User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 27 հատից

Թեմա: Մենակ մնալու արվեստը

  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մենակ մնալու արվեստը

    Էս վերջերս մի լեկցիայի էի գնացել: Պոզիտիվ հոգեբանության (կարդալ՝ գիտություն երջանկության մասին) դեմքերից մեկն էր կարդում: Ինքը զանազան բաներ է ուսումնասիրել, թե մարդկանց ինչն է ավելի երջանիկ դարձնում (շոկոլադ, երաժշտություն, սեքս և այլն) ու եկել մի ընդհանուր եզրակացության, որ ընդհանրապես մարդկանց ավելի երջանիկ դարձնում են այլ մարդիկ: Հավանաբար շատերս կհամաձայնենք. ինչքան էլ լավ գիրք կարդանք, ինչքան էլ շատ շոկոլադ ուտենք, ի վերջո, մեզ լավ ենք զգում, երբ սիրելի մարդկանց հետ ենք (կարդալ՝ ընկերներ, զուգընկեր, երեխաներ և այլն):

    Բայց մյուս կողմից, մենակ մնալով մենք կարողանում ենք անել այնպիսի հաճելի բաներ, որոնք հաստատ չէին ստացվի, եթե տարածքում ինչ-որ մեկը լիներ (օրինակ՝ գիրք կարդալ): Ավելին՝ հաճախ մենք կարիք ենք ունենում մենակ մնալ ու տարբեր բաներ անել մենակով (օրինակ՝ ճամփորդել, կինո կամ համերգ գնալ):

    Հետաքրքիր է, որ նկատել եմ, որ իմ շրջապատի այն մարդիկ, որոնք ամենադժբախտն ու ամենամիայնակն են, հենց նրանք են, ովքեր երբեք մենակ չեն ճամփորդի կամ համերգ չեն գնա: Իսկ ամենաշատ ընկերներ ունեցողները մենակ մնալու քիչ ժամանակ են ունենում, բայց երբեմն ձգտում են դրան ու չեն խուսափում:

    Հետաքրքիր ա՝ ի՞նչ կարծիքի եք դուք: Ի՞նչ եք նկատել ձեր շրջապատներում:

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (26.11.2016), Ariadna (05.08.2015), Arpine (02.11.2016), GriFFin (28.07.2015), Jarre (30.07.2015), Progart (20.01.2019), Smokie (31.07.2015), Այբ (28.07.2015), Արշակ (04.11.2016), Մուշու (29.07.2015), Նարե91 (29.07.2015), Ուլուանա (30.07.2015)

  3. #2
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մենակ լինելը լավ է, և նույնիսկ փրկություն կարող է դառնալ, երբ կյանքդ այնքան հագեցված է (աշխատանքի, կրթության բերումով և այլն), որ անընդհատ մարդկանց մեջ լինելով, ուղղակի մենակության պահանջ ունես։ Բայց մյուս կողմից էլ, երբ հակառակն է՝ մենակ լինելը կարող է պատիժ լինել։ Սակայն գտնում եմ, որ մենակության մեջ էլ մարդը կարող է ստեղծել, այսպես ասած, իր աշխարհը, աշխարհ, որը գոյություն ունի միայն այն սահմաններում, որտեղ մարդը մենակ է։ Չգիտեմ։ Մենակությունն երբեմն շատ ցանկալի է, բայց միևնույն ժամանակ ահավոր դաժան բան է, որովհետև մարդու բնույթն այնպիսինն է, որ երկար ժամանակ չի կարող մենակ լինել, թեկուզ այն աշխարհի մեջ, որը ստեղծել է այդ մենակության մեջ։

    Մյուս կողմից էլ գտնում եմ, որ մենակությունն երևի "մեզանից" է գալիս։ Մենք մենակ ենք առաջին հերթին ոչ թե նրա համար, որ շրջապատված չենք մարդկանցով, կամ մեր կողքին չկա այն միակը․․․(ախր շատ դեպքերում մենք լավ էլ շրջապատված ենք մեզ սիրող մարդկանցով), այլ մեր մենակությունը, մեր առանձնահատկությամբ, մեր տեսակով է պայմանավորված։
    Վերջին խմբագրող՝ Այբ: 28.07.2015, 21:33:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (02.11.2016), Smokie (31.07.2015)

  5. #3
    Սկսնակ անդամ Nanik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2010
    Տարիք
    32
    Գրառումներ
    45
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մենակությունը միջոց է ազատության համը զգալու ու վայելելու համար: Մենակությունը ազատում է կապանքից. կապանք, որի անուն է պատասխանատվություն (ինչպես հայտնի Փոքրիկի հայտնի Շիկահերն էր ասում, որովհետև ընտելացրել ես): Պատասխանատվությունը սիրելիի հանդեպ հաճելի է: Հաճելի, բայց սահմանափակող…

    Մենակությունը կախարդական տարածք է, որտեղ դու ես տիրակալը…
    Մեր ողջույնը սիրով կնետենք և՛ մարդկանց, և՛ երկրին, և՛ հեռուն... ես ու դու...

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (31.07.2015)

  7. #4
    Պատվաբեր անդամ Նարե91-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մենությունն իրականում շատ էլ օգտավետ բան ա, երբ չափի մեջ ա:
    Ինձ թվում ա, որ դրա պակասը կարող ա նույնիսկ հոգեբանական խնդիրների հանգեցնի:
    Ժամանակ առ ժամանակ ինքնդ քեզ համար պիտի ստեղծես նպաստավոր պայմաններ՝ մենակ մնալու:
    Էդ մի տեսակ օգնում ա հավաքվել, մտքերը դասավորել ու նոր էներգիայով զինվել:
    Մենակ մնալ ասելով ի նկատի չունեմ՝ տանը նստել ու բան չանել: Անել որոշ բաներ, պարզապես՝ մենակ:
    Հետո որ ինչ-որ մի էտապ մենակ ես մնում, ինտեսնսիվ չես շփվում մարդկանց հետ, ավելի թարմ ուժերով ես վերսկսում էդ շփումները: Իսկ մարդիկ շատ հաճախ հոգնեցնում են: Դրա համար մենակ մնալով համ կարելի ա իրենցից հանգստանալ, համ էլ նոր ուժեր հավաքել շփումներիի համար:
    Why is the truth always being raped?...because its naked and beautiful.

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (31.07.2015), Մուշու (29.07.2015)

  9. #5
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարծում եմ՝ բոլոր մարդիկ էլ գոնե ժամանակ առ ժամանակ մենակ մնալու անհրաժեշտություն ունեն, նույնիսկ եթե դա չեն գիտակցում։ Ճիշտ է՝ խառնվածքից կախված՝ տարբեր մարդկանց համար դրա պահանջը տարբեր է, օրինակ՝ ինտրովերտներն անհամեմատ ավելի շատ են ձգտում մենակության, քան էքստրավերտները, բայց նույնիսկ վերջիններիս դա երբեմն պետք է։ Ու հարցն էստեղ զուտ ինչ–որ բանով մենակ զբաղվելը չէ, որով չէիր կարողանա զբաղվել, եթե հետդ կամ կողքդ ուրիշ մարդ լիներ։ Ես համարում եմ, որ մենակ մնալը մարդուն պետք է նախ և առաջ «սեփական անձի հետ կապը չկորցնելու» համար։ Օրինակ, ինձ համար մենակ մնալն էդ առումով ուղղակի կենսական անհրաժեշտություն է, որի տևական բացակայությունը կարող է հոգեկան բալանսս լրիվ խախտել։ Երբ ինչ–որ շրջանում նորմայից շատ եմ շփումներ ու հանդիպումներ ունենում մարդկանց հետ (իսկ իմ նորման ահագին աննորմալ է . շատ քչից եմ հոգնում ու մենակության պահանջ ունենում), անկախ նրանից, թե շփումները որքանով են հետաքրքիր ու հաճելի, եթե հաճախակի են լինում ու երկարատև, ոնց որ շնչահեղձ լինեմ։ Ինձ թվում է՝ ինքս ինձ հետ կապը կորցնում եմ, ու դա շատ ծանր եմ տանում։ Անդիմադրելի պահանջ եմ ունենում փախչելու ամեն ինչից ու իմ խաղաղ, ես կասեի՝ դինջ առօրյային վերադառնալու, որում շատ քիչ մարդ կա։ Իհարկե, ամուսնացած, էլ չեմ ասում՝ երեխատեր մարդու համար լիակատար մենակությունը համարյա անհնար ու անհասանելի վիճակ է, բայց եթե հոգեհարազատ մարդկանցով ես շրջապատված, ու հոգսերի տակ միայնակ ճկռած չես, ապա սեփական անձի հետ կապը պահպանել ընդհանուր առմամբ հաջողվում է։

    Ընդհանրապես մենակ մնալն ինքդ քեզ լավ հասկանալու, ճանաչելու, ինչպես նաև լուծումներ գտնելու լավագույն ձևն է, իմ կարծիքով, երբ մարդ առժամանակ մաքրվում, զերծ է լինում օտար ազդեցություններից, տրամադրություններից, կարծիքներից, էներգետիկաներից ու էդ բոլորի առաջացրած «աղմուկից» և սկսում է լսել ինքն իրեն, որովհետև հակառակ դեպքում վերոնշյալները կարող են լրիվ խլացնել մարդու սեփական «ձայնը», ինչի արդյունքում էլ տեղի է ունենում օտարացումը սեփական անձից։ Շատ մարդիկ են էդպես իրենք իրենցից «հեռանում» ու չեն էլ նկատում դա։ Հատկապես էսօրվա գերզբաղված ապրելակերպը, որ գնալով նորմա է դառնում, ահագին նպաստում է դրան։ Մենակ մնալը գնալով դժվարանում է, դրա անհրաժեշտության գիտակցումը՝ նվազում։ Արդյունքում ունենք ամբոխի մեջ ապրող միայնակների բազմություն։ Համենայնդեպս, ըստ իմ դիտարկումների՝ մարդկանց մեծ մասն իրականում չի գիտակցում մենակ լինելու դերն ուերբեմն ձգտում դրան։ Շատերը խուսափում են իրենք իրենց հետ մենակ մնալուց։ Ինչքան էլ անհեթեթ հնչի, շատերը նույնիսկ չգիտեն, թե ինչպես անել։ Շատերն էլ, ցավոք, հնարավորություն չունեն՝ ամենօրյա գերզբաղվածության պատճառով։ Բայց կարծում եմ՝ ցանկության դեպքում համարյա բոլոր մարդիկ էլ գոնե երբեմն կարող են դա մի կերպ կազմակերպել։ Կարևորը դրա նշանակությունը գիտակցելն է։

    Հ.Գ. Իսկ դու՛ վերջին անգամ ե՞րբ ես ինքդ քեզ հետ մենակ եղել ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (05.08.2015), Smokie (31.07.2015), Աթեիստ (30.07.2015), Զաքար (30.07.2015)

  11. #6
    Մշտական անդամ Progart-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2016
    Գրառումներ
    301
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օրինակ ես, առանց մենակ մնալու չեմ դիմանա։ Ես վիրտուալ մարդկանց հետ շփումներից էլ եմ շատ հոգնում, վատ կողմն էն ա, որ մարդկանց հետ ռեալ/վիրտուալ շփման կեսից կարամ հոգնեմ ու չիմանամ թե ինչ անեմ, շարունակե՞մ, թե՞ չէ։

    Մարդիկ գիտեմ, որ մենակությունից «խեղդվում են»։ Մի քիչ մենակ մնան, կսկսեն բոլորին մեղադրել։ Ցավոք, երբեմն իրենք խանգարում են ինձ մենակ մնալ(ուզում ես մենակ մնաս, սկսում են բողոքել, թե իրենց լքեցիր ․․․)։
    Մյուս կողմից էլ, մարդիկ գիտեմ, որ փակվում են սենյակում, հեռախոսը վեկալում իրար հետ խոսում, գրվում կամ սոց․ ցանցերում անցկացնում ժամանակը, հետո ասում, որ մենակ էին մնացել։ Դա Ուլուանայի ասած ինքդ քեզ հետ մենակ մնալու հետ կապ չունի։
    Ես երբ զգում եմ, որ կորցնում եմ ինձ (Իսկ ես շուտ֊շուտ եմ ինձ կորցնում), սկսում եմ գրել, կամ էլ մեջիս չարքերին լսել, իրենք մեկ֊մեկ խելոք բաներ են ասում։
    Հ․Գ․ Ինքդ քեզ հետ մենակ մնալու համար, երևի գրքեր, երաժշտություն անհրաժեշտ չի։ Որովհետև էդ դեպքում, դու մենակ կմնաս Բեթհովենի նոտաների, Չարենցի տողերի հետ, բայց ոչ քո հետ։
    Վերջին խմբագրող՝ Progart: 02.11.2016, 13:58:

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (02.11.2016), Smokie (03.11.2016), Ուլուանա (02.11.2016)

  13. #7
    Harmonious Arpine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2011
    Տարիք
    30
    Գրառումներ
    966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճիշտն ասած թեմայի վերնագրից ինձ թվաց թե խոսքը, մենակ/սինգլ/ մնալւ մասին է։
    Ես էլ ընդհանուր վերցրած արդեն երկու տարի ու կես է մենակ եմ ապրում։ Ինձ էսպես նույնիսկ դուր է գալիս, հիմնականում, չնայած, երբեմն միայնակության ցգացում իհարկե ունենում եմ(բարեբախտաբար ազատ ժամանակ քիչ ունեմ) ։ Քանի որ ես մենակ եմ ապրում կոտոշավոր լինելուս արդյունքում, ըստ մերոնց, ես դա վայելում եմ(այսինքն ինքս եմ ընտրել)։ Ես եմ պլանավորում ամեն ինչ և իրականում օրս շատ լիքն է։ Ժամանակ շատ քիչ եմ ունենում նաև օնլայն ակտիվ լինլու ու ընկերների հետ շփվելու համար/իհարկե բոլորը նեղանում են/։
    Ես միայն էս ձևով եմ կարողանում կանոնավոր, ռեժիմով ու կայուն կյանք ունենալ, մինչ այժմ։ Կարողանում եմ մտքերս հավաքել, ներդաշնակ լինել ինքս ինձ ու ամեն ինչի, ամենքի հետ։ Իրականում միգուցե ուղղակի ընտանիքիս հետ արդեն չպետք է ապրեմ։
    Նաև շատ-շատ կարևոր մի բան․ ըստ իս, յուրաքանչյուր մարդ իր թիեյջեր տարիներին կամ գոնե վաղ քսաններում պետք է առնվազն մի տարի իր երկրից դուրս ապրի, մենակ, ու հետ գնա։ Իհարկե չափանիչ չի, բայց շուրջս էլ ինչքան տեսնում եմ ամենաողջամիտները, տոլերանտները ու հետաքրքիրները հենց նման փորձ ունեցողներն են։ Բայց, ակումբը վկա, սա ոչ թե չափանիշ է այլ օգնող հանգամանք։
    Էսպես հաճելի է, նպաստավոր բայց միայն ոչ երկար ժամանակով, հիմա էլ սովորեմ
    Վերջին խմբագրող՝ Arpine: 02.11.2016, 15:05:
    "Non est ad astra mollis e terris via."

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (03.11.2016)

  15. #8
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Progart-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակ ես, առանց մենակ մնալու չեմ դիմանա։ Ես վիրտուալ մարդկանց հետ շփումներից էլ եմ շատ հոգնում, վատ կողմն էն ա, որ մարդկանց հետ ռեալ/վիրտուալ շփման կեսից կարամ հոգնեմ ու չիմանամ թե ինչ անեմ, շարունակե՞մ, թե՞ չէ։

    Մարդիկ գիտեմ, որ մենակությունից «խեղդվում են»։ Մի քիչ մենակ մնան, կսկսեն բոլորին մեղադրել։ Ցավոք, երբեմն իրենք խանգարում են ինձ մենակ մնալ(ուզում ես մենակ մնաս, սկսում են բողոքել, թե իրենց լքեցիր ․․․)։
    Մյուս կողմից էլ, մարդիկ գիտեմ, որ փակվում են սենյակում, հեռախոսը վեկալում իրար հետ խոսում, գրվում կամ սոց․ ցանցերում անցկացնում ժամանակը, հետո ասում, որ մենակ էին մնացել։ Դա Ուլուանայի ասած ինքդ քեզ հետ մենակ մնալու հետ կապ չունի։
    Ես երբ զգում եմ, որ կորցնում եմ ինձ (Իսկ ես շուտ֊շուտ եմ ինձ կորցնում), սկսում եմ գրել, կամ էլ մեջիս չարքերին լսել, իրենք մեկ֊մեկ խելոք բաներ են ասում։
    Հ․Գ․ Ինքդ քեզ հետ մենակ մնալու համար, երևի գրքեր, երաժշտություն անհրաժեշտ չի։ Որովհետև էդ դեպքում, դու մենակ կմնաս Բեթհովենի նոտաների, Չարենցի տողերի հետ, բայց ոչ քո հետ։
    Հա, մի քիչ մենակ մնալուց ձանձրացող ու իրենց միայնակ զգացող մարդկանց հետ իրոք դժվար է. ինտրովերտ–էքստրավերտ կոնֆլիկտն է, էլի։
    Բայց ընդհանրապես մենակության տարբեր աստիճաններ կան, որ հոգեվիճակից կախված՝ կարող են մի դեպքում բավարարել, մի ուրիշ դեպքում՝ ոչ։ Լիարժեք մենակությունն, օրինակ, ընտանիք ունենալու դեպքում համարյա անհնար բան է, ցավոք։ Կոնկրետ ինձ վիրտուալ շփումը չի խանգարում առանձնապես, որովհետև զգալի չափով կառավարելի ա, ի տարբերություն ռեալի։ Խոսքն ակտիվ ու բազմաթիվ մարդկանց հետ շփման մասին չի, այլ մեկ–երկու մտերիմ մարդկանց հետ, որը կարող ես ուզածդ ժամանակ դադարեցնել կամ ինտենսիվության աստիճանը կարգավորել ուզածդ ձևով։ Բայց հնարավոր է, որ ինձ սա բավարարում է զուտ էն պատճառով, որ լիարժեք մենակությունը չգիտեմ՝ ինչ է, հնարավորություն կամ առիթ չեմ ունեցել իմանալու։

    Բայց որ ասում եք՝ մենակ մնալու համար գրքեր, երաժշտություն էլ պետք չի, որովհետև դա նշանակում է մենակ մնալ Բեթհովենի նոտաների, Չարենցի տողերի հետ, էնքան էլ համաձայն չեմ, որովհետև 100–տոկոսանոց մենակություն սենց թե նենց հնարավոր չի, ըստ իս, հետևաբար ինչու՞ չընտրել քեզ համար հաճելին, ներդաշնակը։ Մենակություն ասելով՝ հո չե՞նք հասկանում կատարյալ անգործություն, ասենք, սենյակումդ մենակ փակվում ես, փռվում մահճակալին, աչքերդ փակում, ականջներդ փակում, որովհետև սենյակիդ իրերն էլ կարող են խանգարել մենակությանը, լսածդ ամեն ձայնն էլ, ճիշտ այնպես, ինչպես Բեթհովենի նոտաներն ու Չարենցի տողերը ։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 02.11.2016, 21:21:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (03.11.2016), Աթեիստ (06.11.2016), Նաիրուհի (02.11.2016)

  17. #9
    Մշտական անդամ Progart-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2016
    Գրառումներ
    301
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց որ ասում եք՝ մենակ մնալու համար գրքեր, երաժշտություն էլ պետք չի, որովհետև դա նշանակում է մենակ մնալ Բեթհովենի նոտաների, Չարենցի տողերի հետ, էնքան էլ համաձայն չեմ, որովհետև 100–տոկոսանոց մենակություն սենց թե նենց հնարավոր չի, ըստ իս, հետևաբար ինչու՞ չընտրել քեզ համար հաճելին, ներդաշնակը։ Մենակություն ասելով՝ հո չե՞նք հասկանում կատարյալ անգործություն, ասենք, սենյակումդ մենակ փակվում ես, փռվում մահճակալին, աչքերդ փակում, ականջներդ փակում, որովհետև սենյակիդ իրերն էլ կարող են խանգարել մենակությանը, լսածդ ամեն ձայնն էլ, ճիշտ այնպես, ինչպես Բեթհովենի նոտաներն ու Չարենցի տողերը
    Նկատի ունեմ ինքդ քեզ հետ մենակ մնալու հետ, թե չէ ուղղակի մենակ մնալու համար Բեթհովենն ու Չարենցը չեն խանգարի
    Սուբյեկտիվորեն մենակությունը գիտակցություն մաքրել, ամեն ինչից ուղեղը մաքրել, հանգստացնել եմ հասկանում։ Անգամ առանց Չարենց

  18. #10
    Մշտական անդամ Progart-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2016
    Գրառումներ
    301
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Arpine-ի խոսքերից Նայել գրառումը
    Նաև շատ-շատ կարևոր մի բան․ ըստ իս, յուրաքանչյուր մարդ իր թիեյջեր տարիներին կամ գոնե վաղ քսաններում պետք է առնվազն մի տարի իր երկրից դուրս ապրի, մենակ, ու հետ գնա
    Հա, բայց մնում է, մենակությունից չցնդի մարդ (անգամ կարճատևից) Դոստոևսկի հերոսի օրն ընկնի


    Իհարկե չափանիչ չի, բայց շուրջս էլ ինչքան տեսնում եմ ամենաողջամիտները, տոլերանտները ու հետաքրքիրները հենց նման փորձ ունեցողներն են
    Կա նման բան, մենակ ապրողները պատասխանատվություն են իրենց վրա կրում, հետո էլ ըստ իս, ավելի հետաքրքիր կյանք ունեն, անգամ նրանք, որ էդ մենակության մեջ ամեն օր խմում են ու տներից շան հոտ գալիս:

  19. #11
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պոզիտիվ հոգեբանության էդ դեմքի հետ համաձայն եմ․ մարդը սոցիալ էակ ա, ու լիարժեք կյանքի ու երջանկության համար սիրելի մարդկանց հետ շփումը պետք ա։ ՈՒ էն մարդիկ որ ասում են «ես ինձ մենակ ավելի լավ/երջանիկ եմ զգում», իրանք սովորաբար այլ մարդկանց հետ շփման հետ կապված ինչ–որ վախեր, հոգեբանական խնդիրներ ունեն, դրա համար են մենակությունը նախընտրում։ Բայց ինչ խոսք, պարբերաբար մենակ մնալը նույնպես օդի–ջրի պես անհրաժեշտ ա․ ոնց որ արդեն ասվեց, լիքը լավ, հաճելի ու կարևոր բաներ կան, որ առանց մենակ մնալու չես կարա անես՝ գիրք կարդալ, մտքերդ կարգավորել, ինչ–որ մտքի վրա կենտրոնանալ, և այլն։

    ՈՒ ընկերներից մեկից վերջերս մի միտք լսեցի, որի հետ շատ համաձայն եմ։ Ասում ա․ «Չես կարող երջանիկ լինես այլ մարդկանց հետ, քանի դեռ չես սովորել երջանիկ լինել ինքդ քեզ հետ»։

    Մի խոսքով, կարծում եմ, էս distraction-ների դարում (դրա հայերեն համարժեքը ո՞րն ա) կարևոր ա կարողանալ մենակության ու մարդամեջի բալանսը պահել ու սովորել երկուսն էլ վայելել։

    Վերջերս նկատեցի, որ արդեն քանի տարի ա մենակ մնալու ժամանակ չեմ ունենում ու նույնիսկ երբ մենակ եմ հեռախոսս ու կոմպս հա ինձ շեղում են։ Հիմա փորձում եմ օրվա մեջ որոշ ժամանակ, նաև երբեմն ամբողջական օր մենակ մնալ ու վայելել էդ մենակությունը։ Ահագին հաճելի ա ու ոչ մենակ կյանքիս որակն էլ դրա շնորհիվ բարձրանում ա։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  20. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (26.11.2016), Arpine (04.11.2016), Katka (16.11.2016), Smokie (04.11.2016), Մուշու (05.11.2016), Ուլուանա (04.11.2016)

  21. #12
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    մենակ լինելը հավես ա, կարող ես լիքը հաճելի բաներ անել, օրինակ՝ տռել, կամ՝


  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (04.11.2016), Արշակ (04.11.2016), Ռուֆուս (05.11.2016)

  23. #13
    Harmonious Arpine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2011
    Տարիք
    30
    Գրառումներ
    966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Progart-ի խոսքերից Նայել գրառումը
    Կա նման բան, մենակ ապրողները պատասխանատվություն են իրենց վրա կրում, հետո էլ ըստ իս, ավելի հետաքրքիր կյանք ունեն, անգամ նրանք, որ էդ մենակության մեջ ամեն օր խմում են ու տներից շան հոտ գալիս:
    Դա արդեն ավելի անհատական է, երևի իրենց ավելի երջանիկ են զգում ոչ թե հետաքրքիր կյանք ունեն։ Օրինակ ինձ համար հարբեցողությամբ զբաղվելը ու նման խառնաշփոթ վիճակները հեչ հետաքրքրությու չի հարուցում։ Իսկ եթե իրենք երջանիկ են զգում դա արդեն ուրիշ հարց է։

    Հ․Գ․ Հիշում եմ 4-րդ թե 5-րդ դասարանում կենսաբանության ուսուցչի ասածը, որ մարդն էնպիսի կենդանի է, որ պետք է զույգի հետ ապրի ինչպես օրինակ աղավնիները։
    "Non est ad astra mollis e terris via."

  24. #14
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2016
    Գրառումներ
    478
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Պոզիտիվ հոգեբանության էդ դեմքի հետ համաձայն եմ․ մարդը սոցիալ էակ ա
    Հետաքրքիր է: Ենթադրենք մարդուն ծնվելուց հետո գցեն մի անմարդաբնակ տեղանք /չխոնանանք էն մասով, թե ոնց ա ինքը գոյատեվել՛ Ենթադրենք գայլերն են իրանկաթ տվել ու մեծացրել... /, ու իր հետագա կյանքում մարդ տեսած չկա ու չգիտի թե ուրիշ մարդը ինչ է: Ինքը էլի սոցիալական էակ է համարվելու՞:

    Կարծում եմ, որ մարդը "սոցիալական էակ՛ է դառնում դաստիրակվելուն զուգահեռ: Երբ իրենց այդպիսին են դարձնում ընտանիքում, ու նաև հետագա կյանքում:

  25. #15
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում anslov-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր է: Ենթադրենք մարդուն ծնվելուց հետո գցեն մի անմարդաբնակ տեղանք /չխոնանանք էն մասով, թե ոնց ա ինքը գոյատեվել՛ Ենթադրենք գայլերն են իրանկաթ տվել ու մեծացրել... /, ու իր հետագա կյանքում մարդ տեսած չկա ու չգիտի թե ուրիշ մարդը ինչ է: Ինքը էլի սոցիալական էակ է համարվելու՞:

    Կարծում եմ, որ մարդը "սոցիալական էակ՛ է դառնում դաստիրակվելուն զուգահեռ: Երբ իրենց այդպիսին են դարձնում ընտանիքում, ու նաև հետագա կյանքում:
    Կան «մենակյաց» կենդանիներ ու կան «սոցիալական» կենդանիներ: Մարդը սոցիալական կենդանիներից ա, խմբերով ա ապրում, որը կարա կոչվի ընտանիք, ցեղախումբ կամ ինչ ուզում ես, ասա: Մարդը ֆունկցիոնալ չի խմբից դուրս, ոնց որ օրինակ մեղուները կենսունակ չեն պարսից դուրս:

  26. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (26.11.2016), Արշակ (05.11.2016)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արվեստը և նրա տեսակները
    Հեղինակ՝ ԿԳԴ, բաժին` Արվեստ և դիզայն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 18.01.2017, 12:14
  2. Կանիբալի՞զմ, թե՞ ապրելու (կենդանի մնալու) բնազդ
    Հեղինակ՝ insider, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 47
    Վերջինը: 24.05.2014, 13:43
  3. Արվեստը հանուն խաղաղության մրցույթ
    Հեղինակ՝ Firegirl777, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 17.02.2012, 18:39
  4. Ռազմական արվեստը մեր օրերում և անցյալում
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 01.11.2011, 09:06

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •