Բագ, իսկ որ նստում ա ավտոբուս, հեռախոսով միացնում ա ասենք «ուզբեկ» ու սաղին լսցնելով գնում տուն, կապ ունի՞ կոշկակար ա, թե բանկիր։
Հոս, հաստատ անտարբեր չեմ լինի նման նկարի հանդեպ։ Պարզ ա, որ անծանոթի նման չեմ ծաղրի, բայց որ մի թթու խոսք կասեմ, հաստատ ա։ Ասենք հորոխպորս տղուն մի երկու անգամ տենց տեսել ու ասել եմ։
Քանի հասանք մշակույթին, էլի հիշեցնեմ, որ իրանց զարգացած համարող մարդը չի պահանջում դիմացինը ճաշակը փոխի, որտև «ճաշակին ընկեր չկա», բայց պահանջում ա իրա ճաշակը չտարածել մյուսների վրա։ Երբ փոցողում ռոքեր ես տեսնում, դու ոչ թե լսում ես, թե ինքն ինչ երաժշտություն ա լսում, այլ հասկանում ես։ Մաքսիմում կարող ա ականջակալներով լսելուց էնքան բարձր միացրած լինի, որ կողքից լսվի։
Տաքսու ու ավտոբուսների շոֆոռների սիրած երգերը արդեն սաղս գիտենք, բայց դա հերիք չի, քո ասա «այլ մշակույթ կրողները» իրանց պարտքն են համարում իրանց մշակույթը փաթաթել իմ վզին։ Ու էդ մշակույթի մեջ մենակ «ուզբեկի» «երգերը» չեն։ Դա բառապաշարն ա, դա «սրբություն», «ճիշտ», «մաքուր» ու նման կարգի կեղծ արժեքներն են, որոնք իրանք քեզ են պարտադրում։
Հենց քո բերած օրինակում, ինքը քեզնից «ատչոտ ա ուզում» ծիծաղելի նկարի վրա ծիծաղելու համար։ Իմ աշխարհում տենց բան գոյություն չունի։
Ես որ ավտոբուսով գնալուց մի ծիծաղելի բան տեսնեմ, ես պարզապես կծիծաղեմ, իսկ քո ասած «քյարթերը» իրանց ծիծաղելը սարքում են շոու. «արա՜, հըլը ընդե՜», նենց որ սաղ ավտոբուսը ներքաշվի։
Քաղաքական գործիչների պահով էլ նույն Րաֆֆին ըստ քեզ իրա դեբիլ հալով հաջորդ անգամ ինչքա՞ն ուշադրություն կդարձնի հերթական ելույթին։
Պուտինի վրա էլ վերջերս խնդում են («Դոլարի կուրսի բարձրանալուց ռուբլու շրջանառությունն ա աճում, դա տնտեսությանն օգուտ ա» -Րաֆֆիի մակարդակի դեբիլության վրա), բայց հարց ա թե էդ խոխմեքից քանիսն ա իրա ականջին հասնում։
Էջանիշներ