User Tag List

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234
Ցույց են տրվում 46 համարից մինչև 49 համարի արդյունքները՝ ընդհանուր 49 հատից

Թեմա: Դրամի արժեզրկում

  1. #46
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արժեզրկման ճնշումներ՝ ՀՀ արժութային շուկայում. ԿԲ մեկնաբանությունը

    http://www.a1plus.am/1357487.html

  2. #47
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր հարցազրույց ա, խորհուրդ եմ տալիս կարդալ: Ու տարօրինակ ա, որ հարցարզույց տվողը փաստացի ՀՀԿ-ի առանցքային դեմքերից մեկն ա:

    Եթե իշխանավորները ձգեն գոտիները, հասարակությունը գոտի ձգելու կարիք չի ունենա. Կարեն Կարապետյան

    - Վերջին տասը օրերին երկրի ֆինանսական շուկան լուրջ ցնցումներ ապրեց, ինչը իշխանությունները պայմանավորում են համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող գործընթացներով ու սպեկուլյատիվ գործողություններով: Համաձա՞ յն եք նման տեսակետի հետ:

    -Բնականաբար, որոշակի օբյեկտիվ հիմքեր կան, բայց մեծ հաշվով դա ինքնապաշտպանության ինստինկտ է: Մենք ժամանակին պետք է դիվերսիֆիկացնեինք մեր տնտեսությունը, որպեսզի արտաքին գործոններից կախվածությունը շատ մեծ չլիներ: Բայց այսօր ունենք այն, ինչ ունենք: Մասնավորաբար, մեր տնտեսության մոտ 70 տոկոսը փոխկապակցված է Ռուսաստանի տնտեսության հետ: Այլ խոսակցության թեմա է, թե որքանով է դա լավ կամ վատ: Իմ կարծիքով՝ շատ վատ է: Այսուամենայնիվ, չի կարելի ամբողջ մեղքը բարդել նավթի շուկայում կամ Ռուսաստանի տնտեսությունում տեղի ունեցող գործընթացների վրա: Ըստ իս վերջին օրերին մեր երկրում կատարվածն առաջին հերթին փնթի աշխատանքի արդյունք է: Ցավոք, առկա է անտարբեր վերաբերմունք սեփական պատասխանատվության նկատմամբ: Դա է վկայում հենց միայն այն հանգամանքը, որ մեկ շաբաթվա ընթացքում դրամը կտրուկ արժեզրկվեց ու մեկ օրում կտրուկ արժևորվեց:

    Եթե կարելի էր մեկ շաբաթ անց այսօրվա վիճակն ունենալ, հարց է ծագում՝ ինչու կորցրեցինք այդ մեկ շաբաթը, ինչու ձևավորեցինք արհեստական խուճապ ու անվստահության նոր մթնոլորտ բանկային ու ֆինանսական համակարգի նկատմամբ: Չնայած, իմ կարծիքով, դրամի ներկա փոխարժեքը արհեստական է, և Ամանորից հետո կամ ստիպված ենք լինելու մսխել պետական ռեզերվները կամ բաց թողնել փոխարժեքը՝ իր բոլոր հետևանքներով հանդերձ: Ինչ վերաբերում է սպեկուլյատիվ գործողություններին, ապա որքան էլ անընդունելի, սակայն բնական է, որ դրա համար պարարտ հող լինելու պարագայում որոշ մարդիկ գումար կաշխատեն: Այս առումով պատկան մարմինների խնդիրը պետք է լինի նման հնարավորությունների առավելագույնս բացառումը:

    Իսկ ընդհանուր առմամբ, որպեսզի ճիշտ հասկանանք առկա վիճակի պատճառները, անհրաժեշտ է խորությամբ ուսումնասիրել այն ինդիկատորները, որոնք ուղղակի ազդեցություն ունեն երկրի տնտեսության զարգացման վրա: Դրանք մեծ հաշվով բազմաթիվ են, սակայն կառանձնացնեի հատկապես չորսը: Խոսքը ներդրումային, վարկային համակարգերի, տրանսֆերտների ու ավանդների մասին է: Սրանք այն բնագավառներն են, որոնք պետք է ապահովեն ազատ միջոցների առկայությունը և տնտեսության ընդհանուր զարգացումը: Հիմա ըստ հերթականության:

    Այն, որ տրանսֆերտները նվազելու էին, պարզ էր տարրական տնտեսագիտական գիտելիքներ ունեցող յուրաքանչյուրի համար: Դա կանխատեսելու համար պետք չէր մտքի տիտան լինել: Այդ ուղղությամբ կանխարգելիչ ի՞ նչ միջոցառումներ են իրականացվել: Իմ պատկերացմաբ՝ ոչ մի:

    Հաջորդը՝ ներդրումային դաշտի առողջացման մասին հայտարարությունները, ինչպես նաև միջազգային առանձին կառույցների գնահատականներով մի քանի տողով առաջընթացի արձանագրումը նյութական որևէ արդյունք չունեն: Ինչպես ասում են՝ «հալվա ասելով՝ բերանդ չի քաղցրանա»: Փողը հոսում է այնտեղ, ուր կա բիզնեսի զարգացման համար բարենպաստ դաշտ, կայուն շուկա, հարկային ու բանկային առողջ ու ճկուն համակարգ և, իհարկե օրենքի գերակայություն ու վստահություն դատական համակարգի հանդեպ, ուր օրենքով պաշտպաված է դրամը, այլ ոչ թե «փայ են մտնում»: Հիմա յուրաքանչյուրը թող ինքն իրեն հարց տա՝ որքանով ենք մենք համապատասխանում նշյալ չափանիշներին, և հասկանալի կլինի՝ ներդրումները կհոսեն դեպի մեր, թե այլ երկրներ:

    Երրորդ՝ վարկային ռեսուրսները պետք է միտված լինեն մի քանի ուղղությունների: Առաջնայինը գործարար միջավայրի, առաջին հերթին փոքր ու միջին բիզնեսի զարգացումն է, ինչը մուլտիպլիկատիվ էֆեկտով կազդի այլ ոլորտների զարգացման վրա: Փոխանակ կոնկրետ քայլեր ձեռնարկելու, հեքիաթներ ենք պատմել ու դեռ պատմելու ենք: Այնինչ, խոսքերով իրավիճակ չես փոխի: Համոզված եմ, որ ոչ միայն հարկային դաշտում, այլև վարկային համակարգում հարկավոր է կիրառել դիվերսիֆիկացված քաղաքականություն ՓՄՁ և խոշոր ձեռներեցության համար: Բազմիցս նշել եմ ու աննպատակահարմար չեմ համարում վերստին կրկնել, որ անցած տարիների ընթացքում խոշորը աստիճանաբար կուլ տվեց մանր ու միջին բիզնեսին: Արդյունքում որոշ ժամանակ անց խոշորն է ամբողջովին թելադրելու իր պայմաններն ու գնային քաղաքականությունը, այլ ոչ թե շուկայի բնականոն օրենքները: Իսկ թե ինչ հետևանքներ կունենա նման իրավիճակը, կարծում եմ, որևէ մեկի համար գաղտնիք չէ:

    Հաջորդ կարևոր ուղղությունը հիպոթեքային շուկան է, որն իր հետ կարող է հանգեցնել շինարարության ոլորտի զարգացման ու ըստ այդմ նոր աշխատատեղերի ստեղծման: Այստեղ էլ դեռ շատ հեռու ենք իրավիճակը բավարար համարելուց՝ հատկապես բարձր տոկոսադրույքների ու կարճ ժամկետների առումով: Հասկանալի է, որ բանկերը գումար են աշխատում վարկերի միջոցով, բայց դարձյալ հարց է ծագում, թե պետությունն ինչ քայլեր է ձեռնարկում, ինչ ծրագիր ունի նշյալ հարցերի կարգավորման ուղղությամբ:

    Այս դաշտի հիմնական ինդիկատորը պետական բյուջեն է: Լրջորեն ուսումնասիրեք այն և ամեն ինչ պարզ կդառնա: Ուրախ կլինեմ, եթե իրական միջոցներ ձեռնարկվեն, սակայն առայժմ նման բան չեմ տեսնում:

    Չորրորդ՝ ավանդների տեսակետից առաջնային նշանակություն ունի վստահության առկայությունը: Սակայն հատկապես վերջին օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ մենք մեծ հաջողությամբ կորցնում ենք առանց այդ էլ թույլ վստահությունը բանկային համակարգի նկատմամբ: Մարդը վստահ չէ, որ իր խնայողությունները լիարժեքորեն ապահովագրված են կորցնելու վտանգից: Ես գնահատում եմ Կենտրոնական բանկի կողմից պաշտպանական բարձիկի տոկոսադրույքի մեծացումը: Ու թեպետ իմ կարծքիով այդ քայլը ուշացած էր, այդուամենայնիվ, որոշակիորեն զսպեց գործընթացները:

    Մի խոսքով, մենք պարտավոր ենք առաջին հերթին ուշադրություն դարձնել հատկապես այս չորս բաղադրիչներին, ունենալ հստակ քայլերի հաջորդականություն, ոչ թե անընդհատ հրդեհներ փորձել հանգցնել, այլ առաջին հերթին կանխարգելել այդ հրդեհները: Իրականում փոքր երկիր պահելն այնքան էլ դժվար չէ, եթե ունես հստակ չափորոշիչներ, իսկ հեքիաթներ պատմելու փոխարեն կոնկրետ գործ ես անում: Հակառակ պարագայում այսօր կարծես 90-ականներից ոչնչով չենք տարբերվում, գուցե թե միայն այնքանով, որ գազ ու լույս ունենք: Սա բոլորիս պատասխանատվության խնդիրն է, ու լավ կլինի, եթե յուրաքանչյուրս իր տեղում իր բաժին պատասխանատվությանը տեր կանգնի:

    -Պարոն Կարապետյան, կարգավորման նախօրեին վարչապետն այցելեց որոշ խանութներ և տեղերում գների իջեցման հանձնարարականներ տվեց: Ոմանք դա PR ակցիա են համարում, ոմանք էլ պնդում են, թե նման քայլը արդյուանվետ էր: Դուք ինչպե՞ ս եք կարծում:

    -Ոչ մեկը և ոչ էլ մյուսը: Շատ լավ է, որ վարչապետը դուրս է եկել ու այցելել խանութներ, սակայն գների իջեցման կարգադրության իրավունք նա չունի, քանի որ գնագոյացումը շուկայի թելադրանք է, իսկ եթե խոսքը սպեկուլյատիվ գործողությունների մասին է, ապա կրկնում եմ՝ պետությունն ունի բոլոր գործիքները, որպեսզի ի սկզբանե թույլ չտա նման վիճակ: Այդուամենայնիվ, ես հուսով եմ, որ վարչապետի այդ քայլը իրականում ոչ թե շոու է եղել, այլ երկրի հանդեպ սրտացավ մարդու քայլ:

    -Որպես վերջին հարց՝ առջևում Ամանոր է, բնականաբար, հասարակության մտահոգություններն առավել խորն են, հատկապես նշյալ ցնցումներից հետո: Որոշ իշխանավորներ խորհուրդ են տալիս գոտիները ձգել: Դուք էլ եք այդ այդ խորհրդին միանո՞ ւմ…

    -Այդ նույն իշխանավորներն առաջին հերթին թող իրենց գոտիները ձգեն: Եվ եթե իրապես նրանք ձգեն իրենց գոտիները, հասարակությունը գոտի ձգելու կարիք չի ունենա: Դուրս եկեք հասարակության մեջ և կտեսնեք, որ մարդիկ ուղղակի ասում են՝ դուք քիչ կերեք, մենք գոտիներ ձգելու անհրաժեշտություն չենք ունենա: Սակայն չէի ցանկանա մռայլ երանգներով ավարտել խոսքս ու առիթից օգտվելով՝ շնորհավորում եմ մեր բոլոր հայրենակիցների գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը: Մաղթում եմ, որ գոնե եկող տարվանից սկսյալ ձևավորվեն այնպիսի հիմքեր, որոնք թույլ կտան վստահություն ունենալ վաղվա օրվա հանդեպ, որոնք զերծ կպահեն նորանոր ցնցումներից ու վերջապես մեր ժողովուրդն էլ կկարողանա ոչ թե ընդամենը օրահացի խնդիրներ լուծել, այլ արժանապատիվ կենսակերպ ունենալ, իսկ Ամանորն էլ ոչ թե որպես հոգս, այլ որպես տոն ընկալել…

  3. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (28.12.2014), Sagittarius (28.12.2014), Արամ (31.12.2014)

  4. #48
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս թեմայից ինչ նորություններ կան ?
    Ինչա սպասվում առաջիկայում ?
    Բարև Ձեզ

  5. #49
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Vaio-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս թեմայից ինչ նորություններ կան ?
    Ինչա սպասվում առաջիկայում ?
    Երկուշաբթի բանկերը վերջապես կբացվեն, կտեսնենք ինչ ա լինելու համ կուրսերի համ տոկոսների հետ, համ էլ վաբշե բանկերի հետ: Էս պահին ռուբլին կապիկի պես վերև ներքև ա թռնում, բայց պատճառն էն ա, որ գործարքների ծավալները շատ փոքր են: Երկուշաբթի, երբ խոշոր բանկերը մեծ ռեսուրսներով մտնեն շուկա, էտ ժամանակ էլ կերևա, թե ինչ կլինի: Բայց ընդհանոր առմամբ վիճակն ահագին անորոշ ա` հատկապես կարժաժամկետ կտրվածքում: Էս պահին միակ քիչ թե շատ իրավիճակի վերլուծությունը դեկտեմբերի 30- ի IMF-ի Article IV Consultation-ն ա: Տողամեջերում կարելի ա կարդալ, որ դրամի արժեզրկումը 2015-ի ընթացքում շարունակվելու ա:

    ....
    Vulnerabilities remain high. While international reserves are adequate, the consolidation of the external current account deficit has slowed in 2014 due to lower-than-expected exports and remittances. Staff estimates that an adjustment of the real exchange rate over the medium term would help facilitate further external adjustment and improve competitiveness. However, the banking system is still highly dollarized, which could imply pressures on bank balance sheets if a disorderly external adjustment occurs.
    ....
    Exchange rate policy should support external adjustment. The current situation poses challenges to exchange rate policy, notably the recent depreciation of the Russian ruble, uncertainty surrounding regional geopolitical events, and pressures to calm what are perceived as disorderly conditions in a thin market. While limited interventions to mitigate disorderly conditions are warranted, pressures that reflect economic fundamentals should be accommodated. Enhanced central bank communications will be important to provide clarity and guidance. Maintaining robust buffers, together with flexibility of the dram, should support further reduction of the external current account deficit to its sustainable level.

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Vaio (10.01.2015), Աթեիստ (10.01.2015)

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դրամի գնի անկումը... Մինչև ո՞ւր
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 89
    Վերջինը: 11.12.2020, 22:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •