User Tag List

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 41 համարի արդյունքները՝ ընդհանուր 41 հատից

Թեմա: Ձեր նախընտրած գրքերը

  1. #31
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2015
    Գրառումներ
    54
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վայ Բյուր ամեն անգամ դու նենց դրականորեն ես արձագանքում իմ մեկնաբանություններին:Սիրում եմ քեզ ու քո նման մարդկանց Ինչի՞ց վախենամ:Ասելուա էն ինչ իրականում կա:Իր գրածների հետ եսել էի համաձայն:Գիտես որտեղ եմ կարդացե՞լ:Էն որ ամենասիրելի 10 գրքերն են քգրված եդ թեմայում,չգիտեմ կհիշես թե չէ:Շատ հետաքրքիրա ինչ բնութագիր կտա ինձ

  2. #32
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թողեք մարդը կարդա, ինքը կընտրի:
    DIXI
    carpe noctem

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (22.05.2015)

  4. #33
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Թողեք մարդը կարդա, ինքը կընտրի:
    Եթե որևէ մեկին լսելու ես, Ասկանիո ջան, Հայկօին լսիր:

    Ուղղակի աշխատիր կարդալ շատ, իսկ կարծիքներ փորձիր ինքդ կազմել: Իհարկե, սկզբում ավելի լավ է կարդալ նրանց, ու մասին շատ են խոսում:

    Նույնսիկ Կոելիոյին: Կամ Բուկովսկուն: Կամ Դյումա: Կամ Պրուստ: Ընդունիր բոլորի առաջարկները, բայց կարծիքներ կազմիր ինքդ:

    Թե չէ հենց նույն Կոելյոի հարցում.

    Բյուրն ասում է "տախտակ" գրող է, իսկ ես կասեի, որ "մատի փուշ" գրող է: Որովհետև այնքան պարզ ու հասարակ է ամեն ինչ գրում, որ թվում է, թե դու էլ կարող ես: Իսկ իրականում... ֆիգուշկի... Եվ այդ պատճառով ամեն քիչ թե շատ իրեն գրող համարողի մատի փուշ է դառնում ու սկսում է հանգիստ չտալ ու վարակում է նախանձով: Որովհետև շատ ու շատ նույնիսկ անվանի գրողներ կերազեին Կոելյոյի պարզ ու հստակ լեզուն ունենալ, էլ չեմ ասում մտքերը:

    Դելիկատն ասում է. "Ալքիմիկոսի ասելիքն իմ կարծիքով հետևյալումա. 1)ոչինչ պատահական չի լինում; 2)եթե երազանք ունես, ապա դրա իրականացմանը նպաստումա տիեզերքը: Էնպես որ ժամանակդ օգտագործիր ավելի խորիմաստ գիրք կարդալով:" Ինձ հետաքրքիր է, թե Դելիկատի կարծիքով ո՞ր գիրքը կարող է ավելի խորիմաստ գիրք համարվել, քանզի ինձ համար, օրինակ, չկա ավելի խորիմաստ ու կարևոր բան, քան մարդու և Տիեզերքի միասնականութույնը, ամբողջականությունը, անբաժանելիությունն ու փոխներգործությունն ըմբռնելը:

    Մի խոսքով, լսիր Հայկօին:


    Հ.Գ. Կարծեմ, չեմ ասել. Բարի գալուստ Ակումբ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #34
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սամ ջան, լիքը հասարակ գրող գրողներ կան, որ հանճար են, մեկը հենց Վիլյան Սարոյանը: Իհարկե Կոելյային նրա կողքին չէի դնի: Ու չեմ էլ կարծում, որ էստեղ նախանձի խնդիր կա: Կարող եմ տասնյակ գրողներ թվարկել, որոնց իսկապես կարելի է նախանձել: Ճիշտն ասած, երբեք իմ մտքով չի անցել, որ գրելու առումով կարելի է օրինակ վերցնել Կոելյայից, առավել ևս նախանձել նրան: Եվ իհարկե ես երբեք ոչ մի պախարակելի խոսք չեմ ասի այն մարդկանց մասին, որոնց Կոելյոն դուր է գալիս: Ես միայն Ալքիմիկոսն եմ կարդացել, ու այնպես չի, որ բացահայտ բացասական կարծիք եմ կազմել, պարզապես երկրորդ անգամ նրա ստեղծագործություններից մեկը կարդալու ցանկություն այլևս ինձ մոտ չի առաջացրել: Բացի այդ, եթե մի գրողի մասին չափից ավելի շատ է խոսվում, որ նա շատ ուժեղ գրող է, պահանջն էլ, հետևաբար, ավելի մեծ է լինում:

    Հ.Գ. իսկ ահա Կոելյոյի գրողի փառքին իսկապես կարելի է նախանձել

    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե որևէ մեկին լսելու ես, Ասկանիո ջան, Հայկօին լսիր:

    Ուղղակի աշխատիր կարդալ շատ, իսկ կարծիքներ փորձիր ինքդ կազմել: Իհարկե, սկզբում ավելի լավ է կարդալ նրանց, ու մասին շատ են խոսում:

    Նույնսիկ Կոելիոյին: Կամ Բուկովսկուն: Կամ Դյումա: Կամ Պրուստ: Ընդունիր բոլորի առաջարկները, բայց կարծիքներ կազմիր ինքդ:

    Թե չէ հենց նույն Կոելյոի հարցում.

    Բյուրն ասում է "տախտակ" գրող է, իսկ ես կասեի, որ "մատի փուշ" գրող է: Որովհետև այնքան պարզ ու հասարակ է ամեն ինչ գրում, որ թվում է, թե դու էլ կարող ես: Իսկ իրականում... ֆիգուշկի... Եվ այդ պատճառով ամեն քիչ թե շատ իրեն գրող համարողի մատի փուշ է դառնում ու սկսում է հանգիստ չտալ ու վարակում է նախանձով: Որովհետև շատ ու շատ նույնիսկ անվանի գրողներ կերազեին Կոելյոյի պարզ ու հստակ լեզուն ունենալ, էլ չեմ ասում մտքերը:

    Դելիկատն ասում է. "Ալքիմիկոսի ասելիքն իմ կարծիքով հետևյալումա. 1)ոչինչ պատահական չի լինում; 2)եթե երազանք ունես, ապա դրա իրականացմանը նպաստումա տիեզերքը: Էնպես որ ժամանակդ օգտագործիր ավելի խորիմաստ գիրք կարդալով:" Ինձ հետաքրքիր է, թե Դելիկատի կարծիքով ո՞ր գիրքը կարող է ավելի խորիմաստ գիրք համարվել, քանզի ինձ համար, օրինակ, չկա ավելի խորիմաստ ու կարևոր բան, քան մարդու և Տիեզերքի միասնականութույնը, ամբողջականությունը, անբաժանելիությունն ու փոխներգործությունն ըմբռնելը:

    Մի խոսքով, լսիր Հայկօին:


    Հ.Գ. Կարծեմ, չեմ ասել. Բարի գալուստ Ակումբ:
    Վերջին խմբագրող՝ Malxas: 22.05.2015, 21:35:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  6. #35
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Սամ ջան, լիքը հասարակ գրող գրողներ կան, որ հանճար են, մեկը հենց Վիլյան Սարոյանը: Իհարկե Կոելյային նրա կողքին չէի դնի: Ու չեմ էլ կարծում, որ էստեղ նախանձի խնդիր կա: Կարող եմ տասնյակ գրողներ թվարկել, որոնց իսկապես կարելի է նախանձել: Ճիշտն ասած, երբեք իմ մտքով չի անցել, որ գրելու առումով կարելի է օրինակ վերցնել Կոելյայից, առավել ևս նախանձել նրան: Եվ իհարկե ես երբեք ոչ մի պախարակելի խոսք չեմ ասի այն մարդկանց մասին, որոնց Կոելյոն դուր է գալիս: Ես միայն Ալքիմիկոսն եմ կարդացել, ու այնպես չի, որ բացահայտ բացասական կարծիք եմ կազմել, պարզապես երկրորդ անգամ նրա ստեղծագործություններից մեկը կարդալու ցանկություն այլևս ինձ մոտ չի առաջացրել:

    Հ.Գ. իսկ ահա Կոելյոյի գրողի փառքին իսկապես կարելի է նախանձել
    Մալխաս ջան, ես Կոելիոյի մասին խոսում եմ այն ժամանակ միայն, երբ նրան սկսում են պախարակել, որորվհետև այդ պահին ոնց որ կայծակն ինձ խփի: Նա իմ ամենասիրած գրողների թվին չի պատկանում, ես նրան հանճար չեմ համարում ու Սարոյանի հետ չէի համեմատի: Բայց նրան համարում եմ գովելու, այլ ոչ թե պախարակելու արժանի հեղինակ: Կարդացել եմ նրա բոլոր գրքերը, բացի վերջինը, որովհետև նախավերջինը հեչ դուրս չեկավ ու զայրացրեց նույնիսկ: Եվ այդ բոլոր գրքերից (երևի մի դյուժին կլինի) ընդամենը երկուսը դուր չեն եկել: Ու ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե ի՞նչն է նրան այդքան չսիրելու պատճառը` առավելապես հայ ջահելության կողմից... Դու ինձ կարո՞ղ ես բացատրել դա, գոնե ասա, թե ի՞նչը կոնկրետ քեզ դուր չի գալիս: Հետո...

    Ես, իհարկե, գրող չեմ ու պրոֆեսիոնալ մոտեցում չունեմ նրա հանդեպ, ու նաև, կներես, բայց սովորություն չունեմ մեկ գրքով կարծիք կազմելու: Որովհետև այդ դեպքում լիքը ինձ այսօր սիրելի գրողների կարող էի մոտեցած էլ չլինել... Չնայած քո դեպքում... ախր "Ալքիմիկոսն" էլ Կոելիոյի վատագույն գործերից չի... չեմ հասկանում: Բացատրիր, խնդրում եմ:

    Բացի այդ, եթե մի գրողի մասին չափից ավելի շատ է խոսվում, որ նա շատ ուժեղ գրող է, պահանջն էլ, հետևաբար, ավելի մեծ է լինում
    Դա կարելի է ասել մեկ գրքով հայտնի հեղինակի մասին: Իսկ նրա համարյա բոլոր գրքերն էլ հայտնի են աշխարհում ու թարգմանվել ու տպվել են էլ դու սուս... Իսկ այդքան երկար ռեկլամել անտաղանդ գրողի ուղղակի անհնար է, որորվհետև նման դեպքում արդեն իրական արժեքներն են խոսում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #36
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սամվել ջան, փորձեմ բացատրել:
    Կոելյոն իրոք աղբ գրող չի, շատ շատերից նույնիսկ լավն է, ինչ որ տարիքի և ինչ որ ճաշակի ընթերցողի անշուշտ դուր կգա: Ալքիմիկոսն էլ որ կարդացել եմ, էլի էդպես վատ գիրք չի, սյուժե կա միտք կա: Ամբողջ հարցը նրանումն է, որ ես Ալքիմիկոսը վերցրել եմ կարդալու, որպես մի գրողի ստեղծագործություն, որին այդ ժամանակ երկինք էին հանում իբրև գրականության մեջ մի աննախադեպ երևույթի: Միայն ես գիտեմ ու մել էլ տեր աստված, թե ինչ սրտի թրթռումով եմ բաց արել այդ գիրքը, որ կարդամ: Ու ի՞նչ, գտա միջակ գրողի միջակ ստեղծագործություն, որը արդեն կոնկրետ այս դեպքում, ծայրահեղ ձևով հիասթափեցրեց ինձ: Հանճարի մասին ոչ մի խոսք լինել չի կարող, պարզապես գործ ունենք գրական պրոեկտի մասին, որին գովազդելով դարձրել են համաշխարհային դեմք: Կոելյոյից պակաս վարպետություն ունեցող գրքեր էլ եմ կարդում՝ հիմնականում դետեկտիվ, արկածային և ֆանտաստիկա ժանրում, բայց նրանք դասակարգված են ճիշտ և ճիշտ իրենց տեղում և ոչ մեկի վրդովմունքը չեն հարուցում: Մոտավորապես բացատրեցի, թե ինչու եմ Կոելյա գրողին այդքան դեմ: Ինչ վերաբերվում է մեկ ստեղծագործություն կարդալով կարծիք կազմելուն... Գիտես, եթե մի հեղինակավոր ընթերցող, մեկն էլ դու, Սամվել ջան, ինձ ասի, որ Ալքիմիկոսը ամենևին էլ Կոելյոյի կավագույն ստեղծագործությունը չէ և ես նրա իսկական արժեքը կհասկանամ կարդալով նրա այս կամ այն գիրքը, սիրով կկարդամ: Ասենք, գուցե և կարդամ ինչ որ ժամանակ հետո, բայց այս պահին չի ձգում:


    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Մալխաս ջան, ես Կոելիոյի մասին խոսում եմ այն ժամանակ միայն, երբ նրան սկսում են պախարակել, որորվհետև այդ պահին ոնց որ կայծակն ինձ խփի: Նա իմ ամենասիրած գրողների թվին չի պատկանում, ես նրան հանճար չեմ համարում ու Սարոյանի հետ չէի համեմատի: Բայց նրան համարում եմ գովելու, այլ ոչ թե պախարակելու արժանի հեղինակ: Կարդացել եմ նրա բոլոր գրքերը, բացի վերջինը, որովհետև նախավերջինը հեչ դուրս չեկավ ու զայրացրեց նույնիսկ: Եվ այդ բոլոր գրքերից (երևի մի դյուժին կլինի) ընդամենը երկուսը դուր չեն եկել: Ու ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե ի՞նչն է նրան այդքան չսիրելու պատճառը` առավելապես հայ ջահելության կողմից... Դու ինձ կարո՞ղ ես բացատրել դա, գոնե ասա, թե ի՞նչը կոնկրետ քեզ դուր չի գալիս: Հետո...

    Ես, իհարկե, գրող չեմ ու պրոֆեսիոնալ մոտեցում չունեմ նրա հանդեպ, ու նաև, կներես, բայց սովորություն չունեմ մեկ գրքով կարծիք կազմելու: Որովհետև այդ դեպքում լիքը ինձ այսօր սիրելի գրողների կարող էի մոտեցած էլ չլինել... Չնայած քո դեպքում... ախր "Ալքիմիկոսն" էլ Կոելիոյի վատագույն գործերից չի... չեմ հասկանում: Բացատրիր, խնդրում եմ:



    Դա կարելի է ասել մեկ գրքով հայտնի հեղինակի մասին: Իսկ նրա համարյա բոլոր գրքերն էլ հայտնի են աշխարհում ու թարգմանվել ու տպվել են էլ դու սուս... Իսկ այդքան երկար ռեկլամել անտաղանդ գրողի ուղղակի անհնար է, որորվհետև նման դեպքում արդեն իրական արժեքներն են խոսում:
    Վերջին խմբագրող՝ Malxas: 23.05.2015, 09:35:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (23.05.2015)

  9. #37
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սամ, լավ էլի, Կոելյոյին ինչու՞ պիտի նախանձեմ: Խնդալու բաներ ես ասում: Երբ ինչ-որ գրողի նման գրել եմ ուզում, ես իրա գրքերը չեմ ուղարկում վառելու, այլ կարդում եմ դրանք: Ասենք, Հեմինգուեյի լեզուն ա ահավոր պարզ, ու տենց գրել ամեն մարդ չի կարա:

    Իսկ Կոելյոն պարզ չի, պարզունակ ա: Ես իրա գրքերից կարդացել եմ տասնինը տարեկանում, ու էդ ժամանակ արդեն չափից դուրս մեծ էի տենց բաների համար: Ախր ինքը սկի իրա հորինած պատմությունները չի գրում, վերցնում ա հանրահայտ որևէ բան, դրա վրա ինչ-որ աֆորիզմային, տախտակ-փիլիսոփայական բաներ կառուցում:

    Պատճառներից մեկը, որ Կոելյոյին չեմ սիրում նաև էն ա, որ ինքը ոտից գլուխ աֆորիզմ ա: Իսկ գրականության մեջ ամենավանող բաներից մեկն ա, երբ ասելիքը տենց ա տեղ հասցվում, ոչ թե նորմալ սյուժե ու կերպարներ կառուցելով:

    Ի դեպ, Ալքիմիկը չեմ կարդացել, բայց Կոելյոյից մի երեք-չորս ուրիշ բան եմ կարդացել: Ու ափսոս ա էդ փողը, որ տվել եմ էդ գրքերն առնելու համար: Ինքը լուրջ գրականություն չի ինձ համար: Վերջակետ:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kitty (23.05.2015), Sambitbaba (23.05.2015), Վոլտերա (23.05.2015)

  11. #38
    սկսնակ
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2015
    Հասցե
    Հայաստան
    Գրառումներ
    35
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բոլորիդ շնորհակալություն խորհուրդների համար բոլոր դեպքերում կկարդամ,բայց կուզենայի իմանալ ովքեր՞ են ձեր նախընտրած գրողները:

  12. #39
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրով ներկայացնեմ իմ նախընտրած գրողների մի մասը

    Թոմաս Ման
    Լիոն Ֆեխտվանգեր
    Ստեֆան Ցվեյգ
    Ալեքսանդր Դյումա
    Վիկտոր Հյուգո
    Անատոլ Ֆրանս
    Մորիս Ուեստ
    Լուիս Բորխես
    Ջերոմ Ջերոմ
    Լեոնիդ Սոլովյով
    Նիկոլայ Գոգոլ
    Ֆյոդոր Դոստոևսկի
    Ագաթա Քրիստի
    Էրլ Գարդներ
    Ֆրանց Կաֆկա
    Պեր Լագերկվիստ
    Կոբո Աբե
    Սյուգորո Յամամոտո
    Ռաֆայել Սաբատինի
    Վիլյամ Թեքերեյ
    Ալֆոնս Դոդե
    Չարլզ Դիքենզ
    Վալտեր Սքոթ
    Թեոդոր Դրայզեր
    Ջոն Թոլքիեն
    Վիլյամ Սարոյան

    Իմ կարծիքով մեծ մասին նշել եմ



    Մեջբերում ԱՍԿԱՆԻՈ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բոլորիդ շնորհակալություն խորհուրդների համար բոլոր դեպքերում կկարդամ,բայց կուզենայի իմանալ ովքեր՞ են ձեր նախընտրած գրողները:
    Վերջին խմբագրող՝ Malxas: 23.05.2015, 15:23:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վոլտերա (23.05.2015)

  14. #40
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ԱՍԿԱՆԻՈ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բոլորիդ շնորհակալություն խորհուրդների համար բոլոր դեպքերում կկարդամ,բայց կուզենայի իմանալ ովքեր՞ են ձեր նախընտրած գրողները:
    Կարծում եմ, որ իրոք, շատ կոելյոացրեցինք այս թեման...
    Եթե ցանկանում եք շարունակել, եկեք գնանք համապատասխան թեմա:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. #41
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2015
    Գրառումներ
    54
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դելիկատը չի ասում,որ երազանքներին հասնելու ու տիեզերքի հետ մարդու ունեցած կապի մասին գրելը խորիմաստություն չի,այլ ասումա ,որ կոնկրետ Կոելյոի Ալքիմիկը հենց ետ 2 մտքերնա շեշտում, բայց խորը մտածելու առիթ չի տալիս ու տպավորություն չի թողնում:Դելիկատը հանգելա այդ եզրակացության ելնելով հետևյալից
    յուր. գիրք կարդալիս դա մտքում ֆիլմի է վերածվում,եթե գիրքը խորն է ապա դրվագներն ավելի պատկերավոր են կազմվում:Ալքիմիկի դրվագներն ինձ մոտ կարելի է ասել քիչ մը անգույն են:
    Հ.գ. եկեք ինձ Դելիքեյթ անվանեք

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մեր ամենասիրած գրողներն ու գրքերը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 104
    Վերջինը: 25.12.2017, 19:56
  2. Մեր սիրած մանկական գրքերը
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 187
    Վերջինը: 20.06.2016, 15:15
  3. Աշխարհի ամենաանսովոր գրքերը
    Հեղինակ՝ Arpine, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 21
    Վերջինը: 02.01.2013, 17:37
  4. Մեր սիրած գրողներն ու գրքերը 2
    Հեղինակ՝ Մասսագետ, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 58
    Վերջինը: 08.05.2008, 14:31
  5. Smiley կամ emoticon. ընտրեք ձեր նախընտրած թարգմանությունը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Հայերեն տերմինաբանություն
    Գրառումներ: 43
    Վերջինը: 03.05.2008, 15:57

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •