դիտարկումները ցույց են տալիս, որ մեծ մասը հենց մարդկանց մեջ ա փնտրում: Ու էդ խեղճ մինուճար մարդու մեջ փորձում են ամեն ինչ տեսնել: Այսինքն, եթե մարդ սիրահարվում ա Xին, ինքը ուզում ա, որ էդ իքսը լինի ու ունենա ամեն ինչ: Երբ սկսում են բացահայտվել, որ էդ իքսը ամեն ինչ չի, մարդ փոխարենը այլ բաների թեկուզ մարդկանց մեջ փնտրի էնդորֆինների աղբյուր( օրինակ իքսը սար չի բարձրանում, բայց մարդ էդ շատ ա սիրում, թող գնա արշավախմբի հետ անի իրա ուզածը) սկսում ա հիասթափվել իսքսից ու ժամանակին մեծ ու բուռն սերը կորում ա: Այ օրինակ սենց դեպքերում պոլիգամներին ավելի լավ ա, իրանք էդ սեր կոչվածը հանգիստ ստանում են բոլորից, անգամ էն բաները, որ զույգ ունենալու դեպքում չպիտի փնտրես: Երջանիկ ա էն մարդը, ով զբաղված ա իրան հաճելի բաներով: Երբ պարապ ես լինում, սկսում ես մտածել ի՞նչ ա սերը ու սաղ հարամ ես անում: :Դ :Դ
    Vitam regit fortuna, non sapientia.

  18. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում GriFFin-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ եմ էդ ասում, բայց իմ դիտարկումները ցույց են տալիս, որ մեծ մասը հենց մարդկանց մեջ ա փնտրում: Ու էդ խեղճ մինուճար մարդու մեջ փորձում են ամեն ինչ տեսնել: Այսինքն, եթե մարդ սիրահարվում ա Xին, ինքը ուզում ա, որ էդ իքսը լինի ու ունենա ամեն ինչ: Երբ սկսում են բացահայտվել, որ էդ իքսը ամեն ինչ չի, մարդ փոխարենը այլ բաների թեկուզ մարդկանց մեջ փնտրի էնդորֆինների աղբյուր( օրինակ իքսը սար չի բարձրանում, բայց մարդ էդ շատ ա սիրում, թող գնա արշավախմբի հետ անի իրա ուզածը) սկսում ա հիասթափվել իսքսից ու ժամանակին մեծ ու բուռն սերը կորում ա: Այ օրինակ սենց դեպքերում պոլիգամներին ավելի լավ ա, իրանք էդ սեր կոչվածը հանգիստ ստանում են բոլորից, անգամ էն բաները, որ զույգ ունենալու դեպքում չպիտի փնտրես: Երջանիկ ա էն մարդը, ով զբաղված ա իրան հաճելի բաներով: Երբ պարապ ես լինում, սկսում ես մտածել ի՞նչ ա սերը ու սաղ հարամ ես անում: :Դ :Դ
    Մարդիկ իրանց երջանկությունն ուրիշի մեջ են փնտրում, որովհետև խուսափում են իրանք իրանց ներսը նայելուց ու իրանց խնդիրների հետ դեմ առ դեմ կանգնելուց: Կարծում են, եթե էդ մեկին գտնեն, սաղ խնդիրները լուծվելու են: Բայց չկա տենց բան, դա միֆ ա: Խնդիրներն ավելի խորը արմատ են գցում, երբ մարդ հարաբերության մեջ մտնում ա ի սկզբանե լիարժեք չլինելով: Ի դեպ, հենց դրա համար եմ զզվում կես արտահայտությունից: Ինձ որ ասում են՝ կեսիդ գտի, ես ասում եմ՝ ես լիարժեք եմ, կեսի գտնելու կարիք չունեմ:

    Ու հակառակը՝ առողջ հարաբերություն կառուցվում ա, երբ երկու անձերն են գալիս են հոգեպես առողջ տեղից ու իրանց ներքին խնդիրների լուծումը դիմացինի մեջ չեն փնտրում:

    Հիվանդ, սխալ հարաբերության շատ կլասիկ օրինակներ են ռիբաունդները, այսինքն՝ երբ մի բաժանումից հետո անմիջապես ընկնում են նորի մեջ: Դրանք գրեթե երբեք երկարատև հարաբերություններ չեն լինում, որովհետև բաժանված մարդը սխալ մոտիվացիայով ա մտնում նոր հարաբերության մեջ: Մտնում ա որպես վրեժ, որպես մխիթարանք, որպես ուս լացելու համար: Սեփական ներքին խնդիրներն ինքնուրույն լուծելու ու հաղթահարելու փոխարեն հույսը դնում ա դիմացինի վրա: Դրանից հիվանդ բան չկա աշխարհում:

    Բայց դու ոնց որ պոլիգամիա ասելով ուրիշ բան ես հասկանում: Ես հասկանում եմ՝ միաժամանակ մի քանիսի հետ ռոմանտիկ հարաբերություն: Այ դա ինձ համար անհասկանալի երևույթ ա: Բայց համաձայն եմ, որ երջանիկ ա էն մարդը, որը զբաղվում ա իրան հաճելի բաներով՝ անկախ նրանից կողքին մեկը կա, թե չէ:

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Thom (16.02.2019), Զաքար (26.09.2015)

  20. #13
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, ինքդ քեզ սիրելու հետ կապված լրիվ համաձայն եմ։ Բայց, մեկ ա, դեպի քո ասած մեկը ձգվելը էլի լավ չեմ պատկերացնում... Ու նենց էլ չի, որ ես միշտ ինքս ինձ սիրել եմ։ Ուղղակի տենց բան չեմ հիշում։ Մտածում եմ՝ կարո՞ղ ա նրանից ա, որ ես միշտ գիտակցել եմ ինքս ինձ չսիրելս ։
    Երևի դու նման իրավիճակում չես հայտնվել
    Օրինակ բերեմ: Նախապես ասեմ, որ հենց ինձ վրա եմ բերում: Վերցնենք ուղիղ դեմքին ասելու հատկանիշը: Դրական կողմից դա կարա ընկալվի որպես անկեղծություն, քաջություն և այլն: Բացասական կողմից՝ անտակտություն, անքաղաքավարություն և այլն: Իմ կյանքում եղել են պահեր, որ ես ընկալել եմ երկրորդը: Ու էդ պահին սիրահարված եմ էղել մեկին, որն ինձ հետ համաձայն ա էղել էդ հարցում (որ ես անտակտ եմ ու անքաղաքավարի): Հիմա կասեք՝ անքաղաքավարությունն ու անկեղծությունը տարբեր բաներ են: Բայց կոնկրետ էդ մարդու հետ հարաբերություններից օրինակ բերեմ, կտեսնեք, որ կարելի ա երկակի ընկալում ունենալ: Ինձ խնդրում ա՝ երեկոյան շտապ հանդիպել: Համաձայնում եմ, չնայած ահագին զբաղված ա օրս լինում: Արդյունքում՝ հանդիպումից ուշանում եմ տասնհինգ րոպե, բայց սմս եմ գրում ներողությունով-բանով, պատասխանում ա՝ եթե հարմար չի, չհանդիպենք: Ես էլ դրան ի պատասխան գրում եմ. «Եթե հարմար չլիներ, կասեի՝ հարմար չի»: Հիմա ինքը սա ընկալում ա որպես անքաղաքավարի ու կոպիտ պատասխան: Ու քանի որ էդ պահին ինքս ինձ տենցն եմ համարում, համաձայնում եմ իրա հետ, մյուս անգամ փորձում եմ ավելի զգույշ արտահայտվել, չասել էն, ինչ մտածում եմ: Արդյունքում՝ հարաբերություններում լիքը հաղորդակցման խնդիրներ են կուտակվում, ես էլ դադարում եմ ես լինելուց:

    Երկրորդ դեպք: Ես սովորել եմ գնահատել իմ էդ հատկանիշը: Ու արդեն հեռու եմ մնում էն մարդկանցից, որոնք ինձ էդ մասով ճնշում են: Հակառակը՝ անկեղծությունը գնահատող մարդու հետ ավելի հեշտ ա լինում, որովհետև ինքն էլ ա քո հետ տենց:

  21. #14
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդիկ իրանց երջանկությունն ուրիշի մեջ են փնտրում, որովհետև խուսափում են իրանք իրանց ներսը նայելուց ու իրանց խնդիրների հետ դեմ առ դեմ կանգնելուց: Կարծում են, եթե էդ մեկին գտնեն, սաղ խնդիրները լուծվելու են: Բայց չկա տենց բան, դա միֆ ա: Խնդիրներն ավելի խորը արմատ են գցում, երբ մարդ հարաբերության մեջ մտնում ա ի սկզբանե լիարժեք չլինելով: Ի դեպ, հենց դրա համար եմ զզվում կես արտահայտությունից: Ինձ որ ասում են՝ կեսիդ գտի, ես ասում եմ՝ ես լիարժեք եմ, կեսի գտնելու կարիք չունեմ:

    Ու հակառակը՝ առողջ հարաբերություն կառուցվում ա, երբ երկու անձերն են գալիս են հոգեպես առողջ տեղից ու իրանց ներքին խնդիրների լուծումը դիմացինի մեջ չեն փնտրում:

    Հիվանդ, սխալ հարաբերության շատ կլասիկ օրինակներ են ռիբաունդները, այսինքն՝ երբ մի բաժանումից հետո անմիջապես ընկնում են նորի մեջ: Դրանք գրեթե երբեք երկարատև հարաբերություններ չեն լինում, որովհետև բաժանված մարդը սխալ մոտիվացիայով ա մտնում նոր հարաբերության մեջ: Մտնում ա որպես վրեժ, որպես մխիթարանք, որպես ուս լացելու համար: Սեփական ներքին խնդիրներն ինքնուրույն լուծելու ու հաղթահարելու փոխարեն հույսը դնում ա դիմացինի վրա: Դրանից հիվանդ բան չկա աշխարհում:

    Բայց դու ոնց որ պոլիգամիա ասելով ուրիշ բան ես հասկանում: Ես հասկանում եմ՝ միաժամանակ մի քանիսի հետ ռոմանտիկ հարաբերություն: Այ դա ինձ համար անհասկանալի երևույթ ա: Բայց համաձայն եմ, որ երջանիկ ա էն մարդը, որը զբաղվում ա իրան հաճելի բաներով՝ անկախ նրանից կողքին մեկը կա, թե չէ:
    Ռոմանտի՞ կ) Պոլիգամ հարաբերություն, որ մարդ <<նույն ձև>> սիրում ա a,b,c... ու տենց շարունակ։
    Vitam regit fortuna, non sapientia.

  22. #15
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում GriFFin-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռոմանտի՞ կ) Պոլիգամ հարաբերություն, որ մարդ <<նույն ձև>> սիրում ա a,b,c... ու տենց շարունակ։
    Էլիզ, նույն ձևի մեջ ստեղ կարևոր ա ռոմանտիկ բառը, որովհետև կարա մարդ նույն ձև սիրի իրա բոլոր ընկերներին, բայց ինքը պոլիգամ չի դառնում:

Էջ 1 7-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •