Օհայո նահանգում սեւամորթին գնդակահարած ոստիկանը գրավի դիմաց ազատ է արձակվել
Ոստիկան Ռեյ Թենսինգը, որը մեղադրվում է Օհայո նահանգում սեւամորթ տղամարդու սպանության մեջ, ազատ է արձակվել մեկ մլն դոլարի գրավի դիմաց, հաղորդում է «Ռեյթերսը»:
Ատենակալների դատարանը սպիտակամորթ ոստիկանին սպանության մեղադրանք է ներկայացրել: Ցինցինատի քաղաքի դատարանում մի քանի ժամ տեւած լսումներից հետո ոստիկանին ազատ են արձակել: Նա լսումների ժամանակ իրեն մեղավոր չի ճանաչել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Մեղադրյալը հուլիսի 19-ին սպանել էր 10 երեխաների հայր 43-ամյա Սամուել Դյուբոզին, ով այդ պահին մեքենայի ղեկին է եղել:
Ոստիկանը կանգնեցրել է վարորդին եւ պահանջել վարորդական իրավունքը:
Սեւամորթ տղամարդը վարորդական իրավունքի փոխարեն ոստիկանին շշով ալկոհոլ է առաջարկել: Ոստիկանը հայտարարել է, որ վարորդը փորձել է փախչել դեպքի վայրից:
---------------
1. Փաստորեն, եթե մարդը թեկուզև չի ենթարկվել ՃՈ-ի պահանջին, չի կանգնել, ուրեմն մարդուն պետքա սպանել? Սա էլ ԱՄՆ-ի դեմոկրատիան:
2. Պատկերացնում եք Հայաստանում սպանության համար մարդուն գրավի դիմաց ազատ արձակեն?
Բարև Ձեզ
Gayl (01.08.2015)
Արդեն 735 զոհ: նոր էս թեման էլի աչքովս ընկավ ֆեյսում, եկա պատասխանեմ: Էն բոլոր մարդկանց ովքեր սկսւոմ են հարցնել, թե նշածդ դեպքերից քանիսն են ոչ օրինաչափ եղել և այլն: Ուրեմն եթե թեման բացել եմ, պիտի նստեմ 735 գործ մանրամասն ուսումնասիրե՞մ, որ ասեմ՝ էս դեպքում սե՞նց: 735 ԹԻՎԸ ՈՉ ՕՐԻՆԱՉԱՓ Ա: Եթե երկրում էդ աստիճան բառդակ վիճակ ա, որ ամիս 100 անկառավարելի հանցագործ կա, որինչ պետք ա տեղում գյուլլել, ուրեմն պետք ա արտակարգ իրավիճակ հայտարարել, ոստիկաններին ավտոմատներով լցնել փողոցնրը, բոլոր կասկածելի մարդկանց հատ-հատ ստուգել, որովհետև մանյակներ են վխտում երկրում: Ոչ թե ով դուրդ չեկավ, տեղում գյուլլել, թե օրինականություն ենք հաստատում: Հա, Հայաստանում կգտնվի մի 735 գյուլլման արժանի մարդ, բայց դա ախր Հայաստանը չի, Ամերիկան ա, հետո Հայաստանի գյուլվելիքները սաղ պաշտոնյաներ են, մեծահարուստներ կամ նրանց լակոտներ, ովքեր իրոք վտանգ են սպառնում հասարակությանը, համոզված եմ՝ ԱՄՆ-ում էլ կլինեն: Հիմա ես եմ ձեզ հարցնում, էդ սպանվածներից քանի՞ս են ապահովված ընտանիքներից, համոզված եմ՝ 99 տոկոսը աղքատներ են կամ միջինից ցածր հնարավորությունների տեր ընտանիքներից, ում կարելի ա անպատիժ սպանել: Ու էս մեծ-մեծ որ խոսւոմ են, թե բա ապեր սենց են օրինականություն տարածում, էդ մեծ-մեծ խոսացողներն ավելի շատ են վտանգի տակ ոստիկանության կողմից պատահաբար խփվելու, քան հասարակության համար իրոք վտանգ ստեղծող մարդիկ:
Շին ջան... տենց պարզ ու հասարակ չի, բայց յաստատ ասածիդ մեջ ճշմարտությունը շատ ա
Մեֆ, ճիշտ ես, ուղղակի ներվայնանում եմ էս սուտի գիտակիցությունից, թե ապրեն, բան, օրենք: Եթե մենք քաքի մեջ ենք, նենց չի, որ Ամերիկայում ամեն բան իդեալական ա, ու բաներ կան, որ կարելի ա չհավանել ու արտահայտվել էդ մասին: Ու եթե մեկին դուր ա գալիս, որ գողին կարելի ա տեղում գյուլլել, ով չի հասկանում, թե դա առնվազն անկառավարելիության կարա հասցնի, ու որ էս տվյալները ոստիկանության տրամադրած տվյալներ են, ու բնականաբար բոլոր դեպքերի համար իրանք ՛արդարացում՛՛ ունեն, ես չգիտեմ ինչ քննարկեմ էդ մարդու հետ:
Լուսաբեր (17.11.2015)
Հասանք 1000-ի, ջան եմ ասել:
Ես կարծիքս չեմ փոխել։ Նոր մի բան հիշեցի։
Սկաուտ եղածս տարիներին գնում էինք բանակումների՝ հանքավանում վրանների տակ մի շաբաթ ապրում, գալիս էինք։ Ամեն գիշեր 2 ժամ պահակ էինք կանգնում, ձեռքերս մի եքա նիզակի պես բան բռնած (իրականում վրանների հենասյուն էր)՝ հաստ փայտ, մի ծայրին սուր երկաթով։ Դրանով մի հարմածով կարելի էր մարդ սպանել։
Խմբապետերն ասել էին, որ անծանոթ մարդ մոտենալիս 3 անգամ գոռանք «կանգնիր» ու չենթարկվելու դեպքում տանք սպանենք։ Պատասխանատվությունն իրանց վրա էր։ Էս սպանությունների մեծ մասը հենց էդ կարգի դեպքեր են։
Նայի էս վիդեոն՝ թեև դեպքերն ԱՄՆ-ում չեն, բայց լրիվ նույն թեմայի մեջ ա. կարային և չսպանեին։
http://neurod.ru/news/65274
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Դե բա էս նայի ... Փիս աղմուկ ա բարձրացրել ԱՄՆ-ում:
Chicago protesters march as police release video of officer shooting teen
17 տարեկան անչափահասը, դանակով զինված, վազում ա փողոցով ու խիստ վտանգ ա ներկայացնում հասարակության համար: Ոստիկանական ավտոմեքենան մոտենում ա, ոստիկանը դուրս գալիս ու, բլյա, 16 հատ կրակում ա վրեն ու հաջողությամբ չեզոքացնում ա էս համաշխարհային վտանգը:
Հերթական «խեղճ» զոհը։
http://neurod.ru/news/68730
http://www.liveleak.com/view?i=1ac_1460073499
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Էլի ես։
Կինը զանգում ա ոստիկանություն, ոստիկանին ներս ա թողնում, որտեղ նրա վրա հարձակվում ա ամուսինը։
Ոստիկանը փորձում ա էլեկտրաշոկով վնասազերծի, չի ստացվում։
Անասունը ոստիկանին գցում ա գետնին ու սկսում խփել։ Մոտենում ա 2-րդ ոստիկանը, էլի փորձում էլեկտրաշոկ, ու վերջում ատրաճանակով սպանում ա։
Իմ համար որ լրիվ OK ա սենց քաղաքացիներից քաղաքը մաքրելը։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Մեկ մեկ մտածում եմ, որ կարող ա միշտ չի, որ պետք է սաղ անադեկվատներին գնդակահարել, կարող ա ժամանակավոր քնացնել ա պետք, հետո դեղեր, հոգեբանական թերապիա, ժամանակավոր մեկուսացում, կարող ա դզվեն, եսի՞մ...
Էս սպանվողների մի մասը հնարավոր է անմեղսունակ են ու տարբեր պատճառներով են հասել էդ վիճակին, բարդ ա… Ասենք ակնհայտ հրազեն չունեցողներին կարելի էր ուրիշ ձևերով զսպել, էս դարում լիքը մեթոդներ կան:
Si vis pacem, para bellum
Sambitbaba (12.12.2017), Տրիբուն (12.12.2017)
Շատ լավ կլիներ, բայց շատ դեպքերում իրադրությունը նենց ա լինում, որ կամ պետք ա կյանքից զրկես կամ էլ ինքն ա մեկին զրկելու կյանքից: Այսինքն՝ բռնելու, քնացնելու ու մյուս տարբերակները կիրառելուն նախապատրաստվելու ու իրագործելու համար պրակտիկորեն կարա ժամանակ չըլնի: Նենց որ, օրենքի տրամաբանությունն էլ ա նենց, որ ոտնձգողին կյանքից զրկելն անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության սահմաններում հանցագործություն չի համարվում:
Բացի էդ, մյուս կողմից որ նայում ես, հասարակության համար նաև հետագա հնարավոր վտանգ ա չեզոքացվում:
Նայում եմ վիդեոն շարքային դիլետանտի աչքերով․ Առաջին ոստիականի գործողությունները, ոնց որ վերջին կլասի չմո լինի, տարրական ինքնապաշտպանական ունակություններից զուրկ։ Կապիկի պես թռվռում ու փախնում ա, վերջում էլ էշի պես լոշվում ա գետնին ու ոտներն ա տնգում, որ էտ անասունը ոտից բռնի։ Է՞ս ա ամերիկացի միջին ոստիկանի վիճակը։
Երկրորդ ոսիկանը վրայա հասնում, ու հնարավոր տաս տարբերակներից (գազվի բալոն, դուբինկա, էլոկտրաշոկ ․․․ վերջին հաշվով կրակել ոտքին ու վիրավորել) ընտրում ա ամենառադիկալը, կրակում ա ուղիղ դոշին։ Անասուն էլի։ Ոչ պրոֆեսիոնալիզմի արտառոց դեպք։
LisBeth (12.12.2017), Sambitbaba (12.12.2017)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ