User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: հեղինակային

  1. #1
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    21.05.2015
    Գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    հեղինակային

    Դեռ անհիշելի հեռու անցյալում՝
    Մարդիկ պատմում են թէ չկար խավար
    Ասում են չկար և ոչ մի խավար,
    Թէ համատարած լույսն էր սփռված,
    Ժպերես էին մադիկ ու անհոգ,
    Սերն ու բարին էր տիրում աշխարհում,
    Երիտասարդներն անհոգ ու խաղաղ
    Ապրում էին, սիրում երջանիկ ժպտում,
    Սակայն ասում են կար մի պատանի
    Գիշեր անունով
    Որ տաբերվում էր բոլորից կարծես,
    Չուներ ընկերներ, և մենակ էր միշտ,
    Չկար և նրան հասկացող մեկը,
    Եվ կարծես ոչ ոք չէր էլ ցանկանում
    Հասկանալ նրա պատճառը ցավի
    Ոչ ոքի մտքով նույնիսկ չէր անցնում
    Որ Գիշեր տղան կարող է սիրել,
    Որ անպատասխան սիրո պատճառով
    Գիշերը այդպես կարող է տանջվել
    Հենց այդ ժամանակ կար մի դիցուհի
    Արև անունով
    Իր տեսքով շքեղ, և բավականին հպարտ մի աղջիկ
    Ոսկե մազերով ու հուր աչքերով,
    Անցնում էր այրում իր վառ հայացքով
    Կարծես աշխարհի տիրուհին լիներ,
    Գիտեր Արևը
    Գիշեր պատանու մեծ սիրո մասին
    Եվ մի անգամ նա Գիշերին ասաց
    Որ կամուսնանա նրա հետ եթե
    Գիշերն իր սիրտը իրեն հանձնի,
    Ասաց սիրտդ տուր որ ես համոզվեմ
    Քո անապական մեծ սիրո հարցում
    Եվ կհանդիպենք, այն լքված այգում
    Որտեղ թաղված է թագուհին սիրո
    Գիշերը հանեց դաշույնը գոտուց
    Եվ նույն վարկյանին,
    Սիրտը մատուցեց Արևին գորոզ
    Սակայն հանդիպման Արևը չեկավ
    Գիշեր պատանու սիրտն իր մեջ առավ
    Գնաց երկնքի տիրակալի մոտ,
    Ում սիրով վաղուց տոչորվում էր նա
    Խնդրեց որ իրեն թագուհի կարգի
    Որ նա երկնքից բոլորին իշխի,
    Թագուհի կարգվեց չքնաղ դիցուհին
    Բայց կրակ դառձած իբրև լուսատու,
    Իսկ Գիշերը խեղճ, երկար սպասելուց
    Սրտի դատարկը խավարով լցվեց,
    Խավար սփռվեց ողջ երիկի վրա,
    Գիշերը կրկին մենակ ու մոլոր
    Հանդիպաման ժամին դեռ մինչև օրս
    Գալիս նստում է լքված այգու
    Հին նստարանին,
    Սակայն այդպես էլ մինչ օրս երբեք
    Գիշերն Արևին դեռ չի հանդիպել,
    Արևը՝ հապարտ այրող իր տեսքով
    Այգի է գալիս ճիշտ այն նույն ժամին
    Երբ Գիշերն արդեն հոգնած սպասելուց
    Անհետանում է չգիտես էլ ուր

  2. #2
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավն էր միտքը, բայց շարադրանքը հղկվելու կարիք ունի:
    Մի երկու վերջակետն էլ հաստատ չէր խանգարի

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (22.05.2015)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հեղինակային իրավունք
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Գրքերի աշխարհ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 21.06.2016, 12:13
  2. Aragats-ի հեղինակային կենացները
    Հեղինակ՝ aragats, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 30
    Վերջինը: 31.12.2011, 16:46

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •