Ասում-ասում եմ, տենց էլ չեմ բացում էս թեման, ու ամեն անգամ զարմանում եմ, թե ինչու սենց թեմա չկա ակումբում:
Մեկ էլ ամեն տարի զարմանում եմ, որ գրականության Նոբելյանը Կունդերային չեն տալիս:
Ազգությամբ չեխ գրող, որն իր կյանքի մեծ մասն ապրել ու ստեղծագործել ա Ֆրանսիայում: Գրում ա չեխերեն ու ֆրանսերեն: Իմ ամենասիրելի գրողներից մեկն ա, իսկ օբյեկտիվորեն՝ քսաներորդ դարի լավագույններից:
Կունդերան շատ լավ ա փորում մարդու ներաշխարհը ու շատ սիրուն ա էդ ներաշխարհը տեղադրում կոնկրետ աշխարհաքաղաքական կոնտեքստում:
Ի՞նչ եք կարդացել Կունդերայից, ի՞նչ կարծիքի եք: Ես դեռ չորս գիրք եմ կարդացել, բայց արդեն «Կատակի» պահը հասունացել ա: Էն օրը մի հատ ռիվյու կարդացի դրա մասին:
Էջանիշներ