Չգիտեի՝ թեման ոնց վերնագրել: Ուղղակի ուզում էի ժամադրությունների հետ կապված զանազան բաների մասին խոսեինք:
Ինձ թվու՞մ ա, թե՞ արևմուտքում ժամադրություններն ավելի տարածված բան են, քան Հայաստանում: Համենայնդեպս, ինչ ինձ հիշում եմ Հայաստանում, մենակ երկու անգամ եմ ժամադրության գնացել, իսկ Դանիայում արդեն լիքը դեպքեր եղել են (մի քանի մերժածն էլ չհաշված): Հետաքրքիր ա, որ չնայած էստեղ սեռերի միջև հավասարություն-բան, տենց բաներ կան, բայց ժամադրության ժամանակ մեկ ա տղամարդն ա փակում հաշիվը: Իհարկե, էստեղ սովորաբար առաջին ժամադրությունը մի բաժակ սուրճի շուրջ ա լինում:
Ընդհանրապես, պարզվում ա՝ ժամադրությունը մի ամբողջ մշակույթ ա: Էստեղ ընկերուհի ունեմ, որն ասում ա, որ չգիտի՝ մարդիկ ինչ են անում ժամադրությունների ժամանակ, որովհետև կյանքում չի գնացել, չնայած երկու ընկեր ա ունեցել:
Մի խոսքով, էկեք ջրիկ-ջրիկ խոսենք էս թեմաներով:
Օրինակ, ձեր պատկերացմամբ մարդ ինչպե՞ս պիտի պահի իրեն առաջին ժամադրության ժամանակ: Ո՞վ պիտի հաշիվը փակի ընդհանրապես: Ինչքա՞ն է պետք ժամադրությունները շարունակել լուրջ հարաբերությունների սկսվելուց հետո: Ե՞րբ պետք է հասկանալ, որ բան չի ստացվելու ու դադարեցնել ժամադրությունները: Պե՞տք է արդյոք հարցաթերթիկ դեմ տալ: Ընդհանրապես, Հայաստանում ո՞նց են լինում ժամադրությունները, ես պատկերացում չունեմ:
Էջանիշներ